Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում միջազգային մարզական միջոցառում է որը եզակի հնարավորություն է տալիս 58 երկրների մասնակիցներին ցույց տալ իրենց ներուժը, ձեռք բերել նոր ընկերներ, եւ ստանալ բազմաթիվ ու անկրկնելի դրական էմոցիաներ:
Ունիվերսիադան անշուշտ միավորում է տարբեր երկրներին եւ զարգացնում միջազգային սպորտը, ջնջում է մասնակից պետությունների միջեւ սահմանները:
Հարկ է նշել, որ Համաշխարհային ունիվերսիադային մասնակցում է նաեւ Հայաստանի ուսանողական պատվիրակությունը, ինչը հաստատում է Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը:
Իհարկե, այս մակարդակի միջոցառման անցկացումը չէր կարող չդառնալ միջազգային մարզիկների քննարկումների առարկան: Այսպիսով, փետրվարին ունիվերսիադայի նախօրեին Ֆիննական Լահտիում անցկացվող դահուկորդների Աշխարհի գավաթի IX փուլի մասնակիցները հետաքրքրությամբ քննարկում էին ունիվերսիադան: Զարմանալի էր, որ նրանցից շատերը, չնայած քաղաքական գործիչների դիրքորոշմանը, դրականորեն նշել են, որ Ռուսաստանը սպորտային միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ունի, եւ Ունիվերսիադան կանցկացվի ամենաբարձր մակարդակով, ըստ արդեն ստեղծված ռուսական ավանդույթով: Նրանցից ոմանք որպես երկրպագու մասնակցել էին 2014 թ. Օլիմպիական խաղերին, 2017 թ. կոնֆեդերացիայի գավաթին եւ 2018 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթին: Լահտիի բոլոր մասնակիցները նշել են, որ Ռուսաստանը իսկապես արժանի է ստանալ Ունիվերսիադան անցկացնելու իրավունքը:
Սրտանց մաղթում եմ, որ մեր թիմի անդամները որքան հնարավոր է շատ մրցանակներ նվաճեն եւ ուրախացնեն եւ մեզ եւ իրենց!