ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գրիշ Դավթյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գրիշ Դավթյան

Сообщение:#11  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:32

Առավոտ

Գիշերը, որպես թուխ մի աղջիկ,
Մայրամուտից ի վեր հասունացած,
Արբունության հրապույրներով
Տարածվել է շուրջս,
Քսվում է ինձ,
Ցանկանում է՝ սիրաբանեմ,
Որ մայրանա...

Լուսինը շեկ տղան է,
Արեվելքներից եկած
Իր տաք ու փափուկ ուզմունքներով,
Մտել է ծոցը ու սիրաբանում է...

Գիշերվա թուխ աղջիկը
Հեշտանքի գերագույն հաճույքում
Մայրանում է,
Երազի ոսկեափում
Ծնում է արեվավառ մի աղջիկ...

Աղջամուղջը փլում է
Արեվի շողերի գրկում...

Սիրաբանությունս բեկվում է
Հագուրդի ալեբախությամբ.
Բացում եմ աչքերս լույսի մեջ
Իմաստնացած:

Առավոտ է,
Սկսում եմ օրը:



Գլենդել, Կալիֆորնիա,
2011-01-03
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#12  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:38

ԳԻՆԵՁՈՆ

Սիրտս որպես սիրո սկիհ, սերս մեջը հիր գինի,
Բարձրացնում եմ լի գավաթս, իմ ժողովուրդ հայրենի:
Նավասարդի նվիրական ավանդներով սրբեղեն
Ես խմում եմ քո կենացը մաղթանքներով հրեղեն:
Ավերաբեր ի'նչ ամպ ու զամպ քո ճակատին բախվեցին
Դու մնացիր հանց դյուցազուն թուր-կեծակի սասունցին,
Որ մեկնեցիր ձեռքդ հզոր ու խավարի ընդմիջից
Պինդ բռնեցիր արեգակը հաղթանակով սխրալից:
Ու պիտ գամես արեգակը Արարատի գագաթին,
Նոր կյանքի նոր ոգով զեղուն քո արեվը հրային:
Սիրտս անկեզ, վառ մորենի, սերս ճյուղին անհանգ բոց,
Ես խմում եմ սուրբ կենացդ իմ ժողովուրդ, իմ հայոց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#13  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:46

ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նայում եմ հորիզոնին
Ու հաստատում եմ երկնի ու երկրի համբույրը
Շրջագծված լազվարթով,
Որ իմ երջանկության հուռութքով է շքեղացած:
Խորհում եմ մարդու և աշխարհի մասին,
Խորհում եմ լինելության մասին,
Հասնում եմ փիլիսոփայության
Անորոշ սահմանները,
Ժպտում եմ սահմանափակությանս վրա,
Որով պաշտպանվում եմ ցնորումից:
Փիլիսոփայությունը այլևս սնանկ է,
Անհեթեթ գիտության մի խուճուճ,
Որ այլասերվել է տգիտությամբ:
Չէ՞որ փնտրում էր մարդու և աշխարհի,
Գոյի ու առարկայի
Լինելության գաղտնիքը...
Փնտրել է
Հազարավոր դարերի խորքից,
Սկսած Քրիստոսի ծնունդից առաջ,
Շարունակած Քրիստոսի ծնունդից հետո,
Որ շարունակում եմ,
Եվ ո՛չմի բան դեռ չեմ գտել.
Թեև փնտրումիս պատճառը
Եվ առաջադրված հարցումը
Մինչև հիմա էլ չի փոխվել.
-Ի՞նչ է լինելության գաղտնիքը...
Ցատկում եմ վիհի վրայից:
Դրա պարզ պատասխանը այն է
Որ ո՛չմի գաղտնիք չկա:
Մարդը և աշխարհը պարզապես կան...
Եվ լինելությունը ո՛չմի գաղտնիք չունի...
Առաջանալ,
Հասունանալ
Եվ տարրալուծվել,
Նվաճել աներևություն...
Դա այդպես էլ անգաղտնի հոլովույթ է...

Գլենդել, Կալիֆորնիա, 2010-06-22
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#14  Сообщение Harutin » 19 июн 2011, 15:04

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՂՔ

Մանուշագույն անուրջներով
Ու թառանչով տրտմաթախիծ հուշերի
Վերհիշում եմ հին ու խարխուլ,
Ավեր գյուղի վեհ խորհուրդը գիշերի...
Արփին ոսկե իր շողերը
Արևմուտքում շառագունած պատանեց.
Ստվերների ծվեն-ծվեն,
Գորշ ոհմակը անմեղեդի ժամանեց:
Անոսր քողը սև, մթամած,
Երազների երամներով նրբաթև,
Տանիքների խոլ բաշերից անսույլ հորդուն
Նինջ բուրվառեց հևիհև,
Ու ծովացող լուսնաշողի շղարշի տակ
Դեղնած, դալուկ ու դժգույն
Հոգնած գյուղը փոշոտ ու խոնջ
Մրափ մտավ բյուր խոհերով կապտամույն:
Մենք քայլեցինք դեռ նորահերկ,
Խոր ցելերի ծփանքներով արտերում,
Ավեր վանքի խաչքարերը համբուրելու,
Հին խոստումներ մեր սրտում:
Ստվերները լուռ ձգվեցին մեր ճամփեքում,
Որպես խորհող վես քուրմեր,
Ու գավիթում խաչքարերի ծունկի եկանք
Հաշտելու սուրբ աղոթքներ.
Սուրբ աղոթքներ, լույս աղոթքներ,
Անկեղծ ու ջինջ,
Ես քեզ, դու ինձ նվիրած,
Ու երկուսիս թաքուն սերը
Անմեղության մեր սրտերում տաճարած:
Սուրբերի սին, պատրանական
Ուրուները երկնաբնակ ու լուսեղ
Երամներով մութ շրջփակում
Երկյուղեցին աղոթքներից մեր սրբեղ.
Ու մինչդեռ մեղմ սահանքներով
Ոգիները թևածեցին լուրթ վերում
Աղոթք և ուխտ մենք ավարտած
Համբուրեցինք խաչքարերը գավիթում...
Բարձր էր, սակայն, մի խաչքարը,
Վեհ ճակատը պարզած հպարտ ու ողորկ,
Ու վարդագույն մեր շուրթերը
Չխմեցին պաղ համբույրը նրա լոկ...
Թախանձեցի՜ր, քեզ օգնեցի,
Ելար, ելար ու գրկեցիր խաչքարը...
Իսկ ես ցածում անկարեկից`
Չհամբուրեցի ինձ անհաս սրբքարը:
Հետո իջար... Ու մենք դարձին
Երբ հոգնաբեկ նստեցինք ափն աղբյուրի,
Մեծ խաչքարի ցուրտ համբույրը
Քո անապակ, բորբ շուրթերից ըմպեցի...
Իցի՜վ... Իցի՜վ... Իմ հավատը
Ես համորեն մոռանայի հին վանքում,
Որ խաչքարի ծարավանքով
Չարյունեի անեղծ հույզ ու զգացում...

Նոր Ջուղա 1955/05/05
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#15  Сообщение Harutin » 21 июн 2011, 20:46

Բառ ու բան

Աշխարհը մեր մտածածի ու արածի արտացոլումն է,
Որ պատկերվում է մեր առօրյայում:
Օրորիր օրորոցը քո կյանքի,
Որ մեկն է աշխարհի օրորոցներից,
Որ օրորվում է
Երկնքի լազուր գմբեթի տակ
Վայելքներով կամ տառապանքով.
Զգա՛ հովի երաժշտությունը,
Շառաչիր փոթորկի որոտի հետ,
Լեռների անշարժության ահագնությամբ,
Կամ ծովերի ծփանքի խտղըտանքով:
Օրորիր ու ապրիր կյանքդ:
Հսկի՛ր մտածումներիդ վրա,
Որովհետև դրանք դառնում են բառեր:
Հսկի՛ր բառերիդ վրա,
Որովհետև դրանք դառնում են արարքներ:
Հսկի՛ր արարքներիդ վրա,
Որովհետև դրանք դառնում են բնավորություն:
Հսկի՛ր բնավորությանդ վրա,
Որովհետև դա դառնում է նկարագիր:
Հսկի՛ր նկարագրիդ վրա,
Որովհետև դա դառնում է ճակատագիր,
Եվ ճակատագիրդ դառնում է քո կյանքը,
Քո բանը աշխարհում,
Որ ինչքան մո՛տ լինի ճշմարտությանը,
Կլինի ավելի լավ:

Գլենդել, Կալիֆորնիա, 2010-06-09
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#16  Сообщение Harutin » 21 июн 2011, 20:47

Իկեբանա

Երեկոյան շառագույնը պատուհանում,
Կապուտ, թափանցիկ մի ծաղկաման,
Մեջը վարդենու մի ճյուղ,
Մի կարմիր վարդ,
Մի կոկոն,
Մի քանի առկախ տերևներ,
Գույների ու պատկերի ամբողջություն:


Գլենդել, Կալիֆորնիա, 2010-04-03
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#17  Сообщение Harutin » 21 июн 2011, 20:47

Հուսախաբություն

Երբ նայում է նրան
Տեսնում է
Ականջները փակագծել են
Մի դատարկություն...
Մինչդեռ կարծում էր՝
Լիքն է,
Խելացի է...

Գլենդել, Կալիֆորնիա, 2010-03-16
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#18  Сообщение Harutin » 22 июн 2011, 20:45

ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻ ԽՈՍՏՄՆՈՒՐԱՑՈՒԹՅՈՒՆԸ,
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 252 ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆՏՈՆԻ ԱՊԵՐԱԽՏ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄՆԵՐԸ


Արահետը սկսվում է ծնողներիս գերեզմանից,
Հեռուներից, որ հորիզոնի այն կողմն է,
Չի հասնում աշխարհի ծայրին,
Բայց հասնում է սրտիս միջուկին,
Որ ավելի տարողունակ է
Քան երկրի ու երկնքի համբուրվող հորիզոնը:
Ես փարվել եմ ԱՄՆին,
ԱՄՆն ինձ որդեգրել է,
Հպարտությամբ եմ նրա քաղաքացին:
Ես հիմա այնքան ամերիկացի եմ
Որքան ամերիկայի նախագահները,
Նրանք էլ կյանքի մի ինչ-որ պահում
Գաղթական են եղել,
Որ եղել եմ ես
Եվ հիմա ամերիկացի եմ:
Բայց անդոհանքներս կուտակվում են:
ԱՄՆն մեր ապահովության համար
Պատերազմներ է մղում
Աշխարհի հեռավոր անկյուններում...
Դրանից են անդոհանքներս ծավալվում...
Արդեն մի քանի նախագահներս
Ճանաչել են
Հայոց Ցեղասպանությունը
Իրենց նախընտրական քվեամուրության
Վազվզուքներում,
Որպեսզի ազատեն աշխարհին
Ցեղասպանության կրկնութունից.
Բայց ընտրվելուց հետո
Մերժում են շարունակությունը...
Նրանք նպատակահարմար են համարում,
Չբարկացնել ցեղասպան Թուրքիային
Հայոց Ցեղասպանության պատճառով,
Եվ չեն հիշում կրկնության վտանգը...
Բայց հիշում են, որ Թուրքիան
ԱՄՆի արտադրած զենքի մեծ շուկա է:
Արդյոք թուրքերը զինվում են
Գալիք ցեղասպանությա՞ն համար...
Օբաման, Կլինտոնը
Եվ 252 բանաձևին դեմ կոնգրեսականները
Լռում են:
Նախագահ Օբաման խոստացել էր
Հայոց Ցեղասպանության Մեծ Եղեռնը
Բնորոշել դրա բուն սահմանումով՝
Ցեղասպանությամբ.
Իսկ ետընտրական հաղթանակի փառքում
Չի կատարում խոստումը:
Դա անսկզբունքայնություն է,
Նախագահական չէ:
Ինքն էլ նախագահական մի բան չէր,
Բայց ընտրվեց նախագահ
Բանկերի ու ինշորանս հաստատությունների
Փողատվությամբ, որ
Ավելիով փոխարինեց ետընտրության առաջին պահում,
Համատարած տնտեսական անկումից
Փրկելու և փրկվելու համար:
Անդոհանքս ծավալվում է
Երկյուղ եմ կրում,
Որ այդ ուրացումը բացասաբար է ազդում
Նախագահական նկարագրի վրա
Որ ԱՄՆի համար վնասակար է:
Ես հպարտությամբ եմ Ամերիկացի
Ուզում եմ նկարագիրս անաղարտ մնա:
Օբամայի ուրացության ժահանքը
Արտաշնչում է նաև
Պետքարտուղար Կլինտոնը,
Այնպիսի սեթեվեթանքով, որ
Անհավատարմության զոհերին է հատուկ,
Թեև նա խելացի է ու կարող,
Ձցտումով ու փառատենչ է...
Եվ անդոհանքս կրկնապատկվում է
Որ նկարագրի անաղարտության հասկացույթը
Զոհում է
Ժամանակային քաղաքականությանը:
Ինքն էլ ժամանակավորապես է այդ պաշտոնում:
Ես գնահատում եմ
Կոնգրեսի հանձնաժողովի վեհանձնությունը,
Որ մեկ ձայնով նույնիսկ
Վավերացրեց Հայոց Ցեղասպանության բանաձևը:
Եվ անդոհանքով եմ նայում դեմ քվեարկողներին,
Որ Հայոց Ցեղասպանությունը չժխտելով հանդերձ
Նախագահի ժահանքն են արտաշնչում:
Նրանք դեմ են քվեարկում
Ասելով թէ հիմա ժամանակը չէ:
Բայց Ցեղասպանության ժամանակ
Ինչու՞ չասացին որ ժամանակը չէր...
Նրանք իրենց քվեները վաճառում են
Թրքանպաստ լաբիիստներին,
Որ դրամական գումարներ են վճարում.
Միտեսակ քվեավաճառք ու քվեագնում:
Ու կարծես դա համարվում է՝
Գործարք ըստ սովորականի...
Այդ կոնգրեսականները,
Որ իմ ներկայացուցիչներն են Կոնգրեսում,
Ի նպաստ ինձ քվեարկելու փոխարեն
Քվեարկում են ի նպաստ
Թուրքական վճարումների,
Որոնցով շահավորվում են.
Հոգ չունե՞ն, որ գաղափարազրկվում են...
Դա մարդկային նկարագրի բացասականություն է,
Թե՞ արդեն դա է եղել դրանց
Մարդկային նկարագրի հատկությունը...
Եղել է:
Դա լաբիիստական կաշառատվություն է,
Կոնգրեսականների քվեավաճառք:
Դա բարոյական չէ:
Մինչդեռ ես գտնում եմ
Ցեղասպանված նահատակների ոսկորները
Դեյր Զորյան փոշու, հողի ու ավազի մեջ,
Եվ չեմ կարողանում զանազանել
Ծնողներիս աճյունները...
Ամբողջ Դեյր Զորն է ծնողներիս գերեզմանը,
Եվ այս ամբողջ ողբերգությունը
Սկսվում է ծնողներիս գերեզմանից...
Դա մի անհայտություն է,
Մի ոճրագործություն է
Անժամանցելի ու ժամանակազերծ,
Որ ծածկված է փոշով, հողով ու ավազով,
Որ երբ փորփրում եմ նույնիսկ մատներով,
Ոսկորների կտորներ են հայտնվում,
Ու չեմ կարողանում զանազանել
Որոնք են իմ ծնողներինը...
Իմ ծնողների ոսկորները...
Ինչու՞ չեմ կարողանում զանազանել ծնողներիս ոսկորները...
Չէ՞որ ես նույն ոսկորներից եմ
Եվ նույն արյունից.
Նմանությունից պիտի ճանաչեմ,
Արյանս ձայնը պիտի ինձ ասի...
Բայց աղավաղումներից անհետացել են նմանությունները,
Եվ արյանս ձայնը
Խեղդամահ են արել արյունահեղության ժամանակ...
Սուլթաններից սկսած մինչև Էրդողանները,
Մինչև աղվեսատիպ Դավութօղուլը
Անհետացրել են նմանությունները
Արյունախեղդ են արել արյանս ձայնը...
Շարունակում են նենգափոխության կավատությունը:
Սակայն բնազդս
Ընդոստ շառագունում է հիշողությունս,
Եվ սկսում եմ ճանաչել
Սկսում եմ ճանաչել Դեյր Զորում ցրիվ իմ ոսկորները...
Իմ ծնողների ոսկորները...
Այդ բոլորն են իմ ոսկորները...
Որ դեռ մնում են անապատում ցրիվ
Թուրքական ուրացումների,
Նախագահական ուրացումների
Եվ այլ պատճառներով:
Ես սկսում եմ ճանաչել ու հիշել...
Նախընտրական քվեամուրության վազվզուքներում
Օբաման հանդիպեց ինձ,
Մուրաց իմ քվեն,
Եվ շոշափեց իմ տառապանքը հասկացողությամբ.
Ասաց որ հասկանում է:
Եվ ես
Ինչքան էլ անցյալի խանձվելներից
Թերահավատ դարձած,
Այդ անգամ էլ հավատացի... կասկածանքով:
Եվ կասկածներս արդարացան, ավաղ...
Վաշինգտոնի փայլը ավելին է,
Ավելի արյունափայլ է,
Քան այն բոլոր արյունները,
Որ տնօրինել է
Աշխարհքի տարբեր ծավալներում վոթելու...

Գլենդել, Կալիֆորնիա, 2010 մարտ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#19  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:42

Մարգեր


Իմ պարտեզի մարգի վրա
Եղնիկների ոտնահետքեր կան դալար։
Իմ մանկության եղնիկներն են,
Արևին նո՛ր համբուրած,
Նո՛ր կյանք առած,
Գարնան շնչով թարմացած...
Իմ պարտեզի մարգի վրա
Մի պատանու ոտնահետքեր կան լքված...
Մի պատանու՞...
Դա ես էի,
Իմ ծաղկահոտ տենչերով,
Որ այս պարտեզը մտա
Թիթեռներին հալածելով,
Որ բռնեմ,
Ամենագեղ այն թիթեռին ես բռնեմ,
Որ գույներով շողավետ
Ծակծակում էր աչքերս,
Որ գունավոր թևերով
Խուտուտում էր իմ սիրտը,
Թպրտում էր,
Ես էլ էի թպրտում
Տրոփ-տրոփ, սրտատրոփ
Ու սերերով խենթացած...
Իմ պարտեզի մարգի վրա
Ի՜նչ շողեր են ճաճանչում,
Ճաճանչում են համ ու բույրով
Համբույրով...
Ծավալում են հորիզոններ
Կյանքի, սիրո, նվիրումի աներեր...
Որ կյանքին՝ շունչ են պարգևում
Ստեղծագործ ծնունդով...
Հեկեկոցով ու ծիծաղով
Իղձերի ու հասության,
Երանության ու վայելքի անաղարտ...
Կարելությամբ դեռ անավարտ...
Մուգագունում է մարգը իմ պարտեզի
Ամառային հասունությամբ,
Հուռթիությամբ օրհնված,
Արվարձային տարածքներով ծավալված,
Նոր մարգերի նոր մարզերով լրացած...
Ի՜նչ փափուկ ու գեղեցիկ է
Իմ պարտեզի շքեղանքը զմրուխտե,
Մարգագետինս թավշային
Բլուրն ի վեր մագլցող,
Առատության իր օրհնությունը բաշխող
Ամենեցուն հարազատ...
Իմ պարտեզի մարգի վրա
Աշնան հետքեր կան ոսկե,
Ոսկեգունակ տերևների մի խաշա՜մ...
Յուրաքանչյուր խշըրտուքում՝ ճգնաժամ...
Որ չուշանա,
Որ տեղ հասնի ապաժամ,
Ուշացումով նույնիսկ, թեկուզ...
Բայց վաստակիս ընդգրկումով լիարժան...
Ափսո՜ս, սակայն, որ բեկանվեց անհատույց...
Հուշերս են հորդ,
Ոսկեմանած,
Կուտակված...
Իմ պարտեզի մարգը հիմա
Ձմրան շնչով ցրտահար,
Խոզան եղած,
Տեղ-տեղ ծղնոտ, լերկացած,
Ցաքուցրիվ հետքերով է տրոհված...
Երաշտել է իմ պարտեզի մարգը հին,
Ու էլ չունի իմ երեկվա զմրուխտը,
Որ թավիշով էր ողողում հետքերս,
Պատումներով հեքիաթային,
Սոսափյունով հովասուն,
Որ ալիքվում էր ծփանքից առ ծփանք
Ծովագունակ խորքերով...
Այժմ ո՜չ զմրուխտ...
Ո՜չ թավշահետք...
Ո՜չ սոսափյուն հովերի...
Ո՜չ ալիքները ծփացող ծուփերի...
Իմ պարտեզի մարգի վրա
Ծավալվել է
Հասունության զառամությունը ճերմակ,
Լիությունը անփութության,
Սպասումը,
Չսպասումը
Խոստացված կամ չխոստացված
Բերկրության։
Իմ պարտեզի մարգի վրա...
Այսքա՜ն... այսքա՜ն... առասպել...

Գլենդել, Կալիֆորնիա,
2005-12-02
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գրիշ Դավթյան

Сообщение:#20  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:42

Գունատությամբ

Գունատվել են այտերդ,
Շուրթերդ թաց են,
Գրկիդ փափուկ լանջերը
Կիսով չափ բաց են...
Սիրո տենչով ես եկել,
Կպել ես կրծքիս,
Գրկիս տրոփն ես կտրել
Տիրում ես սիրտիս...
Դժգունել է ճակատդ
Սիրո գաղտնիքով,
Քունքերդ տաք են իղձով,
Ի՛մ էլ տաք բաղձով։
Ես ո՞ր հեքիաթը պատմեմ,
Որ դուր գա սրտիդ,
Ու իմ սիրով փարատեմ
Դժգույնը դեմքիդ...

Գլենդել, Կալիֆորնիա,
2001-05-02
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Yahoo [Bot] и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз