ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:34

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ

Hamlet Davtyan.JPG
Hamlet Davtyan.JPG (6.81 кб) Просмотров: 857
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱՄԼԵՏ ԴԱՎԹՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:35

Պարտությունը հիշելիս մտածենք հաղթանակի մասին


1915 թիվը 91 տարի առաջ է եղել։ Ամեն մի նոր Ապրիլի 24 մեզ հեռացնում է այդ սեւ տարեթվից, ամեն մի նոր Ապրիլի 24 փորձության է ենթարկում մեր կամքն ու հիշողությունը, ամեն մի նոր Ապրիլի 24 մեզ կանգնեցնում է աշխարհի դեմ հանդիման։ Այս տարեթիվը խտացումն ու խորհրդանիշն է հետեւողականորեն իրականացված մի սպանդի, որը տեւել է շուրջ երեք տասնամյակ։ Դա իսկապես նախճիր է եղել, որովհետեւ իրագործվել է միակողմանի գործողությամբ՝ դիմացինին բնաջնջելու նպատակով։ Պետությունն իր բանակով ու ճնշիչ-պատժիչ ուժերով գործել է սեփական քաղաքացիական բնակչության մի մասի դեմ՝ հանցանիշ տեսնելով միայն նրանց ազգային պատկանելությունը։ Ընդհանուր դիմադրություն չի եղել, զինված առճակատում չի եղել, եղել են ընդամենը ինքնապաշտպանության փորձեր։ Համաշխարհային հանրության անունից առանձին կարծիքներ հայտնողներ տեղի ունեցածը տարբեր կերպ են բնորոշում՝ սկսած ցավալի դեպքերից մինչեւ ցեղասպանություն։ Իհարկե, ճիշտ չի լինի, եթե վերաբերմունքի զանազանությունը սոսկ երեւույթի ընկալման խորությամբ պայմանավորված տեսնենք ու անտեսենք կատարվածին գնահատական տալու պատրաստակամությունը։ Ի վերջո, հստակ դիրքորոշումն ինքնին այս կամ այս չափով գործողություն է ենթադրում։
Այսօր 19 երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մենք՝ ոչ։ Թուրքերը՝ նույնպես։ Ինչո՞ւ։ Ի՞նչն է պատճառը։ Եթե թուրքի ինքնավստահ ու լկտի հերքումը բացատրություն ունի, ապա մեր կաշկանդվածությունն այս հարցի վերաբերյալ առնվազն պիտի հասկանալի ձեւով պատճառաբանվի, այլապես երբեմն նույնիսկ չխոստովանվող վախի տպավորություն է թողնում։ Սա թեեւ կապ չունի բոլորի նկատմամբ զուսպ ու չափավոր քաղաքականություն վարելու ցանկության հետ, ինչպես որ Հայոց ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու եւ դատապարտելու մասին օրենք ընդունելն ամենեւին չի կարող նշանակել, թե Հայաստանի Հանրապետությունը նրա մեղավորին պատերազմ է հայտարարում, բայց միեւնույն է, մենք առայժմ միայն ուրիշներից ենխ պահանջում, որպեսզի ճանաչեն թերեւս իսկապես առաջին միջազգային այս ծայրահեղ ոճրագործությունը։ Իսկ թե պահանջելուց բացի, ուրիշ ինչ կարող ենք անել՝ դեռեւս չգիտենք, Այնինչ, ժամանակն է, որպեսզի գրեթե ամբողջովին մեր էությունը պարուրած ցավի միջից դուրս գանք ու կանգնենք նրա կողքին։ Չթողնենք, որ նա մեզ տիրի, այլ մենք տիրություն անենք իրեն։ Ինչպե՞ս այսօր դժվար է ասել։ Սա այն հարցն է, որ կլանում է ազգի էներգիան, իսկ աշխարհն էլ դրա համար ամենալայն հնարավորություն է ընձեռում։
Մեզ համար ճշմարտություն է, երբ ասում ենք, թե աշխարհը հայ ժողովրդին պարտք է, բայց պիտի նաեւ մեզ հաշիվ տանք, որ նա այդ պարտքի մասին երբեք հաճույքով չի մտաբերում, քանզի, ըստ իրեն, այդ պարտքը վաղուց է փակել։ Սովետական Հայաստանի, եւ այսօր՝ Հայաստանի Հանրապետության լինելության փաստով նա Հայկական հարցը լուծված է համարում։ Սակայն մենք պիտի հիշեցենք ու պահանջենք, որ վերջապես այդ պարտքն ամբողջությամբ մարվի։ Իսկ դա միայն բարոյականը չէ։ Նաեւ կոնկրետ է, նյությական։ Այսպիսով, չենք փոխվել ոչ մենք, ոչ էլ աշխարհը։ Եվ որ բոլոր բարի կամեցողներն էլ օգնության ձեռք են մեկնում միայն այն դեպքում, երբ դա իրենց է հարկավոր լինում։
Ուրեմն՝ մենք եւ աշխարհը։
Մենք եւ մեր ցավը։
Մենք եւ մեր խնդիրը։
Մենք եւ մեր նպատակը։
Հստակեցնենք ամեն ինչ, ճշգրտենք, այլապես երբեք այս վիճակից դուրս չենք գա։ Մենք պիտի վերաքննենք ու վերագնահատենք մեզ հետ կատարվածը։ Ցավի բաղկացությունն ուսումնասիրենք ու նրա բաղադրիչները առանձնացնենք։ Վերլուծենք, թե ինչ բան էր այդ «թուրքական զուլումը»։
Կարողանանք վերջապես արտաբերել, որ Ապրիլի 24-ը մեր պարտության օրն է։ Իսկ հետո ավելացնել, որ պարտության համար միայն չեն սգում։ Հենց պարտությունը հիշելիս են մտածում հաղթանակի մասին։ Եվ այն ազգն է կենսունակ, որը պարտությունից հետո նորից ծնվում է հաղթանակի համար։ Իսկ Ապրիլի 24-ը, խոստովանենք, մենք չենք ուզում ընկալել որպես պարտություն։ Ապրիլի 24-ը մեզ համար ցավ է, ողբերգություն, արհավիրք, աղետ, ջարդ, կոտորած, սակայն ոչ երբեք պարտության վկայություն։
Ի՞նչ է սա նշանակում, եւ արդյո՞ք պարտության զգացողությունը նոր երանգ չի ավելացնի մեր կրած պատվազրկությանը, ապրած ցեղասպանությանը, հայրենիքի կորստյան մորմոքին։ Չէ՞ որ մենք ուզում ենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու միջոցով հասնենք պատմական արդարության վերականգնմանը։ Բայց ինչո՞ւ մեզ արդեն հաշիվ չտանք, որ եթե միայն դրա վրա հույսներս դնենք, արդյո՞ք դա փակուղի տանող ճանապարտներից մեկը չի դառնա, քանի որ նրանով գնացողից ոչինչ չի պահանջվում, բացի խնդրառուի կերպարի մեջ մնալուց։ Գուցե հիմա՞ գոնե գիտակցենք, որ կարծես թե ի սկզբանե, թերեւս Հայկական հարցի ծագումից էլ առաջ մեզ այդ դերն էր հատկացված։ Ախր, պատմական դեպքերի զարգացումները սթափ հայացքով քննելիս ակնհայտորեն երեւում է, որ ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշված էր. Օսմանյան կայսրությունը պիտի կործանվեր ու նոր Թուրքիա ստեղծվեր, իսկ նույն ծրագրերի մեջ չէր մտնում նաեւ հայկական պետություն կազմավորելը։ Հետեւապես, ի նպաստ հայերի արված նրանց բոլոր հայտարարությունները կեղծավոր էին. ե՛ւ Առաջին համաշխարհայինի նախօրյակին, ե՛ւ նրա ընթացքում «քաղաքակիրթ» Եվրոպան ու «մարդասեր» ԱՄՆ-ը լռելյայն համաձայնում, երբեմն նույնիսկ ակնհայտորեն խրախուսում էին Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։ Եվ ահա, քանի որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդները կա՛մ վերանում են, կա՛մ դառնում հաշմված ու պակասավոր, ապա նույն այդ աշխարհն այսօր կարծես թե դժկամությամբ է ընդունում, որ մենք կրկին փորձում ենք մեզանից ինչ-որ բան ներկայացնել։ Ստացվում է, որ ոմանց համար մենք դեռեւս հնուց մնացած հոգս ենք, իսկ ոմանց համար՝ չսպառված միջոց։
Ուրեմն, երեւի թե ճիշտ կլինի, եթե, մենք այդ բոլոր մոտեցումներն ու վերաբերմունքները իրենց թողնելով, տեսնենք՝ կարո՞ղ ենք արդյոք հենց նրանց ապացուցել, որ խնդիրը միայն պատմական արդարությունը վերականգնելու մեջ չէ, այլ որ կրած ցեղասպանության հետեւանքներն այսօր էլ խոչընդոտում են մեր ժողովրդի բնականոն զարգացմանը, որ մենք էլ անհրաժեշտ կենսատարածքի իրավունք ունենք, եւ այդ կենսատարածքը հենց մեր պատմական հայրենիքն է։
Կարո՞ղ ենք, այսպես կոչված, միջազգային հանրությանը համոզիչ կերպով ներկայացնել, որ Հայկական լեռնաշխարհը ոչ միայն նրա համար է մեզ հարկավոր, որովհետեւ մեր բնօրրանն է, այլեւ այն պատճառով, որ մենք թուրքից ավելի լավ կզարգացնենք այդ երկրամասը։ Թե՞ այս բոլոր հարցերն այլեւս փուչ ու ժամկետանց են, քանզի մեր երազանքն արդեն բարեկեցիկ ու եվրոպական չափանիշներով ապրելն է միայն։
Բայց ազգովին ինչ նախընտրած նպատակ էլ ձգտենք իրականացնել, իրավունք չունենք թուլանալով՝ մոռանալ, որ այսօր դեռ (ու գուցե միշտ) թուրքը հային թշնամի է ճանաչում։ Հետեւաբար, եթե մենք թուրքին չհամարենք գոնե մեզ իրեն թշմամի տեսնող ազգ, ապա կկրկնենք այն նույն սխալը, որի պատճառով էլ ցեղասպանության ենթարկվեցինք։ Մեր մեկնած բարեկամական ձեռքը ոչինչ չարժե թուրքի համար, որովհետեւ նրան հարկավոր է մեր առնվազն խոնարհված գլուխը։
Դա նրանից է, որ մենք իսկապես տարբեր հոգեկերտվածք ու ազգային հոգեբանություն ունենք։ Համոզված ենք ասում, որ հայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով թուրքի տարբեր տեսակներ չկան, որովհետեւ բոլորն էլ, իրենց պատմաբաններից մեկի՝ Բասկին Օհանի նման, այսօր նորից կրկնում են միայն, թե «Սփյուռքը պետք է վերջ տա «Ճանաչում», «տարածքներ», «փոխհատուցում» եւ համանման այլ պահանջներին»։ Այսինքն՝ թուրքը զղջալ չգիտի եւ միշտ իր գործողություններում իրեն ճիշտ է համարում։ Նա ընդհանրապես բացառում է մանավանդ այլազգիների ու այլադավանների նկատմամբ իր կողմից սխալ արարք կատարելը։ Թուրքը դաստիարակվում է անսխալականության ոգով։ Բոլոր ժամանակներում թուրքը երբեք իր գործողություններով որեւէ չափով վնաս չի տվել իր պետությանը եւ ժողովրդին։ Ցավոք սրտի, հայն առնվազն վերջին հազարամյակում հակառակ օրինակներն ունի։ Իսկ քանի որ դա իսկապես այդպես է եղել, եւ ժամանակի հաստատումները կան, ուրեմն հայի անելիքը հիմա նաեւ այն պիտի լինի, որ, իր սեփական սխալներն ընդունելով ու վերլուծելով, ջանա շատ բան շտկել։ Թերեւս առաջին հերթին հրաժարվի վերջապես ամեն վատն ու բացասականը օտարին, հակառակորդին, թշնամուն վերագրելով արդարանալու անվերջ փորձերից։ Ի վերջո, նման ճիգերը վնասում են միմիայն մեզ։
Բայց ուրեմն ի՞նչ անենք, որպեսզի ամոքենք մեր բաց վերքը, ձերբազատվենք զոհի բարդույթից։ Ո՞ր միջոցին դիմենք, մոռացությա՞ն տանք, թե՞ մնանք պահանջատեր։ Իհարկե, առաջինը նույնիսկ չարժե ուշադրության թեմա դարձնել, որովհետեւ եթե մոռացության տանք ինքներս, ապա միեւնույն է, հիշում են ուրիշները, հետեւաբար, այդ միջոցին դիմելով, ոչնչի չենք հասնի, բացի արժանապատվություն կորցնելուց եւ արհամարհվելուց։ Մյուսը պահանջատիրոջ դիրքն է, որն ինքնին նշանակում է համադրել բոլոր միջոցներն ու հնարավորությունները, ապա սպասել համբերատարորեն եւ միշտ պատրաստ։ Պատրաստ՝ եղածն ու ունեցածը պաշտպանելու, պատրաստ՝ պատմության նոր շրջադարձերին, թշնամու հնարավոր կործանման դեպքում նախկինում կորցրածը վերատիրելուն։ Եվ հիշել, որ ներողամտությունը կամ մոռացումը երբեք էլ մեզ համար բարեկեցիկ ու անվտանգ ապագա չեն կարող ապահովել, որովհետեւ թուրքի համար դրանք ոչինչ չեն նշանակում։
Մենք պետք է վերանայենք նաեւ մեր Հայ դատի պաշտպանության միջոցները, որոնք հնացել են։ Սակայն մենք շարունակում ենք.
ա) ցույց տալ թուրքերի բարբարոսությունները,
բ) ապացուցել, որ թուրքերը կատարել են ցեղասպանություն,
գ) պահանջել, որպեսզի թուրքերը ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ընդունեն իրենց գործած մեղքը։
Այնինչ արդեն պետք է հիմնականում ավարտված համարել Հայ դատի ապացուցողական փուլը եւ անցնել այն պնդումներին, որ հակառակ կողմը կա՛մ
պիտի հերքի, կա՛մ ընդունի ներկայացված փաստերը։ Իսկ այս թեմայով բանավիճել՝ անհեթեթություն է, որովհետեւ նման հարցերը քննարկումների նյութ դարձնելը՝ իմաստազրկելով արժեզրկում ու լղոզում է այն։
Բայց նորից մեր անելիքը ճշտելու համար, կարծում ենք, ժամանակն է նաեւ բաց խոսել, թե ցեղասպանությունն ապացուցող փաստերին հակընդդեմ ինչ է ներկայացնում թուրքական կողմը։ Իսկ ըստ թուրք պատմաբանների, հայերի տեղահանումները եւ կոտորածները տեղի են ունեցել՝ ա) հայերի կողմից օսմանյան պետությանը վտանգ սպառնալու, բ) հայկական ապստամբությունների,
գ) «հայկական կոմիտեների ընդդիմադիր գործողությունների» պատճառով։ Նկատենք, որ այս փաստարկները նոր չեն, բայց անընդհատ շահարկվում են, թեեւ գրոշ անգամ չարժեն, որովհետեւ հազարավոր ապացույցներ կան, որ ցեղասպանությունը թուրք գաղափարախոսների ու զինվորականների կողմից կանխավ մտածված եւ տասնամյակներ շարունակ տեւած բնաջնջման գործողություն է եղել։ Արդյոք բավարար չե՞ն թեկուզ 1919 թ. երիտթուրքերի դատավարության նյութերը, Սողոմոն Թեհլերյանի դատավարության նյութերը եւ կամ՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» հայ պատմաբանների կազմած ժողովածուի նյութերը։ Թող ժամանակակից թուրք պատմաբաններն ու քաղաքական գործիչները մերկապարանոց ու ցինիկ հայտարարություններ անելուց առաջ դրանք հերքեն։
Իսկ մենք խոստովանենք, որ մեր ժողովրդի ողջ դժբախտությունն էլ հենց օսմանյան պետությանը լուրջ վտանգ սպառնալու անկարողությունից էր, որովհետեւ ոչ ապստամբություններն էին այդքան հզոր ու ընդգրկուն, ոչ էլ կոմիտեների ընդդիմադիր գործողություններն էին միասնական ճակատով ու լավ կազմակերպված։
Եվ եթե թուրքերը այդ պատճառները բերում են հայերին մեղադրելու համար, ապա մենք էլ նույն հանգամանքները կարող ենք կարեւորել՝ ցույց տալու հակառակը՝ հայերի անկազմակերպվածությունը։ Այսինքն՝ եթե իսկապես ժողովուրդը զինված լիներ եւ միասնաբար ապստամբեր, իսկ «կոմիտեներն» էլ համախմբված գործեին, ապա վստահաբար կարելի է ասել, որ ցեղասպանություն չէր լինի։
Դա, իհարկե, այդպես է, սակայն եթե հիմա էլ այդ մտքով տարվենք, ապա հետո կպարզենք, որ նրա թելադրանքն էլ այն է, որպեսզի կրկին բոլորին եւ ինքներս մեզ ապացուցենք ամենեւին ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունը, թե հայ ժողովուրդը զոհ է գնացել թուրքական յաթաղանին, տեղահանվել ու բնաջնջվել է։ Տասնամյակներ շարունակ, մանավանդ առաջին սերունդը, որ մազապուրծ էր եղել Եղեռնից, այսպես էլ տեսնում Հայ դատի պաշտպանությունը։ Եվ հավաքում էր փաստերն ու տեղեկությունները ապացուցելու համար եւ վրեժի կրակն անմար էր պահում նոր սերունդների սրտում։ Բայց երբ հիմա ենք ողբերգությունը դարձնում սուգ, իսկ ցավը՝ տառապանք, մորմոք, ապա պիտի արդեն զգանք, որ դրանով ինքներս մեզ ենք վնասում՝ աղքատացնելով ու պարզունակացնելով կատարված փաստին մեր իսկ տված գնահատականները։
Թերեւս ավելորդ չհամարենք եւ վերհիշենք ողբերգության ու ցավի գիտական սահմանումներն ու դրանց տեսական հիմնավորումները։
Այսպես. այն, ինչ մենք վերապրել ենք, ներկայացնում ենք աղետ ու արհավիրք գոյականներով, որոնց բառարանային բացատրությունն է. առաջինի համար՝ կոտորած, համաճարակ, մահ, մահացություն, իսկ երկրորդինը՝ 1. ահավոր անցքեր, ահավոր դիպված, աղետ, 2. սարսափ, սոսկում, սաստիկ ահ ու երկյուղ։ Մի շնչով նույնիսկ դժվար է կարդալ այս թվարկումը։ Կարծես ե՛ւ մայր բառերը, ե՛ւ դրանց բացատրությունները հատուկ ստեղծվել են հենց Մեծ եղեռնը բնորոշելու համար։ Եվ իզուր չէ, որ մենք ունենք մոարդկային անհուն տառապանքների ու անսահման կորուստների սեփական չափանիշը, որն է՝ Հայոց ցեղասպանությունը։
Այժմ ցավի գիտական բացատրությունը։ Մի հատված մեջբերենք նրա վերաբերյալ հանրագիտարանային հոդվածից. «Օրգանական աշխարհի էվոլյուցիայի պրոցեսում ցավը դարձել է օրգանիզմին սպառնացող վտանգի ազդանշան, անհատի, հետեւապեսեւ տեսակի կյանքն ապահովող կենսաբանական կարեւոր գործոն։ Ցավը մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ հիվանդածին գրգիռները վերացնելու եւ օրգանների ու ֆիզիոլոգիական համակարգերի բնականոն գործունեությունը վերականգնելու համար»։
Այսինքն՝ մենք, ցեղասպանությունը իրավամբ համարելով ազգային ողբերգություն, ակամայից հիմնականում շեշտում ենք միայն նրա զգացմունքային կողմը, հաճախ առանց հասնելու նրա իմաստային խորքերը։ Իսկ տեսաբանները դեռ վաղուց են սահմանել, որ ողբերգության ժանրը «պատկերում է իրականության առավել լարված, հաճախ անլուծելի հակասությունները, հակադիր սոցիալական եւ բարոյական ուժերի պայքարը, որն ավարտվում է հերոսի կործանումով»։
Հիմա էլ ներկայացնենք, թե ինչ է ողբերգականը։ Այն փիլիսոփայական կատեգորիա է, որը «բացահայտում է կամքի ազատության եւ անհրաժեշտության փոխհարաբերությունը եւ արտացոլում կենսականորեն կարեւոր արժեքների կործանմանը հանգեցնող, անխուսափելի ու զարգացման տվյալ փուլում անլուծելի անհատական-հասարակական պատմական բախում։ Ողբերգականը պատահական հանգամանքների արդյունք չէ, այն բխում է կործանվողի էությունից»։
Եվ վերջապես ողբի մասին, որը որպես գրական ժանր տիրապետող է մեր բազմադարյա գրականության մեջ։ Ինչպես նշվում է ժանրի առանձնահատկությունները ներկայացնելիս, ողբը թեմատիկ առումով լայն ընդգրկում ունի (ներառում է նաեւ պատմաքաղաքական արհավիրքը)։ Նրանում, ի հակակշիռ ողբերգական իրականության, հեղինակի միտումը դառնում է գալիքի երազանքը, ժամանակակիցներին հորդորելն ու մխիթարելը։ Ողբերգությունը գրվում է «ի սփոփանս տրտմեցելոց»։
Այժմ այս բոլոր բնորոշումներից առանձնացնենք, մեր կարծիքով, առանցքային նշանակություն ունեցող մտքերը։ Դրանք են՝ ողբերգությունը պատկերում է հերոսի կործանումով ավարտվող հակադիր ուժերի պայքար, ողբերգականը պատատական հանգամանքների արդյունք չէ եւ բխում է կործանվողի էությունից, ողբ է արվում «ի սփոփանս տրտմեցելոց», ցավը մոբիլիզացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը։ Վերցնենք այս բոլոր դրույթները իրենց բուն իմաստներով ու նշանակությամբ (երբ խոսում ենք անիծյալ 15 թվականի մասին) եւ կտեսնենք, որ նորովի գնահատումների, առավել եւս եզրակացությունների ու հետեւությունների խիստ անհրաժեշտություն ունենք։
Նախ պիտի քննենք, տեսնենք՝ իսկապե՞ս մեր էությունից է բխում մեր ժողովրդի ու բնօրրանի մեծագույն մասի կործանումը, դրա պատճառ հանդիսացած պայքարում ի՞նչ չափով հակադիր ուժ էինք հանդիսանում, ինչպես նաեւ այսուհետ ցավի պարտադրանքով կարո՞ղ ենք մոբիլիզացնել մեր պաշտպանական ուժերը եւ ոչ թե ողբ անենք «ի սփոփանս տրտմեցելոց»։ Կարծում եմ՝ միայն այս ձեւով մեզանից կվանենք ցավի հանդեպ հարմարվողականությունը, կգիտակցենք տեղի ունեցածի էությունը, ի մի կբերենք ուժերը, որպեսզի հեռու կամ մոտ ապագայում, երբ էլ դա լինի, իրականացնենք մեր Մեծ վերադարձը։ Ազգային ցավի սուր զգացողությունն ու խոր ընկալումը չպետք է խանգարի սթափ մտածողությամբ անցյալը գերագնահատելուն, հեռագնա ծրագիր կազմելուն։
Առաջ գնալու համար ամփոփենք, որ այս ուղղությամբ այն ամենը, ինչ կատարվել է հայության կողմից, անշուշտ, ահռելի ծավալի աշխատանք է, ինչի շնորհիվ նախ՝ կարելի է ապացուցված համարել թուրքերի կատարած ոճրագործությունը, եւ երկրորդ՝ թույլ չի տրվել աշխարհին գոնե մոռանալ հիրավի համամարդկային նշանակություն ունեցող հանցագործությունը։ Սակայն, ցավոք, այսօր տեսնում ենք, որ այդքանը բավարար չէ։ Պատմության թատերաբեմում մի նոր արար է սկսվել, որտեղ Թուրքիան շարունակում է անհագ մղումով ձգտել Եվրամիության անդամակցությանը, իսկ Արեւմտյան Եվրոպան, իբր թե համառորեն, փորձում է խոդընդոտներ հարուցելով, գոնե հետաձգել թերեւս անխուսափելին՝ թուրքական ավերիչ ներուժի դեմ պատնեշող նախապայմաններից մեկն էլ հայտարարելով Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Գոնե տարիներ շարունակ մեզ այդպես էր ներկայացվում, եւ մենք էլ, բնականաբար, մեծ հույսեր էինք փայփայում։ Սակայն առաջին իսկ լուրջ խոսակցության պահին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում նախնական բանակցություններ սկսելու հարցը քննարկելու ընթացքում արդեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայմանը հանվեց Թուրքիայի առջեւ դրվող պահանջների թվից։ Իսկ անցյալ աշնանը՝ 2005 թ. նոյեմբերին, ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Ժան Ֆիլորին հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելու հարցը կոպենհագենյան չափանիշների մաս չի կազմում»։ Նա ավելացրեց նաեւ, որ անցյալում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար ոչ մի թեկնածու երկրից ԵՄ-ն չի պահանջել ճանաչել դրանք կամ ներողություն խնդրել կատարվածի համար։ Այսինքն՝ ըստ էության ոչ մի նոր բան։ Արդեն մեկուկես դար է, Եվրոպան նույն խաղն է խաղում մեզ հետ։
Ի միջի այլոց, հնարավոր է, որ Եվրոպայի համար հայկական խաղաքարտը ի վերջո գործի, որի դեպքում այս կամ այն չափով մենք էլ կօգտվենք։ Սակայն դա կլինի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կնախապատրաստի իր երկրորդ պաշտպանական գիծն ու նվազագույն կորուստներով կկարողանա նահանջել Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր այսօրվա դիրքերից։ Եվ թող տարօրինակ չհնչի, բայց դա կարող է մեզ նույնիսկ անակնկալի բերել, որովհետեւ մեր պայքարի հորիզոնում առայժմ միայն ճանաչման հարցն է հստակ երեւում։ Հետեւաբար, ամենեւին չթերագնահատելով Հայաստանի Հանրապետության պետականորեն գործադրած ջանքերն ու հայ հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդուլ գործունեությունը արդարության հաստատման համար, այնուամենայնիվ, մեզ առողջացնելու եւ մեզ ամրապնդելու համար նորից ու նորից պիտի հայացք դարձնենք դեպի ներս, վերանայենք մեր արածն ու չարածը։
Մեկ անգամ էլ դառնանք այն կարեւոր հարցին, որ 20-րդ դարասկզբի մեր մեծ ողբերգության մասին խոսելիս պիտի կարողանանք տեսնել նաեւ, որ իսկապես պայքար է տեղի ունեցել, եւ որ ողբերգությունը մեր կրած պարտության հետեւանքն է։ Խոստովանենք, որ մի վերապահում միշտ խանգարում է մեզ ասել, թե այդ շրջանում հայ-թուրքական լուրջ պայքար է ընթացել (կրկնում եմ՝ խոսքը ոչ թե բախումների, այլ պայքարի մասին է)։ Մեզ թվում է, որ եթե ասենք պայքար է եղել, եւ այդ պայքարում պարտվելով ենք ցեղասպանության ենթարկվել, ապա ոչ միայն կնսեմացնենք միլիոնուկես անմեղ զոհերի հիշատակը, այլեւ կվնասենք ցեղասպանության ճանաչման գործին։ Ոչ, իհարկե, այդպես չի կարող լինել, որովհետեւ Հայոց մեծ աղետի առանձնակիությունն էլ հենց այն է, որ ամենաօրինական եւ բոլորի կողմից ընդունված միջոցներով մղած պայքարն է հակառակորդը վերածել մի ողջ ժողովրդի սպանդի։ Այդ պայքարն արտահայտվել է հայ քաղաքական կուսակցությունների գործունեությամբ, կամավորական եւ ֆիդայական շարժումներով, ինչը մենք համարում ենք ազգային-ազատագրական, իսկ թուրքերը՝ հակապետական եւ հակաթուրքական։ Դա մի պայքար էր, որի կողմերը միանգամայն տարբեր նպատակներ ունեին. հայերը նույն պետության մեջ հասարակություն, իսկ թուրքերը միայն իրենց համար էին հայրենիք ուզում ստեղծել, ինչը պիտի կենսատարածք վերանվաճելով լիներ։ Եվ ահա, հայերի պայքարը հանուն իրենց ազգային իրավունքների՝ թուրքերը հարմար առիթ համարեցին հայերին անհնազանդության մեջ մեղադրելու եւ նրանց բնաջնջելու համար։ Հետեւաբար, հենց պարտված կողմ լինելով, ամենայն արժանապատվությամբ կարող ենք շարունակել թուրքերից պահանջել իրենց գործած ոճրի խոստովանությունն ու փոխհատուցումը, որովհետեւ չկա եւ չի կարող լինել որեւէ ապացույց, թե պայքարում հայերի հաղթանակի դեպքում թուրքերը պիտի ցեղասպանության ենթարկվեին։
Իսկ թե ինչո՞ւ պարտվեցինք, ահա այս հարցն է, որ պիտի տանջի մեզ։ Դրա համար հարկավոր է սառնասրտորեն ու համակողմանիորեն վերլուծել մեր ազգային բոլոր անհաջողություններն ու աղետները, խոսել ոչ միայն այն մասին, թե ի՞նչ բացթողումներ ենք ունեցել ու ի՞նչ սխալներ գործել, ինչո՞ւ ենք մենք թույլ տվել, եւ ինչո՞ւ է հնարավոր եղել մեզ հետ այդպես վարվել։ Վերջապես, ինչպիսի՞ն էր այդ պայքարը՝ հերոսակա՞ն, թե՞ հուսահատական, ինքնաբո՞ւխ, թե՞ հրահրված, կազմակերպվա՞ծ, թե՞ պարտադրված, համազո՞ր, թե՞ անհավասար։ Այնուամենայնիվ, ո՞րն է առավել բնորոշը։
Այո, պատմության մեջ Եղեռնը հայ ժողովրդի կրած ամենախոշոր պարտությունն է, որովհետեւ եղել է համընդհանուր մասշտաբով՝ գաղափարական, քաղաքական, կազմակերպական, զինական։ Մենք պարտավոր ենք քննել մեր ազգային պարտության բոլոր պատճառները, որպեսզի համապատասխան հետեւություններ անենք ու միշտ պատրաստ լինենք առաջին իսկ հնարավորության դեպքում ուղղելու դրանք։ Ժամանակի բերած փոփոխությունները, որոնք դժվար է համարել հայանպաստ, այնուամենայնիվ, չպետք է այնպիսի տպավորություն ստեղծեն , թե ամեն ինչ կատարվել է անդառնալիորեն։ Հայ մարդը՝ անհատապես, եւ հայ ժողովուրդը՝ հավաքաբար միշտ պիտի համոզմունք ունենան, որ հնչելու է հատուցման ժամը։ Պարզապես ինքներս պիտի պատրաստ լիենք ու ծրագիր ունենանք։
Անհնար է մտածել, որ մեր ազգային երազանքը՝ Մեծ վերադարձը ամբողջական Հայաստան, երբեւէ կմոռացվի, որ այսօրվա կյանքի ընթացքով գոնե մենք էլ փոխակերպվենք սպառողական հասարակության ու մոռացության տանք կատարվածը, հաշտվենք ու համակերպվենք կորստի հետ, ինչն արդեն մեր ապագայի, մեր ազգային հեռանկարի կորուստը կլինի։
Մեր պատմաբան Նիկողայոս Ադոնցը 1918 թ. գրել է. «Որեւէ պետության աշխարհագրական ամբողջականությունը էական է, թեկուզ այն լինի ստրատեգիական նկատառումներով, որեւէ պաշտպանության միջոց։ Հայկական լեռնաշխարհը որոշակի ամբողջություն է , որը ոչ մի հակաճառություն չի ընդունում…
Հայկական լեռնաշխարհը իրենից ներկայացնում է մի աշխարհագրական, պատմական ու տնտեսական, ինչպես նաեւ մի ընդհանուր էթնիկական ամբողջություն։ Այս լեռնաշխարհում հիմնված պետությունը չի կարող կայուն համարվել, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը՝ իր բնական թեքություններով։
Հայաստանի սահմանների հարցը մի սոսկական վիճաբանություն չէ՝ պետության մեծ կամ փոքր չափերին վերաբերող, ինչպես որ այն կարող է թվալ պատահական դիտորդներին։ Այն պետության բուն գոյության եւ նրա մշակութային ու քաղաքական կայունության համար կենսական հարց է…
Հայաստանի քաղաքական վերածնության անհրաժեշտ նախապայմանն է մեկ կառավարիչը, մեկ տիրապետությունը նրա ամբողջ տարածքի վրա»։
Ահա թե ինչ է նշանակում հայի համար Հայաստանի ամբողջականություն։ Այսօր մենք ընդամենը այդ լեռնաշխարհի մի անկյունում ծվարած պետություն ունենք. 20-ական թվականներին այդքանը հատկացրին մեզ։ Եվ եթե մենք կարողանանք լիարժեք կյանք ապահովել հայ մարդու համար ՀՀ-ում, ապա վաղն անպայման նրա սահմանները նեղ են գալու, եւ հայությունը բնականորեն պիտի մղվի դեպի իր պատմական տարածքները։ Մենք չենք կարող այս մասին չմտածել, եթե իհարկե ուզում ենք հայ մնալ այս աշխարհում…
Մենք ինքներս չենք հեռացել, մեզ բռնի հեռացրել են մեր երկրից։ Հետեւաբար մենք Աստծո եւ աշխարհի առաջ արդար ենք մեր վերադարձի ցանկությամբ։ Միայն թե ինքներս կամենանք դա։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз