ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հայկ Մարության

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայկ Մարության

Сообщение:#1  Сообщение Karen » 12 мар 2014, 20:22

(51.8 кб) Просмотров: 98
(713.45 кб) Просмотров: 98


Հայկ Մարության (Հայկո, Կարգին Հայկո, ծնվ. դեկտեմբերի 18, 1976, Երևան), հայ դերասան, սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, հասարակական ակտիվիստ։ Հայտնի է «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ» և մի շարք այլ հանրաճանաչ հումորային մանրապատումներից և ֆիլմերից։ ՈւՀԱ «Հայկական պրոյեկտ» («Армянский проект») խմբի նախկին անդամ։

Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։ 1992 - 1997-ին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։ 1995 - 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։ 1996 - 2002-ին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։ 2002-ին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։ 2012-ից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։
Ամուսնացած է ազգությամբ չեխ կնոջ՝ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004-ին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի երկու երեխա. դուստրը՝ Ալիսան, որդին՝ Արթուրը:

Տես նաև՝
«Կարգին Սերիալ» (Սերիալ)
«Կարգին DVD» (Show)
«Կարգին Սկետչ» (Show)
Аватара пользователя
Karen (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз