СТАНЬ VIP

Մովսես Գորգիսյան Գևորգի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Մովսես Գորգիսյան Գևորգի

Сообщение Karen » 22 янв 2014, 22:38

(16.08 кб) Просмотров: 954
(94.58 кб) Просмотров: 954
(33.15 кб) Просмотров: 954

Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին ք. Երեւան։ 1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը։ 1986–87թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։

1987թ. Ազգային ինքնորոշում միավորման անդամ եւ նրա «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր։ 1988թ. մայիսի 28-ին Երեւանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրել է Եռագույն դրոշ։ 1989թ. «Անկախության բանակի» հիմնադիրներից է ։ 1989թ.–ից հանդես է եկել Հայոց անկախ պետականության վերականգնմանն ուղղված ելույթներով ու հրապարակումներով։ Արցախյան շարժման սկզբին հանրահավաքներում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը։

1990թ. հունվարի 18-ին վիճակը կտրուկ սրվեց Արարատի շրջանի՝ Նախիջեւանին սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինյալներն իշխող բարձունքից անընդմեջ գնդակոծում էին մերձակա հայկական բնակավայրերը։

Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրեցին թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեցին մեծ քանակությամբ զինամթերք։ Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն նա զոհվեց։ Թաղված է Ծիծեռնակաբերդում։ ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 20.09.1996)։
Պարգեւատրվել է ՀՀ բարձրագույն «Հայրենիք» շքանշանով։

Կեցցե՜ այն Հայաստանը, որը վաղն է գալու

Պարտադրված ազատությունը նույնպես բռնություն է:

Իմ մեկնած ձեռքում արդարության զենքն է, և եթե որևէ մեկը կսեղմի այն, ես միայն երջանիկ կլինեմ:

Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Մովսես Խորենացի
    Вложения Tatev Hayrapetyan » 16 апр 2014, 19:04
    0 Комментарии
    17652 Просмотры
    Последнее сообщение Tatev Hayrapetyan Перейти к последнему сообщению
    16 апр 2014, 19:04