ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:58

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Gohar Galstyan.jpg
Gohar Galstyan.jpg (10.28 кб) Просмотров: 785


Բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանը ծնվել է 1964 թ. Երևանում: 1986 թ. ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի “կիբերնետիկայի” ցերեկային և “անգլերեն լեզվի թարգմանության” երեկոյան բաժինները:
Հինգ գրքի հեղինակ է:
Առաջին ժողովածուն՝ “Կյանք կոչվող փոքրիկ այս ակնթարթը” վերնագրով, որտեղ զետեղված են բանաստեղծություններ և “Ադամամութից մինչև լուսաբաց” պատմվածքը, լույս է տեսել 2000թ.-ին, այնուհետև՝
“Խորաններ” բանաստեղծություններ և արձակ էջեր՝ 2002 թ.,
“Խորաններից անդին” - բանաստեղծություններ՝ 2004 թ.,
“Ջրօրհնության կարգով” - բանաստեղծություններ՝ 2008 թ. և
“Եռման հրվանդան” - ինքնախոսություններ և պատմվածքներ՝ 2010 թ.:
Հեղինակ է նաև մի շարք վերլուծական հոդվածների: Նրա բանաստեղծական շարքերը և պատմվածքները պարբերաբար տպագրվում են ինչպես Հայաստանյան, այնպես էլ սփյուռքի հանդեսներում:
2009 թ.-ին “Նարցիս” հանդեսում տպագրվել է նրա “Մարի Նվարդ” մոնոդրամը, որը ժամանակին մասնակցել էր “Արմմոնո -1” 2003 թ.-ի փառատոնին:
Աշխատում է Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանում, որպես գրական բաժնի ավագ գիտաշխատող:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:58

***
Խավարի դիմաց լույս էր բաժանում,
Հետո արևի լույսն էլ վերջացավ…
Գիշերվա մասին հեքիաթ չէր պատմում,-
Իր հազարումեկ գիշերը անցավ…
Հետո խավարը կատարախտ թվաց…
( Աչքերը փառից ո՛նց էր մաքրելու)…
Հետո սենյակի օդը կիսով չափ
Դատարկվեց, իսկ դու… որբացար նորից…
Հետո խավարի տեղը մեծացավ,
Ու պատերն իրար տվեցին երդում՝
Լուսամուտների բաժինը խլել,
Հսկել քեզ արթուն…
Հետո կապարե անձրևը տեղաց,
Հետո ոսկրի դող, կրճտող ատամ,
Քառասուն օրվա քառասուն մեղադ՝
Պատասխան տվեց,- առավ պատասխան…
Հետո քեզ ծանոթ մի շող ճառագեց,
Մի լուսադիմակ իջավ երեսիդ,-
Քո հրեշտակին Տերը չառարկեց,
Թողություն տվեց Տերը՝ երկուսիդ…
Հետո ամառ ու լուսաբաց եղավ,
Զմրուխտ աշխարհներ լուսամուտներով…
………………………………………
Դու մնա ու տես՝ հետո ինչ եղավ…
Գնամ… Կպատմես, երբ քեզ գամ մթնով…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:58

ՎԵՐՋԻՆ ՀԻՇԵՑՈՒՄ…

Գլխապտույտըդ ցնցուղից սկսվեց…
Դողը չէր անցնում… Այն ահագնացող բախում էր քո մեջ…
Դու սայթաքելով իջար ծնկներիդ…
Աղոթքի պատրաստ հավատավորի դիրքըդ ինքնիրեն
Քիչ անց ոլորվեց։
Լողացող մարմնի ծանրություն առար…
Օդի սառնության վերջին ալիքը որսալու համար՝
Ջրի տաքության ընդարմացումից փորձեցիր պոկվել,-
Մտքի լռություն…

Մայրդ երազ էր տեսել քեզ վրա…
Ջրահեղձներից ոչ մեկը հույսը լողալու վրա չի դրել,
Հաստատ…
Ջրահեղձների միտքն է լողացել ու… լռվել մի տեղ։
Մորըդ երազը,-
Դու օվկիանոսի վրա մագլցող տախտակամածից
Ոտքդ կախել ու կանգնել ես մի պահ ջրերի վրա…
Մայրըդ քեզ նայել ու չի զարմացել…
Փորձել ես քայլել… և պատկերացրու, որ հաջողվել է…
… Բայց քայլելու հետ դու հանկարծ դանդաղ ծնկել ես ջրին…
Իջել ես՝ ասես երկրպագության…
Մայրըդ տագնապի ալիք է ապրել,
Երբ ճառագել ես ամբողջ մերկությամբ,
Ու հասկացել է, որ դու ծնվում ես այլ տարածքի մեջ,
Ուրիշ մի տեղում…

… Ալիքը գրկած քեզ ետ է բերում…
Մերկության դողից հարություն առած նայում ես հետքիդ…
… Քեզ բաժին օրվա կեսը ապրել ես…
Ու ձկան նման դու քեզ անցյալից շպրտել ես դուրս…
Ջրի հոսանքը իր ժամանակին անջատե՞լ են… թե՞
Ավազանի տակ՝ խցանի տեղում քո սիրտն է եղել…
Դու մի տեղ ծնվե՞լ, թե՞ մահացել ես,- մորդ երազում…
Քայլելու փորձն ու երկրպագության տաղանդի չափը կպահե՞ս քո մեջ…
(Վերջին հիշեցում.- տախտակամածը թողել ես արդեն)…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:59

ՑՆԾՈՒԹՅՈՒՆ ԵՂԵՐԱԿԱՆ

Մորաքրոջս
Տեսա բարձրադիր սրբերի մի դաս՝
Ծիսորեն տրված մեծ ջանադրանքի.
Մաքրագործ ամեն հոգի ու սրբված՝
Հոգեգալստի խոսքը շրթունքին…

Տեսա անարգել թռիչքը հոգու,
Տեսա անխռով ընթացքը նաև…
Տերը դրախտի դուռն էր նորոգում,
Որ դիմավորի տիրուհուն՝ վայել…

Եվ տեսա կոպեր՝ հուզումը զսպող,
Տեսա կարոտի գլորվող շիթեր.
Հրեշտակն ինքը սրբեց գողեգող
Տիրոջ այտերի արտասուքը հեղ.

- Քիչ էլ համբերիր,- շշնջաց ծառան,-
Սերովբեն ճամփին վարդեր է փռել,
Մարմար Տիրուհուդ թևերին առած
Գալիս է… Եկա՛վ… Ցնծա հիմա, Տե՜ր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 15 окт 2010, 10:59

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԳ

Քեզ այսօր պիտի հանձնեին հողին.
Թող հողըդ թեթև լինի ինձ վրա...
Քո սրբերը քեզ մենակ չթողին,
Իմ հոգին է, որ լքված է հիմա...

Ուշացած արցունք կամ արցունք մոմի.
Ունայնությունը ճեղքող լուսանցքներ,
Վարագույրիդ տակ ոստայնը մորմի
Պիտի որ գուժեր բաժանումը մեր...

Քեզ երեկ պիտի ասեի,- բարև,
Իսկ այսօր՝ անխինդ առաքելություն.
Հուշըս՝ ընդհատվող հևաշունչ բառեր,
Դադարըդ - կնքված շնչարգելություն...

Քեզ այսօր պիտի խառնեմ իմ տողին
Ու տողըս կամաց պիտի հեկեկա.
Ների՜ր, թե անցնեմ այս միակ ուղին,
Գուցե ինձ թվա, թե մի կյանք էլ կա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:00

ՋՐԱՊՏՈՒՅՏ

Պատմի՜ր ինձ աղոթող շուշանների մասին՝
Ջրի վրա ծնված, ջրի վրա մեռնող,
Գուշակների հեգնած անանց սիրո մասին
Պատմի՜ր ու վերծանիր, իբրև նրբին մեկնող…

Ասա՜՝ ինչպե՜ս սիրեց շուշանը ջրատունկ՝
Լեռան շնչից ծնված խելառ քամուն,
Քամուն, որ կակաչներ բեկեց, հետո բեկբեկ
Ալիք դարձավ ջրածաղկի սրտում…

Պատմիր շուշանների պաղ շուրթերի շնչի
Շրշյունների մասին՝ խորտակումից առաջ,
Խոսի՜ր, ու մոգական քո ձայնը թող հնչի
Գրկիդ ջրապտույտ շուշաններին առած…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:00

ԲԱՑԱՌԵԼՈՒ՝
ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆ…


Եվ աղմուկներից՝ նահանջող օրվա,
Գիշերը՝ կամաց ամփոփվող առէջ.
Հոգիներն են մեր մերձենում՝ լրման,
Երգոց երգի պես թերթված էջ առ էջ…

Մեր անունների վանկերը՝ ուրի՛շ,
Հիմա գաղտնակի իմաստ են առել,
Քեզ՝ իմ սողոմո՜ն, քո խափշիկուհին
Հայուհու անվամբ՝ թանկ չէ՞ առավել...

Դու՝ այրըդ զորեղ, քո բազուկը հաղթ,
Վարսերըս գրկած քնքշանալ գիտես…
Քո շուքն ինձ՝ վրա՜ն, քո անունն ինձ՝ բա՜խտ…
Մնացյալն՝ ունայն… ունայնության պես…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:00

ՉԵՄ ԱՌԱՋՆՈՐԴԻ…

Չե՛մ առաջնորդի …
Պահի՜ր քո ճամփան
Քո երազների ափի պես մաքուր,
Սրտիդ մղումո՜վ քայլիր անվարան,
Դու ի՜նքըդ գիտես, թե ո՞ւմ հետ և ո՜ւր…

Չե՛մ առաջնորդի …
Քայլըդ կդիտեմ,
Ոտնահետքերըդ կխնկեմ անձայն,
Թե կանչես միայն՝ լոկ կհետևեմ,
Թե շրջվես ինձնից - լուռ կհեռանամ…

Չե՛մ առաջնորդի …
Հոգնաբեկ ճամփո՜րդ,
Կանթեղըս վերցրու, դո՜ւ առաջ գնա,
Իմ խավարում էլ՝ մի լույս կա ամփոփ
Ես գիշերներիս դեռ կդիմանամ …
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:01

ԵՍ ՊԻՏԻ ԺՊՏԱՄ…

Ես ժուժկալության ու չափի սովոր.
Ինձ չի հերիքում, ա՛խ, թթվածինը…
Պահեցողություն, աղոթք, հետո՝ սով…
Իմ փրկությունը՝ այն Միածինն է…

Ես տառապանքից ու մահից թրծված՝
Անկոր ու ձիգ էլ՝ խոնարհ եմ, մե՜կ է,
Ո՞վ է` մարդեղեն, որ չունի՜ գործած՝
Ժպիտ բաշխելու ակամա մեղքը…

Ինձ խմորելիս ուրախ էր Տերը.
(Ես ժպտացել եմ մահվանը անգամ)։
Իմ չժպտա՜լն է արհեստականը.
Ես պիտի ժպտա՜մ… Ես պիտի՜ ժպտամ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:01

ՍԻՐՈ ՓՐԿԱԳԻՆ

Ահեղ գիշեր էր, արյան փոթորիկ,
Ու ջերմաչարչար քո սիրտն էր հածում.
Նեղլիկ թվացույց, խենթացած սնդիկ,-
Քո հրեշտակը ի՞նչ էր մտածում…

Իսկ նա՝ փրկության աղոթքը շուրթին,
Արցունքահեղած աչքերը խորունկ,
Ուխտի իր խաչը ուսեց վերստին,
Ձուլեց ափերը՝ դեղնահալած խունկ…

Հետո՝ խաչյալի շապիկը հագին՝
Անդունդի ագահ ալքին նզովեց,
Քո արյան դիմաց, իբրև փրկագին՝
Իր պերճ թևերը ընծայազոհեց…

Ահեղ գիշեր էր, արյան փոթորիկ,
Ու ջերմաչափը երբ տոթն էր խազում,
Քո հրեշտակը՝ կածանով նեղլիկ՝
Բոկոտն ու անթև քեզ մոտ էր վազում…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз