ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Հայաստանի Հանրապետություն

Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#1  Сообщение Vard » 25 май 2010, 21:52

Ընդհանուր տեղեկություններ


Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Բնակչությունը` 3.213.011 մարդ (հայերը կազմում են 96%)

Տարածքը` 29.800 քառ. կմ

Անկախության հռչակումը` 21-ը սեպտեմբերի 1991թ.


Կառավարման համակարգը` Նախագահական Հանրապետություն

Խորհրդարանը` Ազգային ժողով, 131 պատգամավոր

Սահմանադրությունը. ընդունվել է 1995թ. հուլիսի 2-ին (փոփոխություններ են արվել 2005թ.): Այն սահմանում է իշխանության տարանջատման սկզբունքը և երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները` համաձայն համընդհանուր հռչակված նորմերի և չափանիշների

Մայրաքաղաքը` Երևան (բնակչությունը` 1.103.488)

Վարչական բաժանումը` 10 մարզ և քաղաք Երևան

Լեզուն` հայերեն

Կրոնը` քրիստոնեություն (Հայ Առաքելական եկեղեցի)

Դրամական միավորը` հայկական դրամ: Շրջանառության մեջ է 1993թ. նոյեմբերից

Աշխատուժը. մոտավորապես 2 մլն մարդ աշխատունակ է, որից մոտ 1.2 մլն` տնտեսապես ակտիվ, գործազրկության մակարդակը` 10%

Զբաղվածությունը. մասնավոր սեկտորում աշխատում է 77%, հասարակական սեկտորում և պետական համակարգում` 23%

Կրթվածությունը` 99%

Ժամանակային գոտին` GMT+4 (Գրինվիչի ժամանակ + 4 ժամ)

Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին. Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այլն:

Հայկական սփյուռք. հայերն ապրում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում (մոտ 6 մլն): Ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Շվեդիայում, Լիբանանում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում:

arevazag это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#2  Сообщение Vard » 25 май 2010, 21:53

Բնությունը

Հայաստանը գտնվում է Անդրկովկասի հարավային մասում: Հյուսիսում այն սահմանակից է Վրաստանին, արևելքում` Ադրբեջանին, հարավում` Իրանին և արևմուտքում` Թուրքիային: Սահմանի ընդհանուր երկարությունը 1245 կմ է: Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 կմ2: Հայաստանի տարածքը ծավալվում է 360 կմ երկարությամբ և 200 կմ լայնությամբ: Հայաստանի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակարդակից 1000-ից մինչև 2500 մետր բարձրության վրա, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով:

Ամենամեծ լեռնագագաթներն են Արագածը (4090 մ) և Կապուտջուղը (3904 մ): Արևային ճառագայթումը կազմում է տարեկան 2700 ժամ: Կլիման ցամաքային է, չորային` տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով: Օդի միջին ջերմաստիճանը ամռանը +25˚C է, իսկ ձմռանը` -5˚C, տարվա մեջ արևային օրերը կազմում են 280 օր: Երկրի կենտրոնական մասում տարածվում է հրաբխային լեռների գոտին, որոնք հրահեղուկ զանգվածներից առաջացած միջին բարձրության լեռներով և վահանաձև զանգվածներով մասնատված տարանջատ լեռնաշղթաներ են: Հյուսիսում և հարավարևելքում լեռները բաժան-բաժան են արված հովիտների խիտ ցանցով, որոնցից շատերը խորը կիրճեր են: Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվում է Արարատյան դաշտավայրը:

Հայաստանի տարածքը պատկանում է երիտասարդ ալպիական ծալքավորվածություն ունեցող գոտուն, որտեղ դեռ շարունակվում են ժամանակակից լեռնագոյացման պրոցեսները: Երկիրը հարուստ է օգտակար հանածոներով, կան պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, ցինկի և այլ պաշարներ: Հայաստանը քարային շինանյութերի մեծ շտեմարան է:

Ավելի քան 215 գետեր են հոսում Հայաստանի տարածքով, որոնք պատկանում են Կասպից ծովի ավազանին: Նրանք նավագնացության համար հարմար չեն, բայց օժտված են հիդրոէներգետիկական մեծ պոտենցիալով, որը և օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման նպատակներով:

Հայաստանում կան հարյուրից ավելի լճեր: Դրանցից ամենամեծը բարձրադիր քաղցրահամ Սևանա լիճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա, այն ունի ավելի քան 1200 կմ2 տարածք:

Հայաստանի տարածքի 13% զբաղեցնում են անտառները: Վարելահողերը կազմում են մոտ 17%, իսկ 20% զբաղեցնում են մարգագետիններն ու արոտավայրերը:

Հարուստ և ինքնատիպ է բուսական ու կենդանական աշխարհը: Հայաստանի տարածքում աճում են մոտ 3200 տեսակի բույսեր, որոնցից 106-ը էնդեմիկ են: Կենդանական աշխարհը շատ բազմազան է. կան հազվագյուտ տեսակի թռչուններ ու կենդանիներ` հայկական մուֆլոն, այծյամ, վարազ, անդրկովկասյան գորշ արջ, բեզոարյան այծ, իսկ թռչուններից` սևագլուխ կեռնեխ, գորշ կաքավ, դաշտային մկնորս, մկնաբազե, արտույտ, մորաճուռակ, շամբաճուռակ և այլն:

arevazag это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#3  Сообщение Vard » 25 май 2010, 21:56

Քրիստոնեության ընդունումը

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Քրիստոնեության մուտքը Հայաստան և այնուհետև դրա տարածումն անցել է դժվարին ճանապարհ, քանի որ հեթանոսությունը երկրում ուներ խոր արմատներ: Քրիստոնեությունը Հայաստան է ներթափանցել ավելի վաղ` մ.թ. 1-ին դարում (60-68թթ.): Այն երկրում տարածել են Քրիստոսի երկու աշակերտները` Թադեոսն ու Բարդուղիմեոսը: Նրանք Հայաստան էին եկել Ասորեստանից և Կապադովկիայից, հայտնի էին որպես հայոց աշխարհի լուսավորիչներ, մկրտում էին իշխանական ընտանիքներին և հասարակ մարդկանց:

Երկու դար շարունակ քրիստոնյաները Հայաստանում ստիպված էին իրենց կրոնը գաղտնի տարածել, քանի որ պետական կրոնը հեթանոսությունն էր, իսկ հեթանոսները մեծամասնություն էին կազմում: Այս իրավիճակը տևեց մինչև 301 թվականը, երբ Տրդատ III թագավորը հռչակեց քրիստոնեությունը պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը Արածանի գետում մկրտեց հայոց թագավորին, թագավորական ընտանիքին, նախարարներին, Սյունյաց իշխանին ու նրա զորքին:

Հայ Առաքելական եկեղեցին հայերի ազգային եկեղեցին է: Նրա հոգևոր և վարչական կենտրոնը Էջմիածինն է, իսկ հոգևոր առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այժմ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն. Ս. Տ. Տ. Գարեգին Բ-ն է: Հայաստանը համարվում է քրիստոնեական թանգարան բաց երկնքի տակ, Հայաստանի տարածքում կան բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ` տաճարներ, եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, հին ձեռագրեր և այլն: Հայկական եկեղեցիներ և վանքեր են կառուցվել երկրի ողջ տարածքում` անմատչելի լեռնային բարձունքներում, խոր կիրճերում, անտառներում և այլուր: Այս վանքերը ծառայել են որպես կրթական և լուսավորչական կենտրոններ, հետազոտական դպրանոցներ և մեզ ապշեցնում են իրենց բացառիկ ճարտարապետությամբ, ուսանելի պատմությամբ և խորհրդավոր ոգով: Ամեն տարի հազարավոր ուխտավորներ են այցելում այս վայրերը:

Առաջին գիրքը, որը թարգմանվել է հայերեն հայկական գրերի ստեղծումից հետո 5-րդ դարում, Աստվածաշունչն էր: Աստվածաշունչն ու Ավետարանը բազմիցս արտագրվել են հայ հոգևորականների կողմից, և այսօր Մատենադարանում պահպանվող 14000 հին ձեռագրերի 20% Աստվածաշունչ ու Ավետարան է: 2001թ. Հայաստանը նշեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700 ամյակը: Հին քրիստոնեական ավանդույթների պահպանման հետ մեկտեղ հայերը մայրենի լեզվով գրված առաջին նախադասությանը վերաբերում են որպես լուսավորության և առաջադիմության պայքարի պատվիրան. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

arevazag это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#4  Сообщение Vard » 25 май 2010, 22:19

Հայաստանի քարտեզը տարբեր ժամանակաշրջաններում

Увеличить


Увеличить


Увеличить


Увеличить

arevazag это нравится.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#5  Сообщение Vard » 25 май 2010, 22:26

Պատմությունը

Հնագույն պատմություն
Текст:
Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց պատմական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, որը Փոքր Ասիայի և Իրանական բարձրավանդակի հետ միասին համարվում է հնդեվրոպացի ազգերի նախահայրենիքը: Հայերի ինքնաանվանումն է «հայ», իսկ երկիրը` Հայաստան: Հնագույն Հայասա երկրի (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ) մասին տեղեկություններ են գտնվել խեթական պետության մայրաքաղաքի պեղումների ժամանակ: Իսկ մ.թ.ա. առաջին հազարամյակի ասորական սեպագրերը տեղեկություններ են հաղորդում ուրարտացիների ու Ուրարտական հզոր պետության մասին, որն ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը: Ուրարտական պետության (Արարատյան թագավորություն) օրոք ստեղծվեցին բազմաթիվ բարձրարվեստ գործեր: Հենց այդ ժամանակաշրջանում է կառուցվել Էրեբունի ամրոցը (հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.): Այն գտնվում է ժամանակակից Երևանի տարածքում, որի անունը ծագում է հենց էրեբունի անունից:

Ուրարտուից հետո կազմավորվեց Երվանդունիների hայկական թագավորությունը: Այն ձգտում էր ազատվել Պարսկաստանում տիրող Աքեմենյանների գերիշխանությունից: Դա հաջողվեց մ.թ.ա. 4-րդ դարում, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մի շարք պետությունների շարքում գրավեց նաև Պարսկաստանը, իսկ Հայաստանը դարձավ հելլենական աշխարհի մի մասը: Այնուհետև Հայաստանն իր անկախության համար պայքարում էր Մակեդոնացու կայսրության քայքայման հետևանքով կազմավորված Սելևկյան պետության դեմ, սակայն մ.թ.ա. 201թ. Սելևկյաններին հաջողվում է տիրել Հայաստանին:

Մ.թ.ա. 189թ. Սելևկյան միապետությունը գրավեցին հռոմեացիները, և Մեծ Հայքը լիովին ազատվեց նրանց տիրապետությունից: Այդ ժամանակ Արտաշես I-ը իրեն հռչակեց Մեծ Հայքի անկախ թագավոր և իր թագավորությանը միացրեց Փոքր Հայքը, այսպիսով, ստեղծվեց միացյալ հայկական պետություն:

Հայաստանն իր հզորության գագաթնակետին հասավ Տիգրան Մեծի օրոք` մ.թ.ա. 1-ին դարում: Տիգրան Մեծի հսկայական թագավորությունը զբաղեցնում էր Առաջավոր Ասիայի հիմնական մասը: Այն ձգվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Քուռ գետից մինչև Միջագետք: Այդ ժամանակահատվածի ամենագլխավոր իրադարձությունը հայոց լեզվի վերջնական ձևավորումն էր: Հունական աշխարհագետ-պատմաբան Ստրաբոնը վկայում է, որ այդ ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում բնակվող ողջ ժողովուրդն արդեն խոսում էր մեկ լեզվով: Այդ տարիներին մեծ վերելք ունեցավ արհեստների, առևտրի ու մշակույթի զարգացումը: Հիմնադրվեցին հայկական առաջին քաղաքները, այդ թվում նաև Մեծ Հայքի մայրաքաղաքը` Արտաշատը: Հույն հեղինակ Պլուտարքոսը Արտաշատը նմանեցնում էր Կարթագենին: Նա գրել է այդ քաղաքի գեղեցկության ու փառքի մասին: Արտաշատը, գտնվելով դեպի Սև ծովի նավահանգիստները տանող ճանապարհների խաչմերուկում, դարձավ ոչ միայն քաղաքական, այլ նաև կարևոր առևտրական կենտրոն ու կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև:

Նոր դարաշրջանի առաջին դարերն անցնում էին Հռոմի և հզորացող Պարթևստանի թագավորության միջև տեղի ունեցող պատերազմներով: Իսկ բախումների թատերաբեմը Հայաստանն էր, որը և բաժանվեց 4-րդ դարում: Դրանից ավելի վաղ` 301թ., Հայաստանում քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Հայաստանը դարձավ աշխարհում առաջին քրիստոնեական երկիրը: Մեկ դար անց հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ մեկ ուրիշ կարևոր իրադարձություն` 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, որը հետագայում պաշտպանեց հայերին օտար ազգերի հետ միաձուլումից:


Միջնադար
Текст:
Հայաստանը բաժանված էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Արաբական Խալիֆաթի կազմավորումը պատմական այնպիսի իրադարձություն էր, որի հետ երկար ժամանակ ստիպված էին հաշվի նստել հին աշխարհի շատ պետություններ ու ազգեր: Հայ ժողովուրդը Արաբական խալիֆայության դեմ երկարատև ազատագրական շարժումների շնորհիվ, ի վերջո, վերստին ձեռք է բերում իր քաղաքական անկախությունը` Բագրատունիների նախարարական տունը 8-րդ դարում իր իշխանության տակ է վերցնում Հայաստանի զգալի մասը, իսկ 885թ. Աշոտ Բագրատունին ճանաչվում է Հայաստանի թագավոր, որի թագավորությունն ընդունվում է ինչպես խալիֆայության, այնպես էլ բյուզանդական կայսրի կողմից: Բագրատունիների թագավորությունն իր զարգացման գագաթնակետին հասավ 10-11-րդ դարերում:

Սկսած 11-րդ դարի կեսերից, նոր զավթիչների` թուրք-սելջուկների արշավանքների և Արաբական խալիֆայության թուլացումից հետո վերսկսված Բյուզանդիայի և Պարսկաստանի պայքարի հետևանքով հայկական թագավորությունը սկսեց անկում ապրել: Իսկ 13-րդ դարում մոնղոլ-թաթարական արշավանքները վերջնական ավերում հասցրեցին երկրին: 11-րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափերին մի քանի հայկական իշխանություների ուժերով ստեղծվեց Կիլիկիայի հայկական իշխանությունը, իսկ 12-րդ դարում հռչակվեց Կիլիկիայի անկախ հայկական թագավորությունը, որի թագավոր կարգվեց Լևոն II Ռուբինյանը: Կիլիկյան թագավորությունը մոտ երեք հարյուր տարի (մինչև 14-րդ դար) պահպանեց հայկական պետականությունը և հայկական մշակույթի ավանդույթները:
Կիլիկյան թագավորությունը կործանվեց 14-րդ դարում եգիպտական մամլուքների կողմից:


Նոր և նորագույն պատմություն
Текст:
Թուրք-օսմաների պատմության ասպարեզ մտնելուց հետո հայ ժողովրդի պատմության մեջ սկսվեցին մռայլ ժամանակներ: 15-17-րդ դարերում Հայաստանի տարածքը դարձել էր մշտական բախումների թատերաբեմ Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև, և 1639թ. այն բաժանվեց այդ երկու պետությունների միջև: Թուրքական և պարսկական տիրապետությունը կանգնեցրել էին Հայաստանի մշակութային զարգացումը, իսկ ժողովրդի վիճակը մի քանի դարով «հետ էր ընթացել»: Միայն որոշ լեռնային շրջաններում (Սյունիքում, Արցախում և այլն) հայերին հաջողվեց պահպանել կիսաանկախ իշխանություններ (մելիքություններ), ուր իշխում էին բնիկ հայ իշխանները` մելիքները: Արևելյան Հայաստանում, բացի մելիքություններից, 18-րդ դարում Դավիթ Բեկի գլխավորությամբ մղված ազատագրական շարժման արդյունքում, 1722-1730 թվականներին հաջողվեց ստեղծել Մեծ Կապանի անկախ իշխանությունը:

1828թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Արևելյան Հայաստանը Էրիվան ամրոցով հանդերձ միացվեց Ռուսաստանին: Իսկ Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի հայերը մնացին մշտական ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ: Հակահայկական թուրքական քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: 1915-16 թվականներին թուրքական կառավարությունը հայերի նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն, որի ժամանակ զոհ գնացին 1.5 միլիոնից ավելի հայեր: Պատմական Հայաստանի մեծ մասը զրկվեց իր բնիկ բնակչությունից:

1918թ. մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց Հայկական անկախ պետությունը, որը գոյատևեց 2.5 տարի: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չկարողանալով դիմակայել թուրքական բանակի հարձակումներին և բոլշեվիկյան Ռուսաստանի զավթողական ձգտումներին, 1920թ. իշխանությունը հանձնեց բոլշեվիկներին: Խորհրդային Հայաստանը հետագայում մտավ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդային տարիներին Հայաստանն անմասն չմնաց ստալինյան և բոլշևիկյան բռնապետության ողջ դաժանություններից, այնուամենայնիվ, երկիրը նորոգվում էր ու որոշակի զարգացում ապրում:
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#6  Сообщение Vard » 27 май 2010, 21:53

Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները

Դրոշը
Текст:
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին: Պետական դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով (վերևից ներքև):

Увеличить


Զինանշանը
Текст:
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:

Увеличить


Օրհներգը
Текст:
«Մեր Հայրենիք»
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյան (1829-1866թթ.)


Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

YouTube Video
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Հայաստանի Հանրապետություն

Сообщение:#7  Сообщение Vard » 06 ноя 2010, 18:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԴԱՍԻՉՆԵՐԸ

Текст:
Աբովյան 2201-2208
Ագարակ (Արագածոտնի մարզ) 0206
Ագարակ (Սյունիքի մարզ) 3403
Ազատամուտ 4003
Ազատան 2603
Ազնվաձոր 2025
Ալավերդի 1701-1708
Ախթալա 1709-1711
Ախուրյան 2601, 2602
Ակունք (Գեղարքունիքի մարզ) 1604
Ակունք (Կոտայքի մարզ) 2209
Ամասիա 2701
Այգեպար 4203
Այնթափ 0803
Այրում 4102
Անի-կայարան 2903
Անիպեմզա 2904
Անտառամուտ 2026
Անուշավան 3008
Աշոցք 2801
Աշտարակ 0201-0205
Ապարան 0301
Առինջ 2210
Ավշար 0605
Արագածավան 0503
Արագյուղ 2403
Արամուս 2211
Արարատ (քաղաք) 0602
Արարատ (գյուղ) 0607
Արգել 2404
Արզական 2503
Արզնի 2212
Արթիկ 3001-3007
Արծնի 2104
Արմանիս 1908
Արմավիր 0901-0909
Արտաշատ 0701-0706
Արևածագ 1715
Բագրատաշեն 4104
Բազում 2028
Բալահովիտ 2213
Բաղրամյան 1001
Բերդ 4201
Բլագոդարնոյե 2105
Բյուրական 0213
Բյուրեղավան 2214
Գագարին 1506
Գանձակ 1206
Գառնի 2215
Գավառ 1201-1205
Գեղանիստ (Արարատի մարզ) 0806
Գեղանիստ (Շիրակի մարզ) 3010
Գեղաշեն 2217
Գեղհովիտ 1405
Գետահովիտ 4008
Գետափ (Շիրակի մարզ) 3011
Գետափ (Վայոց ձորի մարզ) 3606
Գյումրի 3101-3126
Գոգարան 1809
Գոշ 3907
Գորիս 3201-3205
Գուգարք 2029
Գուսանագյուղ 2905
Դալարիկ 1004
Դաշտադեմ 2106
Դաստակերտ 3509
Դարպաս 2030
Դեբետ 2031
Դիլիջան 3901-3906
Դսեղ 1718
Եղեգնաձոր 3601
Եղեգնուտ 2032
Եղվարդ 2401, 2402
Երվանդաշատ 1005
Երևան 0001-0099
Զառ 2219
Զարթոնք 0925
Զոլաքար 1407
Զովունի 2406
Զորավան 2407
Էջմիածին 1101-1109
Թազագյուղ 1408
Թաիրով 1129
Թալին 0501
Թեղուտ 3902
Թումանյան 1712
Իջևան 4001, 4002
Իսահակյան 2906
Լենուղի 0926
Լեջան 1911
Լեռնագոգ 1006
Լեռնակերտ 3012
Լեռնաձոր 3314
Լեռնանիստ 2313
Լեռնապատ 2033
Լերմոնտով 2034
Լճաշեն 1510
Լորուտ 1719
Լուսաղբյուր 2907
Ծակքար 1410
Ծաղկահովիտ 0401
Ծաղկաձոր 2310
Ծաղկունք 1511
Ծափաթաղ 1611
Ծովագյուղ 1512
Ծովազարդ 1210
Կաթնաղբյուր 0507
Կաթնառատ 2108
Կապան 3301-3308
Կարբի 0214
Կեչուտ 3702
Կողես 1913
Կոտայք 2223
Կուրթան 1914
Հագվի 1721
Հաղպատ 1722
Հայթաղ 1135
Հայրենյաց 3013
Հարթաշեն 3204
Հարթավան 0305
Հացավան 3512
Հացիկ 2614
Հոբարձ 1915
Հոռոմ 3015
Հրազդան 2301-2309
Ձյունաշող 2109
Ձորագետ 2035
Ձորաղբյուր 2224
Ձորամուտ 2110
Ղազանչի 2806
Ճամբարակ 1301-1304
Ճոճկան 1723
Մայակովսկի 2225
Մասիս 0801, 0802
Մարալիկ 2901
Մարգահովիտ 2037
Մարտունի (քաղաք) 1401, 1402
Մարտունի (գյուղ) 1315
Մարց 1724
Մեծ Մանթաշ 3016
Մեծ Սեպասար 2807
Մեծամոր 0910, 0911
Մեծավան 2112
Մեղրաձոր 1139
Մեղրի 3401, 3402
Մերձավան 1139
Միխայլովկա 2113
Մխչյան 0725
Մղարթ 1725
Մյասնիկյան 1008
Մրգաշեն 2408
Մուսալեռ 1140
Մուսայելյան 2619
Յաղդան 1916
Ներքին Գետաշեն 1414
Նոյեմբերյան 4101
Նոր Գեղի 2410
Նոր Երզնկա 2411
Նոր Խարբերդ 0817
Նոր կյանք 0614
Նոր Հաճն 2412
Նորաբաց 0818
Նորաշեն 2114
Նորատուս 1213
Շահումյան 0732
Շամլուղ 1726
Շնող 1728
Ոսկեհատ 1144
Որոտան 3214
Չարենցավան 2501, 2502
Չկալովկա 1514
Պեմզաշեն 3020
Պռոշյան 2413
Պտղնի 2226
Պրիվոլնոյե 2115
Պուշկինո 1919
Ջերմուկ 3701-3704
Ջրաշեն 0734
Ջրառատ 1146
Ջրափի 2910
Ջրվեժ 2227
Սառնակունք 3517
Սառնաղբյուր 2911
Սասունիկ 0223
Սարալանջ 1822
Սարատակ 3022
Սարատովկա 2116
Սարուխան 1214
Սիսիան 3501-3503
Սոլակ 2316
Սպանդարյան 3023
Սպիտակ 1801-1806
Ստեփանավան 1901-1905
Սևան 1501-1505
Վաղաշեն 1416
Վայք 3801
Վանաձոր 2001-2024
Վանաշեն 0622
Վարդանավանք (Ալափարս) 2505
Վարդաքար 3024
Վարդենիկ 1418
Վարդենիս 1601-1603
Վարսեր 1515
Վեդի 0601
Վերին Պտղնի 2228
Վերիշեն 3217
Տաշիր 2101-2103
Տուֆաշեն 3025
Ցողամարգ 2810
Ուշի 0221
Ուրասար 1918
Փանիկ 3026
Փարաքար 1149
Փյունիկ 2317
Փոքր Այրում 1714
Փոքր Սարիար 2809
Քաղսի 2318
Քաղցրաշեն 0737
Քաջարան 3309
Քասախ 2415
Քարակերտ 1011
Քարահունջ 3220
Քարինջ 1730
Օձուն 1731
Օշական 0226
Ֆանտան 2506
Ֆիոլետովո 2042
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
4 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
2 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Հայաստանի Հանրապետություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз