ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение hasmikhasmik » 28 апр 2011, 20:52

******
Թրթռաց սիրտը իմ միամիտ,
Երբ ելար ճամփին իմ նորից դու,
Հոգսաշատ աշխարհը իր բանին,
Չտեսավ հուզմունքը իմ ու քո:
Անշշուկ սաստեցի իմ սրտին.
Նա չէ քո սերը աշխարհում,
Կրծքիս քարն առա իմ մեջքին,-
Սիրտ իմ, քեզ աշխարհ եմ խոստանում:

*****
Ես ինձ էլ չեմ սիրում,
Դու էլ ինձ մի սիրիր,
Կյանքի-մահվան ծովում
Ջրահարս մի փնտրիր:
Ես ինձ էլ չեմ գտնում,
Ես մի կորչող փաթիլ,
Ծով կաթիլների մեջ`
Ես խենթացած կաթիլ,
Ես հույզերով իմ տաք
Ցավիդ մեջ եմ հառնում,
Դու ինձ սիրիր,սիրիր,
Ես ծաղիկ եմ դառնում:

****
Ինչ լեզվով ես հետդ խոսեմ,
Սիրտ իմ միամիտ,իմ խելառ,
Գարունը քեզ շատ է հուզել,
Անկեղծ ծաղկումի հուրը վառ:
Ընկել ես դու նրա խելքին,
Աշխարհի սիրուն` սիրահար,
Մանկան պես կպած իմ կրծքին`
Բարի ու մեկ էլ` այսքան չար:
Սիրտ իմ, խփվում ես պատեպատ,
Չի լինում քեզ արդեն բռնել,
Հուզմունքիդ հեղեղը առատ
Հույզերիս ակունքն է գտել:
Լսիր ինձ, ամենա իմ միակ,
Տես ինչքան ներքև եմ ընկել,
Գտել ես գժության ժամանակ,
Մեզ պետք է մեկ մեկու փրկել:

*****
Չթողեց լուսինը,որ
Աչք փակեմ ամբողջ գիշեր,
Արծաթափայլը կլոր
Իմ անկողինն էր հիշել:
Գարնանային երկինքը
Ծով էր`գրկում մի նավակ,
Առագաստ արեց կիրքը,
Մոտս եկավ անկրակ:
Հպեց մատները սրտիս,
Զարկերակս իմացավ,
Դրեց գլուխը բարձիս
Ու կարծես ինձ մոռացավ:
Չթողեց ինձ,որ քնեմ,
Լուսադեմին հեռացավ,
Բաժակիս ջուրը ցանեմ,
Լուսինն այնտեղ լողացավ...

**** ****
Ջուր էր հոսում դեղին
Աշնան օրվա կողից,
Մշուշապատ ուղին
Կառչել էր մայր հողից:
Թախիծ էր կաթկթում
Ծառից`տերև-տերև,
Մթագնած երկնքում
Չկար կապույտ-արև:
Հոգու լույսն էր մարում
Դեմքին մեռնող օրվա,
Արցունքն աչքի այրում
Ճամփին մերկ ու ամա:
Տերև-տերև փռում
Ծառն իր սրտի դողը,
Աչքն էր անվերջ մնում,
Սառն էր ափի հողը:
Աշնան օրը դեղին
Խունկ էր ծխում նորից,
Մշուշապատ ուղին
Ելանում էր հողից...

*********
Գնում եմ, երկար մնացի,
Բարև եմ քեզ նորից ասում,
Բաժանման արցունքից բացի,
Գինի կա իմ ձեռքի թասում:
Գնում եմ, չեմ կարող մնալ,
Քո սիրուց չեմ ուզում կառչել,
Բարևը լույսի պես արդար
Չի կարող մեզանից փախչել:
Գինի կա դեռ ձեռքիս թասում,
Եկել ու գնում եմ գինով,
Գնալուց բարև եմ ասում,
Բարևից չեն մնում խռով:

****

*** *** *****
Զարմանալի բախտ է երկնաչափ իմ սերը.
Բաժանումը սրտում սիրուց գաղտնի պահել,
Որ մանուկը սիրո մնար ընդմիշտ մերը,
Որ իմ հույսի դուռը միշտ բաց ու խուփ աներ:
Պատանու տարիքի օրը մեր բաժանման
Մի երեկվա չափ է հեռացել ինձանից,
Ինձ երազում հաճախ գալիս ես հանդիպման,
Զանգեր են ղողանջում քնիս մեջ քո ձայնից:
Արթնացումն իմ մտքում երազիս է գգվում,
Աչքերիս մեջ փայլն է շողուն քո աչքերի,
Որ չմնաս հետո իմ սենյակի մթնում,
Այրում եմ էջերը սևագիր հուշերի:
Զարմանալի բախտ է իմ մի հատիկ սերը,
Հարդագողի ճամփին ծաղկազարդ է տոնում,
Կաթում, կաթկթում են իմ ծաղկի թերթերը,
Քեզ հետ հեռուն գնալ էլ չեմ կարողանում:



ՄՈՒՐԱՑԿԱՆԸ…
Հաց էր խնդրում ձայնը` ծարավ
Գտնելով ինձ,
Ասես անչար նետված մի քար
Դիպչեր սրտիս:
Աչքերիս մեջ ինչ էր փնտրում`
Թաքցրեցի,
Փողոցը ինձ տանում էր տուն`
Չկանգնեցի:
Ես քո խիղճն եմ,-լավ է չասաց
Մուրացկանը,-
Թե ապրել է ինձնից առաջ
Իմ նոր տանը:
Аватара пользователя
hasmikhasmik (Автор темы)
Частый гость
Частый гость
Информация: Показать детали


Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Ahrefs [Bot] и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз