ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#31  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:08

ԺԱՄԱԴՐՎԱԾԻ ՊԵՍ

Ժամը երեքն է,- գիշերը կիսվեց՝
քնատության և գրիս արանքում...
Խորունկ քնիդ մեջ
քեզ վստահություն բերելու համար՝
ճանապարհում եմ վհատությունըս,-
ահա՛ սիրելիս,- պառկում եմ կողքիդ...

Ի վերջո, երբ էլ հորանջես՝ մի բան
անդարձ կհոսի...
Հիմա՝ հեռացող մի վերջին գնդի
քայլերն եմ հաշվում՝
Ազատագրված եզերքից անդին...

- Խաղաղվի՜ր հոգիս,- քեզ եմ շշնջում
ու լսում եմ ինձ…
Ես ամեն անգամ սերըս փրկելիս՝
քո քունն եմ հսկում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#32  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:08

ՊԵՆԵԼՈՊԵԻՆ

Աշխարհը՝ անվերջ բաժանումների,
Հրաժեշտների տուն է աշխարհը.
Վերադառնալու երաշխիքներ են
Լո՜ւռ սպասումները Պենելոպեի...

Փորձությունների, տագնապների մեջ
Ժամանակը ձիգ՝ ձիգ ժամանակը
Շրջված աղեղով կարգել է կարգեր.
Համբերություն է գրված ճակատին Պենելոպեի...

Գայթակղություններ, գիշերներ անքուն,
Հալածող տենչեր՝ բորբոք ուղեղի,-
Քանդում է թաքուն ոստայնը մի ձեռք.
Հավատարմություն ու հույս է աջը Պենելոպեի...

Սուր է աշխարհի ականջը՝ սրված,
Հառաչանքներ ու ձայներ է որսում.
Մի հառաչ ունի և ունի մի կանչ
Գոհացող սիրտը Պենելոպեի...

Մեղք ու մոռացում, կորո՛ւստ առավել,
Քան հատուցում է կշեռքին դրված.
Ի՜նչ համբերանք էր,- նժարը թեքվեց.
Հիշողությունն է Պենելոպեի ծանրած նժարին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#33  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:09

ԴՐԱԽՏԸ՝ ՆԵՐՍԻՑ

Ասված է,- ավա՜ղ,-
թե դրախտը միշտ,
մի՛շտ ուրիշինն է…
Ասեմ ուրեմն.
(թե՞ գուշակեցիք),-
Ուրիշն այդ՝ ե՛ս եմ.
Եվ երբ քեզ ասեմ բարե՜ւ՝
իմացիր՝
Քեզ բարևում են
ներքին դրախտից,
Ուր պտուղն առկախ՝
գաղտնիմացության՝
Սի՛րտ է՝
Մարդո՛ւ սիրտ…
………………………………….
Ճշմարիտն ասա՝
նորի՞ց խնձորի,
Թե՞ մերձավորի՛դ
մասին հիշեցիր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#34  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:09

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Արյուն թքելով՝ արյան համի հետ
Գենետիկ կոդըդ քեզնից չես պոկի…

Լեզվամաշկիդ ու քիմքիդ արանքում
Հիշոցի նման բառեր կխաչվեն,
Որ չարտաբերված՝
Տևականորեն չհասկացվելուդ հեռանկարով՝
Կհոսեն ի ներս…

Ապրե՛լդ է դժվար… Ու ապրեցնելդ է
Նույնքա՛ն անհրաժեշտ…

Դու Վարդապետի ցեղից չե՞ս սերում…
Խորթացումներըդ նահա՞նջ են արդյոք,
Երբ անչափության տիրույթից էլ դուրս՝
Դեռ տեր ես ահա՛ պատկերագրին
Լերդացած արյան…

Դու մի բան գիտե՜ս տևելու մասին…

Քեզ եկող ճամփան չանցա՞նք միասին…
Թե՞ եկա մենակ … արյուն սրբելով,
Դողալով եկա՝
Դեպի ներս թափված արյանըդ համար,
Եվ ուխտավորիս
Հրաժարության արահետ փնտրել
Մի՛ փորձիր իզուր.
Կամովին եկա… կամովի՛ն՝ անզե՛ն…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#35  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:10

ՉԱՐ ԵՐԱԶ

Պատը գլխիվեր բարձրացա քեզ հետ,
Լարախաղացի չարուխը հագա,
Հնազանդեցրի դողդոջ ոտ ու ձեռք,
Մազեղեն լարը կիսով չափ անցա,

Թեքվեցի՝ տեսա կքվել ես պատին,
Իջնում ես արդեն, բայց… «Ինչո՞ւ, ասա՛».
Հարցը շուրթերիս՝ հողը ճակատիս…
Էս ի՜նչ երազ էր… և ինչո՞ւ տեսա…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#36  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:10

ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պրկված մկաններըդ
հիմա
հոգնություն են կուտակում.
արյունըդ
թարմացնում է
իր ցեղի
հիշողությունը.
դու նա ես, նա՛,
ով քարերի վրա
վարդեր էր աճեցնում
ու ավազի մեջ
ճանաչել էր
ապագա գետի
գեղեցկությունը...

Կքման վկաներըդ
հիմա
հեգնություն են կուտակում...
իսկ ցավըդ՝
խտացրել է
իր դեղի
հիշողությունը.
ինչպես որ նա,
ով սեփական
ձայնալարերն էր խցանում,
ու խազերին տվեց
իր կորսվող
ձայնի
հնչեղությունը...

Լարված ականները
հիմա
ժանգ ու մամուռ են կուտակում,
և դաշտը
նկարում է
իր նախկին
գեղեցկությունը...
դու հողն ես՝
այլազան այս գոյերի
մի արանքում,
քո մեջ են
արարման
կրակն ու
խենթությունը...

Քեզ ետ են կանչելու…
մի օր…
դու դառնալու ես
դեռ,
այս դառնությունը՝
թե հոգու պաշա՛ր,
թե՝ պաշարո՛ւմ,
բռունցքի տեղ՝
միշտ ափ,
ու խոսք միշտ՝
լացի տեղ,
քո փրկագինը
(վերևից)
քեզնով են նժարում....
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#37  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:10

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ…

Մի՛ հապաղեք, հրե՛ք...
Եվ խորությունը անդունդի չափեք ինձնով։
Հի՞ն է պատկերը այս,
Ծանոթ՝ ձեր կյանքերից անցած,
Եվ գոյերից նախկին՝ գոյի մեջ նոր...

Մի՛ աղմկեք։ Հսկե՛ք
Գլոր-գլոր չափվող անկումներիս ուղին։
Փակեք կոպերը ձեր… Հիմա լսե՛ք.
«Ձեր լռությունն եմ ես,
Ու դուք՝ անդունդը իմ»…

Մի՛ ավաղեք… Թեքվե՛ք…
Ու անդունդի տեղում,
Տեսե՛ք պարտեզ ծաղկած...
(Կթողնեի՞ միթե, որ ձեր մազը թեքվեր)…
- Բաժակըդ տուր, պատրաստ եմ,
Հա՛յր Աստված…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#38  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:11

ՀԵԳՆԱՆՔ՝ «ՌԵ» ՄԻՆՈՐՈՎ

Վերքի պատկերն
ունի
գաղտնի հիշողություն.
կապկող դեռահասի
նման
խռովք խաղա,
լռությունը կոտրիր,
նզովք թափիր ու թույն
«գլուխը ծա՛կ» մեկի
թշվառ գլխին՝
«ճաղատ»...

Վարանքըդ թո՛ղ...
անցի՛ր՝
թրթուրավոր ակի
կամ
մարտական տանկի
ծանրագլոր քայլով...
հանուն շքեղ կյանքիդ
փայլի ու որակի՝
հառա՜ջ՝
վերքեր բացող
միակ ճանապարհով...

Վերքից առաջ՝
մաշկի
աղոտ հիշողություն,
հետո՝
հստակ պատկեր...
ու ցավ հստակ.
պարտքեր անմիտ,
անհամ ողորմություն.
աշխարհն ավեր,
երազըդ՝
ոտնատակ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#39  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:11

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՆՏԱՏ`
ՌԵՔՎԻԵՄԻ ՓՈԽԱՐԵՆ


Ամադե՛ուս... դու մենակ մնացիր,
Լռեց սրինգը, գլորվեց տխուր,
Ամադեուս, ա՜խ, ո՜ւր պիտի հածի
Պահի թռիչքը, ելևէջն այս, ո՞ւր…

Ամադե՛ուս, դու տառապյա՛լ ես մեծ,
Եվ խենթ է հոգիդ… ու խենթ է ի՛մը.
Չկա ժամանակ, և հայտնի է մեզ,
Որ գահի առաջ՝ փառք է ետինը…

Ամադե՜ուս… ինձ հնազանդության,
Խղճի ու պարտքի դասեր մի՛ կարդա…
Ամադե՜ուս… Քե՛զ՝ քո նմանությամբ
Պահված երազըդ Տերը պիտի տա…

Ամադե՜ուս… երբ մնացիր մենակ,
Հետո իմ գլխի՛ն փլվեց երկինքը...
Ամադե՜ուս... Քե՛զ՝ որպես օրինակ
Մերժում է իրեն ռեքվիեմն՝ ինքը.

Մինորըդ խցի՛ր, վերցրու նոր էջ,
Նոր բանալիով՝ նոր սկիզբ բացիր…
Թող հնչի միա՜յն սիրո՛ ելևէջ,
Բա՜վ է սգերգե՛ս… Դե՜… Ուրախացի՛ր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#40  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:21

ՀԱՐ ԱՆՎԵՐՋՈՒԹՅՈՒՆ

Նույն պատկերն է… Լրվեց ահա նույն շրջա՛նը.
Ու քարանձավը նորաստեղծ` հեռու ձորից
Սակարկում է անզեղջ խոսքիդ կոչականը,
Ցավ է կաթում երգեհոնիդ ստեղներից…

…Մահազգեստըդ ուրախության պատմուճան էր.
(Պատարագը մատուցվում է նոր ու նորից),
Ու հեգնում են ազատության աստիճանըդ`
Պիկասոյի խեղված կանայք` կտավներից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Yahoo [Bot] и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз