СТАНЬ VIP

Համո Սահյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Համո Սահյան

Сообщение:#1  Сообщение Армине » 23 сен 2008, 11:54

Կենսագրություն

1914- 1993
Համո Սահյան

Текст:
ИзображениеԳրիգորյան Հմայակ Սահակի: Ծնվել է 14.4.1914, գյուղ Լոր, Սյունիքի մարզում:
1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը:
1939-41-ին՝ աշխատել է Բաքվի "Խորհրդային գրող", 1951-54-ին՝ Երևանի "Ավանգարդ", 1954-55-ին՝ "Ոզնի", 1965-67-ին՝ "Գրական թերթ" (գլխ.խմբագիր) պարբերականների խմբագրություններում:
Սահյանին հռչակ են բերել "Որոտանի եզերքին" (1946), "Բարձունքի վրա" (1955), "Նաիրյան դալար բարդի" (1958), "Սեզամ, բացվի'ր" (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), "Իրիկնահաց" (1977), "Կանաչ-կարմիր աշուն" (1980), "Դաղձի ծաղիկ" (1986) ժողովածուները:
Գրել է նաև հայրեններ: Կատարել է թարգմանություններ:
Մահացել է 17.7.1993, Երևանում:


  • Համո Սահյան
    • Կենսագրություն
    • ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
    • ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
    • Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ
    • ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ
    • ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ
    • ԿԱՆՉ
    • ԱՆՁՐԵՎ
    • Ի՞նչ կատարվեց
    • Հոգնած ամպի մի պատառ
    • ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
    • Ամեն առավոտ
    • Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ
    • ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՊԱՏՇԳԱՄԲԸ
    • ԿԳԱՄ
    • ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ
    • ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ, ԹԵ ԻՆՉՈՒ
    • ՕՐԸ ՄԹՆԵՑ
    • Կա մի թուլություն
    • Երազիս մեջ ինձ տեսա քո աչքերով
    • Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած
    • Բնություն
    • ՊԱՊԸ
    • ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑՐԻ
    • ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ
    • ՆԵՂՎՈՒՄ ԵՄ
    • ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ
    • ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ
    • ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ
    • ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ
    • ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ
    • ԱՆՈՒՆԴ ՏԱԼԻՍ
    • ՔԱՄՈՒ ՀԱՄԲՈՒՅՐԸ
    • ՆԱԽԱՆՁ
    • ՉԵՍ ԱՍԻ ՈՉ ՄԻ ԲԱՌՈՎ
    • Արագիլները
    • ԱՆՏԱՌՈՒՄ
    • ՄԻՋՈՑՆԵՐՍ
    • ՀՈԳՍԵՐՍ
    • ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
    • ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՆԵՐՇՆՉՎԵԼ
    • ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ
    • ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
    • Հոգնել եմ
    • ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ, ՄԱՐԴԻԿ
    • ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ
    • ԵՎ ԱՐԺԵ՞Ր ԱՐԴՅՈՔ
    • ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի
    • ԵԹե ԵՍ ՄԻ ՕՐ
    • ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
    • ԵՐԱԶԻՍ ՄԵՋ
    • ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
    • ՅՈԹ ՁԻԱՎՈՐԻ ԲԱԼԼԱԴԸ
    • ՀՈՐՈՎԵԼԸ
    • Հայաստան երկրի
    • ՔԱՐԱՓԻ ՎՐԱ
    • Թելիկ-մելիկ առու
    • ԱՅՆ ԱԼԻՔԸ
    • Oվկիանոսները ելնում են ափից
    • Երբ որ նշան են բռնել թիկունքիդ
    • ԵՍ ԹՈՂԵԼ ԷԻ
    • Մաշված այն կածանի բարակ թելը մնաց
    • Ծովն էր
    • Իմ ոտքերի տակ հովիտն է ծաղկած
    • ՈԻՇ ԱՇՆԱՆ ԵՐԳԸ
    • ՍԱՐԱՀՈՎԻՏ
    • ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ
    • ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ
    • ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ
    • ՉՀԻՇԵԻ ՔԵԶ
    • ԱՅՆՊԵՍ ԵՍ ԳԱԼԻՍ
    • ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ
    • ԱՂՈԹԱՐԱՆ ՍԱՐԸ
    • ԳՈԻՑԵ ՀԵՆՑ ԱՅՍՏԵՂ
    • ԵՐԴԻԿՆ Ի ՎԱՐ
    • ՀՈՂՈՏ, ՄՂԵՂՈՏ
    • ՆՈՐԻՑ ԿԱՐՄԻՐ ՈՒ ԿԱՆԱՉ
    • ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ
    • ԳՆԱՄ ԳՅԱԶԲԵԼԻՍ
    • ՈՒՐԻՇ ԱՄՊԵՐ ԵՆ
    • ՄՈՌԱՆԱԼ ԿՏԱ
    • ԲԱՌԱՉԸ
    • ԱՄՊՐՈՊՆԵՐԻՑ ՀԵՏՈ
    • ՆԵՂՎՈՒՄ ԵՄ
    • ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ
    • ԿԱԾԱՆՆԵՐԸ ՃՉՈՒՄ ԵՆ ԱՅՍՏԵՂ
    • ԿԱԾԱՆՆ ԻՆՁ ՏԱՆԵՐ
    • ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է
    • ԼԵՌՆԵՐԴ ԳՆՈՒՄ
    • ՕԳՆԱԿԱՆԸ ԵՍ ԵՄ
    • ՋՈՒՐՆ ԱԿՈՒՆՔԻՑ ՉՀԵՌԱՆԱ
    • ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ
    • ԻՆՁ՝ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԽԻԶԱԽՈՒԹՅՈՒՆԸ
    • ՔԻՉ Է ՄՆՈՒՄ
    • ՈՒՐԻՇ ՁԿՆԵՐ ԵՆ ՋՐՈՒՄ
    • ՍԱՐԵՐ
    • ԱՄՊՐՈՊ
    • Աստված գիտե, թե ինչ արավ
    • ԱՄՊԸ
    • ՎԱՌՎԵՑԻՆ ԱՄՊԻ
    • ՊԱՌԿԵԼ Է ԾԱՌԻ ՍՏՎԵՐՆ ԱՆՇՇՈՒԿ
    • ԾԱՂԿՈՒՆՔԻ ՀԵՂԵՂ Է
    • ԿԱՐՈՏԵԼ ԵՆ
    • ԱՌԱՆՑ ՈՐՈՏԱԼՈԻ
    • ՀՐԱՄԱՅԵՔ
    • ԵՍ ՇԱՏ ԵՄ ՔՆԵԼ
    • ՔՈ ՊԱՐԱՆԸ, ԿԱԾԱՆ
    • ԲՈԲԻԿ ՈՏՆԵՐՈՎ
    • ԴՈԻ ՈՒԶԵՑԻՐ
    • ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ
    • ՔՈ ԽՈՆԱՐՀ ՋՐԿԻՐՆ ԵՄ ԵՂԵԼ
    • ԵՐԱԶԻՍ ՄԵՋ
    • ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ի
    • ԽԵԼՔՍ ՔՈ ԽՐԱՏԻՑ
    • ՁՈՐԵՐՍ
    • ԱՄԵՆ ԻՆՁԻՑ
    • ՕՐԸ ՄԱՇՎՈՒՄ Է
    • ՄԻ ԲՈՒՌ ԵՍ
    • ԾՆՆԴԱՎԱՅՐ
    • ՎԵՐՀՈՒՇԵՐՆ ԻՄ ՀԱՎԱՔՎՈՒՄ
    • ԱՅՍՏԵՂ ՔԱՐԱՓԸ
    • ՊԱՏՐԱՆՔ
    • ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԵՑ
    • ՕՐԵՐ, ԾԻԼ-ԾԻԼ
    • ԲԱՅՑ Ո՞ԻՐ ՏԱՆԻ
    • ԱՇՆԱՆ ՀՐԴԵՀՆ Է ԳԱԼԱՐՎՈՒՄ
    • ԳԱՐՈՒՆ ԷՐ
    • ՔՈ ՇՐԹՈՒՆՔՆԵՐԸ
    • ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ
    • ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ
    • Հայաստան ասելիս
Последний раз редактировалось Армине 23 сен 2008, 11:54, всего редактировалось 3 раз(а).
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#2  Сообщение Армине » 23 сен 2008, 11:55

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի,
Մեր հոգու կանչն է արդար
Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
Մեր կշիռն աշխարհի մեջ,
Նա աղն է մեր ինքնության,
Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։
Դու ոգին ես եղել մեր եղեգան փողի,
Ոգու կանչն ես եղել մեր պայքարող…
Կարող Էինք ապրել անգամ առանց հողի,
Բայց առանց քեզ ապրել չէինք կարող։
Քեզանով են խոսել սեպուհներն ու արքան։
Շինականն է խոսել հոգնած ու հեգ՝
Չեղյալ իր աատծո, իր սրտի և անգամ
Իր տանջանքի լծորդ լծկանի հետ։
Դու մեր անցած բոլոր ուղիներում մթար,
Եվ զրահ ես եղել և զորավիգ,
Մարմնավորել ես դու մեր գաղափարն արդար,
Դարձել Ցասման Մհեր, Թլոր Դավիթ։
Մերթ հնչել ես որպես կռվի կանչող շեփոր,
Մերթ հառաչել ուրպես սիրտը ցավոտ,
Հեքիաթներ ես հյուսել, առասպել ու էպոս,
Ողբերգության մատյան, ասք ու աղոթք։
Մերթ բուրել ես որպես վարղավառի ծաղիկ,
Ճախարակի թելն ես մերթ ոլորել,
Հայրեններ են դարձել շարական ու տաղիկ,
Անտունիներ անտուն և հորովել...
Մաքրությունն ես առել արեգական շողի,
Լուսավորել ես մեր վերելքն անվերջ,
Արձագանքն ես եղել մեր մարտական փողի
Ավարայրից մինչև Թաման ու Կերչ։
Դու հնչում ես ահա որպես երգ ու երգում
Շրթունքների վրա իմ սերնդի,
Եղբայրական բոլոր լեզուների երթում
Սրտի խոսքն ես խոսում հողագնդի։
Հինավուրց ու նորոգ դու իմ հայոց լեզու,
Դու ավելի փարթամ պիտի ծաղկես,
Երբ մեր երազն անգամ հայերեն է հյուսվում,
էլ կարո՞ղ ենք ապրել մենք առանց քեզ։
Ոչ մի մրրիկ ու հողմ մեզնից քեզ չի պոկի,
Եվ քեզ չի խափանի ոչ մի աղետ,
Մեր գոյության արև, մեր ինքնության ոգի
Հավիտենից ի վեր և առհավետ
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#3  Сообщение Армине » 23 сен 2008, 11:55

Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՄԱՅՐԻԿ

Մայրիկ, ինձ հաճախ
Ապտակում էիր
Սխալիս համար
Եվ սաստում էիր,
Որ լաց չլինեմ։
Բայց ցաված տեղըս
Համբուրում էիր
Եվ իմ փոխարեն
Ինձանից թաքուն
Լաց էիր լինում:
Ախ, վերջին անգամ,
Չեմ իմանում ո՞ր
Սխալիս համար
Ինձ ապտակեցիր
Կորուստով քո մեծ…
էլ սաստող չեղավ,
Որ լաց չլինեմ,
Եվ ցաված տեղըս
Համբուրող չեղավ,
Եվ իմ փոխարեն
Իմ ցավն զգացող
Ու լացող չեղավ։
Ին՜չ անեմ, մայրիկ:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#4  Сообщение Армине » 30 сен 2008, 12:58

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լույս կմարի հինգերորդ հարկում,
Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,
Մանուկներն էլի կխաղան բակում,
Կանաչներն էլի ցողով կթրջվեն,
Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,
Կժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,
Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#5  Сообщение Армине » 30 сен 2008, 12:58

ԱՌԱՋԻՆ ՍԵՐՍ

Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#6  Сообщение Армине » 30 сен 2008, 12:58

ԿԱՆՉ

Անց կացավ օրըս, արևավորըս,
Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս,
Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս,
Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու:

Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս,
խորն է կարոտըս, խորն է մրմուռըս,
Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս -
Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու:

Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս,
Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս,
Փախել է քունըս, կանչում է տունըս,
Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#7  Сообщение Армине » 30 сен 2008, 13:00

ԱՆՁՐԵՎ

Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:

***
Ի՞նչ կատարվեց... Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է...
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

***
Հոգնած ամպի մի պատառ
Քարափի հոնքին՝
Ծիածանի թևի տակ
Ավանդեց հոգին:

Հավքը բախվեց ուռենուն...
Ոստերից նրա,
Մոլորակներ թափվեցին
Քարերի վրա:

Ելավ քամին քարայրից,
Է՜խ, դու գիժ քուռակ,
Թավալ տվեց խոտերում
Ու մտավ պուրակ.

Ինչե՜ր արավ պուրակում,
Պարզ է ինչ կանի,-
Թրջված ու թավ մի պուրակ,
Մի քուռակ քամի...

Քացով տվեց ծառերին
Եվ շյուղահարեց,
Հրճվեց, թրջվեց, փռշտաց
Ու նորից պարեց:

Հանկարծ խրտնեց՝ պուրակում
Մոլորված ամպից,
Քառատրոփ սլացավ,
Ընկավ քարափից...

Վերը երկինք է վճիտ,
Ներքևը ձոր է,
Ամեն ինչ թարմ է այնպես,
Ամեն ինչ նոր է:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#8  Сообщение Армине » 30 сен 2008, 13:01

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Համո Սահյանին

Աշնանային մի օր, այցելեցի քեզ հետ
Լեռների մեջ կորած ծննդավայրը քո:

Մի փրփրած, ճերմակ, սանձակոտոր մի գետ
Մեզ ուղեկից եղավ ու բամբ սրտմտանքով
Առասպելներ պատմեց ամբողջ ճանապարհին:
Նա ալևոր բաշը զարկեց ժայռին, քարին,
Այդ ժայռերից, քեզ պես, ծիածաններ հանեց,
Քեզ պես անցած բոլոր ճամփաներին ցանեց,
Ցանեց թեթև, շռայլ, անանձնական...

Նայում էի անվերջ, չգիտեի սակայն,
Քարափնե՞ր են արդյոք, թե՞ ավերված բերդեր,
Որ Սյունիքի ըմբոստ որդիք էին կերտել
Ընդդեմ չարի, մահու և ոսոխի:

Լանջերն ի վեր բոցն էր աշնանային հողի,
Ու երկինքն այդ բոցի կապույտ լեզուն:

Այդ երկնքում ցոլաց բարդու կատարը սուր,
Ու երևաց հետո քարե խոնարհ մի գյուղ:

Գյուղի շուրթին ծուխ կար, թեթև ու նուրբ մի ծուխ,
Որ բարձրանում էր վեր ու կապույտով ներկում Կապույտները վերին:

...Ես նայեցի հանկարծ քո աչքերին:
Խոնավ էին նրանք, որդիաբար խոնարհ,
Խոնարհ էին այնպես, այնպես էին խոնավ,
Որ այդպիսի աչքեր չէի տեսել բնավ:

Մեր մեքենան հետո սահեց գյուղամիջով,
Վանքի մոտով անցանք, որ իր բերված խաչով
Համրացել էր վաղուց ու մոռացել վաղուց
Իր աղոթքը, խունկը, տոնը վարդավառի:

Աշնանային հարուստ իր ավարի
Հրակարմիր ոսկին ալիքներին խառնած,
Լորագետն էր փախչում գյուղամիջով:

Մանուկները գյուղի՝ զանգակաձայն ճիչով
Մեզ ուղեկից եղան, մինչ ամպի հետ փոշու
Մենք կանգ առանք մի հին տնակի դեմ:

Քարե անտաշ մի տուն, քարե մաշված մի սեմ
Ու թիռ-թրթռացող մի նաիրյան բարդի...
Ոչ ծաղիկներ բուրող ու ոչ թփեր վարդի,
Ինչպես գրել էիր դու երգերի մեջ քո...

Տունը հենվել ծառին իր կորացած մեջքով,
Մրմնջում էր ասես նաիրյան երգ մի հին...

Տան դռնակը բացեց ինքը՝ Սահակ դային
Եվ կանգ առավ մի պահ սեմի վրա... Եվ ի՞նչ,
Ուրախության կա՞յծ էր, թե՞ արտասուք էր ջինջ,
Որ մի վայրկյան միայն աչքերի մեջ շողաց,

Հետո հանգավ իսկույն, այնտեղ թաքուն թողած
Մի այրական գորով. -Եկա՞ր, որդի...
Ծառից կապված հորթը որոճալը թողեց,
Ու թախիծ կար ասես աչքերի մեջ հորթի...

Հետո՞... Հետո բակում մայեց մորթվող մի գառ,
Իրիկնային մուժում շողաց կրակ մի թեժ,
Բաժակներում շողաց հոնի վճիտ օղին:

Ես լուռ նայում էի իրիկնային գյուղին
Ու լեռներին դեմի, որ կատարներն իրենց
Ձորերն վեր ելնող մուժով էին փակում:

Քո հայացքը դանդաղ թափառում էր բակում
Եվ որոնում ասես կորած մի բան... Բայց ի՞նչ...

Թփերի տակ կորած մանկութ ծիծա՞ղ մի ջինջ,
Հուշի ոսկե փշու՞ր, թե՞ ստվերն այն ձեռքի,
Որ իլիկ է մանել մի օր այս հին բակում,
Սակայն ու՞ր է հիմա... Հարցում արա հողին...

Բաժակներում ցոլում հոնի վճիտ օղին
Ու սակայն չէր ցրում մեր լռությունն, ավաղ...

Բակի բարդիները խշշում էին խաղաղ
Եվ աստղերի տխուր աչքերի մեջ նայում:

Մորմոքում էր մթնում մի լալագին մայուն,
Երևի գառ մի խեղճ իր մորը չի գտել...

Ու ձգվում է, ձգվում հուշի բարակ մի թել,
Մի կածան է ձգվում ու տանում է ինձ... Ու՞ր...

Ախ, այնտեղ էլ, այնտեղ մի գետակ կար մաքուր,
Ու բարդիներ կային... Ես հազիվ եմ հիշում...

Ու ես գիտեմ հիմա, որ գետակն այդ խշշում
Եվ գնում էր, թափվում Եփրատի մեջ վարար:

Ու՞ր ես, ու՞ր ես, կորած ծննդավայր,
Քարե անտաշ իմ տուն, հեռվում ի՞նչ ես անում...
Տեսնես, մեր հին բակում կապույտ եղրևանու
Թուփը բուրու՞մ է դեռ, թե կտրել են վաղուց:

Մեր թթենին արդյոք հովերի հետ խաղու՞մ
Ու խշշու՞մ է արդյոք, թե չորացել ցավից
Եվ չի մաղում հողին իր պտուղը բարի...

Ի՞նչ իմանաս... Չկա իմանալու հնար...

Ինչու՞ այնպես եղավ, որ աշխարհում
Ես կարող եմ հիմա ամենայն տեղ գնալ,
Լոկ չեմ կարող գնալ հայրենի տուն:

Բարդին օրորում է իր կատարը տրտում
Եվ չի պատասխանում, ախ, ի՞նչ պատասխանի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ չլիներ սահման,
Եվ չլիներ սյունը այն սահմանի,
Ու ելնեինք մի օր, նախ մտնեինք Անի,
Ծունկի գայինք քարե մասունքների առաջ,
Համբուրեինք Անին, Անին՝ քարե հառաչ,
Անին՝ քարե մորմոք, Անին՝ թախիծ քարե,
Ու լռեինք, ինչպես ինքն է լռում դարեր...

Սլանայինք հետո Կարսի ճանապարհով,
Ու նա՝ հազարամյա՝ ելներ դեմից,
Այնտեղ մի տուն կա հին՝ "շինված անտաշ քարով",
Որոնեինք տունն այդ, համրանայինք սեմին:
Ու փնտրեինք նրա որմերի մեջ քարե
Պատանությունն այն խենթ բանաստեղծի,
Որ ներբողեց մի օր Արփենիկ ու արև
Ու մորմոքը երգեց մեր նաիրյան թախծի:

Լինե՜ր, այնպես լիներ, որ հետո խենթ մի գետ՝
Մեր երակը, մայրը, Արածանին,
Մեզ ուղեկից լիներ. զրույց բանար մեզ հետ,
Եվ ունկնդիր նրա ահեղ ձայնին,
Սլանայինք Մշո դաշտի միջով մուժոտ,
Ու նա զարթներ կրկին իր վաղեմի հուշով:

Սափորները առած հարսներ գային ջրի,
Հոտաղները երգեր ոլորեին,
Հսկայական խոփերն արեգակի հրից
Օդում շառավիղներ օրորեին:
Հով ու զովեր գային կապույտ Ծովասարից,
Ու աղբյուրի մոտ պաղ՝ մենք նստեինք հացի,
Ջուրը անուշ երգեր, գազպան կաթեր ծառից,
Բարի՜ լիներ լույսը լուսաբացի...

Արածանին բաշն իր նորից զարկեց քարին,
Առասպելներ պատմեր ամբողջ ճանապարհին,
Թլոր Դավթից պատմեր, նավասարդյան տոնից,
Հուզումի մեջ իր խենթ ելներ քարե հունից
Ու մեզ տաներ, տաներ իր կիրճերով լազուր...

Դեմից ցոլար հանկարծ բարդու կատարը սուր,
Ու ելնեիր իմ դեմ, Ծննդավայր...
Բացվեր դուռը մեր տան ու դռան մեջ՝ շվար
Իմ Երմոնյա տատը կանգներ հանկարծ,
Աչքերի մեջ ցոլար արցունքի ջինջ մի կայծ,
Ու շշնջար նա մեղմ. -Եկա՞ր, որդի...

Մեր թթենին խշշար, եղրևանին բուրեր
Ու լույս լիներ բարի առավոտի...

...Ես խմում եմ օղիս, աստղերիս եմ նայում,
Ախ, ինձ ու՞ր ես տարել, երազանքի իմ թել...

Դեռ լսվում է մթնում մի լալգին մայուն՝
Երևի գառն այն խեղճ դեռ մորը չի գտել...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#9  Сообщение Армине » 30 сен 2008, 13:01

Ամեն առավոտ

Ամեն առավոտ հուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,
Ուր իմ մանկության ոտնատեղերից
Անձրևաջուր է խմում եղջերուն։

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։

Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,
Որոտանի մոր, բարդու շվաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,
Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

Այն նվիրական տնակն են տանում,
Որ հետո այսքան, այսքան մեծացավ,
Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,
Եվ անեզրական հայրենիք դարձավ։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали

Համո Սահյան

Сообщение:#10  Сообщение Армине » 30 сен 2008, 13:03

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…
Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Այս իմ սիրված բանաստեղծություներից է։ Ափսոս, որ մի քիչ տխրացնում է ինձ։ :6:
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ