СТАНЬ VIP

ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀՈՎՆԱԹԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀՈՎՆԱԹԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 23:01

ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀՈՎՆԱԹԱՆ

Harutyun Hovnatan.jpg
Harutyun Hovnatan.jpg (10.51 кб) Просмотров: 470
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀՈՎՆԱԹԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 23:02

Աստվածհայտնություն

Գարնանային արեւ ծագեց,
Ծագումն աստվածային է,
Գարնան շնչով ծառը ծաղկեց.
Ծաղկումն աստվածային է:
Ծաղկից առաջ բողբոջ կապեց,
Բողբոջն աստվածային է,
Ծառն հարսնացավ ու զարդարվեց.
Զուգվելն աստվածային է:
Հետո ծառը պտուղ առավ,
Պտուղն աստվածային է,
Կորիզվեց ու ամփոփ դառավ,
Կորիզն աստվածային է:
Աստղերն անհուն տվին նրան,
Անհունն աստվածային է,
Երկինքները իջան վրան.
Իջնելն աստվածային է:
Գարնանային արեւ ծագեց,
Ծագումն աստվածային է,
Գարնան շնչով ծառը ծաղկեց.
Ծաղկումն աստվածային է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀՈՎՆԱԹԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 23:02

Դեպի քեզ

Ես գիտեի, ինչ էլ լինի,
Պիտի դառնամ դեպի Քեզ,
Ինչ խաղեր էլ բախտը հինի,
Պիտի դառնամ դեպի Քեզ:
Թե ինձ տրվի լալով ժպտալ,
Ձայնի ցավով լինել ծպտյալ,
Մաքրվելով՝ այսպես, այնպես,
Պիտի դառնամ դեպի Քեզ:
Գագաթներից ժայթքող հուրը–
Պիտի դառնա դեպի Քեզ,
Ամպի կաթիլ–կաթիլ համբույրը
Պիտի դառնա դեպի Քեզ:
Հոգուց հոգի կարոտն հոսող
Պիտի դառնա դեպի Քեզ,
Երկինք ելած հավքը խոսող
Պիտի դառնա դեպի Քեզ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение