ԳՈւՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈւՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 14:29

ԳՈւՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳՈւՐԳԵՆ ԵՆԳՈՅԱՆ

Сообщение Harutin » 16 окт 2010, 14:30

Մեր 21-րդ դարը


Մեր թվարկության 21-րդ դարը։ Տեսնես պատմիչներն ի՞նչ են գրելու նրա մասին, ի՞նչ լեգենդներ են հյուսվելու նրա հերոսների և չարագործների մասին։ Տեխնիկական առաջընթացի վազքուղու վրա ամեն օր նոր գիտական հայտնագործություններ են արձանագրվում, սակայն անփոփոխ է մնում միայն մարդկային բնությունը։ Դրվագներ ես հիշում։ Մեկմեկու նկատմամբ հանդուրժողականության և աստվածաշնչյան մերձավորին ուղղված սիրո բացարձակ բացակայություն է ամենուր, ու կարծես դատարկ են մեր հոգիները, ավելի ճիշտ` լցված թեփով, ինչպես տիկ հանած կենդանու կաշին։ Կքած առօրյա հոգսի տակ` հաճախ չենք նկատում հարազատ մարդկանց վիշտը, փողոցով քայլում ենք` չնայելով մեկմեկու` կարծես խռով ենք իրարից, աշխարհից։ Կարծես ապրում ենք անկախ մեր կամքից, ավելի ճիշտ` գոյություն ենք քարշ տալիս՝ սպասելով մեր այնքան անսպասելի ու անխուսափելի վախճանին։ Մարդկային հանճարեղ միտքը երևի երբեք էլ չկարողանա վերծանել գոյության առեղծվածը, գտնել դրա բանալին։
Փոքրիկ իշխանի պես մեր ողջ կյանքի ընթացքում կփնտրենք մեր մոլորակը, որտեղ չեն լինի բնական ու տեխնածին աղետներ, պատերազմ ու անհանդուրժողություն և դրանք ծնող արմատները՝ չարությունն ու անտարբերությունը, և այդպես էլ չենք գտնի, որովհետև չկա առայժմ այդ մոլորակը և չի էլ լինի, քանի դեռ մենք ինքներս այն չենք ստեղծի մեզ համար։ Կապրենք` դժգոհելով մեր կյանքից, երբեք չբավարարվելով մեր ձեռք բերածով, կմեռնենք՝ դժգոհելով ուրիշներից, որ խանգարեցին մեզ ապրել։ Մեզ երբեք չի բավի սեփական երջանկությունը, որի գոյությունը չենք նկատի, որքան էլ այն լինի մեր կողքին, կնախանձենք ուրիշի ունեցածին, իսկ վերջում կփիլիսոփայենք, որ երջանկություն ընդհանրապես գոյություն չունի։ Կյանքի անհամար խութերը հարթելու փոխարեն կավելացնենք դրանք` մեր և ուրիշների համար, կպարծենանք, եթե հաջողվի դրանցից որևէ մեկը հաղթահարել ու ամենավերջում նորից դժգոհ կմնանք։ Մենք վաղուց արդեն չենք ուրախանում այն փոքրիկ, բայց էական ձեռքբերումներով, որոնցից հյուսվում է մարդկային երջանկությունը, և որոնք գուցե մեզ ամեն օր ուղեկցում են ընտանիքում և աշխատանքի մեջ։ Պարզապես ետ ենք վարժվել լավը տեսնելուց և գնահատելուց, ձգտում ենք հաճախ անկարելիին, ու, բնականաբար, չենք հասնում։ Սովորական մարդկային երջանկությունն արդեն անհարիր է մեր գոյության հետ, ու ցանկացած անակնկալ դժբախտություն և անհաջողություն կարող է ծնկի բերել մեզ, մեր կյանքը նետել խելակորույս ու հաճախ անհաղթահարելի շրջապտույտի մեջ։
Մենք հաշտվել ենք արդեն այն իրողության հետ, որ կյանքում կորուստներն ավելի շատ են լինելու ձեռքբերումներից, իսկ երջանկությունը հեքիաթային հավքի նման տեսիլք է թվալու մեզ։ Հոգնել ենք ինքներս մեզնից, աշխարհից, և մեզ ոչինչ, տառացիորեն, ոչինչ չի կարող մխիթարել։ Գոյության առեղծվածն անլուծելի մի աքսիոմա է մեզ համար, ֆիզիկամաթեմատիկական բարդագույն մի խնդիր, գլուխկոտրուկ, որի վրա դեռ երկար ու անարդյունք տարիներ ենք կորցնելու։ Մեր կյանքն այն կորուսյալ աշխարհն է, որտեղ երբեք իրար չեն հանդիպի երկու սիրող սրտեր, չեն իրագործվի հերոսների նվիրական գաղափարները, հանճարեղների գլուխներում ծնվող մտքերը, որտեղ անկեղծությունը հիմարություն է համարվում, իսկ ազնվությունը` գոյություն չունեցող բնավորության գիծ։ Մենք կարող ենք հեշտությամբ համակերպվել մեր պարտության մտքի հետ, պարզապես բնածին, կենդանական հպարտությո՛ւնը թույլ չի տալիս։ Ի՞նչ կա ավելի հեշտ թշնամու, հակառակորդի առաջ ծնկի գալուց, մանավանդ որ, մենք այդպիսին ենք համարում բոլոր մեզ շրջապատողներին։ Մեր մեջ կորել է խենթությունը, այն պարզագույն
խենթությունը, որ հարիր է ոչ միայն հանճարներին, այլև հասարակ մահկանացուներիս։ Մոռացել ենք, որ այդ խենթությունն է մարդկության զարգացման շարժիչ ուժը, ու դոփում ենք տեղում, ինչպես վարգի պատրաստ, բայց ցցից կապված երիվարներ...
... Շտապում է ժամանակը, և մենք անընդհատ ուշանում ենք և այդ խելացնոր արագության մեջ դառնում ժամանակի գնացքից հավիտյան ետ մնացած ուղևորներ, որոնց հոգիներում ափսոսանքն է ծվարում չծնված կամ ծնված, բայց կիսատ, անցած կամ ուշացած խոսքերի, երազների, սերերի համար։ Ժամանակը երբեք չի ներում մեզ մեր ուշացումը։ Հոսում է ժամանակն ու վերջում պարզվում է, որ ամբողջ կյանքում ձգտել ենք հասնել ամեն ինչի և չենք հասցրել ոչինչ։ Ու եթե անկեղծանանք, պիտի ժխտենք այն կարծիքը, որ չենք նկատում, թե ինչպես է թռչում ժամանակը, ուղղակի չենք ուզում նկատել նրա խելագար, գլխապտույտ ընթացքը, բայց տարվա մեջ մեկ օր, էլի առանց մեր ցանկության, պարզապես օրվա թելադրանքով, անխուսափելիորեն և ակամա հանդիպում ենք մեր անցյալին և նկատում, որ մեծացել ենք։ Դրա համար էլ տխրում ենք մեր ծննդյան օրը, որոնք, հաջորդելով իրար, անջրպետ են ստեղծում մեր և մանկության միջև, այն ծննդյան օրը, երբ շրջապատված ենք լինում ընկերներով և հարազատներով, բայց անասելի մենակ ենք զգում, և մեր իրական ընկերակիցը դառնում է ժամանակը, մեր անցած օրերը պատնեշող ժամանակը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ԳՈւՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 23:28
    1 Комментарии
    2287 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:29

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0