ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Համո Սահյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Համո Սահյան

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 16 апр 2014, 13:29

(22.76 кб) Просмотров: 197





Կենսագրություն

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) 20-րդ դարի հայ քնարերգության տաղանդավոր և մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից է: Ծնվել է 1914թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի հեռավոր անկյուններից մեկում` Սիսիանի Լոր գյուղում`տոհմիկ հայ գյուղացու ընտանիքում: Հայրենական տան` «անպաճույճ գեղջկական խրճիթի» պատկերը հետագայում միշտ անբաժան է եղել նրանից` դառնալով քնարական և խոհական շատ բանաստեղծությունների ներշնչանքի աղբյուր:
Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ապագա բանաստեղծը ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Բաքու: Այստեղ նա ստացել է միջնակարգ կրթություն, ապա ավարտել տեղի հայկական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժինը:

Հ. Սահյանը հայ բանաստեղծության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որոնց վիճակված էր գրական մկրտություն ստանալ Հայրենական մեծ պատերազմի դժոխային քուրայում: Որպես զինվոր ու բանաստեղծ` նա անմիջականորեն ապրեց ու զգաց պատերազմի ողջ մղձավանջն ու ողբերգությունը: Սակայն այդ մղձավանջի, թնդանոթների և արկերի որոտի ու պայթյունների մեջ անգամ բանաստեղծի հոգու գաղտնարաններում լսելի էր հայրենի բնության կանչը: Եվ պատահական չէր, որ 1944թ. լույս տեսավ Սահյանի «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը, որը զինվոր-բանաստեղծի` հայրենի եզերքի նկատմամբ տածած կարոտի, բնության հավերժության ու հաղթանակի հանդեպ ունեցած հավատի երգն է` հակառակ պատերազմի ու մահվան: Պատերազմից հետո` 1946թ., լույս տեսավ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն, որը, կարծես, երախտիքի այն առաջին խոսքն էր, այն տուրքը, որ պետք է մատուցեր բանաստեղծը իր ծննդավայրին:




(34.02 кб) Просмотров: 198





Որոտանի եզերքը Սահյանին շնորհել էր հոգու անսպառ գանձեր, նրա բանաստեղծությանը հաղորդել շքեղ ու շռայլ գույներ: Այդ եզերքը այն մտերմիկ անկյունն է, որի հետ մենության մեջ անկեղծ ու ջերմ զրույցի է նստում բանաստեղծը: Զմրուխտե հեռուները, իրար մեջ ագուցված լեռների ու կիրճերի ստվերները, իր «մանկության ոտնատեղերից անձրևաջուր» խմող եղնիկ-եղջերուները, այն բարձունքները, «ուր մարդն ամպերին վերից է նայում», «վերից է նայում արծվի ճախրանքին», հազար ձայնով կանչում են բանաստեղծին: Նրանց կանչին ականջալուր` Սահյանը գունագեղ ու խոսուն պատկերներով կերտում է հայրենի բնության ու նրա մարդկանց բանաստեղծական կերպարները: Տարբեր տարիների լույս տեսած բոլոր ժողովածուներում («Նաիրյան դալար բարդի», «Քարափների երգը», «Սեզամ, բացվիր» և այլն) հիմնականում հնչում են մարդու և բնության ներդաշնակության, կյանքի ու մահվան, ստեղծագործ արարման ու մարդասիրության թեմաները:
Հ.Սահյանի երգերը հագեցած են ժողովրդական մտածողությամբ ու պարզությամբ, քնարականությամբ ու հուզական շնչով: Նրանցից մեկում, դիմելով ընթերցողին, բանաստեղծն ասում է.

Իմ երգերի մեջ չփնտրեք դուք
Զարդեր ոչ մի անգամ,
Նա էլ ինձ պես պարզ ու անշուք,
Նախնական է անգամ...


Քնարական և իմաստասիրական խորք ունեն ամենից առաջ նրա բնության երգերը: Սահյանը քնարերգության մեջ կատարյալ բնանկարիչ է: Նա հայրենի բնաշխարհի մեջ տեսնում է մինչ այդ ոչ ոքի կողմից չնկատված գույներ ու երանգներ, լսում է խորհրդավոր շշուկներ ու նվագներ, բնությունը նրա համար ոչ միայն ինքնաճանաչման և աշխարհընկալման սկիզբ է, այլև մարդկային հոգին ճանաչելու միջոց: Բանաստեղծը դառնում է կապող օղակ բնության ու մարդկանց միջև, իրեն զգում է որպես բնության մի մասնիկ.

Աչքն ու ականջն եմ ես մայր բնության,
Գիտակցությունը նրա մարմնավոր,
Հասակակիցն եմ նրա հնության
Եվ ծլարձակումն ու ծաղկումը նոր...
(«Թե ով եմ և ինչ»):


Սահյանի բանաստեղծություններում շունչ ու ոգի են առել հայրենի եզերքի քարն ու քարափը, ճամփան ու կածանը, ծառն ու ծաղիկը, մանկության օրերի բոլոր, բոլոր հիշատակները: Բանաստեղծը ձգտում է պահի մեջ որոնել բնության և մարդու հավերժության, իսկ հավիտենության մեջ` պահի գեղեցկության գաղտնիքը:
Պատերազմից հետո` 1951 թվականից մինչև իր կյանքի ավարտը (1993թ.) Սահյանն ապրել և ստեղծագործել է Երևանում:
Հ.Սահյանի բանաստեղծությունները հոգեհարազատ են տարբեր սերունդների մարդկանց: Այսօր էլ նա մեկն է մեր սիրված ու ժողովրդականություն վայելող բանաստեղծներից:




«Երևի ամեն մեկը իր կյանքում մի փոքրիկ ճանապարհ պիտի պատրաստի և հարթեցնի իր ճանապարհը»:
Համո Սահյան




«Բանաստեղծը մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով՝ նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքով»:
Համո Սահյան




«Իր երգը մրմունջ է, բայց ավելի ուժեղ կը ներգործե, քան այլոց մռունչը, որովհետև անկեղծ է, խորունկ է, իմաստուն է: Համո Սահյան... հայրենիքի հողն է, ջուրն է, թոնիրին հացը, ծառերուն սոսափը, հովերուն, ջուրերուն կարկաչը, հոգնած մարդուն հառաչը, սիրող զույգին ծիծաղը, մահացյալին հիշատակը, նորածինին ճռվողյունը: Ինքը, մինակը, ամփոփված հայրենիք մըն է, միանձնացած հայություն մը, իր ժողովուրդին բախտով, շնորհներով, միաձուլված անոր անցյալին, ներկային, ապագային»:
Անդրանիկ Ծառուկյան




«Սահյանը այսօրից ավելի վաղվա բանաստեղծն է»:
Հրանտ Մաթևոսյան
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз