ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:03

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Hakob Harutyunyan.jpg
Hakob Harutyunyan.jpg (5.65 кб) Просмотров: 245
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:04

Ի ԴԵՊ

Հայելի դարձավ ամեն ինչ.
Իմաստությունը՝
արևածաղկի բնազդով՝
ինձ է որոնում,
և ցավի գտնված
մերանը
ծնում հույսը հասկանալու`
ո՞վ եմ ես...

Տարածվելով
ուզում եմ շոշափել
առեղծվածը գոյիս,
յոթ պորտ ետ...

Խոհերիս շարժումը
ժամանակի պայծառությամբ
պայթում է` պղպջակի պես...
Որպես անհայտ՝ մի հարցական...
Ես ինձ չեմ գտնում
այս թնջուկի մեջ...

Կողոսկրիս կաթնաբույրը
ծիծաղս է պարզաջրում
արևով բացված ծաղիկների
թերթերին...

Երկնքից
հավատ է մաղվում
ժառանգության ծնծղաներով,
աղոթքներով հողոտ...

Յոթ պորտ առաջ նայող
զավակներիս՝
խոնարհումները
շատ են աշխարհիկ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:05

ԺՊԻՏ

Մատներս
որոնում են
համբույրներիս հետքերը
շուրթերիդ ցայտող
հիշողությունում...

Հմայքիդ դողը
սահում է աչքերովս,
և սիրտս ուռչում է
անկշռելիությամբ,
ուր նշխարներ կան՝
ինձ դարձի բերող
մինչև մատուռը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:05

ԱՆԴՐԱԴԱՐՁ

Ոտնահետքերիդ արևների մեջ
չորանում են աչքերս՝
իմաստազրկելով
նահանջն ու հաթանակը
իմ անեզրության
մշուշված գույներում։

Հայացքս՝
շարունակում է փնտրել
ջրհեղեղով մաքրված
հողի կնձիկներից
անուրջներիդ քնքշանքը,
որոնք հատիկ-հատիկ
հոգուս հմայիլի թելին
շարված
փառավորում են կուրծքս`
պարգևելով ինձ
յոթերորդ երկնքի քրմությունը.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:06

ԱՆԻԾՎԱԾ ԱԿԻԶԲ

Ծանրությունս անկշիռ
պտտվում է գլխավերևումս,
ստվերներ մանելով
սահեցնում նրանց
հույսի եզրերով վեր ու վար՝
խճճվելով
սառած աչքերիս սպասումին...

Հավատս
ներարկվում է
երակներիս մեջ՝
ցավազրկելով
կոպերիցս կախված
արճիճների ծանրությունը,
որոնք անձկությունս
ցնցուղում են՝
դեպի ներս...

Սպի է դարձել
ճանապարհը ճակատագրի`
պորտալարի հիշողությամբ,
և կյանքն ու մահը
համբուրվում են ինչ-որ տեղ,
իսկ սերը
թլպատելու է դեռ
պատրանքները իմ,
որ մնան անսեռ...
Եվ սիրտս հասուն
դառնա ճաքած նուռ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:06

ԱՆՊԱՐԱԳԻԾ ՇՐՋԱՆ

Տարածվող ժամանակը
հերձում է մենությունս՝
խազելով ճակատիս
տիեզերքի այբուբենը...
Պատարագը ողողում է.
ՙՀանուն Հոր
և Որդվո
և Հոգույն Արբո...՚
Սերը ոգիանում է
աչքերիս խնկամաններում...

Աղճատվել են
բազմանհայտ
հավասարումների
մոգական հոլովումները։
Չհասկացված ոգիները
ինձ զմռսում են
ու նետում
ունայնության ալիքների մեջ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:07

ԱՐԹՆԱՑՈՒՄ

Ծաղիկ-ծաղիկ
համբույրներիս արձագանքը
տրոհում է մենությանդ խորհուրդը՝
լույսի պեծկլտացող համբերության մեջ,
Ուր թորվում է արյունս՝
մեղքի բոսորից,
իսկ խենթությունը
բռնում է ձեռքս
և մատնում
ճակատագրի խաղին
մեղապարտիս անճարակությունը...

Իմ նոր շապիկը կանաչ գույն ունի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 15 окт 2010, 22:07

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Ընկերոջս՝ Գևորգ Կարապետյանին

Հեռացումդ
կարոտ է թողնում
երակներիս պատերը
ճանկռող,
ուր քարացել է
թախիծը դարձիդ...

Ոգուդ
պեծկլտացոդ մարգարիտները
հավաքում եմ ափերիս մեջ
և ցողում
տապանահետքդ,
որ շնչավորվի մխիթարությունը,
և լույսդ այրի
քողը, սև քողը մթնած խոհերիս...

Եռքդ
բառի ճակատին է
փորագրել
անապատը կտրած
հոգուդ աղոթքները,
որոնք լուսե ծաղիկներ որպես
ճառագում են
երազներդ՝ առաջնորդելով
հավերժություն...

Տխրությունը
դանդաղ քայլերով
քարանձավ մտավ՝
թողնելով հուշակապոցը
դեռ չօծված մատուռիդ
խճոտ ճանապարհին...

Ժամանակը տզրուկի պես
քեզնից պոկվելով
գալարվեց հողին՝
մակարդելով արյանս ցավը...
Իսկ դու...
Ոչինչ չիմացար
քո թռիչքի պահին...

Արևդ
ծերացած շեփորի կոկորդից
նետվում է լեռները՝
Թողնելով
լռության մեջ բաբախող
խռովքդ...
ՙԲանաստեղծներ միշտ էլ կլինեն, Ջո՛նի՚

Տեսիլներդ թևածող
կեղևում են ժամանակը
և համբարձվում հողի բույրով՝
երկնահաճո
նեղ դռների մշուշի մեջ

Հոգիդ շերտ-շերտ խտացնում է
գալար-գալար ծիածանը՝
անմահության կամարներով...

Ո՞ւր ես հասել...

Հրկիզվում է սպասումը...
Զսպանակված երգդ՝
ոգուդ արձագանքով
դարձավ խորհուրդ օրհնած հացի...

Մասունքները,- տառապանքիդ
օրը կգա,- լեզու կառնեն,
եթե մեկը մատը դնի հանկարծ վրան

Ջո՛նի, ասա, որտե՞ղ ես...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз