ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գրիշ Դավթյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գրիշ Դավթյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:22

Գրիշ Դավթյան

(53.63 кб) Просмотров: 806
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:23

ՀԱՅՐԻԿԻՍ

Դու իմ գլխին հովանավոր Արարատ ես, հայր,
Ամպ ու զամպի դեմ ամրակուռ իմ վահանն ես, հայր:
Երկրից երկիր թե զորք ելնեն ու բախվեն թափով,
Դու ես պաշտպան մեր տան հարկի, դու զորավար հայր:
Կյանքի կռվում փոթորկալից ես կորած զինվոր,
Բազկիդ թափը իմ թիկունքին` անհաղթ ուժ է հայր:
Արդարությունն ու աշխատանքն են կենաց հիմքը,
Քրտինքն արդար աշխատանքի ճակտիդ ծով է, հայր:
Տանը, խաղաղ մեր հարկի տակ, նստել ենք հացի,
Առատության մեր սփրոցի աղ ու հացն ես, հայր:
Ես լացակում մի պատանի դպրոցի ճամփում,
Կյանքի ճամփում թեվատակիս դասագիրքն ես, հայր:
Դու լուռ սիրով հսկում ես իմ բախտի հիմնարկման,
Ծռված քարը շտկել տալիս, ճարտար վարպետ, հայր:
«Որդին հորից լավ պիտ ապրի», խոսքդ է իմաստուն,
Դա էլ հավատքս է լինելու երբ ես դառնամ հայր:

Լոնդոն, 1961/05/2
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:23

ՄԱՅՐԻԿԻՍ

Բյուրավոր հեղ գովված ես աշխարհում արար
Արեվ, լուսին ընծայված ու մեծարված, մայր:
Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձոնված,
Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նվեր, մայր:
Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրոցք ես, մայր:
Տիեզերքի գիրկը խոր անհուն է թեեվ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ, գորովագութ մայր:
Կյանքի այս մեծ համերգում այսքան նվագներ`
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրորերգ, մայր:
Ծովերից ծով կամարված կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլփոխիս վտիտ սյունը, մայր:
Արարատը, թեեվ դեռ չեմ գգվել նրան,
Դու ես սրտիս մեջ դրել Արարատը, մայր:
Այս բառերս էլ, որ ահա ես ձոնում եմ քեզ,
Քեզնից առած հյութն է` թող քեզ մեղր դառնա, մայր:

Լոնդոն, 1961/05/21
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:29

Ց Ո Լ Ո Ւ Մ Ն Ե Ր

Ոչ թե պատահական,
Այլ հազվադեպ ես լցվում աչքերիս մեջ,
Իբրեվ ընկեր ու ցանկալի,
Որ հայտնվում ես որպես լիրիկ միանձնուհի,
Խորհրդավոր ճամփորդ,
Տենչեր որոնող ու բարերար:
Մոտենում ես թեթեվակի ողջագուրումի,
Հազիվ մի հպումի...
Մազերիդ երեկոն
Մթնշաղում է տեսողությունս,
Ու թեեվ պսպղում են կանթեղներ,
Բայց չեմ հասնում ցոլքերին,
Չեմ հասնում ջերմությանդ համովին,
Մնում եմ զրկված ու անբավարար
Քո մոտիկ անհասության թնջուկում:
Իցիվ հեքիաթը սկսվի վերջից,
Երբ երկնքից երեք խնձորներ ընկնում են
Ու համեղով են հագեցնում կյանքը...
Մինչդեռ քո անփութությունից
Սկսվում է մի անհուսալի հեքիաթ...
Թեեվ ծառս է ելնում հրեղեն ձին,
Բայց չի սավառնում,
Չի սավառնում իղձերիս թեվերով...
Հեռուների, հեռուների կարոտ կա
Թաքնված աչքերիդ մովերում...
Աչքերիս մովերում թաքնված
Հեռուների կարոտ կա,
Որ շրշում է մտերմությամբ,
Գարնանային երեկոների բարեխառնությամբ,
Որ տարածում է շշունջներ ու շվաքներ,
Գգվանքների անստույգ ցանկություններ,
Փաղաքշում է զգացումներ
Ու պաշարվում սրտերում:
Ավելի հաճախ լցվիր աչքերիս ծովում,
Մազերիդ երեկոն թող չշղարշի ջերմությունդ,
Այլ մթնշաղվի ուսերիդ
Որպես ապահովություն ու շքեղանք,
Փայլի շնորհածդ գեղեցկությամբ,
Իմաստավորի տենչ ու տարփանք,
Որ հասնեմ ցոլքերին,
Ցոլքերին...

Գլենդել, Կալիֆորնիա, 2011-01-09
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:30

Շ Վ Ա Յ Տ Ա Ն Ք

Հանդիպել ենք այս կրճատ պահում,
Զննում ենք իրար,
Որտեղից որտեղ թռած ասուպ,
Ցոլում անկատար:
Գիշերը մտել անկողնուս մեջ
Ու մրափում է.
Խայտանքը օրվա քրտնած ու գեջ
Հոծ ալիքվում է:
Երազի ծվեն իմ աչքերում
Աստղի փայլակ է,
Գիշերը շվայտ տաք մահիճում
Երազախաբ է:
Հեշտանքի ծովում քամված ու գոհ
Համբուրում եմ քեզ.
Ննջում եմ տաքուկ սիրուդ ներքո
Ընդարմացած, հեզ:

Գլենդել, Կալիֆորնիա, 2011-01-31
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#6  Сообщение Harutin » 19 июн 2011, 00:47

ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ

Մեր սրտերի մեջ բուսել են ծաղիկներ,
Ծաղիկները ձեր սիրո,
Նվիրումի ծաղիկները անթառամ
Ու բուրավետ,
Կյանքի, սիրո ու քաղցրության վայելքով։
Բայցև պատած
Ձեր սրբազան հուր վրեժի փուշերով,
Զինավորված ու զինավառ
Ասպետական մեր ուխտով,
Որ տանում ենք
Ու կտանենք
Նվիրական մեր պայքարը
Ետ խլելու ձեզ մահից,
Ետ խլելու իրավունքը ձեր կյանքի,
Մեր կյանքի ու ժառանգության
Իրավունքը անժամանց,
Որով դոփում է մեր սիրտը,
Ընթացք տալիս մեր կյանքին,
Ոգի բաշխում
Հայրենիքին մեր ծաղկող,
Որ տարածվի
Ու ընդգրկի
Ձեր սուրբ արյամբ ոռոգված
Հայ դաշտերը,
Հայ սարերը,
Հայ ձորերը,
Հայաստանը ամբողջական փառապանծ։
Մեր սրտերի մեջ են բուրում
Ծաղիկները ձեր շնչի,
Ձեր խոսքի ու պատգամի,
Որով ձեր սերը խոստացաք
Ձեր սիրածին,
Մեր մայրերին,
Մեր հայրերին,
Հայրենիքին, հայրենիքին սիրասուն։
Ու բուրեցին ծաղիկները վարդացած,
Որ բուրում են ձեր իղձերով,
Որ բուրում են մեր կյանքում,
Իմաստ տալիս մեր սիրույն,
ժողովրդին, հայրենիքին,
Մեր սիրույն,
Եվ սերունդին,
Որ եղան մեր ծնողները,
Որ մենք եղանք
Ձեզ հարազատ ժառանգորդ,
Ու սերունդին,
Որ ծաղկում են մեր սիրուց,
Ու տոնում են հայրենիքը
Հայրենական զեղումով,
Նվիրումով ամբողջական, սրբագին։
Մեր սրտերի լայն դաշտերը
Ծաղկավառ են
Ձեր երփներանգ գույներով,
Որ մեր կյանքի հենքն են լցնում
Ավանդական իմաստով,
Բովանդակությամբ բանի,
Ծիածանով կամարակապ,
Որ գրկում է հորիզոնը
Հայրենիքի բովանդակ։
Մեր սրտերի մեջ են բուսել
Ծաղիկները ձեր սիրո,
Զոհողության ու կտակի
Ծաղիկները անթառամ։

Գլենդել, Կալիֆորնիա, 2004-05-31
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#7  Сообщение Harutin » 19 июн 2011, 01:13

ԽԱՂԱՂԱԲԱՐ

Խաղաղությունը, որ դու ես բերում
Նման է դաշտի հանդարտ ծփանքին,
Որ խլում է ինձ մաշող հոգսերից,
Տանում է փափուկ իղձերիս հեռուն,
Սրտիս մերձավոր,
Ուզածիս նման...
Որ գրկում ես ինձ մաքուր վայելքով,
Պարգևում սիրո մեղրն ու գինին
Շուրթերիդ թավիշ ըմպումով համակ...
Սեղմվիր այնպես,
Որ հոգսս խեղդվի թևերիդ օղում.
Վիզս պարուրիր բյուր համբույրներով,
Ափերդ հպիր վառվող քունքերիս,
Ու գիրկդ փռիր իմ կրծքի վրա...
Այն ինչ հասնում է
Թող երկար տևի ղողանջի նման,
Որ փշաքաղ է անում սարսուռով,
Որ պատանության մի խենթ թիռ ունի,
Ալիքի նման բախվում է շաղով,
Ու խաղաղվում է տեղատվությամբ,
Խորաշունչ հևքով,
Հատնող հոգնությամբ...
Խաղաղություն բեր պայքարող ոգուս,
Որ հաղթանակը վայելեմ սիրո,
Պատկանելության բնազդ ձեռք բերեմ,
Իմ տիրության մեջ փայփայեմ քեզ գոհ...
Հիմա սրտագին ցանկություններով
Հանձնվում եմ քո տանող ծփանքին.
Սուրբ նվիրումի եզակի տենչով
Ես գրկում եմ քեզ,
Թռցնում տանում
Ծիածանի յոթն գույներով հյուսված
Կամարից այն կողմ,
Երփներանգության սիրո աշխարհը...
Շնչիր իմ շնչով,
Որ քեզ ներշնչեմ բեղմնավորությամբ.
Շուշան պայթեցնեմ սրտիդ միջուկում,
Եվ բացեմ կյանքիդ գաղտնիքը կապույտ
Հաշտ խաղաղությամբ.
Հորիզոնի լուրթ, անգիծ խորքերում
Քեզ փոխարինեմ իմ անդորրությամբ,
Որ խաղաղաբար դու մատուցեցիր...
Խաղաղությունը, որ պարգևում ես`
Նման է դաշտի հանդարտ ծփանքին...
Հանդարտ ծփանքին...


Գլենդել, Կալիֆորնիա, 1998 04 22
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#8  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:17

Վերսփյուռ

Իրանից Ամերիկա մեկնելու ճամփում
Ո՜հ, այս բոլոր մեկնումներից ուժաթափ է իմ հոգին,
«Գնաք բարի» ասելներից ոգեթափ է իմ հոգին,
Որ գնում են հարազատներ ու ընկերներ սրտակից,
Տանում անդարձ սեր ու հուշեր... չեն կրկնվի էլ նորից:
Դատարկություն, տրտմություն է թափվում շուրջս հանց խաշամ,
Աշնանային տերևների կարծես թե չու՜ է թարշամ...
Սրտազգաց այս դատարկը էլ ես ինչո՞վ կլցնեմ,
Երբ գնում են... Ու եկածներն` գնացածի նման չեն:
Թեև արևն մեր փողոցի նույն պատից է սահում վեր,
Բայց օրերը էլ անցյալի այն օրերի նման չեն:
Նստեմ, մնամ էլ` չի օգնի, երբ չկա այն, ինչ որ կար,
Կա՜ր... Համայնքի ներփակ մի կյանք... Ու այդքանով բավարար...
Կքեց, սակայն, և չի կանգնի... Լուսաբացի երազ էր,
Որ պարուրեց, քաղցր համ տվեց... Բայց չհասավ մի եզերք:
Սև կատու է անցնում պատից... Շուք ու շվաք դավում են...
Ցանկություննե՜ր, օրորհիշի՜շ... Անամոք ու իզու՜ր են...
Այն կրակը, որ ընկել ու սրտեսիրտ է թափանցում,
Մեր անցյալի ցավոտ վերքը ներկային է կապակցում,
Որ ցնցում է հայսփյուռքը և ալիքվում մոլեգին,
Բայց ալիքը փոխան երկիր` վերսփյուռվում է կրկին...
Ու ցա'վ... Ու քե'ն... Գուցե զզվա՜նք... Չեմ իմանում ո՞րն զգալ,
Բայց զգում եմ` ի՜նչոր մի տեղ, ինչոր մի բան կա' սխալ:
Դա չի լուծվի մեկ հարցումով, պատասխանով միավանկ,
Լոկ լոզունգով պարմանականչ չի բացվի լույս անվկանդ:
Հայրենիքի ներկայության բացը մեր սիրտն է խոցում,
Ո՜ւր է... Լինե՜ր... Ու խմբվեինք հայրենական ամրոցում:
Կարծես չկա՜նք... Իսկ նա միայն ռադիոժամ է գգվանքի,
Դեռ "Կռունկ" է հեռարձակում, կորցրած մուլքեր ու այգի...
Մեր նոր բախտի արագիլը Սարդարապատ է թառել,
Մի ձեռք զորի` մեկ էլ քշի՜, որ ավարտի չուն վայել...
Ու թևերը կախ են արծվի, լոկ ճախարակն է մանում,
Այն էլ հեռու՜ սփյուռքներում, հանց հիշատակ ու անուն...
Նպատակը կանչում է դեռ, որպես զանգը հայ ժամի,
Սերունդներ է ոգեկոչում մի պահ, դիցուք մի քանի~...
Հուսկ բեկվում է ծլած շիվը, հատվող կանաչ հույսի պես,
Շա՜ղ է գալիս աստղաբույլը, վերսփյուռվում ցնդատես...
Հայ'րե'նի'քի' գիրկը պիտի, որ այս շաղը հավաքի,
Բայց պաշտպա՜նը... Ո՜ւր Հայկ Դյուցազն... Ո՜ւր կոչնակը հավատքի...
Եվ այն ինչ որ սփյուռվա՜ծ էր... Ու սփյուռք էր ջրերես,
Վերսփյուռվո՜ւմ է լիճ նետված խճի օղալիքի պես...
Հայրենիքի դիմավորման բացը մեր սիրտն է խոցում,
Ո՜ւր է... Լինե՜ր... Ու մեզ խնբեր հայրենական ամրոցում:
Ձայն են առնում նվիրումով մարգանեներ ուշացած
Միջարևել հայտնությունով կերտելու մի նո՜ր երազ...
Որ մո՜տ մնան հայրենիքին, բայց թե` չնկնեն նրա մեջ,
Էլ ո՞ր օրվան են սպասում... Որ մատուցմա՞մբ բացվի է՜ջ...
Լիբանանը հայրենիք չէ', ո'չ էլ Իրանը իսլամ,
Հայաստանից ի բաց մնա` սփյուռքը չի' շահի բան:
Չի շահի` մե'կ, դեռ վրան էլ կկորցնի կրկնակի'
Շուրջպարի մեջ լիբանանյան ու իրանյան կրակի...
Պատմության մեջ ե՞րբ է եղել, որ սփյուռը օրհասի
Միջարևել կարգերի մէջ քաղաքական խոսք ասի...
Ներկայի հետ ապագան էլ գորշ է անցյալի նման,
Տեղայնական մոլության մեջ հայն ենթակա է ճնշման:
Նույն մահիկն էր, որ անճիտեց ազգ ու հողի մեծ մասը,
Ո՞վ է կարծում, որ նա հիմա կհատուցի վնասը:
Միջարևելքը` ո~ղջ մահիկ, Հայաստա'նն է ժայռը լոկ,
Որի վրա կեռ մահիկի շեղբը բեկվեց ի վերջո...
Պատմականի մոխրակույտը հովն է անում ցանուցի՜ր,
Տրամաբան սիրտ չի մնում... Կյանքը դառնում է ձանձի՜ր...
Ծաղկաթափի այս օրերում իցիվ լինենք վարդասեր,
Բայց նախանձի տոթը խեղդուկ խանձում է ծիլ, փերթում` սեր...
Սև կատու է անցնում պատից... Շուք ու շվաք դավում են,
Ցանկություննե՜ր, օրորհիշի՜շ... Անամոք ու իզո՜ւր են...
Ու հորդում է քամին կրկին... Ո՜հ, հողմավա՜ր տերևներ...
Ե՜ս էլ, ահա, քամու թևի՜ն... Ափսոսանքով տարուբեր...
Որ մեկնում եմ... Ու մեկնումից ուժաթափ է իմ հոգին...
"Մնաք բարի՜" ասելներից ոգեթափ է իմ հոգին...

Աթենք, 1987/02/11
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#9  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:18

Ցանկությամբ

Աչքերումդ ծվարած երազը
Այն չէ, ինչ խոսքերով ես ասում.
Շուրթերիդ տարածված տենչանքը
Այն չէ, ինչ ժպիտով ես պարզում.
Այտերիդ վարդացած կարմիրը
Այն չէ, ինչ՝ իբր շոգից ես հեվում.
Եվ բաբախը լանջիդ քնքշանքում
Այն չէ, ինչ շնչատ ես թոթովում:
Աչքերիդ երազը՝ նույն տեսիլքն է իմ լուրթ.
Շուրթերիդ ժպիտը՝ համբույրս է մեղրաշուրթ.
Այտերիդ այրվելը՝ իմ էլ թեժ բոցից է
Ու տրոփը կրծքիդ՝ իմ սրտի զարկից է,
Թնդում է կենսալի սիրությամբ:
Մթնշաղը օրվա թող ցոլա աչքերումդ,
Մայրմուտի շիկավուն ծավալում,
Ու ցնորք թող բերի գիշերվա հեքիաթը...
Հիմա, որ թովչանքիդ բույրերը
Փռել ես իղձերիս խորանում
Մայրմուտի շառագույն եթերը
Խոստանում է սիրո գիշերներ,
Որ բացեմ գաղտնիքը անուրջիդ,
Պարգեվեմ շուրթերիդ բաղձանքը,
Դժգունեմ այտերիդ բոսորը,
Հանգիստ տամ նուրբ կրծքիդ թրթիռին,
Որ մնա քաղցրությունդ հլու,
Հանց հասուն, հյութալի ալ խնձոր,
Որ կծեմ ըստ սովիս ցանկության,
Ըստ քո էլ սիրավոր բերկրության:

Գլենդել, կալիֆորնիա, 2011-02-07
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#10  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:32

Փոշեհատիկ

Օրերի այս ջերմից, որ կյանքի վայելքն է,
Խենթ սիրտս ճաք է տվել...
Արեվի փախած մի շող
Այդ ճեղքից
Ահա ընկել է հորիզոնին:
Արեվի փախած շողի փայլուն շեղբի վրա
Այս ինչքա՜ն փոշեհատիկներ են
Պտտվում...
Գալարվում...
Թռչկոտում...

Ես չգիտեմ այդ փոշեհատիկներից ո՞ր մեկն եմ,
Բայց գիտեմ դրանցից մեկնումեկն եմ:
Ահա վայելքի նույն ջերմությունը, որով
Պտտվում է...
Գալարվում է...
Թռչկոտում է...

Փոշեհատիկը:
Նույն ջերմությունն է, որով սրտիս ճաքից
Արեվի փախած շողի շեղբի վրա
Պտտվում է...
Գալարվում է...
Թռչկոտում է...

Այն փոշեհատիկը,
Որ ես եմ...
Որ դու ես...
Որ նա է...
Աշխարհն է, որ
Պտտվում է...
Գալարվում է...
Թռչկոտում է...

Արեվի փախած շողի շեղբի վրա...
Ահռելի այդ ծավալին եմ մասնակից,
Որ կյանքն է...
Որ վայելում եմ...
Որ չեմ հասկանում...


2011-01-18
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз