СТАНЬ VIP

ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:12

ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

Hakob Srapyan.jpg
Hakob Srapyan.jpg (19.08 кб) Просмотров: 657
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:12

Մխիթարիչ փնտրտուք

…Իսկ դուք գիտե՞ք, թե ի՛նչ արժի
Անկեղծության գավաթը մեկ,
Նշխարը դույզն-ինչ մաքրության,
Չնչին հաբը նվիրումի,
Կարեկցանքի մի բուռ ածուն,
Խղճի կաթիլն աննյութեղեն,
Աղուհացը ընկերության,
Ակնթարթը ասպետության,
Կամ լավության պտղունց ու կում:

Ես ամենն այդ որոնեցի
Եւ դռնեդուռ անցա հազար.
Ժամանակս տարտղնեցի
Որպես դերվիշ մի թափառիկ…

Պատրաստ էի վաճառելու
Ինչ ունեի՝
Անգամ հագիս կոշիկ, տաբատ…

Բայց այնքա՜ն քիչ էին նրանք՝
Ունեցողներն այդ ամենից…

Ուզում էի առնել¬բաշխել,
Լուռ բաժանել բուռ¬բուռ նրանց՝
Խեղյալներին ոսկեժանիք,
Դատավորաց… արդարամիտ,
Արքաներին անփառունակ,
Նրանց կոշիկ¬վեզիրներին,
Աղմկարար գզիրներին,
Քսուներին՝ անդե՜մ¬անդե՜մ,
Շողոմաշուրթ վախկոտներին,
Եղծողներին գույնը արյան,
Օջախի հաց պղծողներին։¬

Էլ ո՞ր մեկի անունը տամ.
Ուր նայում եմ՝
Նրանք են հենց¬
Վերեւից վար,
Ներքեւից վեր…

Բայց ցավ չէր ինձ,
Որ ոչ մեկը չվաճառեց,
Քանզի նրանք լավ գիտեին,
Որ այս կյանքի ա՛ղն են իրենք,
Թեփը զատող մա՛ղն են իրենք՝
Իրենց հենց այդ ունեցածով,
Որ թե ծախեն՝
Ծախված պիտի զգան իրենց
Եւ մա՛րդ մարդուց… մարդուկացած։

Ես էլ, անշո՛ւշտ,
Հենց նրանցո՛վ մխիթարվեմ
Եւ վայր դնեմ որոնումիս
Տխուր ցուպը դերվիշացած…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆ

Сообщение Harutin » 24 мар 2011, 22:15

***
Գորշության ժանգը ուտո՛ւմ է հոգիս,
Շքահանդես է ժանգոտ գանգերի,
Ժանգոտ հոգիներ վխտո՛ւմ են կողքիս,
Ո՞վ պիտի ժանգի հեղեղն այդ քերի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    Вложения Harutin » 15 окт 2010, 22:03
    7 Комментарии
    459 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    15 окт 2010, 22:07
  • ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ
    Вложения Harutin » 17 апр 2011, 20:18
    7 Комментарии
    1383 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    17 апр 2011, 20:23