СТАНЬ VIP

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ/մանկական

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ/մանկական

Сообщение hasmikhasmik » 30 апр 2011, 22:10

ԿՈՐԵԼ Է ԱՌԱՆՑ ՀԵՏՔԻ
Ճերմակ թամբ ունի բակի
Կարուսելի կապույտ ձին,
Ճերմակ մուշտակը հագի`
Ամպը նետել է գետնին:
Ճերմակ ու լուռ է բակը,
Մանկան ոչ մի ճիչ ու ձայն,
Ձյունառատ գլխի ամպը
Փաթիլվում է դեռ անձայն:
Ձյունը հասել է ծնկին,
Ճամփան փակ է ձիուկի,
Ամպագույն է կապույտ ձին,
Կորել է առանց հետքի…

ԱՐԵՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ
Անձրևն եկավ,վազեմ տուն,
Անձրևի տակ էլ ինչ խաղ,
Առնեմ թուրս ու թաքուն
Տնից դուրս գամ ես անվախ:
Աջ ու ձախ թուրս տանեմ,
Կտրեմ շիթերն անձրևի,
Արևի ճամփան պահեմ,
Անձրևը կարճ կտևի:
Ամպն էլ բակում չի գոռա,
Կվախենա իմ թրից,
Օդը մաքուր կշողա,
Արևային անձրևից…

*****
Արևիկ է անունս,
Արևն եմ մեր տան,
Սա տիկնիկս է,սա`շունս,
Որ ինձ հետ խաղան:
Արևի պես ես պիտի
Տան մեջ պտտվեմ,
Շունս իմ տեղը գիտի,
Տիկնիկիս փնտրեմ:
Չեմ հիշում որ անկյունում
Քնով է անցել,
Ինձանից շատ է հոգնում,
Վաղ եմ արթնացել:
Բայց արևի պես ես էլ
Գիշերն եմ քնում,
Տեսնես տիկնիկս ինչու է
Դեռ փոքրիկ մնում…

****
Սիրելին եմ արևի,
Պտտվում է իմ գլխով,
Իմ պսակի թերթերի
Գույնը ունի ամեն շող:
Ձգվում եմ անվերջ նրան,
Աչքս հառած երկնքին,
Դեմքով ինձ շատ է նման
Արևն` իմ աչք ու հոնքին:
Ծաղիկ եմ ես արևի
Նման` հողոտ ներքևում,
Բախտս մի օր թե բերի,
Ծաղիկ կտամ երկնքում…
****

ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ
Օրը կարճ է,Ճամփեն երկար,
Պետք է արագ գործի անցնել,
Տուն հասցնել կանաչ մի սար,
Մրջյունը երբ է ծուլացել:
Տասն անգամ իր քաշից ծանր
Բեռ է տարել նա իր ուսին,
Ձկան նման լուռ ու համր`
Իր ապրուստի հոգսն իր հույսին:
Բայց հիմա տես այս երկուսին,
Նույն ցողունն են առած տանում,
Մեկը ցողունն առած ուսին,
Իսկ մյուսը ծայրն է պահում:
Մեկը մեկից ետ չեն մնում,
Նույն ճամփին են կոշտ ու կոպիտ,
Ներքևինը վեր չի նայում,
Վերևինը նստել է պինդ:

****
Սպասում են ծիտիկները,
Թե ով կտա մի փշուր հաց,
Ցորեն հատիկ`ով է տերը,
Ով կտուցին առած գնաց:
Սա էլ հացի մի մեծ կտոր`
Փշուր-փշուր առեք` տարեք,
Կուշտ կլինեք մի կլոր օր,
Դե մոտեցեք,մի հապաղեք:
Հացը մեծ է,դուք` թվով շատ,
Բոլորիդ էլ կհերիքի,
Սոված փորով այսքան կուշտ աչք,
Այ քեզ ծտեր`ծտի խելքի:
Փշուրների նրանք սովոր,
Մոտ չեն գալիս մեծ պատառի,
Ծտի սիրտ է կրծքի տակ ,որ
Վախկոտներին կպատահի….

****
Լավաշի մի մեծ կտոր
Ծիտիկներին գցեցի,
Բակի ծտերը բոլոր
Հավաքվել էին հացի:
Սավանի պես ձգեցին`
Կտուցներին հացն առած,
Երկուսն հացից պոկվեցին,
Չորս ծիտ թռավ ընդառաջ:
Կտցեցին ու կծեցին,
Հացը քիչ -քիչ փոքրացավ,
Բերանները սրբեցին,
Ճաշկերույթը վերջացավ….

*****
*****
Քնեց Լևոնիկը,քաղցր երազ նրան,
Օրոր,օրոր փոքրիկ,որ մեծանաս,
Օրորում էր նրա օրորոցը Էվան`
Չորս տարեկան է դեռ,դու կիմանաս:
Մատը շուրթին դրած` սուս` էր ասում,
Որ տնեցիք հանկարծ ձայն չհանեն,
Տես թե ոնց են նրան մեծ ու փոքր լսում,
Եղբոր քունը փորձեն թե խանգարեն:
Հյուր գալու ժամ գտավ ընկերը հայրիկի,
-Ձայն չհանես հանկարծ ,-գոռաց Էվան նրան,-
Երեխան քնած է,պետք չէ հիմա զարթնի,-
Լևոնիկն արթնացած լացում էր մի բերան….

*****
**** ****
Եղեգնուտում բույն հյուսեց,
Ձու ածեց խլահավը,
Աչքը բնից երբ թարթեց,
Չտեսավ կկվի գալը:
Չուներ թիվը ձվերի,
Մոռացել էր թե հաշվեր,
Երկուսը`երեք լինի,
Կկվին ով պիտի պատժեր:
Բնում ձվել էր թաքուն,
Այդ կկու անամոթը,
Հիմա որն էր նրա ձուն,
Որն էր հալալն ու խորթը:
Տաքացնում էր ձվերը
Խլահավը իր կրծքով,
Ճեղքեց ձվի կեղևը
Կկվի ձագուկը շուտով:
Շուռումուռ էր նա գալիս,
Բույնն իրեն նեղ էր թվում,
Հավքը թևին էր տալիս,
Բնից հեռու չէր գնում:
Նայում էր նա կուրորեն,
Ոնց տեսածը չհիշեց,
Նորածինը անօրեն
Մի ձուն բնից ցած գցեց:
Երկրորդ ձուն էլ գլորեց
Նորելուկը այդ անճար,
Ինքը`փոքր, գործը չար
Տեսնես այդ երբ սովորեց:
Аватара пользователя
hasmikhasmik (Автор темы)
Частый гость
Частый гость


Вернуться в Արվեստ և գրականություն