СТАНЬ VIP

ՀԱՅԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՅԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Сообщение Harutin » 17 окт 2010, 01:21

ՀԱՅԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՅԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Сообщение Harutin » 17 окт 2010, 01:21

Երբ մի օր կկորցնես հիշողությունդ, կամ էլ կտեսնես քեզ հանկարծ, կամ կզգաս նորովի, կամ էլ նմանատիպ շատ վերնագրեր ,գուցե և դու ինքդ դնես քո վերնագիրը


ՄԱՍ 1

Մի հերթական սովորական մի առավոտ, որ չեր տարբերվում մյուսներից ոչնչով, հանկարծ ես ինձ հարց տվի.
-Ո՞վ ես դու:
-Հարցնում եմ ես քեզ, թե ո՞վ ես:
□Եվ իսկապես ո՞վ եմ ես ... լռություն երկար ... : ինքս ինձ մտածում եմ հիմա ,թե ով եմ, ահա այս ձեռքերը, որով գրում եմ այս տողերը, սա ե՞մ, թե՞ սա չեմ: Արդյո՞ք կարող եմ այսպես ապրել մեկ այլ տեղի մեջ, և այդ նոր տեղի մեկը ե՞ս եմ, թե՞ ես չեմ: Եվ եթե ես ես եմ, ու՞ր եմ ես□ :
Կարո՞ղ եմ ...
Մտածում եմ:
-Բացառված չէ, չգիտեմ և որտեղից իմանայի..
-Ես ո՞րտեղից եկա:
-Ես ու՞ր եմ գնում:
Չգիտեմ ոչ մեկը.երկրորդը հաստատ չգիտեմ:
Ես ապրում եմ տասնմեկերորդ հարկում: Բացեցի պատուհանս. նայում եմ շուրջս. ամբողջ քաղաքը երևում է պատուհանիցս :Ովքե՞ր են այս մարդիկ : Ի՞նչ են ուզում: Ի՞նչ են շինում : Որտեղի՞ց են եկել: ՈՒ՞ր են գնում: Լռություն և ուրիշ ոչինչ. պատասխան չկա:
Եվ ես թռչում եմ բակ, սկսում բոլորի պես. առաջինը վազում եմ կանգառ, մի բան եմ նստում, որ գնամ գործի, բայց ինչու՞ հենց գործի, ի՞նչ գործ, ու՞մ համար, և ի՞նչ է գործը:
-Այ քեզ բան, քո՛, քո համար, որ չմեռնես սովից:
-Բայց սառնարանում բան կար ուտելու:
-Քիչ է էդքանը, կպրծնի :
-Կպրծնի ,նորից կբերեմ:
-Ոչ, գնա՛, ավելին է պետք. մեքենա, ռեստորան… շատ են պատճառները, գնա աշխատի՜, հետո կտենաս՝ ինչ լավ ա ,կվայլես, նոր կիմանաս:
-Իսկ վայլելն ինչ է:
-Դե գիտես, դու ուզում ես կոկոսի հյութ՝ և խմում ես ,ասենք թատրոն ես ուզում և տեսնում ես, մեքենա՝ և քշում ես:
-Բայց ինչու՞ եմ ուզում կոկոս:
- Տխմար, այն քաղցր է ու համեղ, ո՞վ չի ուզում կոկոս:
-Ուրեմն ես աշխատեմ , աշխատեմ իմ վայելքի համար,այդ անենք օրն ի բուն, այո՞, ո՛վ ձայն օգնական, ասա, որ բացատրում ես ամեն ինչ :
-Այ քեզ տխմար. պարզ չի՞, աշխատի ու կեր, ուրախացի. սա է կյանքը :
-ՈՒրեմն ես դա եմ ,աշխատեմ, ուտեմ իմ աշխատանքը (գտա ես) ու ապրեմ այսպես: Լավ, բեր սպասեմ ,սպասեմ, մի մեքենա կնստեմ, կգնամ գործի, կաշխատեմ, կբերեմ, կվայելեմ, կուրախանամ: Եկավ, ըհը, (բոլորը շտապում են մեքենա) և ձայնը նորից.
-Վազի,՛ ա՛յ շշմած:
Դանդաղ քայլերով գնում եմ, բարձրանում մեքենան,որը երթուղային տաքսի է:
-Նստելու տեղ չկա, դե կանգնի՛ր, շշմածի մեկը:
մեկն իջնում է: Տեղ է ազատվում, նստում եմ: Մի կին է բարձրանում բավականին տարեց: Տեղս տեղ չի, կինը առաջս կանգնած՝ մի կերպ բռնված, իսկ ես հանգիստ նստած: Տեղս զիջում եմ:
Ձայնը:
-Տխմա՛ր, դե կանգնի՛, էշի պես:
Եվ այսպես շարունակ՝ աշխատանք, տուն,անընդհատ փնթփնթացող ձայն:
Ամիսը թռավ, եկավ ռոճիկի երկար սպասված օրը. □ՈՒ՞ր ես, ձայն, արի ծախսենք. ուզածդ եղավ վերջապես□: Ձայնը հրթիռի պես թռչում է կանչիս :
Առավոտ, խնջույքի մնացորդներ: Ոչնչի հավես չկա ,գործի էթալու՝ ընդհանրապես:
Էլի ինչ որ բան այն չէ :
-Ձա՛յն ղողանջաձայն, ոնց որ էս էլ են չի, հա՞:
-Որ ասում եմ տխմար ես, տխմար ես, էլի: Ի՞նչը էն լինի , խալխը ռեստորաններից տուն չի գալիս ,էսի իրա գրոշներն ա …
- Լավ, էլ հավեսդ ընդհանրապես չունեմ ,վերացրու՛ կռկռոցդ:
Գիշերը նորից մտածում եմ՝ ոնց որ ձայնը ճիշտ է. շքեղ տուն, մեքենա, կին շքեղ. այ դա ուրիշ բան. այսպես մտածում եմ, ու քունս տանում է:
Երազումս ձայնը նորից .
-Վե՛ր կաց, ա՛յ դմբո, հետո ուշ կլինի, կուտը կպրծնի:
Շուրջս եմ նայում. մի ահռելի հավաբույն, չորս կողմը՝ հավեր գույնզգույն, բներից թռչում են ճրճտացնելով օդում,ամեն կողմից հավեր են թռչում չալ, չալպտուրիկ, սիպտակ, ոսկեգույն, փայլփլուն, նախշուն:
Ձայնը.
-Ա՛յ դանդալոշ, վազի՛ր, տխմա՛ր:
Վազում եմ, կուտը գցում են դեմս , կտցում եմ, հա կտցում, մեկը կտցով գլխիս ա տալիս, մյուսը հրում: Բայց ձայնը օգնության ա հասնում:
-Տու՛ր, հա տու՛ր էտ ապուշներին:
Տալիս եմ գլխին, էդ ախմախն Էլ ինձ է տալիս:
-Խփի՛ մի ուժեղ, տես՝ ոնց կծլկի անհետ,-նորից ձայնը:
Խփում եմ թե չէ, պու՛կ, թռչում ա ,փախչում առջևիցս, սրան եմ խփում, նրան եմ կտցում, լարում եմ սաղին: Լավ ուտում եմ, մի լավ կշտանում, էթում ջրի մոտ, մի լավ գլխիս քաշում. ուխա՜՜յ:
Ձայնը:
-Այ սա կյանք է:
Կերանք, կշտացանք, սաղին հաղթինք: Հավեր՝ ինչքան ասես, սաղ ինձ մոտ հավաքված, որին մատով կպնեմ՝ իմը: Երջանիկ եմ, անսահման ուրախ, յոթերորդ երկնքում: Ահա քայլում եմ հպարտ, մի գուցե ճեմում, ձեռ գցում հավերիս: Ինչ կյանք եմ ասել, է՛:
Մեկ էլ զարթնում եմ, տեսնում՝ երազ էր: Է՛հ, ափսոս, ինչ, ինչ երազ էր է: Ափսոս: Հազար ափսոս:


ՄԱՍ 2

Մետաքսյա ճերմակ վարագույրներով պարուրված անկողին մի շքեղ, ասես հարս մի նորապսակ՝ սիրուց դողացող շուրթերն ու աչքերը քողով զգույշ զարդարած : Կարծես մի գահ արքայական, որ կառավարում էր ողջ տիեզերքը իր բնակիչներով:
Թվում էր՝ երկնքի աստղերն ու լուսատուները երկրպագում էին նրան, երկնաքարերն ու ասուպները անդադար երգում գովքը նրա:
Ամեն ինչ լիակատար պարզությամբ էր հագեցած, ինչպիսի՜ ներդաշնակություն կար այդ ամեն ինչում, այդ ամեն թագավորությունում ամեն ինչ միահյուսված էր, միաձուլված էր միմյանց: Երջանկության, սիրո տոնակատարության մեջ էր տիեզերքն իր չքնաղ լույսերով, իր բոլոր բնակիչներով հանդերձ և տիեզերքն ամբողջ սրտով սիրում էր նրանց՝ այդ գահի արքաներին իր, սիրահարներն էլ` նրանց ուժգնորեն: Եվ նրանք երջանիկ էին միմյանցով, աստղերը՝ սիրահարներով, իսկ սիրահարներն՝ իրենց հրաշք աստղերով: Այդ կատարելության ամեն մի մասնիկ սիրով էր եռում: Սիրով, որ հորդում էր այդ գահից մետաքսյա և վարակում ամեն ինչն իրենցով, սիրով այնքան ջերմ, որ իր ջերմությունից կհալչեին նույնիսկ ժայռերն ամրակուփ: Տկար սիրտն իմ այրվում էր, ցավում էր սիրուց, ասես անկոչ հյուրն այդ անաղարտության:
Մետաքսյա վարագույրը ծածանվում էր քամու մեղմ քնքշանքներից, նվաղում՝ սիրատենչ դողալով սիրո զեղումներից: Կարծես թե քամին, նույնպես վառված այդ սիրով սիրահարների, մեղմ օրորում էր նրանց, ցանկանում իր ափերի մեջ բարձրացնել, բարձրացնել նրանց վեր, երկնքից էլ վեր:
Երազս ինձ ցույց տվեց ներսն այդ, ներսն` այդ շքեղ նրբագեղությամբ պարսպապատված անկողնու:
Թվում էր, թե կխելագարվեի, բայց...
Սկզբում ճերմակը մի փոքր խախտեց իմ տեսողությունը իրենից արտացոլած վառ լույսով. մի քանի վայրկյան էր պետք, որպեսզի կարողանան երևալ նրանք, որ թվում էր, թե մարդկային աչքը զորու չէ նայել նրանց ուղղությամբ նույնիսկ: Նրանք գեղեցիկ էին, չափազանց գեղեցիկ, նրանք գերազանցում էին ունկդրի ամեն մի սպասում, ամեն մի բարցրաթռիչք երևակայութուն նկարչի: Գեղեցիկ ու վեհ, միամիտ և պարզ, գրկված մեկմեկու՝ ննջու՞մ էին նրանք, թե՞ երազներում սիրում ու սիրում, գուրգուրում միմյանց անվերջ ,անդադար:
Նրանց շնչառությունը այնքան հանդարտ էր, այնքան խաղաղ, որ նրանց բերանի այդ շնչից խաղաղվում էր տիեզերքը ողջ: Եթե նույնիսկ մի գել-հարամի հանդիպեր հանկարծ սոված, գազազած, չէր համարձակվի մազ անգամ շարժել այդ խաղաղության քնովն հիացած, այդ սրտամորմոք սիրուց տոգորված՝ լուռ կանհետանար, լաց կլիներ ծածուկ՝ հուզված այդ սիրուց, այդ սիրուց հավերժ զինաթափ եղած:
Հանկարծ ես ի՜նձ զգացի լիիրավ տերը այդ արքայության: Այդ անսպասելի հարվածից քիչ մնաց ցնդվեի. այրվեցի ամոթից. հանցավորության այդ զգացումից հավերժ անիծում էի ինձ: Հոգիս անսպասելի փորձեց վազել, դուրս թռչել այդ դևերի միջից, որ լոկ տանջում էին ինձ: Բայց մարմինս դեռ չէր ենթարկվում ինձ. կարծես մի դիվային չար կատակ լիներ դա հիմարիս ծաղրելու համար: Այդ քնքուշ էակը, որ ձյունից էլ ճերմակ մաշկ ուներ, ամուր գրկել էր ինձ և այնպիսի սիրով ու գորովանքով էր սեղմել իր հանդարտ բաբախող կրծքին, ասես մեկը կարող էր փախցնել իր սիրածին: Թվում էր, եթե այդ պահին մեկը հանկարծ առներ իր սիրածին, իսկույն կզարկվեր, կհանգչեր վշտից: Ինչպիսի՜ վեր բնական, մի՛ աննկարագրելի մահու տանջանք էր այս, որ կրծում էր սիրտս, բայց երբեք չէր ուտում: Ես զգում էի այդ սրտի ամեն մի զարկը, ասես նա բախում էր իմ ողջ մարմնում: Թվում էր, թե այդ սիրտը կպայթի սիրուց, իսկ իմը՝ տագնապից, ինքնաչնչինության այդ զգացումից: Ակամա ես պղծում էի այդ սուրբ սերը, որին դատապարտել էր ինձ այդ դիվային երազը:
Յուրաքանչյուր բառը, որով ես կփորձեի նկարագրել, թե ինչ սիրով էր այդժամ գրկել աղջիկը իր սիրածին, հանցանք կլիներ՝ մահվան արժանի: Պերճախոսությունն ինքը, թե մեզ այցելեր, ապուշ կկտրեր՝ զմայլված, ապշած, խոցված մինչև վերջ, համր կդառնար այդ տեսարանից, չէր համարձակվի իր ողջ հանճարով խոսք իսկ շշնջալ՝ անզոր լինելով սերն այդ գովերգել:
Ո՞վ կկարողանա նկարագրել այն զգացմունքը , երբ սիրահարը գրկում է սիրածին: Այդ պահին յուրաքանչյուր արարածի ուժերից վեր էր խանգարել այդ սրտի երանությունը:
Նա շնչում էր հանդարտ, և նրա շուրթերից ելնող տաք շունչը զգում էի իմ մարմնի վրա, այդ նուրբ էակի ամեն մի շնչից դողում էր հոգիս, այդ պահին ես անիծում էի ինձ ամբողջ սրտով, անիծում էի, որ կամ, երբևէ եղել եմ: Անկարելի էր այլևս դիմանալ այդ վայրկյաններին: Ես զգում էի այդ անմեղ ու անբիծ էության մարմինն իմ մեջ փաթաթված, գրկված, փարված ինձ , սեղմած ինձ իրեն, ինչպես երբևէ սիրահարը կարող է սեղմել իր սիրած յարին սիրահար կրծքին:
Եվ ես, լարելով բոլոր ուժերս, զգուշորեն որպեսզի չարթնացնեմ նրան, փորձեցի ազատվել այդ գրկից, որ ամբողջ ուժով բանտարկել էր իր սիրեցյալին: Հանկարծ նա շարժվեց՝ շուռումուռ գալով իր քնած տեղում և կամացուկ շշնջաց: Այդ ձայնի հնչյունների տատանումներից երկինքն ու երկիրը տատանվեց շուրջս, ամեն ինչ, ինչ կար-չկար իմ ներսում, դուրսը, կամ ուրիշ մի տեղ, ցնցվեց, շանթվեց, խավարեց, այրվեց ու կաթվածի պես (եթե այդպիսի կաթված կա աշխարհում) հարվածեց, ջնջեց, շանթեց ինձ՝ ամենախեղճիս, այս արևի տակ: Եվ այդ անաստվածի ձայնից կանշնչանայի ,եթե չլսեի անունն անիծյալ իմ՝ նրա ջահել շուրթերից պոկված:
Բանականությունն իմ վախկոտի պես լքել էր ինձ. զուր էի դիմում, անտեղի չարչարվում նրա օգնությանը հուսալով՝ նա այլևս չկար: Մի՞թե այդ ես եմ…, ես, հնարավոր է հիշեցի, հիշողության կորուստ,երազ, ի՞նչ երազ, էլ ի՞նչ կար, դու ես, հնարավոր չէ, հաստատ….:
Ես ուզում էի զսպել իմ հետ կապված ամեն ինչն այստեղ, զսպե՛լ, շունչս, կյանքս, տեվողությունս, բայց այդ երկար ժամանակ ներսում եռացող փոթորիկը, հաշվի չառնելով խեղճիս զուր ջանքերը, հանկարծ ժայթքեց, ուժգնորեն այնպես ջղաձգվեց ամեն ինչ, որ այդ խեղճ աղջիկը վեր ցատկեց իր սիրո արբունքից:
Վախեցած նա արագ բռնեց ինձ, նայեց ինձ՝ ուղիղ աչքերիս մեջ. ինչու՞ այդ պահին ես չմեռա, որ այսքան չտանջվեի:
Վազեց նա արագ դուրս, մի բաժակ ջուր բերեց ինձ , իսկ ես նստել էի անկողնու մեջ՝ վերմակով փաթաթված, ամբողջությամբ փաթաթված, ծածկած ինձ ամբողջովին, կարծես թե վահան այդ դիվային խաղից պատսպարվելու համար: Ջուրն ինչպես փրկության դարման խմեցի արագ, ասես նա կփրկեր ինձ միանգամից: Այդ հրեշտակը հոգատար սիրով բռնեց իմ ձեռքը, արագ փախցրի, արագ պահեցի վերմակիս տակ:
Նա իմ անունն արտասանեց այնպիսի սիրով, այնպիսի խոր գորովանքով խոսեց ինձ հետ. դեռ ոչ ոք չէր խոսել ինձ հետ այդպես:
-Ի՞նչ եղավ, սիրելիս, ի՞նչ պատահեց, ի՞նչ է, երա՞զ տեսար, մի՛ լռիր ,պատմի՛ր ինձ ամեն ինչ, խնդրում եմ, մի՛ թաքցրու ինձնից , ասա ինձ ամեն ինչ, խնդրում եմ:
Ինչքա՜ն հարազատ էր ձայնն այդ, ինչքա՜ն մոգական, ես իմ վիշտը չէի պատմել ոչ մեկին և չէի պատմի երբեք, բայց այդ թախանձանքին արցունքներն աչքերիս կպատմեի ամեն ինչ, ինչը կյանքում երբեք չէի պատմի ոչ մի պայմանով ու սպառնալիքով՝այժմ պատրաստ էի պատմել` ողջ կյանքս, ամեն մի մութ էջս, ամեն մի գաղտնիքս, մութ, թաքուն պահած,ամենը այժմ կհանձնեի նրան:
Ես: Աչքերս լցվել էին, գլուխս ներքև էի կախել, նայում էի միայն ներքև մի կետի, ես չէի ուզում ոչինչ ավելի տեսնել: Իսկ նա առջևս նստած ինձ Էր նայում հուզված, ինձ կարկամած քնքուշ աչքերով:
Ես սկսեցի խոսել ու ասացի, որ ես չեմ նրա սիրածը, ես նրա սիրածի մարմնի մեջ եմ , բայց նա չեմ, ես ուրիշ տեղ եմ ապրում՝ 11-րդ հարկում: Ես նա չեմ. ինչ որ գրողի տարած ուժեր ինձ դրին նրա մեջ. ես ցավում եմ որ այդպես եղավ ,ես մեղավոր չեմ,ես…:
Նա ժպտաց այնքան գեղեցիկ, որ չկա աշխարում դրա նմանը: Նա ասաց, որ ես ես եմ, նա ասաց, որ չի կարող նման բան պատահած լինել, և չի էլ կարող երբևէ պատահի, նա ասաց, որ ամենքը իրենք իրենց մեջ են, և չի կարող այլ կերպ լինել, որովհետև սուտը մեռել է վաղուց և չի կարող վերադառնալ: Նա ասաց, որ սիրում է ինձ անչափ , ճանաչում է նա ինձ ամբողջապես և անհնարին է՝ ինձ շփոթի որևէ մեկի հետ: Նա համոզված էր, որ սիրում է ինձ: Նա ապացուցում էր, որ սիրում է ինձ, նա պնդում էր, որ իր սիրածն եմ և մեկընդմիշտ կլինեմ նրանը, նա երդվեց, որ ճանչում է ինձ և սիրում ամբողջ սրտով ու հոգով:
երբ ես նրան ասացի, որ երբ իր իսկական սիրածը գա, նա նորից կսիրի նրան, ես գիտեմ դու չես սիրի ինձ, դու կհեռանաս ինձնից՝ թշվառիցս: Այս անգամ նա ոչ թե ժպտաց, այլ մի կուշտ ծիծաղեց:
-Լսու՞մ ես, ամուսի՛ն իմ, ոչի՛նչ աշխարհում, ո՛չ մի զորություն, որ կա կամ կարող է լինել, որևէ, որևիցե մի տեղ, մի վայրում հեռավոր կամ մոտ, չգիտեմ, ոչ մի արարած, ոչ մի ինչ որ նոր բան, որ կարող է լինել կամ կլինի, չի կարող ինձ բաժանել այն ուժգին սիրուց, որով այժմ սիրում եմ քեզ, հենց քո իսկ հոգին, հենց քեզ, սիրելիս, որ այժմ նստած ես առջևս, երդվում եմ՝ մի՛ կասկածիր երբեք. սիրում եմ ես քեզ, երդվում եմ քեզ, հենց քեզ, որ այժմ դու ես և ուրիշ ոչ մեկին:
Հանկարծ նա ինձ համբուրեց՝ ամուր սեղմելով իր գրկում. ես ճանաչեցի նրան, նրան՝ իմ սիրածին. այնքան հարազատ էր նա, այնքան սիրելի. նա ինչքա՜ն էր սիրում ինձ. նա բաց չէր թողնում, անվերջ համբուրում էր ինձ և չէր հագենում, ես նույնպես չէի կարողանում հագենալ նրանից:
Հետո ես պատմեցի, որ կորցրել էի հիշողությունս և հիմար երազներ տեսել, ասացի, որ չեմ հիշում ոչինչ, որ նա պատմի մի քիչ մեզնից :
Նա ցույց տվեց ինձ նկարների մի մեծ շարան, որ նկարել էինք մեր ձեռքով միասին.
-Նայիր այստե՛ղ, սիրելի՛ս, տեսնու՞մ ես այս լուսինը, սա դու ես նկարել արծաթագույնով, իսկ կողքին արեգակը ես եմ նկարե, ոսկեգույն: Այդ լուսատուները երկուսով ասես իշխում էին բովանդակ տիեզերքում:
Հանկարծ վախ զգալով իմ այս արքայության կորուստի վտանգից, նայեցի արագ նրան և ինչ որ տենդագին վախով հարցրի, թե որտեղ եմ աշխատում, թե ուր են մեր փողերը: Նա պատմեց նաև, որ ես երգում եմ, նվագում, պարում, արտասանում, քանդակագործությամբ զբաղվում, պատկերներ փորագրում,և էլի ուրիշ հետաքրքիր զբաղմունքներ ունեմ: Նա ցույց տվեց մեր հրաշագեղ անկողինը, որ ամբողջությամբ պատված էր մետաքսով, ոսկյա թելերով ու թանկարժեք քարերով զարդարված, և պատմեց, որ իմ ձեռքերով եմ պատրաստել ,իսկ ինքը՝ զարդարել: Ես ասացի, որ շատ գեղեցիկ է զարդարված. նա համբուրեց ինձ: Ես հարցրի նրան, թե ինչքան փող ենք աշխատում. նա զարմացավ: Նա զարմացավ մի փոքր, հետո ինձ բերեց մի փող՝ ֆլեյտայի նմանությամբ, պատմեց, որ ես ինքս եմ այն պատրաստել, և նրա ձայնից քաղցր ու ջինջ հնչող գործիք չկա: Ասաց, որ երբ ես նվագում եմ, իսկ ինքը երգում է, արարիչն ինքն է հաճախ պարում` նրա անզուգական հնչյուններից հուզված, և ողջ տիեզերքը ցնծում է, հրճվում մեզ հետ միասին:
Ես արտասվում էի, գրկում նրան. ես ամուր, ամուր գրկում էի նրան, իսկ նա` ավելի ամուր, ամուր ինձ. մենք շատ էինք սիրում իրար, մենք անվերջ համբուրում էինք իրար. մենք այնպես պինդ էինք գրկել իրար, կարծես թե մեկը կարող էր խլել մեզ իրարից:

ՄԱՍ 3

Երբ ես արթնացա, իսկույն ման եկա կողքիս. նա չկար : Այս ի՞նչ էր. ես նորից իմ տանն էի՝ 11-րդ հարկ, ու քաղաքն իմ շեմքի տակ:
Ես երկար կանչեցի նրան, երկար-երկար, շատ երկար, ինչպես մի խելագար, նրա անունն էի գոռում անդադար, խնդրում, աղաչում,պաղատում, որ գար. նա չկար: Ես,ես հավաբնում էի. և ատելի այդ բնում պայթում էր սիրտս, և միայն նա կարող եր ինձ... իսկ նա չկար: Իմ հավատարիմ տունը կարծես ոտքերս էր ընկել, ներողություն էր խնդրում վշտացած ,որ չի կարող դրախտ դառնալ, բայց ես ատում էի նրան. իմ համար այլևս աշխարհում ոչինչ չկար, միայն աղջիկն այդ, և առանց նրա՝ ոչինչ:
Ես չէի լաց լինում, ես ողբում էի. շատ մարդիկ այդ օրը երևի լսած կլինեին իմ աղեկտուր լացի ձայնը, ամպայման կլինեին: Արտասուքիս հեղեղները չէին կարողանում ցամաքել, ձայնս, հեծկլտոցս չէր դադարում, ավելի ու ավելի մեծ ուժգնությամբ էր պոռթկում հոգուցս: Ոռնում էի, ողբում, կանչում էի իմ սիրածին. նա այստեղ չէր, աղաչում էի՝ գա. նա չկար: Ամեն ինչ կանեմ, միայն արի, ամեն ինչ կանեմ, ամեն, ամեն ինչ կանեմ քո համար, լսու՞մ ես ,ամեն ինչ, միայն արի, միայն արի, սիրելի՜ս. և գիտեի, որ նա չէր գա, և իմ վշտին, իմ ողբերգությանը ոչ մի սփոփանք չկար:
Բարեկա՜մ իմ, որ լսում ես իմ դարդը, դարդս, որ գուցե և քոնն է, գուցե մեր համընդհանուր դարդը:
Մի երազ էլ կպատմեմ քեզ, երազն այս իմ, գուցե և մարգարեական, գուցե առավել վեհ ու գեղեցիկ, քան մնացած նախկիններն եմ ձեզ պատմել:
-Մարտից առաջ ես պետք է քնեմ: Որ լուրջ բան չլինի, մի հանեք, ուզում եմ քնել,- ասաց նա իր ընկերներին: Ընկերները գիտեին՝ նա միշտ այդպես էր անում մարտից առաջ: Նա պառկեց ցախերից պատրաստված մի տեղում, որ բուշլատներով էր ծածկած: Հանեց գլխից մուգ կարմիր ժապավենը, որի առջևում փոքրիկ խաչ էր պատկերված: Արծաթյա խաչը, որ միշտ կրծքին էր կրում, այսօր նա համբուրեց մի յուրահատուկ գորովանքով, հետո նոր պառկեց, կողքին տեղավորեց կալաշնիկովը, որ էլի միշտ անբաժան էր նրանից:
Նա քնեց:
Եվ ես նայում էի նրա քնին: Էլի մեղմ քամի էր, քամին մեղմ ծածանում էր ժապավենը մարտիկի՝ իբրև մի փառապանծ դրոշ, ծածանում, թափահարում այն երկնքում, եռում ու շառաչում նրա հետ, վառվում նրա հրավառ ոգով: Նա քնի մեջ չզգալով փաթաթվել էր, գրկել էր իր կալաշնիկովը, գուցե երազում սիրածին էր գգվել իր կարոտատենչ: Նրա երիտասարդական նուրբ մորուքի մազերը հպվում էին կալաշնիկովի սառը փողին. նա խաղաղ չէր քնած. նրա շնչառությունը մերթ արագանում էր, մերթ դանդաղում, նույնիսկ կանգ առնում. թվում էր, թէ ընդհանրապես չի շնչում: Այո՛, անհանգիստ էր քունն այդ ռազմիկի , բայց լի էր հրով, պայքրով, սիրով մի վսեմ ու սուրբ հավիտյան: Նա ննջում էր, և քնի մեջ նրան ուժ էր տալիս ամբողջ հայ աշխարհը, ամբողջ հայ աշխարհը, մեր հողն ու ջուրը, մեր տաղն ու պարը, երգում էին նրան, հիանում նրան, լացում նրան (արդյո՞ք աստղերն ու տիեզերքը իրենց պերճանքի ու փառքի մեջ կարող էին այսպիսի զգացմունքներ ունենալ, թե՞ նրանք նախանձում էին, ինչպես երբեմն թագավորներն են նախանձում աղքատների սիրուն):

-Այսօր մեկը քաջաբար ընկավ:
-Ես էլ տեսա:
-Ճանչու՞մ էիր:
-Չէ, միայն լսել եմ:
-Ասում են՝ քաջ էր ու սիրուն:
-Քաջեր շատ գիտենք, բայց ասում են, թե նա վախենալ չգիտեր:

***
Երեք հատ գնդակ միանգամից ծվատեց նրա հոգնատանջ մարմինը, թեժ փամփուշտները, ինչպես մի համբույր սիրածի, այրեցին նրա մարմինը: Երազի մեջ էր նա միայն տեսել այդ սիրո համբույրը, իսկ այժմ զգաց:
Արցունքները հոսում էին նրա աչքերից, փամփուշտների այդ համբույրն ավելի ուժգին էր, քան համբույրն իր սիրածի, որին սիրում էր իր ամբողջ հոգով, արյան շիթերը՝ որպես սիրո երդման անխախտ վկաներ, դուրս էին ցայտում նրա թարմ վերքերից: Նա վերջին անգամ ձեռքերում սեղմում իր կալաշնիկովը, ինչպես սիրածին իր երազի այն ժամ:
Շատ էր երազել նա այս համբույրը. իր երազներում հաճախ էին նրան գնադակա հարել: Նա մեռնում եր, մեռնում երջանկության մեջ, լալիս էր նա ուրախությունից. այդ ցավն անտանելի նրան մի կատարյալ հաճույք էր պատճառում, այդ ցավի ամեն մի ջղաձգում սուրբ էր նրա համար. նա գտել էր ավելի մեծ հաճույք, քան սերն էր իր սիրածի, արդարությունը:
Նա իր սիրածից ավելի էր սիրում նրան՝ իր նոր սիրածին: Նա սիրահարված էր նրան ամբողջ սրտով և ամբողջ հոգով. նա պաշտում էր նրան: Նա ամուսնացել էր նրա հետ, և նրանք շատ էին սիրում միմյանց: Չկար առավել գեղեցիկ մեկը աշխարհի չորս ծագերում, քան նրա նոր սիրածը՝ չքնաղ դիցուհին, աննման արդարությունը:
Նա մեռնում էր՝ իր ձեռքերում գրկած ու փարված արդարությանը, հավերժ պսակված նրա հետ, արյունը խառնած նրանց արյանը:
Ինչու՞ էր մեռնում նա այդպես ուրախ: Նա մի անգամ երազում սիրել էր մարդ արարածին և մեկընդմիշտ տրվել նրանց, նա սիրում էր բոլորին, բոլոր մարդկանց. նրա համար ամենքի մեջ էր ապրում նա: Նա սիրում էր տեսնել սիրահարների. ամեն անգամ նրանց մեջ տեսնում էր իր սիրածի ժպիտը չքնաղ:
(Մի՞թե սերը ինքն արդարությունը չէ, կա՞ն նրանք առանց միմյանց, սիրել նշանկում է սիրել արդարությունը: Արդարություն նշանակում է սիրել մարդուն, սիրել արդարությունը մարդկանց միջև՝ նշանակում է սիրել մարդուն իր իսկական կերպարի մեջ, սիրել արդար մարդուն, սիրել չարությունից զերծումը մարդու, սիրել բժշկությունը, սիրել մարդը: Քանզի չկա ավելի մեծ հաճույք, քան սիրո հաճույքն է, արդարության հաճույքը՝ միակ սիրո բնակարանը:)

Կա ,այո՛, կյանքում մի վեհ իրավունք` իրեն մոռանալ:
Մի վեհ իրավունք՝ ցանկանալ մի բան և համարձակվել..
ԵՎ վայրկենական մահը հավերժական փառքի փոխարկել:

Ռոբերտ Ռոժդեստվենսկի


-Հիշում, հիշու՞մ ես, հիշում ես, որ ասացի քեզ, իմ ամուսին, որ ոչ մի բան չի կարող բաժանել մեզ իրար սիրելուց:
-Իսկ ես գիտեի, թե դու երազ էիր, բայց երդվում եմ՝ սիրում էի, սիրում էի քեզ:
-Ինչու՞ ես երդվում, դու չէիր կարող չսիրել ինձ, ես դա գիտեմ, չէ որ դու իմ ամուսինն ես, իսկ ես՝ քո կինը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ