СТАНЬ VIP

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:47

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Harutyun Hovakimyan.jpg
Harutyun Hovakimyan.jpg (12.33 кб) Просмотров: 574
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:47

***
Նստել եմ չոր ծառի տակ,
Դատարկ շի՛շ ջան, իմ ձեռքում
Դարձել ես հեռադիտակ,
Հեռուներն ես դու ներկում:

Քեզ հանդիպելուց առաջ
Սրամիտ էր կյանքը դեռ,
Իմ մեջքին դաջեց սև խաչ`
Նրա հետույքին` թիթեռ:

Անուն չունի նա կարծես,
Կես-թիթեռ է, կես-թռչուն,
Բայց վարժեցրած ծտի պես
Ափից ափ է դեռ թռչում…

Ես նստում եմ քիթս կախ,
Խաչը մեջքիս է կրկին,
Բայց լոկ անունս եղավ
Միակ հարությունը իմ….
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:47

***
Ես մոռացել եմ նրանց ու նրան,
Հիմա ապրում եմ դաշտում, անտառում,
Մի օր բառերից սարքում եմ վրան,
Իսկ հաջորդ օրը` վառում եմ, վառում:

Հետո նայում եմ դեղին դաշտերին,
Նայում եմ թիթիզ հասկերին երկար,
Իրար ծեծում են քիստերով դեղին,
Գուցե սիրում են մազոխիստաբա՞ր:

Բայց երբ դաշտերը դառնում են անտառ,
Փայտե դռները չունեն մուտք ու ելք,
Այդժամ ես էլ եմ կուչ գալիս անբառ,
Ճիպտահարումը համարում վայելք,

Ոգելից օրը խմում եմ կում-կում,
Ճյուղե ճաղերին դառնում եմ գերի
Ու չեմ հասկանում` սարե՞ր են հեռվում,
Թե՞ բազմություն է փարթամ կրծքերի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:48

***
Ցրտից ճաքեցին շուրթերը օդի,
Գիշերը պառկեց քո սև հոնքերին,
Ձեռքերս` որպես նորաձև գոտի,
Ամուր կապեցիր քո տաք կոնքերին:

Ճերմակ մատներդ իմ պարանոցին
Մինչև մայրամուտ, մինչև լուսաբաց,
Ձիգ փողկապ դարձած` կախված մնացին,
Ու ո ՛չ բարձրացան, ո ՛չ սահեցին ցած:

Սակայն` մեր երթը ունեցավ կանգառ,
Սուր թարթիչներդ թրիս հաղթեցին,
Երբ վահանաձև կրծկալդ հագար,
Մշուշում կորավ իմ խաղալիք ձին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:48

***
Քաղաքիս ձյունը եզրաքարերից
Ճերմակ փոշու պես քթով եմ քաշում,
Բայց փաթիլները չեն հասկանում ինձ
Ու կոպերիս մեջ լցնում են աշուն…

Շուտով երկինքը ցավից կպայթի.
Քամուց ծակոտված աֆիշներ ենք, տես,
Անշարժ կանգնել ենք կծկված մայթին`
Մարմնավաճառը, աղբամանն ու ես:

Հեռվում ծառերը դողում են քնած,
Քնած ծառերին հազա~ր երանի,
Մարմնավաճառը սակարկեց գնաց`
Մնացածներիս քամին կտանի:

Կեսգիշերային իմ Երևանում
Գլուխս` իբրև փոքրիկ ձնեգունդ,
Ջղաձիգ ափով հեռու եմ վանում,
Քաղաքիս ձյունը փոշուց շատ է թունդ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Сообщение Harutin » 20 окт 2010, 22:48

***
Ծեր, անփույթ կնոջ լվացքի նման
Տեղ-տեղ արդուկված, ճմրթված երկի՛ր,
Որ խոր ծալքերդ դեմքիս չմնան,
Այս շուն-աշունդ գարունով ներկի ՛ր:
Ես ծառերի հետ մերկացա, գիտե՞ս,
Իմ տերևները կապոցով տարան,
Վերջին տերևս փայփայում եմ ես,
Ինչպես հնամաշ մի Ավետարան,
Ու ինչ որ ափեր, ափեր երկվորյակ
Խելագարի պես երգում են` ծափ-ծափ,
Օրհնանքով լցվեց ամեն սին երակ,
Թռավ աղավնիս թևերին սադափ;
Ես այս անտառում ոզնի եմ հիմա,
Վրաս փշեր են` երկար ու բարակ,
Սուր-սուր փշերս ինձ նման հիմար
Աճում են ձիգ-ձիգ` մաշկիս հակառակ,
Արդեն ափերը չեն երգում ծափ-ծափ,
Իմ այն աղավնին, որ թռավ վերև
Հիմա ընկել է անգույն թևաթափ,
Փշերիս վրա դարձել է տերև,
Մու ՛թ, թե ուզում ես` ծիծաղի ՛ր , երգի ՛ր,
Մենք չենք լուսանա գիշեր առ գիշեր,
Բայց դու ճմրթված, ճմրթված երկիր,
Ջահել կնոջ պես ունես տաք փեշեր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀԱՐՈւԹՅՈւՆ ՀՈՎՆԱԹԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 23:01
    2 Комментарии
    452 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 23:02