ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#41  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:21

Արտաշատի շինարարությունը

Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, ոտ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանղ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Քաղաքի կառուցմանը մեծապես նպաստում էր Երասխ գետը, որի վրայով ղյուրությամբ կարելի էր անտառափայտ տեղափոխել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։

Արտաշատում Արտաշեսը մեհյան է կանգնեցնում, Բագարանից այնտեղ փոխադրում Անահիտ դիցուհու արձանը և մնացած բոլոր հայրենական կուռքերը։ Տիր աստծո արձանը, սակայն, կանգնեցնում է քաղաքից դուրս, ճանապարհի եզրին։ Արմավիրից տարված և Երվանդաշատում վերաբնակեցված բոլոր հրեա գերիներին Արտաշեսը դուրս է բերում և բնակեցնում Արտաշատում։ Հրեա գերիներից բացի, Արտաշեսը Երվանդաշատի բոլոր վայելչությունները, որ դարձյալ տարված էին Արմավիրից կամ էլ Երվանդի կողմից էին կառուցվել, հանում բերում է Արտաշատ։ Դրանց վրա Արտաշեսն ավելացնում է նաև նոր կառույցներ ու կերտվածքներ, կարգավորում և Արտաշատը ղարձնում արքայանիստ քաղաք։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#42  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:22

Արտաշես և Սաթենիկ

Այս նույն ժամանակներում ալանները1 կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

---------------------------

1 Կովկասյան լեռներում բնակվող իրանական ռազմատենչ ցեղեր, այժմյան օսերի նախնիները։


Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները
Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն1:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը
Հազար հազարներ ու բյուր2 բյուրեր
Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն3։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը (ձին),
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը,
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի,
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,
Արագ հասցնելով բանակը իր4։

--------------------------

1 Ստորև դրվում է այս վիպական հատվածի հին հայերեն բնագիրը.

Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն,
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։

2. Բյուրը պարսկերեն բառ է, հայերենում փոխառված, և նշանակում է տասը հազար։

3. Խոսքն այստեղ վարձանքով կամ գլխագնով կին առնելու հին սովորությանն է վերաբերում, երբ հարսնացուի համար փեսացուն պարտավոր էր վճարել մեծ գումար, ունեցվածք կամ անասուններ, որ կոչվում էր «վարձանք» կամ «գլխագին»։ Այղ սովորույթը այժմ էլ հարատևում է որոշ հետամնաց ժողովուրդների կենցաղում։

4. Ստորև դրվում է հիշյալ հատվածի բնագիրը.

Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս
Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց
Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,



Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով.

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին1։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#43  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:23

Արտաշեսի և Արտավազդի կռիվը մարացի Արգավանի դեմ

Արտավազղը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի2 (Մուրացյան Արգամի) հետ, սաստիկ տենչալով նրա սերը, և, հավանաբար, զանազան հմայական միջոցներով կամենում է նրա սիրտը գրավել։ Արտավազդն, ըստ երևույթին կռահելով այդ, հորը՝ Արտաշեսին, գրգռում է Արգավանի դեմ, որ իբր թե նա ուզում է խլել նրա թագավորությունը և բոլորի վրա իշխել։ Արտաշեսը հավատում է որդուն և արքայական երկրորդության գահը վերցնում է Արգավանից և հանձնում Արտավազդին։

Մի անգամ Արգավանը Արտաշեսի պատվին խնջույք է կազմակերպում իր պալատում և Արտաշեսին իր զավակների հետ ճաշի հրավիրում։ Ճաշի ժամանակ պարզվում է, որ Արգավանը դավ է նյու–

---------------------------

Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝
Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր։

1 Ստորև դրվում է հին հայերեն բնագիրը.

Տեղ ոսկի տեղայր
Ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ
Ի հարսնութեան Սաթինկանն։

2. Արգավանը մարաց Աժդահակ թագավորի սերնդից էր, որին Տիգրանը Անույշի հետ միասին բերում վերաբնակեցնում է Մասիսի փեշերին։ Հին վիպական երգերում, որոնք կոչվում էին նաև թվելյաց երգեր, Աժդահակը ըմբռնվում էր իբրև վիշապ, նրա կին Անույշը՝ վիշապների մայր, իսկ նրանց սերունդը՝ վիշապազուններ, այսինքն՝ վիշապի զավակներ։ Մար անունը, որ հին մեդացիների ազգի անունն էր (այդտեդից էլ նրանց երկրի անվանումր՝ Մարաստան) պարսկերեն նշանակում է օձ։ Եվ քանի որ մարերի թագավոր Աժդահակի անունը վիշապ էր նշանակում, ուստի ժողովրդի գիտակցության մեջ «մար» ցեղանունը ըմբռնվել է իբրև, օձ կամ օձեր, որոնց թագավորը վիշապն է (Աժդահակ)։ Մանավանդ որ հայկական հին ու նոր հավատալիքներով Մասիս լեռան վրա վիշապ օձեր են բնակվում, իսկ Աժդահակի սերունդ մարերը վերաբնակվել էին Մասիսի փեշերին, ուստի և մարերն ու Մասիսի օձերը ժոդովրդի մտածողության մեջ խառնվել են միմյանց և նույնացել։ Այդ հին վիպական երգերում Արգավանին և նրա զավակներին, նույն այդ մտածողությամբ, կոչում էին վիշապազուններ։ Խորենացին հավատ չընծայելով առասպելներին, երգերում հիշատակված Արգավան անունը, հավանաբար պատմական աղբյուրների հիման վրա, դարձնում է Մուրացյան տոհմի նահապետ Արգամ։ Այնպես որ Արգավան և Արգամ անունները նույն անձի տարբեր անվանումներն են։ Մենք գերադասեցինք այս հատվածում Արգամի փոխարեն գործածել նրա ժողովրդական ձևը՝ Արգավան։


թել Արտաշեսի դեմ1։ Արտաշեսի զավակները մեծ իրարանցում են բարձրացնում, քաշում Արգավանի ալևոր մազերը։ Արտաշեսը խիստ հուզված ու ալեկոծված վերադառնում է Արտաշատ և իսկույն իր որդի Մաժանին մեծ զորագնդով ուղարկում է Արգավանի վրա, հրամայում Մուրացյան տոհմի անդամներից (վիշապազուններից) շատերին սպանել, Արգավանի ապարանքը (վիշապների տաճարը) այրել, և նրա չքնաղագեղ և սիգաճեմ հարճին2 Մանդուին, բերել իրեն հարճության։

Մաժանը կատարում է հոր կամքը։ Սակայն երկու տարի անց Արգավանը դարձյալ հնազանդվում է Արտաշեսին։ Վերջինս ամեն ինչ վերադարձնում է Արգավանին, բացի հարճից։

Իսկ Արտաշեսի քաջ որդի Արտավազդը, որ Արգավանից վերցրել էր արքայական երկրորդության պատիվը, Արտաշատում իր ապարանքը կառուցելու համար տեղ չգտնելով, անցնում է մարաց մեջ և Շարուրի դաշտ3 կոչված տեղում կառուցում է Մարակերտը4։ Նա Արգավանից խլում է նաև Նախճավանը և Երասխից հյուսիս գտնվող բոլոր գյուղերը, նրանց մեջ գտնվող բերդերն ու ապարանքները դարձնում սեփական ժառանգություն։

Արգավանի զավակները չհանդուրժելով Արտավազդի արարքները, դիմադրում են, բայց Արտավազդը հաղթում է, կոտորում է Արգավանին իր բոլոր զավակներով, կոտորում է նաև Մուրացյան տոհմի բոլոր երևելի մարդկանց, գրավում նրանց շեներն ու ամբողջ իշխանությունը։ Արտավազդի սրից գրեթե ոչ ոք չի փրկվում, բացառությամբ մի քանի աննշան մարդկանց, որոնք փախչում են Արտաշեսի մոտ և ապաստան գտնում արքունիքում։

------------------------

1 Ահա ինչպես է ներկայացվում այդ դիպվածը հին վիպերգում.

Ճաշ ասեն գործեալ Արգաւանայ
Ի պատիւ Արտաշիսի,
Եւ խարդաւանակ լեալ նմին
Ի տաճարին վիշապաց։

(«Ասում են՝ ճաշ կազմակերպեց Արգավանը ի պատիվ Արտաշեսի,
Եվ խարդավանք նյութեց նրա դեմ վիշապների պալատում»)։

2. Հարճ — օրինական կնոջ հետ պահվող սիրուհի։

3. Ընկած է Արաքս գետի արևելյան ափի երկայնքով, Մասիսի ստորոտից մինչև Նախիջևանի դաշտը։

4. Գտնվում է Վասպուրական աշխարհում, Նախիջևանից հարավ-արևմուտք։

Մարակերտի կառուցման մասին հատվածը հին վեպում նկարագրվում է հետևյալ ձևով.

Արտաւազդայ ոչ գտեալ, ասեն,
Քաջի որդւոյն Արտաշիսի,
Տեղեկիկ ապարանից
Ի հիմնեալն Արտաշատու՝
Նա անց, ասէ, գնաց և շինեաց
Ի մեջ Մարաց զՄարակերտ.
Որ է ի դաշտին՝ որ անուանեալ կոչի Շարուրայ։
(«Արտավազդը՝ քաջ որդին Արտաշեսի, չգտավ, ասում են,
Մի փոքրիկ տեղ ապարանքի
Արտաշատի հիմնադրման ժամանակ.
Նա անցավ, ասում է, գնաց և շինեց
Մարերի մեջ Մարակերտը՝
Այն դաշտի մեջ, որ կոչվում է Շարուրա»)։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#44  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:24

ՍՄԲԱՏ, ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ
Սմբատի արշավանքները Կովկաս և Կասբից աշխարհ

Սմբատը գեղեցիկ տղամարդ էր՝ քաջ և վայելչակազմ, թեպետ փոքր-ինչ ծերացած, ալևոր մազերով, բայց աշխույժ էր, եռանդուն, արագաշարժ։ Զույգ աչքերի մեջ արյան փոքրիկ նշաններ կային, որոնք շողում էին ոսկու և մարգարտի մեջ ագուցված կարմիր թանկարժեք քարի նման1։

Սմբատը միաժամանակ ամեն բանում զգուշավոր էր, հավասարակշռված, պատերազմներում, իր խելքի ու շրջահայեցության շնորհիվ, միշտ հաղթող էր դուրս գալիս։

Արտաշեսին լուր է հասնում, որ ալանների թագավորի՝ Սաթենիկի հոր մահից հետո, մի բռնակալ մարդ խլել է իշխանությունը, բռնությամբ թագավորում է Ալանաց աշխարհի վրա և հալածում է Սաթենիկի եղբորը։ Արտաշեսն իսկույն կարգադրում է Սմբատին մեծ զորքով գնալ Ալանաց աշխարհ՝ Սաթենիկի եղբորն օգնելու։

Սմբատը զորքով գնում է Ալանաց աշխարհ, հաղթում և երկրի սահմաններից դուրս քշում ինքնակոչ բռնակալին, Սաթենիկի եղբորը կարգում իր ազգի վրա թագավոր։ Այնուհետև Սմբատը արշավում է ալանների թշնամիների երկիրը, ավերում, բնակիչներին բոլորին գերի վերցնում և մեծ բազմությամբ բերում Արտաշատ։ Արտաշեսը հրամայում է Սմբատի բերած գերիներին բնակեցնել Մասիսի հարավ-արևելյան կողմը՝ Շավարշական գավառում2, միաժամանակ այդ գավառի վրա թողնելով վերաբնակեցված գերիների բնիկ հայրենիքի անունը՝ Արտազ։

Պարսից Արշակ վերջին թագավորի մահից հետո Արտաշեսը Պարսից աշխարհի վրա թագավորեցնում է նրա որդուն՝ պարսիկ Արտաշեսին։ Բայց նրան չեն կամենում հնազանդվել Պատիժահար կոչված գավառի, ինչպես նաև Կասպից ծովի եզերքի բնակիչները։ Այս առթիվ հայոց Արտաշես թագավորի դեմ է ապստամբում նաև Կասբից երկիրը։ Արտաշեսը ապստամբների դեմ է ուղարկում Սմբատին՝ հայոց բոլոր զորքերով, ինքն էլ յոթ օր հետը գնում է՝ նրանց ուղեկցելու։

Սմբատը բոլոր ապստամբներին հնազանդեցնում է, ավերում Կասբից երկիրը, բնակիչների մեծ մասին՝ նրանց թագավոր Զարդամանոսի հետ, գերեվարում, բերում Հայաստան։

Արտաշեսը ըստ արժանվույն գնահատելով Սմբատի ծառայությունները, նրան է պարգևում Գողթն գավառի շեներում եղած արքունի հողերը, Ուղտի ակունքները և, դրանցից բացի, նրան է թողնում նաև պատերազմից ձեռք բերած ամբողջ ավարը։ Այս առթիվ Արտավազդը սաստիկ նախանձում է Սմբատին, անգամ կամենում է նրան սպանել, բայց նրա դիտավորությունը բացահայտվում է և մեծ ցավ պատճառում Արտաշեսին։

Այս դեպքից հետո Սմբատը խոհեմաբար հրաժարվում է հայոց զորքի հրամանատարությունից, որի վրա աչք ուներ Արտավազդը, թողնում գնում է Ասորեստանի կողմերը։ Սմբատը իր ծեր տարիքում կին էր առել մի ասորեստանցու, որին շատ էր սիրում, ուստի գերադասում է գնալ, կնոջ հայրենիքի կողմերը բնակվել։ Արտաշեսի հրամանով նա բնակություն է հաստատում Տմորիքում3, իսկ իր բերած գերիներին բնակեցնում Ալկիում4։

---------------------------

1 Խորենացու բնագրում այդ քարը կոչվում է դրակոնտիկոն, որ հունարեն բառացի նշանակում է փոքրիկ վիշապ։ Դրակոնտիկոնը սարդոնիկսն է՝ եղնգնաքարը, կարմիր թանկարժեք քար, որի հունարեն անունը, բացառված չէ, որ ծագած լինի օձերի թագավորի՝ Շահմարի գլխին պատկերացվող անգին քարի առասպելական հավատալիքից։

2 Համապատասխանում է այժմյան Մակուի շրջանին, որ հնում կոչվել է նաև Շավարշան կամ Արտազ։

3 Հետագայում կոչվել է Կորդրիք, գտնվում է Վանա լճից հարավ՝ հյուսիս-արևելյան Միջագետքի մերձակայքում, Կորճեք աշխարհում։

4 Բերդաքաղաք Կորդրիք գավառում։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#45  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:25

Արտաշեսի որդիները

Սմբատի գնալուց հետո հայոց զորքերի ընդհանուր հրամանատարությունն Արտաշեսը հանձնում է Արտավազդին։ Եղբայրները, իրենց կանանցից գրգռվելով, սկսում են նախանձել Արտավազդին այդ պաշտոնի համար։ Արտաշեսը եղբայրների միջև գժտությունը վերացնելու նպատակով յուրաքանչյուրին մի մի պաշտոն է շնորհում։ Վրույրին, որ իմաստուն ու բանաստեդծ մարդ էր, նշանակում է հազարապետ1 և նրան վստահում արքունի տան բոլոր գործերի կառավարումը։ Մաժանին նշանակում է Անիի2 Արամազդի տաճարի քրմապետ։ Զորքերի ընդհանուր հրամանատարությունը բաժանում է չորս մասի, արևելյան կողմի զորքի հրամանատարությունը թողնում է Արտավազդին, արևմտյան կողմի զորքը հանձնում է Տիրանին, հարավայինը վստահում է դարձյալ իր դայակ ու բարերար Սմբատին, իսկ հյուսիսային զորքի հրամանատարությունը տալիս է վերջին որդուն՝ Զարեհին։ Զարեհը հպարտ մարդ էր, որսի սիրահար և որսորդության մեջ խիզախ, բայց ռազմի գործերում՝ թույլ և դանդաղկոտ։ Զարեհի այս հատկությանը քաջածանոթ էր վրաց թագավոր Քարծամը, որը ապստամբեցնում է իր երկիրը Զարեհի դեմ, գերում նրան և բանտարկում Կովկասում։ Բայց Արտավազդն ու Տիրանը, Սմբատի հետ համագործակցելով, պատերազմում են Քարծամի դեմ, իրենց եդբորը բանտից ազատում, դարձնում հայրենիք։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#46  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:48

Սմբատը փրկում է Արտաշեսի զավակներին

Հռոմեական կայսրության մեջ հուզումներ են սկսվում։ Արտաշեսը օգտվելով առիթից, ապստամբում է հռոմեական տերության դեմ և հարկ վճարելուց հրաժարվում։

Դոմետիանոս կայսրը զայրանալով, զորք է ուղարկում Արտաշեսի վրա։ Հռոմեական զորքերը առաջ շարժվելով, հասնում են Կեսարիայի մոտերքը և Տիրանին, հայոց արևմտյան զորքի հետ առաջ խառնած, քշում բերում են մինչև Բասենի մեծ դաշտը։ Արտավազդը անցնում է հայոց արևելյան և հյուսիսային զորքերի գլուխը, հավաքում իր բոլոր եղբայրներին և Բասենում դուրս է գալիս հռոմեացիների դեմ։ Ճակատամարտի ժամանակ հայոց զորքերը շատ նեղն են ընկնում։ Այդ ժամանակ հարավային զորքերով եղբայրներին օգնության է հասնում Սմբատը և մարտի մեջ մտնելով, ծանր վտանգից դուրս է բերում Արտաշեսի զավակներին։ Չնայած իր պատկառելի տարիքին, Սմբատը երիտասարդի առույգությամբ կազմակերպում է ճակատը, հերոսաբար կռվում, կատարյալ հաղթություն տանում և հռոմեացիներին հետապնդելով, հալածում մինչև Կեսարիայի սահմանները։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#47  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:49

Մաժան

Հռոմում կայսր է նստում Տրայանոսը։ Նա սկզբում խաղաղեցնում է արևմուտքը, ապա անցնում է արևելք, դարձյալ իրեն ենթարկում եգիպտացիներին ու պաղեստինցիներին և զորքով շարժվում պարսիկների վրա։ Արտաշեսը կռահում է իրադրությունը, իսկույն մեծամեծ ընծաներով դուրս է գալիս Տրայանոսին ընդառաջ, ներում հայցում իր արարքների համար, նախորդ տարիների չվճարված հարկերն էլ դնում նրա առաջ և արժանանալով ներման, վերադառնում Հայոց աշխարհը։

Երբ Տրայանոսը հնազանդեցնում է պարսիկներին և Ասորիքով հետ վերադառնում, նրան ընդառաջ է դուրս գալիս Արտաշեսի որդի քրմապետ Մաժանը և ամբաստանում իր եղբայրներին։

----------------------------------

1 Արքունի տնտեսական գործերի կառավարիչ։

2 Նկատի է առնված հին Անին, որ գտնվում էր Դարանաղի գավառում, Եփրատի ձախ ափին։ Անին հնում հայտնի էր իբրև անմատչելի ամրոց և հոգևոր կենտրոն։ Այստեղ էր գտնվում հայոց գերագույն աստծո՝ Արամազդի մեհյանը, իր կալվածքներով։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում այս ամրոցում էին պահվում արքունի գանձերի մի մասը։ Այստեղ էին գտնվում նաև հայոց Արշակունի թագավորների դամբարանները։ Անին համապատասխանում է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կեսերի Հայասայի Կումմախա նշանավոր քաղաքի տեղին, որ միջնադարից հայտնի է նաև Կամախ կամ ուղղակի՝ Անի-Կամախ բաղադրյալ անունով։

— Իմացի՛ր, — ասում է, — ով թագավոր, եթե Արտավազդին և Տիրանին երկրից չվտարես և հայոց զորքերը Զարեհին չհանձնես, ապա Հայոց աշխարհի հարկերին դու բնավ դյուրությամբ չես տիրանա։

Մաժանը քենով էր լցված իրեն սնուցող Սմբատի դեմ և մի կողմից կամենում էր իր վրեժն առնել նրանից, մյուս կողմից Տիրանին հեռացնելով՝ դառնալ թե արևմտյան զորքի հրամանատար և թե միաժամանակ մնալ քրմապետ։

Տրայանոսը, սակայն, զանց է առնում այս ամբաստանությունը և Մաժանին հետ դարձնում ձեռնունայն։

Արտավազդն ու Տիրանը իմանալով Մաժանի չար խորհուրդն ու արարքը, որսի ժամանակ դարան են սարքում, սպանում Մաժանին, և իբրև քրմապետի՝ տանում թաղում են Բագավանում։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#48  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:50

Արտաշեսի բարենորոգումները

Արտաշեսի թագավորության ժամանակ Հայոց աշխարհում մեծ ու նշանավոր գործեր են կատարվում։ Ամենից առաջ նա շենացնում ու բազմամարդ է դարձնում Հայոց աշխարհը։ Նա տարբեր երկրներից շատ տարբեր ազգություններ է բերում և վերաբնակեցնում Հայաստանի լեռնային վայրերը, դաշտերն ու հովիտները։ Մշակել է տալիս երկրի լեռնային ու դաշտային բոլոր հողերը, և Հայոց աշխարհում նրա օրոք գրեթե անմշակ հող չի մնում։ Արտաշեսը սահմանաբաժանման է ենթարկում գյուղերի և ագարակների հողատարածությունները։ Այդ սահմանները որոշելու համար նա տաշել է տալիս քառակուսի քարեր, մեջտեղում պնակաձև փոսեր փորում, թաղում հողի մեջ, իսկ քարե փոսորակների վրա ամրացնելով՝ կանգնեցնում քարե քառակուսի կոթողներ1։

Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն է սանմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը, շինել տալիս ձկնորսական տարբեր գործիքներ, սահմանում ու կարգավորում Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։

-------------------------------

1 Մեր օրերում Արտաշեսի այս սահմանաքարերից Հայաստանում շատ են հայտնաբերվել։ Դրանց վրա արամեերեն արձանագրություններ են փորագրված՝ Արտաշես Երվանդական (Երվանդունի) թագավորի անվան և սահմաններ դնելու մասին հիշատակություններով։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#49  Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:50

Արտաշեսի մահը և թաղումը

Հռոմի Ադրիանոս կայսրի հրամանով Արտաշեսը գնում է Պարսկաստան, նրա հետ հանդիպելու։ Հանդիպումը կայանում է Մարսքում, Սոհուդ կոչված տեղավայրում։ Սակայն Արտաշեսը Մարանդում1 հիվանդանում է։ Նա Աբեղյան տոհմի նահապետ Աբեղոյին ուղարկում է Եկեղյաց գավառի Երիզա ավանի Անահիտի մեհյանը՝ կուռքերից բուժում և երկար կյանք խնդրելու։ Մինչև Աբեղոյի վերադարձը՝ Աըտաշեսը վախճանվում է։ Մահվանից առաջ Արտաշեսը երազում էր տեսնել հայրենի ծխանի ծուխն ու Նավասարդի՝ հին հայոց նոր տարվա առավոտը, արքայական ծիսական որսով ու տոնախմբություններով։ Եվ նա մեռնելիս ասում է.

Ո՞ վ կտար ինձ ծուխը ծխանի
Եվ առավոտը Նավասարդի,
Եղնիկների վազքը և եղջերուների արշավը.
Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,
Ինչպես կարգն էր թագավորների2։

Արտաշեսի մահվան և թաղման ժամանակ բազում մարդիկ՝ նրա սիրելի կանայք, հարճերը, մտերիմ ծառաները ինքնակամ մահ են ընդունում, չեն ուզում ապրել առանց իրենց սիրելի թագավորի։ Արտաշեսի դիակին շքեղ և բազմապիսի պատիվներ են մատուցում։ Նրան դնում են ոսկեղեն դագաղում, մարմինը պատում ոսկեթել պատմուճանով, գլխին թագ դնում, առջևը՝ ոսկյա զենք, գահը և անկոդինը բեհեզով հարդարում։
Հուղարկավորության ժամանակ գահը շրջապատում են որդիներն ու ազգականների բազմությունը, նրանց անմիջապես հարում էին զինվորական պաշտոնյաներր, նահապետները, նախարարական գնդերը և առհասարակ զինվորական վաշտերը՝ բոլորը կուռ զինված, ինչպես ճակատամարտի դուրս գալիս։ Առջևից հնչում էին պդնձե փողերը, հետևից գալիս էին սևազգեստ ձայնարկու կույսերը և ողբասաց կանայք, իսկ ամենից վերջում գալիս էր ռամիկների հոծ բազմությունը։ Այդպիսի շուքով ու հանդիսավորությամբ համայն հայոց ազգը թաղում է իր սիրելի թագավորին։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение:#50  Сообщение Meriko » 21 ноя 2010, 23:04

ԱՐՏԱՎԱԶԴ

Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից3, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխանորդ, որովհետև ինքը զավակ չուներ։

--------------------------

1 Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս-արևելք։

2 Ստորև բերվում է այս հին վիպերգի բնագիրը, որ պահպանվել է 11-րդ դարի նշանավոր գրող ու քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի նամակներում.

Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվաղելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէնն է թագաւորաց։

3 Այրարատը Հին Հայաստանի (Մեծ Հայքի) ընդարձակ աշխարհներից մեկն էր, որի սահմանները տարածվում էին Երասխի միջին հոսանքի ավազանում և Արածանիի վերնագավառում։


Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ1։

Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում2, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը.

Մինչ դու գնում ես,
Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում,
Ես ավերակների վրա ում թագավորեմ։

Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով.

Երբ դու ձի հեծնես, որսի գնաս,
Ազատն ի վեր3, ի Մասիս,
Քաջքերը4 քեզ բռնեն, տանեն՝
Ազատն ի վեր, ի Մասիս,
Այնտեղ մնաս և լույս չտեսնես5։

Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասսի փեշերին որսի դուրս գալիս, քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան6:

Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։

---------------------------

1 Ժողովրղական հավատալիքով՝ մոր անեծքը չի բռնում որդուն, մինչդեռ հոր անեծքը անպայման իրագործվում է։

2 Հին հեթանոսական Հայաստանում և առհասարակ հին աշխարհում թագավորի կամ իշխանի մահվան և թաղման ժամանակ նրա մտերիմներին՝ կանանց, ծառաներին զոհում էին ի պատիվ հանգուցյալի և նրա հետ թաղում։

3 Մասիս սարը հնում կոչվում էր նաև Ազատն Մասիս, հավանաբար իր մեծության և բարձրության պատճառով։

4 Առասպելական ոգիներ, երբեմն չար, երբեմն էլ բարի բնավորությամբ։

5 Ստորև դրվում են վիպական այս հատվածների հին հայերեն բնագրերը.

Մինչ դու գնացեր,
Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,
Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ։

Եթէ դու յորս հեծցիս
յԱզատն ի վեր ի Մասիս,
Զքեզ կալցին քաջք,
Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս,
Անդ կայցես, և զլոյս մի տեսցես։

6 5-րդ դարի հեղինակ Եզնիկ Կողբացու հաղորդման համաձայն, հին հայերը իրենց փրկության հույսը կապում էին Արտավազդի հետ, անձկությամբ սպասում, որ Արտավազդը մի օր դուրս է գալու քարանձավից և հայ ժողովրդին ու Հայաստանը ազատելու է օտար բռնակալների լծից։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Подробнее в профиле пользователя

Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Просмотр в полноэкранном режиме  
1 штука.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь
Информация: Показать детали



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հայ երգանի
    1 ... 8, 9, 10 Meriko » 19 окт 2008, 22:04
    94 Комментарии
    16985 Просмотры
    Последнее сообщение Vard Перейти к последнему сообщению
    12 фев 2010, 20:18

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз