СТАНЬ VIP

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 окт 2010, 23:42

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 окт 2010, 23:42

***
Ես գոլորշուց տաքացած
ապակու այտին
անվերջ խզբզում էի
քո դիմանկարը
և ցածրաձայն
երաժշտություն լսում,
ու ինձ թվում էր՝
ձյունը իջնում է ինձ նման
Պատրիսիա Կաաս լսելով...

...սաոույցի թափանցիկ մատները
կախվել էին
տանիքների շուրթերից,
ցուրտը՝ կիսաթափանց
մարմնով, սահում էր պատուհանների
պարանոցներն ի վար...

փաթիլվող նոտաների պես
ձյունը շոյում էր
մարդկանց,
նյարդերի պես պրկված փողոցներին,
միայնակ շներին,
կիսաորբ ու ճկվող
ծառերին,
ու էլի մյուս բոլոր մարդկանց,
որ այնքան երկար էին քայլել
առանց շոյանքի ու սիրո...

...իսկ ես շոյում էի
հալչող դիմանկարդ
ու ցածրաձայն
երաժշտություն խզբզում
ձյան սառած այտերին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Сообщение Harutin » 19 окт 2010, 23:43

***
մեր բակի շները
գարնան ձայնով են հաչում,
ու ես անկողնում պառկած
կարոտում եմ
փողոցներում մաշվող
վերջին ձնահետքերին...

...ես շարունակ ձեռքերս
չորացած ծաղիկների փոխարեն
մոռանում եմ
գրքերի մեջ, և աղոթող էջերը
խառնվում են
ափիս գծերին...

Տեր, ես կորցրի քեզ
կեսօրվա մի ժամի,
երբ կիսադեդին արևը ծալծլում էր
ստվերս
ու ծխախոտը վառում,
հետո գնում-գալիս
նյարդայնացած
բիբերիս մեջ...

...իսկ ես հեռադիտակով
նաև քեզ էի որոնում, Տեր,
ու մենախոսում քո մասին
գարունով լցված փողոցներում,
բայց երկնքի երակները
շատ կապույտ էին,
ու դու ինձ չէիր տեսնում,
ու ես դժվարանում էի
շնչել առանց քեզ
օրերի գունավոր
տոնավաճառներում...

...և ես մեծանում էի,
ու ափսոսում, որովհետև
շարունակ մեռնելուց
այլևս դադարել էի հավատալ
ուրբաթախոս հրաշքներին,
որ գրչով նկարված
ձեռքերի պես
չեն կարողանում ծերանալ...

մեր բակի շները
գարնան ձայնով են հաչում,
ու ես անկողնում պառկած
տրորում եմ քեզանով լցված աչքերս
ու կարոտում այն օրը,
երբ առավոտվա ճերմակ էջերին
նկարում էիր նաև ինձ՝
կանգնած երկնքի մյուս ափին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՊԵՊՈ ՍԻՄՈՆՅԱՆ
    Harutin » 05 янв 2011, 19:43
    2 Комментарии
    993 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    05 янв 2011, 19:44
  • Նաիրա Սիմոնյան
    Вложения Harutin » 19 июн 2011, 10:39
    6 Комментарии
    514 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 10:41
  • ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ
    hasmikhasmik » 28 апр 2011, 20:52
    0 Комментарии
    725 Просмотры
    Последнее сообщение hasmikhasmik Перейти к последнему сообщению
    28 апр 2011, 20:52
  • Հասմիկ Սարիբեկյան
    Вложения Harutin » 19 июн 2011, 15:11
    8 Комментарии
    513 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    19 июн 2011, 15:21
  • ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ
    hasmikhasmik » 12 дек 2011, 16:29
    0 Комментарии
    1085 Просмотры
    Последнее сообщение hasmikhasmik Перейти к последнему сообщению
    12 дек 2011, 16:29