СТАНЬ VIP

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ

Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ

Сообщение Vard » 10 июл 2012, 20:20

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը

«Հայաստանի ազգային հերոս»
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է երկրի պաշտպանության եւ իրավակարգի ամրապնդման բնագավառում ու ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

«Հայաստանի ազգային հերոս» կոչման արժանացել են`

Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը- 28.07.1994թ.
Վիկտոր Համազասպի Համբարձումյանը-11.10.1994թ.
Ալեք Մանուկյանը- 14.10.1994թ.
Մովսես Գեւորգի Գորգիսյանը- 20.09.1996թ.
Գեղազնիկ Արմենակի Միքայելյանը-20.09.1996թ.
Մոնթե Չարլզի Մելքոնյանը- 20.09.1996թ.
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը- 20.09.1996թ.
Վիտյա Վորոշի Այվազյանը- 20.09.1996թ.
Ջիվան Զավենի Աբրահամյանը- 20.09.1996թ.
Յուրա Վաղարշակի Պողոսյանը- 20.09.1996թ.
Կարեն Սերոբի Դեմիրճյանը-27.12.1999թ.
Վազգեն Զավենի Սարգսյանը- 27.12.1999թ.
Քըրք Քրքորյանը-27.05.2004թ.
Շառլ Ազնավուրը- 27.05.2004թ.
Նիկոլայ Իվանի Ռիժկովը- 05.12.2008թ.

Շքանշաններ

Մարտական խաչ շքանշան
շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:
Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան`

1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան.
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:

Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:

Փառքի շքանշան
շնորհվում է միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, խաղաղության և միջազգային անվտանգության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, տնտեսական կապերի զարգացմանը նպաստող, հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ուղղված գործունեության համար:
Փառքի շքանշանով պարգևատրվում են օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները):

Պատվո շքանշան
շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
շնորհվում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, բնական եւ հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրների հետ գիտատեխնիկական, տնտեսական ու մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական խաչ շքանշանից հետո:

«Տիգրան Մեծ» շքանշան
շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:
«Տիգրան Մեծ» շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերը:

«Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

«Վարդան Մամիկոնյան» շքանշան
շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ

Сообщение Vard » 10 июл 2012, 20:29

Մեդալներ

Արիության մեդալ
Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:

Մարտական ծառայության մեդալ

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Արիության մեդալից հետո:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի դեպքում` դրանից հետո:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը շնորհվում է իրավակարգի պահպանման, հասարակական կարգի պահպանման կամ հանցավորության դեմ պայքարի գործում ցուցաբերած սխրագործության կամ անձնվիրության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները կամ քաղաքացիական պարտքը կատարելիս խիզախություն ցուցաբերելու կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Մարտական ծառայության մեդալի առկայության դեպքում` դրանից հետո:

Մխիթար Գոշի մեդալ

Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար:

Մխիթար Գոշի մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մարտական ծառայության մեդալից հետո:

Մխիթար Հերացու մեդալ

Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ նշանակալի բարեգործական գործունեության համար:

Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Գոշի մեդալից հետո:

Անանիա Շիրակացու մեդալ

Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության ու տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Հերացու մեդալից հետո:

Մովսես Խորենացու մեդալ
Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Անանիա Շիրակացու մեդալից հետո:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Հայաստանի Հանրապետության պետական պարգևներ

Сообщение Vard » 10 июл 2012, 20:39

Պատվավոր կոչումներ

_Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ

_Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ

_Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ

_Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

_Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ

_Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան

_Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ

_Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ

_Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր մարզիչ
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Հայաստանի Հանրապետություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение