ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#51  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:52

ՀԵԳՆԻ՜Ր ԳՈՒՇԱԿՆԵՐԻՆ

Օդում կախարդող ձայնն է գուշակի.
"Թախիծը մի օր դուռըդ կթակի,
Խուլ կձեւանաս, չե՛ս գա ընդառաջ՝
Բանալու ճեղքից կհոսի առաջ...
Կգա, կփարվի աչքերիդ տամուկ,
Քեզ կընտելացնի զգույշ, անաղմուկ,
Կուզես թոթափել, դիմադրել նրան,
Ապարդյուն ջանքիդ՝ իբրեւ պատասխան
Կհնչի ձայնը, նույն խոսքերը այս..."։
(Մաշված ձայների՞զ, հեգնությո՜ւն, թե՞ ֆարս).
Օդում կախարդող ձա՞յնն է գուշակի,
Ու թախի՞ծն է նույն,- ունկերըդ փակի՛ր,
Փակիր ու լսիր ներքին մեղեդին.
"Քո կողքին եմ ես".- լսիր ձայնը իմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#52  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:53

ՌԵՔՎԻԵՄ ԱՆԱՆՁՆԱԿԱՆ

Պատի ետեւում մեկը մահացավ,
Մի զույգ գալարվեց նույն պատի կողքին...
Երկար գիշեր էր՝ եկավ ու անցավ...
Սերն էր... անխոստում... փրկեց դժոխքից...
Պատի ետեւում նա, ով մահացավ՝
Աստըծո առաջ կանգնեց այդ գիշեր,
Ու պատից բացի ոչ ոք չիմացավ
Անունը սիրո... որ հետո հիշեր...
Պատի վերեւում Երկինք ու Աստված,
Պատի տակ՝ մեռնող-հառնող անկողին...
Ապրեիր՝ ինչը այստեղ էր տրված,
Հետո՛ կանգնեիր մեռնողի կողքին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#53  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:53

ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Միմոսի նման դեմքըս նկարեմ,
Վեր կենամ՝ գնամ... Մուտքերը բաց են,
Բայց ես կամովին գնում եմ ելքին.-
Քեզ, հրաշքի պես, խոստում չտված՝
Հայտնըվեմ այնժամ,
Երբ ներդաշնակվել կամենա հոգիդ՝
Հոգուդ տեսիլքին...
Միմոսի նման՝ քթիցըս ներքեւ
Ժպիտ նկարեմ... Ցատկեմ պարանին
Սահմանագծի, հող-երկնք խաղամ,
Ժամանակների պատնեշը հատեմ՝
Մի վերջին ճիգով,
Քթիցըս վերեւ թախիծըս առնեմ՝
Երկինք համբառնամ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#54  Сообщение Harutin » 19 июн 2011, 14:53

ՋՐՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ...

Ընկղմվիր... Սուզվիր...
Օվկիանոսի մութ ջրերի տակով,
Խորունկ ժայռերի անձավների թեք հարկերի միջով
Պտույտ առ պտույտ
Հասիր ջրերի ոգու ռունգերին՝
Շարժելով նրա հոտառությունը քո հանդարտ շնչով,-
Օվկիանոսի լայն, մեծ շնչառության չափը կրելով՝
Աբողջը լրիր... Ընկղմվիր դանդաղ...
Ձայնը խլության
Ծովային անհունչ արարածների
Ականջների մեջ անշշուկ թողած՝ լցվելով իջիր,
Մնալով լռին խորտակումների,
Անփակ կոպերի փառակալումի ու ժայռացումի
Անտրտունջ վկան... Ընկղմվիր անբառ...
Հոսանք առ հոսանք՝
Ջրահեղձների համրության միջով՝
Հաղթահարելով ծանր ջրերի բեռը քունքերիդ...
Ու քեզ կալանող օդի ռետինե խողովակների
Երակը պարփակ պատռելով՝ հոսի՛ր,-
Զարկելու հույսը արդեն կորցրած
Քո երակների պայթյունով ներքին՝
Արյամբ խառնվիր անհույզ ջրերի սեւ երակներին...
Խորտակվիր... Գնա՜...
Գույներ կալանող խավարի խորքում՝
Անդունդի խլված արձագանքի մեջ եղիր աննշան...
Անխռով, անճիգ, անվրդով... Սուզվիր...
Հետքից թողնելով մոռացումի պես անհասցե մի բան...
Պատառիկ՝ ամբողջ...
Ու վեր խոյացող մեծ պղպջակի թափանցիկ սրտում
Ամփոփված շնչիդ մղումով վերջին
Լույսը քո հոգու բաց թող... Դու իջիր...
Կաթնագույն, թարթող պարույրի հետքից
Տեսնելով արդեն քեզնից հեռացող
Բացահայտումի գունագեղ շղթան...
Լուծվիր ջրերի բաղադրությանը,-
Քո հիշողության անհայտ տարածքում
Վերջին բջիջով ցամաքը հիշիր... Ժայռ եղիր...
Նաեւ... օվկիանոս մնա...
Ծավալվիր... Բացվիր...
Օդի անհանդերձ պարածածկույթում անմղում, անջանք
Ծածանվիր... Ճախրիր...
Ժայռերից հեռու, ջրերից վերեւ՝ անհայտ ծիրերով՝
Պտույտ առ պտույտ, միջանցք առ միջանցք
Ճանաչիր... Լցվիր...
Կոկոնվիր անհայտ տիեզերքների մոր արգանդի մեջ.
Ժամանակների բաց օվկիանոսում
Պատրաստվիր ծեսի... Անխոստում ծեսի՝
Ծնունդ առ ծնունդ... Անուն առ անուն...
Արարչի առաջ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз