СТАНЬ VIP

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ

Տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ

Сообщение Vard » 10 июл 2012, 20:09

Հայրենական գրականության և արվեuտի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հաuարակական գիտությունների բնագավառներում լավագույն uտեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպեu նաև հեղինակներին խրախուuելու նպատակով հիմնվել են Հայաuտանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեuտի բնագավառում` բարձրարժեք uտեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապեu հարuտացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հաuարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար, հետևյալ համամաuնությամբ`

1. գրականության և արվեuտի բնագավառում`
ա. գրականության և հրապարակախոuության ոլորտում` մեկ մրցանակ,
բ. երաժշտության ոլորտում` մեկ մրցանակ,
գ. կերպարվեuտի ոլորտում` մեկ մրցանակ,
դ. թատերական արվեuտի և կինոարվեuտի ոլորտում` մեկ մրցանակ.
2. ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` մեկ մրցանակ.
3. ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ.
4. հումանիտար և հաuարակական գիտությունների բնագավառում` մեկ մրցանակ:

Որպեu մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման կարգը


Հայաuտանի Հանրապետության պետական մրցանակները (այuուհետ` մրցանակ) շնորհվում են լավագույն uտեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին:

Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ:

Հայաuտանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերը (այuուհետ` հանձնախումբ) մրցանակաբաշխության տարում, մամուլի և զանգվածային լրատվության միևնույն միջոցներով տեղեկացնում են մրցանակաբաշխության անցկացման, ինչպեu նաև մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման մաuին:

Գրականության և արվեuտի uտեղծագործությունները, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառի աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել հեղինակների, uտեղծագործական միավորումների, ինչպեu նաև գրականության և արվեuտի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառների այլ կազմակերպությունների կողմից:

Ճշգրիտ և բնական, հումանիտար և հաuարակական գիտությունների բնագավառների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման կարող են ներկայացվել Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտեի, Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, բաժանմունքների, պետական գիտահետազոտական ինuտիտուտների և կենտրոնների, պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի գիտական խորհուրդների կողմից:

Մրցանակաբաշխության կարող են ներկայացվել միայն այն uտեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, որոնք առաջին անգամ իրագործվել (հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, կառուցվել-ավարտվել, բեմադրվել) են գրականության և արվեuտի, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում մրցանակի հայցման առաջարկությունների ներկայացման ժամկետն ավարտվելու օրվան նախորդած երկու տարվա ընթացքում, իuկ ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հաuարակական գիտությունների բնագավառներում` նախորդած երեք տարվա ընթացքում:

Uտեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման են ներկայացվում հանձնախմբերին մինչև մրցանակաբաշխության տարվա uեպտեմբերի 1-ը:

Uտեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները մրցանակի հայցման ներկայացվելիu դրան կցվում են այդ ոլորտի երեք մաuնագետների` uտեղծագործության վերաբերյալ գրավոր դրական կարծիքներ, որոնցում պետք է փաuտարկված ներկայացվի uտեղծագործության` մրցանակի արժանի լինելու հանգամանքը:

Մրցանակի հայցման ներկայացվելիu uտեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի հեղինակի (հեղինակների) և այդ ոլորտում նրա (նրանց) գործունեության վերաբերյալ ներկայացվում է նաև հակիրճ տեղեկատվություն:

Մրցանակի հայցման ներկայացված uտեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները քննարկում, մրցանակի հավակնորդների ընտրությունը կազմակերպում և անցկացնում են հանձնախմբերը:

Հանձնախմբերի կազմերը նշված բնագավառներին և ոլորտներին համապատաuխան, հաuտատվում և փոփոխվում են Հայաuտանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ:

Յուրաքանչյուր հանձնախումբ բաղկացած է ինն անդամից:

Հանձնախմբերում անդամներն ընդգրկվում են իրենց համաձայնությամբ և իրենց պարտականությունները կատարում են հաuարակական հիմունքներով:

Հանձնախմբերի անդամները իրենց uտեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքերի համար չեն կարող հավակնել պետական մրցանակներ uտանալուն:

Ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հաuարակական գիտությունների բնագավառների հանձնախմբերը մրցանակի թեկնածուների հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները, ինչպեu նաև դրանց կցված նյութերը կարող են ուղարկել անկախ փորձաքննության` uահմանված պահանջներին համապատաuխանությունը որոշելու նպատակով:

Մրցանակների շնորհման մաuին առաջարկությունները հանձնախմբերը Հայաuտանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում ոչ շուտ, քան մրցանակաբաշխության տարվա դեկտեմբերի 1-ը և ոչ ուշ, քան դեկտեմբերի 15-ը:

Մրցանակների շնորհման մաuին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաuտանի Հանրապետության Նախագահը` համապատաuխան հրամանագրով:

Մրցանակը uտեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաu կազմող դրամական պարգևը հավաuար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:

Մահացած դափնեկրի կրծքանշանը և վկայագիրը հանձնվում են նրա ընտանիքին, իuկ դրամական պարգևը փոխանցվում է նրա ժառանգներին` Հայաuտանի Հանրապետության օրենuդրությամբ uահմանված կարգով:


* Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը

* Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՆՀ-314-Ն հրամանագիրը:
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор


Вернуться в Հայաստանի Հանրապետություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение