СТАНЬ VIP
Ваш браузер блокирует рекламу, правильная работа сайта не гарантируется.
Your browser blocks ads, the correct operation of the site is not guaranteed.
Ձեր զննարկիչը (բրաուզերը) արգելափակում է գովազդը, կայքի ճիշտ աշխատանքը երաշխավորված չէ

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 мар 2011, 22:44

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Gohar Nikoghosyan.jpg
Gohar Nikoghosyan.jpg (8.04 кб) Просмотров: 670
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 мар 2011, 22:45

Մահապարտները


(Գրել եմ ի պաշտպանություն, ճշգրիտ`ի համաձայնություն մահապատիժը վերացնելու)

Աշխարհի բոլոր մահապարտներին Դատավորը մի տեղ հավաքեց։ «Ձեզ ազատազրկում եմ ցմա՛հ»,- վճռեց Դատավորը։- «Ծոծրակներդ կտեսնեք, մահապատիժ չեք տեսնի։ Ներ-ված-եք»։

«Մենք համաձայն չենք,- խոսեցին ամենահամարձակները, ամենաքաջերը, ամենամեղավորները։ -Մեզ մահապատիժ տվեք», «Մենք ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք` արդեն տրամադրվել ենք կայծակնային մահին եւ չենք կամենում դանդաղ մահով մեռնել», «Այլապես ցմահ ազատազրկումի դեպքում Դուք մեզ թունավոր բարդնբարդ աշխատանքի կլծեք, եւ մեր կյանքը, որ առանց այն էլ ծայրեիծայր տառապանք է, կարճառոտ դժոխք կդառնա` ավելի սոսկալի, քան մեր պահանջած մեկ այլ տարբերակը` մահապատժին փոխարինելու կոչված «20 տարի» ազատազրկումը»։

«Կամ` մահապատիժ, կամ` 20 տարի ազատազրկում»,- վճռեցին բոլոր մահապարտները։

Մեծ քաշքշուք սկսվեց, եւ Դատավորն անհետացավ խռիվ շարքերում։

«Մեզ զղջալու հնարավորությունն ընձեռենք` ինքնե~րս,- հանկարծահասորեն գոչեց մի երդվյալ հավատացյալ, ով ժամանակին հոգեխանգարվել եւ մորթել էր ոմն ծաղրարարի։ -...Եկեք ինքներս մեզ պարգեւենք այդ հնարավորությունը։ Ես վկայում եմ, որ հասարակությունը` ես, դու, նա` կշահի։ Առավելագույնով կշահենք` հավատացե~ք...»։

...Վայնասուն եւ մրմունջ ընկավ Մահապարտների ծանծաղ, բայց անվերջորեն ձգվող շարքերում... Ամենքը մի մարդ դարձան ու հավատացյալին վրա պրծան։ Հավատացյալը ծնկահարվեց անորոշի առաջ, ու ... քաշքշեցին նրան այնքան երկար, մինչեւ որ գանահարեցին եւ հոգին Աստծուն ավանդեց։
Մոլոր ու մոլար հայացքների համաճարակ բռնկվեց։

Դատավորն անհետացել էր։

«Ու՞ր է», «Ու՞ր է պարոն դատավորը...,- մռլտում էին բազում ձայներ,-... Այստե՞ղ է միթե...», «Թո՛ղ գա ու որոշի»,- մռնչում էին բյուր-բյուր երախներ... «Թո՛ղ մեր մահապատիժը որոշվի։ Մենք չենք ուզում ապրել, հըլը մի հատ էլ հավատացյալ-մավատացյալ դառնալ»,- պահանջում էին ամենահամարձակները, ամենաքաջերը, ամենամեղավորները.

«Իսկ մեզ... թո՛ղ պարգեւի մեր 20 տարին։ Մենք որոշեցինք ապրել»,- հակաճառում էին զղջամիտները, անմեղ մեղավորները. Հուսացողները...

«Հենց հիմա նա ցմահ բանտարկված է կյանքում, որը մեղքի, ժահրի ու մոռացումի մի հսկա թունահանք է, ուրիշ` ոչինչ,- ձայնն ասես երկնային ստեղներից հնչեց, եւ ամենքը, մի դարձած, վերեւ նայեցին...։- ...Նա սեւագործի գերծանր աշխատանքի է լծված ձերիսկ շարքերում, տառապանքն այդ, իրոք, հավերժական է»։

Ախորժալուր, բայց հավիտյանս վիրավոր Ձայնը, որպես շարունակություն, մահապարտների սրտերից հնչեց։

Ամենքը, մի դարձած, հայացքով որոնում, որոնում եւ այդպես էլ ձայնողին չէին գտնում։

Ի վերջո։ Ի վերջո։ Հանգուցյալ դարձած Հավատացյալի դեմք-դիմակով եւ պատառոտված հանդերձով մեկը, որ զինված էր սեփական համբերությամբ, դանդաղորեն կարկառվեց հսկա, հողաբույր մարդաթումբի խորքից։ Հանձին նրա մարդիկ տեսան դատավորին։ Անճանաչելի էր դարձել, բայց կար...

...Մահապարտները մեծ շրջան կազմեցին որոշելու, թե ինչպե՞ս վարվեն նրա հետ, որ տղամարդավայել լինի... Ոչ մեկին դուր չէր եկել այն, որ Պետության` հասարակայնորեն փորձված օրենքը այդպես հեշտորեն ձուլվեց Աստուծո օրենքին... Ոմանց թվաց, թե իրենց ծաղրել են... Բոլորը... մեկի՞ դեմ։ Արդեն անարդար էր թվում յուրաքանչյուրին։ Հասել էր մեկ այլ պատիժ մտածելու եւ իրագործելու ճիշտ ժամանակը։ «Քե՛զ ցմահ կուղարկենք... Մեր փոխարեն էլ տառապելու...»,- ի վերջո դատեցին մահապարտները` մահապատիժ պահանջող ամենահամարձա՛կ- ամենաքա՛ջ-ամենա՛մեղավորնե՜րը... «Տեսնենք` հե՞շտ է։ Ճի՞շտ է։ Վի՞շտ է...», «Չէ՜... Քեզ նախապես կկալանավորենք։ Մեզ հետ կլինես` քաշելու 20 տարի ազատազրկումդ, ապա եւ ցմահ-ի էլ կարժանանաս, որ հասկանաս, թե ի՞նչ է նշանակում մեզանից տարբերվելու քո... Մենաշնորհը։ Որ բնավ ու երբեք դու մեզանից տարբերվել չհամարձակվես։ Ու մենք առաջին հերթին քո մերկամարմնին տեսնենք` հե՞շտ է, ճի՞շտ է... վի՞շտ է...»։

Դատավորը արցունքն աչքին (հակառակվելն անիմաստ էր) հանեց իր Դիմակը եւ երբեմնի հավատասացի, ապա հենց` Դատավորի դեմքի փոխարեն մարդիկ Եկեղեցու զանգակատուն տեսան։ Դատավորն... անտեսեց հանուր զարմանքը եւ... ամորձիներից անմիջապես հետո սիրտը, ստամոքսը, ապա ուղեղն էլ հանեց. այն սկսել էր աստղասփյուռի չափ աղոտ, բայց առատորեն լուսավորել զանգակատունը։ Հանեց, եւ մարդիկ ամբողջը տեսան։

...Մահապարտները, որ բազում էին, Երկնքի առաջ թքի պես խտացան, դարձան կպչուն ու թափանցիկ զանգված, կուչ եկան, մի մարդամանուկ դարձան եւ սպասել սկսեցին։ «Ո՞ւր է մեր մահը»,- մրմնջացին հազար-հազար շուրթեր, սովից ու ծարավից ճաքճքուն դարձող բերաններ բացվեցին եւ երախներ գոցվեցին։ «...Այստե՜ղ է մեր Կյանքը»։- Դատավորը հիմա էլ ի պատասխան արեւելյան, կապտերակ աջը բացեց։ Խոսքի հետ վար թափվեցին Դատավորի ամենա-ամենավերջին հանդերձները` գույներ ու բույրեր, եւ մարդիկ, հանձին Դատավորի, Լույս տեսան` մարդակերպ, սակայն սքանչելի։ Ապա Աստծո որդին իր Արեւմտյան Աջն էլ բացեց, իսկ Մարդկային ծովը չամբոխվեց, այլ խաղաղվեց Տիրոջ ափերում, իբրեւ` հավիտենաբա՜ր... հավիտենապե՜ս...

«Ու՞ր է մեր մահը»։- Խելահեղ շաչում-շառաչում էին դարձյալ ու դարձյալ ամենահամարձակները, ամենաքաջերը, ամենամեղավորները...

«Մեր մահը չկա՞»,- խելակորույս ծփում-ծափում ու կույրերի պես կասկածաձայն, բայց սթափ ծեծվում-կոծվում էին զղջումի հակված անմեղ մեղավորները, հուսացողները...

«Մինչեւ ե՞րբ ենք լինելու»,- շշնջում էին մարդկային մեղսամեղ, ցավահունչ եւ խղճախեղճ ձայներ... «Մեզ պարգեւիր, Ով Տեր, Բարի Բախտ»։

...Նրանց բախտը իրենց աջերում խոնարհաբար ու երկարընթաց մնալուց արյունոտ ակնագիլա էր դարձել։

Մինչդեռ`

«Մինչեւ ե՞րբ... ցե՞րբ ենք լինելու... սպասելու... հավատալու...»,- չէին դադարում կրկնել, երկնել, երրորդել, եռացնել, եռատել ու քառատել միեւնույն հարցը։

...Մահապարտները ճարահատ ապրեցին հույսով ու հավատով, թե երբևէ բախտն իրենց կժպտա,

եւ իրենք

ԿՄԱՀԱՆԱՆ։

մեծ անցում

Գյումրեցի կինը պապանձված աչքերի ճոթերը ալրոտ թեւքով մաքրեց։ Ավելի ծանր սգո խոստովանություն երբեւէ չէի լսել` հենց ինքը` մայրը պատմեց, թե ինչպես է իր ավագ, դպրոցահասակ որդին տնից դուրս վազել ու վթարի զոհը դարձել։

Հայրը, որ Լույսի մարդ էր, էլի` գյումրեցի, թափանցիկ կապույտ հայացքը հառեց հենց նոր թխված հացին։ Ես կծկվեցի ու սրտիս մեջ բաց տեղ զգացի, ապա... սկսեցի ավելի սրտանց, ավելի մեծ նվիրումով պարապել կրտսեր-միակը մնացած որդու հետ։ Կատարյալ աշակերտ էր, ոչ միայն դաստիարակված-աշխատասեր-բարի, այլեւ` ընդունակ։ Ես կասկած չունեմ, որ մարդու արժանիքները նրան ուղեկցում են մանկությունից... «Ինչո՞ւ է ավագ եղբոր Կյանքի թելը ընդհատվել մեքենայի անիվների տակ...»,- ցավում էր սիրտս։

...Ձմեռվա ցուրտ-կարճ օր էր` մեր ծանոթության երրո՞րդ, թե՞ չորրորդ օրը։ Ավարտվեց պարապմունքը։ Որպեսզի հացը չվառվի, Անուշին չթողեցի ինձ ուղեկցել, այլ վստահեցրի, որ կկարողանամ ձյան լույսով կողմնորոշվել եւ հասնել ընդհանուր փողոց։ Ու քանի որ առաջին, երկրորդ օրերին խոսքով տարված էի եղել, լավ չէի հիշում, թե ինչպիսի՞ն են արդյոք բակի աստիճանները, քանի՞սն են, ի՞նչ հերթագայությամբ, կանոնավո՞ր են, տեղակայված, թե՞ անկանոն...

... Բակում մութ էր, ու հանկարծ ոտքերս տակիցս փախան, ես բավականին երկար ընթացա, ընդհուպ մինչեւ փողոցին հարող շեմը, ասես ավտոմեքենա էի... Ընթացա, բայց այդպես էլ չընկա։

Ես Սրտի անհուն երջանկությամբ ականատեսն ու Վկան եղա, թե ինչպես են Երկնային Հրեշտակները այստեղ` Երկրում, ինձ շրջանակել իրենց անտեսանելի թեւերով։ Ես իմ մեջ որոշեցի, որ հաջորդ օրը Լույս աչքով գնամ Անուշենց եւ ուսումնասիրեմ բակը։ Կասկած չունեի, որ զոհված երեխան Հրեշտակների առաջ բարեխոսել է ինձ համար, որ փրկվեմ մեծ անկումից։ Գուցե իրեն է՞լ էր պետք այդպիսի մեկը, երբ... Ու սարսռացի~։ Նայում եմ շուրջս... անկանոն սալաքարեր են, ոչ թե աստիճաններ, ընդ որում` տան շեմից մինչեւ մյուսը` դրսի շեմը, առնվազն 6 եւ առավելագույնս 7 մետր ճանապարհ, եւ ես... մեծ անցում էի կատարել։

Աշակերտս արագորեն հունի մեջ ընկավ։ Նա հաշված պարապմունք հետո լիարժեք «5»-ի էր սովորում, ուստի, համաձայն մեր կանխապայմանավորվածության, պարապմունքներն աստիճանաբար քչացրինք, ապա եւ դադարեցրեցինք։

Վերջին անգամ Անուշը ինձ մի մեծ, շատ Մեծ մատնաքաշ նվիրեց։ Ես այն կերա մասունքի նման` վայելելով նրա ոչ այնքան նյութական, որքան հոգեւոր համը։

Մեկ տարի հետո ես ու նա պատահաբար հանդիպեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչում, պատարագի միջոցին։

շատախոս փիսիկը

Աղջնակը փիսիկին խոսել էր սովորեցնում։ Ամեն օր մի նոր հնչումով «Մյաու» էր ավելանում փոքրիկ կատվի բառապաշարին, ու աղջիկը վերջիվերջո ձանձրացավ նույն «Մաու-մաու», «Մյաու-մյաու»-ն լսելուց։

-Փիսո՛, ասա` մա-մա։

Փիսիկը ասաց.

-Մա-մա...

Աղջնակը ոգեւորվեց.

-Իսկ հիմա ասա` մա-քուր։

Կատուն կրկնեց։ Հետո կատվիկը ասել սովորեց «Մա~-ա~րդ», «Մա-տիտ», «Մանուկ-մանչուկ», «Մա-ռան» բառերը։

Նա խոսում էր հստակ, բայց միայն «մա»-ով սկսվող բառերն էր կարողանում արտասանել։ Նույնիսկ նախադասություններ էր կազմում,- «Մատիտը մանուշակի մաման մաու-մաու...»։ Այստեղ «Մաու-մաուն»-ն նույնն է, ինչ «Չէ» ժխտական օժանդակ բայը։

Եւ կամ`

«Մասուրը մանուկի մատը` մաու-մաու»։

Այսինքն` քերծեց։

Այս մյուսը`

«Մայրիկները մանչուկներին` մաու-մյաու» (սիրում են)։

... Աղջնակը գոհ էր։ Էլի քիչ չէ` իր կատուն խոսում է, թո՛ղ որ միայն «Մա»-ի լեզվող։

Նա բոլորին պատմում էր այդ հրաշքի մասին, բայց միանշանակ թերահավատորեն վերաբերվող մեծերից ոմանք խղճահարված փսփսում էին`

- Մոր մահից հետո հորինում է, մոր կարոտից է։

Խոսացող կատվի հրաշքին անմիջապես հավատում էին փոքրերը։ Նրանք պահանջում էին փիսիկից հենց հիմա արտասանել իր ամբողջ բառապաշարը։ Իսկ փիսոն ամաչում էր, քաշվում էր, գլուխը խոթում առջեւի թաթերի մեջ եւ խո~րը քուն էր մտնում։

- Մանչո~ւկ,- շշնջում էր աղջնակը, հիացմունքով։ -Մարդու պես խելացի ես, ասա, մաու-մաու, մյաու-մյաու, մա-մա, մա-քուր, մա-սուր, մը-սուր։

- Մամա, մաքուր, մասուր, մանկապարտեզ, մաու-մյաու,-կրկնում էր կատուն քնկոտ ձայնով եւ շարունակում իր նինջը։

- Մաթեմատիկա, -մի օր պահանջեց աղջնակը (նա արդեն դպրոց էր հաճախում)։

- Մաթեմ...,- կարճ ասաց կատվիկը...

- ...մատիկա,- հուշեց աղջնակը բառի հաջորդ կեսը։

- մատիկա~,- շարունակեց փիսիկն ու ասաց,- մա՛կ, մա՛րկու, մա՛րաք, մա՛չորս, մա՛հինգ։

-Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ,- զարմացավ աղջնակը։ -Դու արդեն... հաշվո՞ւմ ես։

-Մյաո~ւ,- հաստատեց փիսիկն ու մի թաթով մյուսի հինգ ճանկիկներին մեկական անգամ կամացո~ւկ դիպավ։

Անցան տասը տարիները։ Դպրոցն ավարտում էր արդեն, երբ դիմեց Կատվին։

-Մալո՛ւ, ես արդեն մեծացել եմ։ Ո՞վ եմ ես։

-Մարթա Մանուկյանը...

-Ինչպե՞ս... Դու իմ անուն-ազգանո՞ւնն էլ գիտես, իսկ որտեղի՞ց։

-Մատնեցին մատներդ` մյաու-մյաու։

-Երբ... երբ գրում էի, դու տեսա՞ր։ Դդդու... Դու կարդա՞լ էլ գիտես։

Փիսիկը կանգնեց ետեւի թաթիկներին ու ասաց.

-Մյաո՛ւ-մյաու։

Եւ գլխով համաձայնության նշան տվեց։

... Մարթան որոշեց, որ իր փիսիկը շա~տ խելացի է։ Նա պետք է ունենա գրքապանակ-պայուսակ, հետեւաբար եւ շորեր, կոշիկներ։

Մարթան Մալուի համար մեկ պայուսակ, մեկ զույգ կոշիկ, մեկ զույգ հագուստ կարեց եւ փակցրեց իր պատկերած բոլոր 100 նկարներին։ Նկարներն անմիջապես կոլաժներ դարձան։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение