СТАНЬ VIP

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 21:26

Շամիրամի արարքներն ու վախճանը*

Շամիրամը իր ամառանոցային քաղաքը Հայաստանում շինելուց հետո սովորություն է դարձնում ամեն ամառ գալ Հայաստան՝ իր շինած քաղաքում հանգստանալու։ Հայաստան գալուց առաջ նա Ասորեստանում իբրև կողմնապետ և Նինվեի վերակացու է թողնում Զրադաշտ մոգին2 մարաց նահապետին, վստահելով նրան իր իշխանությունը։

Մի ամառ էլ, Հայաստանում եղած ժամանակ, Շամիրամը դուրս է գալիս Վասպուրական գավառում զրոսանքի, տեսնում է՝ մի տեղ երեխաները խմբված գետնից ուլունքներ են գտել և ուշադիր զննում են։ Թագուհին իսկույն կռահում է ուլունքների արժեքն ու նշանակությունը, լավ վարձատրում է երեխաներին և ուլունքները ձեռներից առնում։

Այդ ուլունքներով Շամիրամն սկսում է կախարդել ու հմայել և իր ապականված սրտով երկրով մեկ ամեն տեսակ չարիք գործել։ Ում ուզում էր, որ նա իր տռփալից ցանկությունը կատարի, ուլունքների զորությամբ նրան իսկույն բերում էր իր մոտ, իսկ ում կամենում էր ոչնչացնել, դարձյալ դյուրությամր ու առանց որևէ ջանքի կատարում էր այդ։ Բոլորն սկսում են սարսափել թագուհուց, և ոչ ոք չէր հանդգնում ծպտուն հանել։

Շամիրամն ուներ մի ծերունի խորհրդական, որը վայելում էր թագուհու վստահությունը, տեղյակ էր նրա բոլոր գաղտնիքներին և ազատ ելումուտ ուներ նրա պալատում։ Թագուհու գործած չարիքները շատ են մտահոգում ծերունուն, և նա երկար ժամանակ մտածում է, թե ինչպես նրա ձեռից կամ ուլունքների կախարդական զորությունից աշխարհն ազատի։

Մի օր էլ, երբ թագուհին ծերունու հետ դուրս էր եկել Արտամետ3 զրոսանքի, ծերունին հարմար պահ է գտնում, հափշտակում է ուլունքները Շամիրամի ձեռից և փախչում։ Զայրացած Շամիրամը հետապնդում է նրան, բայց տեսնելով, որ չի կարողանում հասնել, ցասումից կատաղած իր թավ ու երկար

------------------------

1 Խորենացու խոսքն այստեղ Վանի քարաժայռի «Մհերի դուռ» կոչված հարթեցված երեսի, ինչպես նաև Վանի շրջակայքում և Հայաստանի տարբեր վայրերում քարե կոթողների վրա քանդակված ուրարտական թագավորների սեպագիր արձանագրություններին է վերաբերում, որ ժողովրդական ավանդությամբ թե Խորենացու ժամանակ և թե հետագայում վերագրվել է առասպելական Շամիրամ թագուհուն։

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ներսես Սարգիսյանի «Տեղագրութինք ի Փոքր և ի Մեծ Հայս» գրքերի։

2 Զրադաշտ մոգը պարսկական հին կրոնի՝ զրադաշտության հիմնադիրն է, ապրել և գործել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարում։ Հայկական հին զրույցներում նա հանդես է գալիս իբրև մեդացիների կամ մարերի նախնի։

3 Արտամետը գյուղ է Վանի մերձակայքում։ Արտամետցիների և առհասարակ վանեցիների մեջ մինչև վերջերս տարածված էր հետևյալ ասացվածքը, երբ որևէ աղջիկ սիրահետել է տարբեր տղաների, ասել են. «Ա՛յ շան ախճիգ, Արտամետու ախճիգն ա, ամեն տղի ծոց կարմիր խնձոր կը դնա»։ «Արտամետու ախճիգ» ասելով, ըստ բանասացների, նկատի են ունեցել Շամիրամին, տղամարդկանց հետամտելու նրա հեշտասեր բնավորությունը։

ծամերը պարսատիկ է դարձնում, վերցնում է մի վիթխարի ապառաժ, դնում ծամերի վրա, պտտում և նետում ծերունու հետևից։ Ահռելի ծանրությունից մազերը գլխից պոկվում են, իսկ հսկա ապառաժը գլորվելով ընկնում է Արտամետի մոտ գտնվող մի փոսի մեջ, ուր ընկած է մինչև այժմ։

Իսկ ծերունին ուլունքները ձեռին՝ փախչում հասնում է Դատվանի1 ծովեզերքը և այնտեղ ուլունքները նետում ծովը, աշխարհն ազատում Շամիրամի հմայական չարագործությունից։ Այդ դեպքից էլ մնացել է «Ուլունք Շամիրամայ ի ծով» ասացվածքը։

Շամիրամը իր բոլոր գանձերն ու պաշտոնները նվիրում է իր հոմանիներին և բնավ չէր հոգում իր զավակների մասին։ Երբ զավակները չափահաս են դառնում, սկսում են հանդիմանել իրենց մորը նրա անառակ վարքի, գանձերն ու պաշտոնները ուրիշներին շռայլորեն նվիրելու համար: Շամիրամը սաստիկ զայրանում է զավակների վրա, բոլորին կոտորել է տալիս, բացի կրտսեր որդուց՝ Նինվասից։

Պատահում է այնպես, որ Ասորեստանում Շամիրամի տեղապահ Զրադաշտ մոգը սխալմունք է գործում թագուհու հանդեպ, և նրանց միջև հակասություն է ծագում։ Այդ հակամարտությունն ավելի է խորանում, երբ մարացի Զրադաշտը մտադրվում է ամբողջ իշխանությունն իր ձեռքն առնել և իր բռնապետությունը տարածել բոլորի վրա։ Շամիրամն այդ իմանալով, պատերազմ է սկսում Զրադաշտի դեմ։ Երբ պատերազմը սաստկանում է, Շամիրամը զգում է իր մոտալուտ պարտությունը և Զրադաշտի ձեռից հետիոտն փախչում է Հայաստան։ Թշնամիներից հետապնդվելով, Շամիրամը ճանապարհին վազքից ու հոգնածությունից սաստիկ ծարավում է, հասնում է Վանա ծովին, ջուր խմում, հագեցնում ծարավը։ Բայց տեսնելով, որ իրեն հետապնդող սուսերավորները մոտենում են, իր կախարդական հուռութները ծովն է նետում և ինքն էլ տեղնուտեղը քարանում։

Իսկ մեկ այլ զրույցի համաձայն, երբ Շամիրամը պարտվելով ու հետապնդվելով Զրադաշտից, փախչում է Հայաստան, որդին՝ Նինվասը, վրա է հասնում, վրեժխնդրությամբ սպանում հեշտասեր մորը և Ասորեստանում ինքը թագավորում։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 21:28

Տորք Անգեղյա*

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա1 էին կոչում։

Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն2։

Տորքը օժտված էր վիթխարի ուժով, նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում։

-----------------------------

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։

1 Տորքը հին անատոլական Տարու, Տարքու, Տարխու, Տրքա անվանաձևերով հայտնի ամպրոպի և փոթորկի աստվածությունն էր, որ հայոց հին ավանդության մեջ փոխարկվել է Տորքի կամ Տուրքի։ Այդ դիցանվան հետքերն ու հիշատակը պահվել է Սեմի որդի Տարբանի առասպելի և Տարոն տեղանվան մեջ։

Անգեղյա մակդիրը Մ. Խորենացին ժողովրդական ստուգարանությամբ բացատրում է իբրև անգեղ, այսինքն՝ տգեղ։ Մինչդեռ Անգեղը եղել է հին հայերի աստվածներից մեկը, որի անունով է Աստվածաշնչում հայերեն թարգմանվել շումմերաակադական ստորգետնյա թագավորության աստծո՝ Ներգալի անունը։ Հետևաբար Տորք Անգեղյա անվան մեջ միացել են երկու տարբեր դիցանուններ՝ Տորքի և Անգեղի, և Տորքը դարձել է կամ Անգեղ աստծո սերունդ՝ Անգեղյա, կամ Անգեղ աստծո տված պարգև (Տուրք անվանաձևի դեպքում):

2. Անգեղ տունը Հին Ծոփքում (Վանա լճից դեպի արևմուտք) գավառ էր և նախարարություն։ Այդտեղ հնում, հավանաբար, տարածված է եղել Անգեղ աստծո պաշտամունքը։

Խորենացին հաղորդում է, որ ջրհեղեղի ժամանակ, երբ Քսիսութրիոսը (Նոյ) նավարկում է դեպի Հայաստան և հանդիպում է ցամաքի, նրա որդիներից մեկը՝ Սեմ անունով, գնում է դեպի հյուսիս-արևմուտք՝ երկիրը դիտելու։ Նա դուրս է գալիս մի երկայնանիստ լեռան մոտ գտնվող փոքր դաշտ, որի միջով գետ էր հոսում դեպի Ասորեստանի կողմերը։ Այս գետի մոտ նա կանգ է առնում և մնում մոտ երկու ամիս։ Այդ լեռը նա իր անունով կոչում է Սիմ և նորից վերադաոնում իր եկած տեղը։

Իսկ Սեմի կրտսեր որդիներից մեկը, որի անունը Տարբան էր, բաժանվում է հորից և իր երեսուն որդիներով ու տասնհինգ դուստրերով ու նրանց ամուսիններով բնակություն է հաստատում այդ գետի ափին։ Տարբանի անունով այդ գավառը կոչվում է Տարոն, իսկ այն տեղը, ուր բնակվել էր Տարբանը, կոչվում է Ցրոնք, այսինքն թե՝ այստեղից առաջին անգամ Սեմի որդին ու թոռները ցրվեցին, բաժանվեցին նրանից։

Տարոնի կամ Մշո տեղանունները ստուգաբանող այս վաղեմի ավանդությունը կապվում է ջրհեղեղի առասպելին, այսինքն՝ հետջրհեղեղյա ժամանակաշրջանում Հայաստանի առաջին բնակիչների առասպելաբանական պատմությանը և վկայում Տարբան-Տարաւն-Տարոն անվան խոր հնության և դիցական ծագման մասին։


Մի անգամ Պոնտոս ծովի1 ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից. Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրերի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում։

-----------------------------

1 Սև ծով:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:15

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ
ՀԱՅՈՑ ՀԻՆ ՎԵՊԵՐԸ


«Վիպասանք» վիպաշարը*


ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

--------------------------

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:16

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

-------------------------

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։


զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

----------------------------

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։



է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:17

ՍԱՆԱՏՐՈԻԿ

Հայոց Սանատրուկ թագավորը Ասորիքի թագավոր Աբգարի քրոջ որդին էր։ Աբգարի քույր Ավդեն ձմեռ ժամանակ իր ծծկեր երեխայի հետ դեպի Հայաստան ճամփորդելիս՝ Կորդվաց լեռներում ընկնում է բքի տակ։ Ուժեղ ձյունամրրկի պատճառով Ավդեին ուղեկցող շքախումբը մոլորվում է, ցրվում այս ու այնտեղ, իրար կորցնում։

Երեխան գտնվում էր նրա դայակ Սանոտի մոտ, որը Բյուրատ Բագրատունու քույրն էր և Խոսրեն Արծրունու կինը։ Սանոտը խմբից անջատվելով ու մոլորվելով Կորդվաց լեռներում, երեք օր ու գիշեր մնում է ձյան տակ, փոքրիկին պահում է իր ստինքների մեջ։ Այդ ժամանակ աստվածները Սանոտի մոտ են ուղարկում մի նորահրաշ սպիտակ կենդանի, հավանաբար շուն, որը երեք օր պահպանում է երեխային, մինչև բուքը հանդարտվում է, և նրանց փնտրելու ելած մարդիկ գտնում են նրանց անվնաս։ Այդ պատճառով էլ երեխային կոչում են Սանատրուկ, այսինքն՝ Սանոտի տված, Սանոտի տուրք1։
Սանատրուկը վերաշինում է երկրաշարժից ավերված Մծբին քաղաքը, այն շրջապատում կրկնակի պարսպով ու պատվարով, քաղաքի մեջ կանգնեցնում իր արձանը, ձեռին մի դրամ բռնած, որ նշանակում է, թե այս քաղաքի շինության վրա բոլոր գանձերս ծախսվեցին և մնաց միայն այս դրամը։ Սանատրուկը սպանվում է որսի ժամանակ, պատահաբար արձակված նետից։

-----------------------------

1 Անվան այս ժողովրդական ստուգաբանությունը կարելի է հասկանալ նաև այլ կերպ՝ Շանսատակ, այսինքն՝ շան տված կամ պահած, ի պատիվ նրան փրկող շան։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:17

ԵՐՎԱՆԴ

Սանատրուկի մահից հետո թագավորության մեջ խռովություն է ընկնում, և թագավորությունն անցնում է ոմն Երվանդի ձեռքը։ Երվանդի մայրը Արշակունի արքայական տոհմից էր՝ մի տգեղ, պառաված ու վավաշոտ կին, որի հետ ոչ ոք չէր համարձակվում ամուսնանալ։ Նա, ցլի հետ ունեցած խառնակությունից, երկու մանուկ է ծնում։ Երբ երեխաները մեծանում են՝ մեկի անունը դնում են Երվանդ, մյուսինը՝ Երվազ։

Երվանդը հասակն առնելով՝ դառնում է մի խիզախ ու հադթանդամ մարդ։ Նա ծառայության է, անցնում Սանատրուկի մոտ, վերջինիս կողմից նշանակվում է վերակացու և առաջնորդ, աշխատում է նվիրված, բոլոր նախարարների մեջ դառնում է նշանավոր ու առաջնակարգ և իր խոնարհությամբ ու առատաձեռնությամբ բոլորին իր կողմը գրավում։ Եվ երբ Սանատրուկը մեռնում է, բոլոր նախարարները միաբանվում են և Երվանդին դնում թագավոր, բայց առանց Բագրատունիների կողմից թագադրվելու1։ Երվանդն օժտված էր հմայական չար նայվածքով կամ ինչպես ասում են՝ չար աչքով։ Արքունի սպասավորները ամեն առավոտ, լույսը բացվելիս՝ որձաքարե վեմեր էին բռնում Երվանդի առաջ, նրա չար նայվածքից որձաքարերը պայթում էին։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:18

Երվանդ, Արտաշես և Սմբատ

Երվանդը թագավոր դառնալուց հետո, կասկածելով Սանատրուկի զավակներին, որ կարող են իր դեմ դավադրություն սարքել, բոլորին կոտորում է։ Սանատրուկից մնում է մի փոքրիկ տղա՝ Արտաշես անունով, որին իր ստնտուն առնում և փախցնում է Հեր գավառի կողմերը, Մաղխազանի հովիվների մոտ։ Այստեղից նա լուր է ուղարկում Արտաշեսի դայակին՝ Սմբատ Բագրատունուն, Բյուրատ Բագրատունու որդուն, որ բնակվում էր Սպեր գավառի Սմբատավան գյուղում։

Սմբատը, երբ իմանում է Սանատրուկի մահվան և նրա զավակների կոտորածի գույժը, վերցնում է իր երկու դստրերին՝ Սմբատանույշին և Սմբատուհուն, տանում տեղավորում է Բայբերդի ամրոցում, քաջարի մարդկանց ամրոցին պահապան դնում, իսկ ինքը իր մի կնոջ և փոքրաթիվ մարդկանց խմբով գնում է մանուկ Արտաշեսին որոնելու։

Երվանդը Սմբատի մտադրությունն իմանալով, մարդիկ է ուղարկում նրան գտնելու և ձերբակալելու։ Սմբատը գտնում է մանուկ Արտաշեսին, բայց երկյուղելով հետապնդումից, ծպտվում է և կերպարանափոխված ու հետիոտն երկար ժամանակ երեխայի հետ թափառում է լեռներում ու դաշտերում, պատսպարվում հովվական վրաններում, սնվում հովիվների մոտ, մինչև որ հարմար պահ գտնելով՝ անցնում է Պարսկաստան, գնում պարսից Դարեհ թագավորի մոտ։ Քանի որ Սմբատը քաջ մարդ էր և պարսիկներին վաղօրոք ծանոթ, պարսից զորապետներին հավասար մեծ պատվի է արժանանում թագավորի կողմից։ Երեխան նույնպես ապրում է թագավորի որդիների հետ հավասար պայմաններում։ Թագավորն անգամ Արտաշեսի և իր զավակների համար բնակության հատուկ տեղեր է հատկացնում Բատ և Ողոմն գավառներում։

Արտաշեսի փախուստը շատ է անհանգստացնում Երվանդին. նրան շարունակ տանջում է այն միտքը, որ Պարսկաստանում Սմբատի կոդմից իր թագավորության դեմ չարիք է նյութվում։ Արթուն

-----------------------------

1 Բագրատունի իշխանական տոհմի ավագ ներկայացուցիչները Արշակունի արքայական տոհմի ծիսական թագադիրներն էին, այսինքն՝ թագավորներին պաշտոնապես թագադրողները, առանց նրանց թագադրության, թագավորողը ապօրինի էր համարվում։


ժամանակ կասկածները կրծում են նրա սիրտը, քնում էր խիստ անհանգիստ, իսկ քնած ժամանակ էլ սարսափելի երազներ էր տեսնում։ Եվ նա վճռում է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու սպառնացող վտանգը։

Նա պատգամավորներ է ուղարկում Պարսից թագավորի մոտ մեծամեծ նվերներով, փորձում համոզել նրան՝ Արտաշեսին իր ձեռքը հանձնելու։

«Իմ արյունակից, իմ հարազատ, — գրում էր նա պարսից թագավորին, — ինչո՞ւ ես այդ մարացի Արտաշեսին պահում, ինձ և իմ թագավորության հակառակորդ սնուցում, ինչո՞ւ ես ականջ դնում այդ ավազակ Սմբատի խոսքերին, որ իբր թե Արտաշեսը Սանատրուկի որդին է։ Նա ջանում է հովիվների և նախրորդների որդուն Արշակունի դարձնել, տարաձայնելով, թե իբր նա քո արյունակիցն ու հարազատն է։ Նա Սանատրուկի որդին չէ. Սմբատը խաբվելով՝ մի մարացի տղա է գտել և զուր տեղը աղմուկ բարձրացրել»։

Նույն կերպ Երվանդը բազմիցս Սմբատի մոտ էր պատգամավորներ ուղարկում, ասելով, թե «Ինչո՞ւ ես զուր տեղը այդքան նեղություններ կրում, խաբվելով ստնտուից՝ այդ մարի տղային ինձ հակառակորդ սնուցանում»։

Եվ ամեն անգամ Երվանդը երկուսից էլ տհաճ պատասխաններ է ստանում։

Տեսնելով, որ ուրիշ ելք չկա, Երվանդը մարդիկ է ուղարկում Բայբերդ, կոտորել տալիս ամրոցի պահապան քաջերին, գերում Սմբատի դստրերին, տանում փակում է Անի ամրոցում։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:19

Երվանդաշատի, Ծննդոց անտառի և Երվանդակերտի շինարարությունը

Երվանդի թագավորության ժամանակ Երասխ գետը արդեն բավականաչափ հեռացել էր Արմավիրի բլրից, իսկ երբ ձմեռը երկարատև էր լինում, հյուսիսից փչող ցուրտ քամիները լրիվ սառցակալում էին գետի վտակը, և արքունիքը զրկվում էր խմելու ջրից։ Դրանից նեղվելով՝ Երվանդը արքունիքը Արմավիրից տեղափոխում է արևմտյան կողմում գտնվող միակտուր ապառաժ բլրի վրա, որի մի կողմը շրջափակում էր Երասխը, իսկ դիմացից հոսում էր Ախուրյան գետը։ Երվանդը պարսպապատում է բլուրը, պարսպից ներս շատ տեղերում ժայռի քարերը կտրել տալով՝ փորվածքներ է բացում, հասցնում մինչև բլրի հատակը, հավասարեցնում գետնի մակերևույթին, այնպես, որ գետի ջրերը սկսում են հոսել փորվածքի մեջ և խմելու ջուր մատակարարել քաղաքին։

Այնուհետև Երվանդը կառուցում է միջնաբերդը, ամրացնում բարձր պարիսպներով, պարիսպների մեջ կանգնեցնում պղնձակոփ դռներ և ներքևից վերև, մինչև դուռը, երկաթե աստիճաններ դնում. սանդուղքի վրա, աստիճանների միջև գաղտնի որոգայթներ է սարքում։ Եվ եթե մեկը կամենար թագավորին դավել և թաքուն բարձրանալ այդ աստիճաններով, իսկույն կբռնվեր։ Աստիճանները երկկողմանի էին. մի կողմինը կոչվում էր ցերեկային, ծառայում էր արքունի սպասավորների և առհասարակ բոլոր պալատականների ելումուտի համար, մյուսը կոչվում էր գիշերային, հատուկ շինված դավադիրներին բռնելու նպատակով։

Երվանդն այդ նոր քաղաքը կոչում է իր անունով՝ Երվանդաշատ, Արմավիրից ամեն ինչ տեղափոխում այնտեղ, բացի կուռքերից1, և այդ անում է իր անձի ապահովության նպատակով։ Մտածելով, որ կուռքերը Երվանդաշատում դրվելու դեպքում կրոնական արարողությունների, հատկապես զոհաբերությունների ժամանակ այնտեղ կհավաքվի ժողովրդի հոծ բազմություն, և քաղաքի անվտանգության պահպանումը կդժվարանա, Երվանդը քաղաքից դեպի հյուսիս, մոտ քառասուն ասպարեզ2 հեռավորության վրա, Ախուրյան գետի ափին շինում է մի փոքրիկ քաղաք, նման իր քաղաքին և կոչում Բագարան3։ Արմավիրից նա այստեղ է տեղափոխում բոլոր կուռքերը, շինում մեհյաններ4 և իր եղ–

------------------------------

1 Հեթանոսական ժամանակներում պաշտվող և աստվածացվող մարդակերպ և կենդանակերպ արձաններ։

2 Երկարության չափ, հավասար 600 ոտնաչափի։

3 Ծագում է հին իրանական բագա - աստված բառից և նշանակում է աստվածների վայր, տեղ։ Մ. Խորենացին Բագարանը համարում է կազմված բագին բառից, որ դարձյալ նույն բագաից է սերում և նշանակում է աստվածների զոհասեղան, զոհարան, տաճարի այն սեղանը, որի վրա աստվածներին զոհ էին մատուցում։ Հետևաբար, ըստ Խորենացու՝ Բագարան նշանակում է բագիններ ունեցող տեղ։
4. Մեհյան՝ հեթանոսական տաճար։


բորը՝ Երվազին, նշանակում քրմապետ1։

Երվանդը գետի հյուսիսային կողմում տնկում է նաև մեծ անտառ, պասպապատում, դարձնում որսարգելանոց, մեջը թողնում արագավազ այծյամներ, եղնիկներ, եղջերուներ, ցիռեր2 ու վարազներ, որոնք աճելով ու բազմանալով՝ լցնում են անտառի, և Երվանդը իր արքայական որսի օրերին որսում էր դրանց ու զվարճանում։ Այդ որսարգելանոցը Երվանդն անվանում է Ծննդոց անտառ։

Երվանդը, դարձյալ իր անունով, կառուցում է Երվանդակերտը՝ մի չնաշխարհիկ դաստակերտ, գեղեցիկ ու չքնաղ հորինվածքով։ Նա մեծ հովիտը բնակեցնում է մարդկանցով, կառուցում պայծառ շենքեր, լուսավոր, ինչպես աչքի բիբը։ Բնակեցված այդ շենքերի շուրջը կանաչապատում է ծաղկանոցներով ու բուրաստաններով, ինչպես բիբը շրջանակող աչքի բոլորակ։ Իսկ նրա տնկած բազում այգեստանները նման էին գեղեցիկ, խիտ արտևանունքների, որոնց հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես հիշեցնում էր գեղատեսիլ կույսերի հոնքեր։ Հարավում ընկած դաշտերի հարթությունը նման էր ծնոտների գեղեցիկ ողորկության, գետը բերանի էր նմանվում, իսկ նրա զույգ ափերի դարավանդները՝ երկթերթ շրթունքների։ Եվ այս գեղադիր համալիրը թվում էր, թե իր անքթիթ հայացքն ուղղել է արքայանիստ բարձրավանդակին։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:20

Սմբատի և Արտաշեսի կռիվը Երվանդի դեմ

Այդ ժամանակ մանուկ Արտաշեսը Պարսկաստանում արդեն հասուն տղամարդ էր դարձել։ Նրա դայակ Սմբատը իր ռազմական հմտությամբ շատ քաջագործություններ է կատարում հօգուտ Պարսկաստանի և արժանանում արյաց նախարարների ջերմ համակրանքին։ Նախարարները բարեխոսում են իրենց թագավորին՝ Սմբատին արժանացնել պարգևների ըստ նրա ցանկության։ Թագավորը սիրով համաձայնում է և հանձնարարում նախարարներին.

— Իմացեք, ի՞նչ է ցանկանում այդ քաջ տղամարդը։

— Ձերդ անմահ բարերարություն, — ասում են նախարարները, — Սմբատն այլ բան չի կամենում, քան քո արյունակից Արտաշեսին՝ Սանատրուկի որդուն, որ զրկված է իր թագավորությունից, դարձյալ իր թագավորության մեջ հաստատես։

Արքայից արքան հոժարում է, Սմբատին է հանձնում Ատրպատականի զորքերը և Ասորեստանի զորքերի մի մասը, հանձնարարում, որ Արտաշեսին տանեն և իր հայրենական գահին հաստատեն։

Երվանդը գտնվում էր Ուտիք գավառում, երբ նրան լուր է հասնում, թե Սմբատը պարսից թագավորի մեծ զորքով գալիս է քո վրա` թագավորությունը մանուկ Արտաշեսին հանձնելու։

Լուրն առնելով՝ Երվանդը Ուտիքում իր նախարարներից շատերին կողմնապահներ է նշանակում և ինքը շտապ վերադառնում իր քաղաքը, Հայոց, Վրաց, Կեսարիայի և Միջագետքի կողմերից մեծ զորք հավաքում։

---------------------------

1 Քուրմ՝ հեթանոսական կրոնի սպասավոր։ Քրմապետ՝ քուրմերի պետ, ավագ քուրմ։

2 Ցիռ՝ վայրի էշ։



Գարնանային օրեր էին, ուստի և բոլոր զորքերը շուտով հավաքվում են Երվանդաշատ։ Իր հետևակ զորքի բազմությամբ գալիս է նաև Աժդահակից սերված Մուրացյան ցեղի տանուտեր Արգամը, որին Երվանդը վերադարձրել էր իր թագավորության երկրորդության գահը։ Երվանդը Արգամին և բոլոր նախարարներին արժանացնում է մեծ պատիվների ու պարգևների, իսկ ժամանած զորքերի բոլոր զինվորներին՝ առատորեն վարձատրում։

Այդ ժամանակ Սմբատը մանուկ Արտաշեսի հետ իր զորքով շտապ մոտենում է Ուտիքի սահմաններին։ Այստեղ Երվանդի թողած կողմնապահ նախարարներն իրենց զորքով ընդառաջ են գալիս Սմբատին և միանում նրան։ Երբ այդ լուրը հասնում է հայոց մյուս նախարարներին, նրանց մեջ խլրտում է ընկնում, բարոյալքվում են և մտածում անջատվել Երվանդից, մանավանդ, որ Հռոմից ուշանում էր սպասվող զինվորական օգնությունը։ Որքան նախարարները բարոյալքվում էին, այնքան Երվանդը առատացնում էր պարգևները, յուրաքանչյուրին մեկառմեկ բաշխում իր գանձերը։ Եվ որքան շատ էր բաշխում, այնքան ավելի ատելի էր դառնում, քանզի բոլորն էլ լավ գիտեին, որ դա ոչ թե առատաձեռնությունից է բխում, այլ երկյուղից։ Նրանց, ում շատ էր բաշխում, չէին համակրում իրեն, իսկ ում քիչ էր բաշխում՝ դառնում էին իրեն թշնամի։

Սմբատը մանուկ Արտաշեսի հետ գալիս հասնում է Գեղամա ծովի ափերը և շտապում օր առաջ հասնել Երվանդի զորքերի բանակատեղին։ Երվանդի զորքերի բազմությանը արժեք չտալով, Սմբատը փոքր-ինչ երկյուղում էր Մուրացյան Արգամից, քանի որ նա քաջ մարդ էր և իր ձեռքի տակ ուներ բազմաթիվ տեգավորներ։
Երվանդն իր զորքով ճամբար էր դրել Երվանդաշատից ավելի քան երեք հարյուր ասպարեզ դեպի հյուսիս՝ Ախուրյան գետի վրա։ Իմանալով Սմբատի զորքերի մոտենալը, Երվանդը նրանց դեմ է հանում իր զորքերի բազմությունը և ճակատ կազմում իր ճամբարից ոչ հեռու։ Արտաշեսը պատգամավորներ է ուղարկում Մուրացյան նահապետի մոտ, բազում երդումներ տալիս, որ ինքը Երվանդից ստացած նրա բոլոր արտոնություններն ու ունեցվածքը նրան կթողնի, դեռ կրկնակին էլ կավելացնի, միայն թե նա լքի Երվանդին և հեռանա։

Երբ Երվանդի զորքերի ճակատի դիմաց երևում են Արտաշեսի առաջապահ ջոկատների զինանշանները, Արգամը իր հետևակների բազմությունն առնում և մի կողմ է քաշվում։ Այդ ժամանակ Սմբատը հրամայում է պղնձե փողեր հնչեցնել ի նշան պատերազմի և իր զորքի ճակատն առաջ տանելով՝ խոյանում է Երվանդի զորքերի վրա, ինչպես արծիվը՝ կաքավների երամի։ Հայոց նախարարները, որոնք իրենց զորագնդերով Երվանդի բանակի աջ ու ձախ թևերն էին կազմում, միանում են Սմբատի զորքին։

Ճակատամարտում սոսկալի կոտորած են կրում Երվանդի գունդը և Միջագետքի զորքերը։ Իսկ տավրոսցի քաջերը, որոնք Երվանդին խոստացել էին, թե կսպանեն Արտաշեսին, մահը աչքերն առած մաքառում են Արտաշեսի դեմ։ Տավրոսցիների դեմ հետիոտն դուրս է գալիս Արտաշեսի ստնտուի որդի Գիսակը, կռվի մեջ մտնելով՝ կոտորում նրանց, բայց ինքն էլ սրի հատու հարվածից կորցնում է դեմքի կեսը և մահանում։

Երվանդի մնացած զորքերը պարտվելով՝ փախուստի են դիմում։

Պատերազմի դաշտից փախչում է նաև Երվանդը։ Նա ձիով բազմաթիվ ասպարեզներ է կտրում անցնում, ճամբարից մինչև իր քաղաքը հաստատած իջևաններում նորանոր ձիեր է փոխում, հեծնում, շարունակում փախուստը։ Երվանդին կրնկակոխ հետապնդում է Սմբատը, հալածում գիշերով մինչև քաղաքի դուռը։

Իսկ մարաց զորքերը, որ Երվանդի գնդի բանակատեղն էին անցել, մթության մեջ իջևանում են դիակների վրա։ Արտաշեսն էլ գալով հասնում է կաշվից և կտավից պատրաստված Երվանդի կլոր վրանին, իջնում, գիշերում է այդտեղ։ Առավոտյան նա տիրաբար կարգադրում է զորքին՝ սպանվածներին թաղել, իսկ այն հովիտը, ուր դիակների վրա բանակել էր մարաց զորքը, կոչեց Մարաց մարգ, ճակատամարտի տեղն էլ՝ Երվանդավան, այսինքն՝ Երվանդին վանելու տեղը։

Արտաշեսը զորքով շարժվում է դեպի Երվանդաշատ։ Կեսօրից առաջ հասնում է Երվանդի դաստակերտը և զորքին հրամայում միաձայն աղաղակել «Մար ամատ», որ հայերեն նշանակում է՝ «Մարը եկավ»։ Դրանով Արտաշեսը հիշեցնում էր այն վիրավորանքն ու թշնամանքը, որ Երվանդը տածելով իր նկատմամբ, իրեն մար էր համարում և նույնն ուզում էր հավատացնել պարսից թագավորին ու Սմբատին։ Զինվորների այս միաձայն բացականչության հետևանքով էլ Երվանդի դաստակերտը այնուհետև

կոչվում է Մարմետ, հավանորեն, Արտաշեսի կամքով, որպեսզի Երվանդի անունը այդ դաստակերտի վրայից ընդմիշտ վերացվի։

Սմբատը գիշերով հետապնդելով Երվանդին, իր փոքրաթիվ վաշտով հասնում է Երվանդաշատի դարպասների մոտ, քաղաքի դուռը պահում, սպասելով Արտաշեսի գալուն։ Երբ Արտաշեսը ամբողջ զորքով հասնում է քաղաքին, սկսվում է հարձակումը քաղաքի վրա։ Դիմադրությունը երկար չի տևում` չդիմանալով Արտաշեսի քաջերի ճնշմանը, ամրոցի մարդիկ անձնատուր են լինում և բացում քաղաքի դուռը։ Զինվորներից մեկը ներս մտնելով ամրոց, վաղրով1 հարվածում է Երվանդի գլխին, ջախջախում գլուխը, ուղեղը ցրում հատակին։ Բայց Արտաշեսը հիշելով, որ Երվանդի մեջ Արշակունյաց տոհմի արյան խառնուրդ կա, հրամայում է թաղել նրան և վրան մահարձան կանգնեցնել։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь

ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ

Сообщение Meriko » 21 ноя 2010, 22:20

ԱՐՏԱՇԵՍ

Երվանդի մահից հետո Սմբատը մտնում է արքունական գանձարանը, ստուգում գանձերը և այնտեղ գտնում Սանատրուկ արքայի թագը։ Նա թագը դուրս է բերում, դնում Արտաշեսի գլխին, թագադրում և համայն Հայոց աշխարհի վրա կարգում թագավոր։

Արտաշես թագավորը մեծ պարգևներ է բաշխում իրեն օգնական դարձած մարաց ու պարսից զորքերին և նրանց պատվով ու հարգանքով ճանապարհ դնում իրենց երկիրը։

Արտաշեսը կատարում է իր խոստումը նաև Մուրացյան Արգամի նկատմամբ, նա քաջ Արգամին արժանացնում է իր խոստացած արքայական երկրորդության գահին, նրան պարգևում հակինթազարդ պսակ, զույգ ականջներին գինդեր, մի ոտին կարմիր կոշիկ կրելու, ոսկե գդալ և պատառաքաղ գործածելու, ոսկեղեն գավաթներով և նվագով գինի խմելու իրավունք։

Նման պատիվների է արժանացնում նաև իր դայակ Սմբատին, բացառությամբ գինդեր և կարմիր կոշիկ կրելու իրավունքի։ Թագադիր ասպետության և արևմտյան զորքերի հրամանատարության աստիճաններից բացի, նա Սմբատին է վստահում նաև հայոց բոլոր զորքերի, երկրի բոլոր գործակալների և ամբողջ արքունական տան տնօրինությունը։

Արտաշեսը անմասն չի թողնում նաև իր ստնտուի ժառանգներին։ Նա Գիսակի թոռ Ներսեհի ցեղը արժանացնում է նախարարական տոհմի պատվի և տոհմանունը կոչում Դիմաքսյան2 ի նշան Գիսակի քաջագործության, երբ նրա դեմքը սրով կիսվեց՝ Արտաշեսին պաշտպանելիս։

Արտաշեսը այդ օրերին նախարարական տոհմի պատվի է արժանացնում նաև Տուրի տասնհինգ զավակներին, տոհմը կոչում նրանց հոր անվամբ՝ Տրունի։ Բայց նրանք այդ պատվին են արժանանում ոչ թե իրենց հոր քաջագործության համար, այլ լրտեսության։ Տուրը Սմբատի լրտեսն էր Երվանդի արքունիքում, մտերիմ էր Երվանդին և վայելում էր նրա վստահությունը։ Նա արքունիքի բոլոր կարևոր լուրերը ժամանակին հադորդում էր Սմբատին, որի պատճառով էլ սպանվում է Երվանդի կողմից։

Այնուհետև Արտաշեսը հրաման է տալիս Սմբատին՝ գնալ Ախուրյանի վրա գտնվոդ Բագարան ամրոցը և սպանել Երվանդի եդբորը՝ Երվազին։ Սմբատը գնում է Բագարան, բռնում Երվազին, հրամայում է վզից երկանաքար կապել և նետել գետի հորձանուտը։ Երվազի փոխարեն Սմբատը բագինների վրա քրմապետ է նշանակում Արտաշեսի մտերիմ, մի երազահան մոգի աշակերտի, որին իր ուսուցչի առիթով կոչում էին Մոգպաշտե։ Սմբատը ավարի է ենթարկում Երվազի գանձերն ու հինգ հարյուր ծառաներին, վերցնում է նաև մեհյաններում կուտակված գանձերից լավագույնները և բերում Արտաշեսին։ Վերջինս Երվազի ծառաներին պարգևում է Սմբատին, իսկ բերած գանձերի վրա նորերն ավելացնելով, հրամայում է տանել պարսից Դարեհ արքային նվեր՝ ի նշան շնորհակալության ու երախտագիտության, իբրև հոր և օգնականի։

Սմբատը Բագարանից գերած Երվազի ծառաներին տանում բնակեցնում է Մասիսի թիկունքում գտնվող իր ձեռակերտում և այն անվանում դարձյալ Բագարան։

-----------------------

1 Վաղր — սակր, տապար։

2 Մ. Խորենացին Դիմաքսյան տոհմանունը բացատրում է ժողովրդական ստուգաբանությամբ, կազմված իբրև դիմա և կես բառերից։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko (Автор темы)
Ночь
Ночь



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Հայ երգանի
    1 ... 8, 9, 10 Meriko » 19 окт 2008, 22:04
    94 Комментарии
    26315 Просмотры
    Последнее сообщение Vard Перейти к последнему сообщению
    12 фев 2010, 20:18