ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:04

***
Երկդիմությունը հիվանդանոցի...
....................................................
Գերեզմանոցը՝ թեք լուսնի դիմաց.-
Եվ ճահճահողեր,
Եվ ծղրիդների երգը,
Եվ ոգին
Շիրմաքարերի շողք ու կերպերով.
Քաղաքը հեռո՜ւ,
Հեռվից առկայծող լույսերի տեղում,-
Բանուկ ճամփեքի փոշին՝ քամո՛ւ հետ,
Աստված իր տանը... Բոլորը տեղին.
Ու դու՝ անտեղի,-
Բաց լուսամուտի գոգավորակին.
Փեղկի շրխկան ապակիների
Ցնցումն անիմաստ.
.......................................................
Հիվանդանոցը կլանում է քեզ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:04

***
Ետ մի՛ նայիր հիմա, և ո՛չ ներքև.-
Թեթև է քայլըս, տե՜ս, անճիգ ու անվարան,
Ծնկներըս չեն դողում,
Գլխապտույտ չունեմ առաջվա պես,-
Տո՛ւր ձեռքըդ, գնացի՜նք... անցա՜նք...

Քեզ վախեցնողը խո՞րքն է անդունդի,
Թե՞ ամպը հին,
Որ բարձրանում է խորքերից դանդա՜ղ.
Թող որ կախվի
Ու ինքն իրեն կախաղանվի,- առաջ՝ Աստված,
Դու մի՛ նայիր վերև։ Ո՛չ ետ և ոչ էլ ցա՛ծ...

Խոսքիս նայիր նորից։ Թեթև իմ շունչը՝ քեզ.
Մնաս բարով ասել չհասցրի։
Կամուրջը աննկատ անցել ես, տե՜ս.-
Ես խորքերում եմ... Քո հոգո՞ւ, թե՞ անդունդի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:05

ԱՊԱ ԱՅՆ ԻՆՆ ՈՒ՞Ր ԵՆ...

Չէ՞ որ տասն էլ սրբուեցան.
Ղուկաս (17։17)


Ինչո՞ւ իմ միտքը բերում է հաճախ
Ծանոթ պատկերը՝ գույնով կարոտի,
Երբ մեղմահայաց ժպտում էր Տերը,
Որ բժշկել էր տասը բորոտին։

Անձրև էր գալու, մութը խտացավ,-
Գնացածըս՝ լուռ ճամփա էր ոտի…
Վերադառնում եմ…, և ամեն անգամ՝
Մինչև առաջին զարկը որոտի...

Նրա ոտքերն են. բոբիկ է Աստված,
Կոպերս եմ հիմա կախել ամոթից,
Գուցե ուրի՞շը պիտի ետ դառնար,
Բայց Տերը ինչո՞ւ կանչեց ինձ մոտիկ...

Տասը բորոտից մեկը ե՛տ եկավ՝
Երախտագետի անպատնեշ հոգի.
Ո՜վ գիտի, գուցե դո՞ւ վերադարձար,
Դո՛ւ էլ մեկն էիր տա՛սը բորոտից։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:06

ՆԱ ՉԷ՞ ԵԶԱԿԻ...

Զարմանալի չէ՜, և հաստատ է, որ
Տիրոջ բժշկած տասը բորոտից
Մեկը գալու էր՝
Երախտագետի խոսքեր բերելու,-
Զարմանալի չէ՜ր...

Բայց թե տասն առողջ
Վարակված լինեն բորոտած մեկից,-
Այն մեկը, որը չի գա ասելու,
Թե՝ քո վարակած ախտից մեռնո՜ւմ եմ՝
Նա չէ՞ եզակի…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:06

ԱՐԵՎԱԴԱՐՁՈՒՄ

Իրո՞ք չի՛ լինում անարդար Արև,-
Ուրեմն ասեմ՝ Արդա՜ր Արեգակ,
Արդա՛ր հատուցիր...
Դու, որ չես եղել խավարի վկա,-
Գոնե գիտե՞ս, թե
Խելահեղության
Ի՜նչ վիհերից եմ դուրս բերել Նրան,
Որ մեծ է ինձնից,-
Օ՜, դու չգիտես...
Թե դուրս բերելու համար՝
Գլխովին
Ո՜նց եմ մխրճվել նույն վիհերի մեջ՝
Հաստա՛տ իմ անձը
Զոհ տալու պատրաստ...

Բանականության ի՜նչ ճիգ է եղել,
Խաչվածի հոգու ի՜նչ մտերմություն,-
Չէ՜, դու չգիտես...

Գոնե գիտե՞ս, թե
Ո՜նց եմ գիտակցել գինը կորստի,
Գինը հապաղման,
Եվ ի՜նչ եմ ապրել միաժամանակ՝
Թանկն ու անզեղչը
Բերելով մեկտեղ
(Ե՜ս ու իմ Աստվա՛ծ),-
Անխարդախ, անդավ կրելով
Անվերջ փայփայված մի բան
Ո՜նց եմ վտանգել,-
Ինչպե՜ս չէ՝ գիտես...

Գոնե գիտե՞ս, թե՝
Երբ անկում էր պետք
Ի՜նչ գանձ եմ դրել ելման նժարին,
Որ սա ծանրանա... ու իջնի ներքև,-
Երկյուղո՜վ,
Բայց ի՜նչ սխրականությա՜մբ
Ընկել եմ, իջե՜լ՝
Ամեն պահի հետ մնալով գանձիս
Գանձանակը մե՛կ.
Չարխափան աղոթք տարել շուրթերիս,
Առել մի մեծ վերք
Ու դուրս եմ բերել Նրա՛ն,-
Արդեն՝ Ինձ...

Գիտցի՛ր, ուրեմն,
Եվ հիմա ո՛չ թե այրիր, այլ շողա՜,
Արդա՜ր Արեգակ,-
Արդա՛ր հատուցիր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#26  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:06

ԳԻՏԵԻ ԹԵ՝ ՈՒՄ…

Ես քայլ արեցի
Եվ տիեզերքը քայլ արեց ինձ հետ.
Երբ ես կանգնեցի՝
սա էլ կանգ առավ.
Ես հարց տվեցի.
«Էս ո՞նց արեցիր».
Երբ պտտվեցի ու տեսա պտույտ՝
հասկացա իսկույն.
Հա՛րցն էր կարևոր…
Ես՝ ընդամենը հինգ տարեկանում
մի բան գիտեի.
Գիտեի նաև՝ ո՛ւմ տվեցի հարց…

Կանգնած էի դեռ
հորս շիրիմի կողքին՝
Գլխիկոր… Հիմա գիտեի
հանգուցյալ բառի արմատը՝
Հանգույց՝
Անդեն աշխարհի և այս աշխարհի
բացված արանքում.
Ես կանգնած էի՝ հայացքս թաքուն
պահ տված հողին
Ու հողն էր անշարժ…
Միայն ոտքերիս տակից ինչ-որ բան
(գուցե մի զույգ դող)
Իմ՝ դեռ տասներկու տարեկան չեղած
մանկության նման
Հոսում էր անդարձ…
Եվ սա հոսում էր
Ոտնաթաթերիս տակից դեպի ներս՝
ընդերքը հողի…
Ես՝ հողանցվածըս,
Ես՝ գաղտագողի,
Անգամ իմ ներսում չհարցրեցի
թե՝ ինչպե՞ս թողիր.
Հանգույցը տեսա
ու գեիտեի թե՝ ինչն է կարևոր…

Քայլում էի դեռ, կամ թե՝
Աշխարհն էր քայլում հակառակ.
(Ես կանգնա՞ծ էի)…
Գուցե թե՝ կանգնած՝ ե՛ս էլ, աշխա՛րհն էլ,
Եվ ընդամենը Երկրի ու երկնի
Անխախտ շարժն է, որ
քայլ էր թվում ինձ՝
գուցե կանգնածիս.
Ո՞վ հարց պիտի տար՝ ես,
թե՞ ուրիշն ինձ,
մեկը պիտի գա՞ր, մեկը՝ հեռանա՞ր…
(Գուցե կանգ առած տեղից էի սկսել
ինչ-որ կարևոր, դժվար ճանապարհ)…
Ո՞վ էր կապ տված իմ հոգին մի օր
արձակել էսպես,
Իսկ կարևորը,- թաքուն չէր արդեն,
Իսկ կարևորը՝ գիտեի որ կա.
Աղոթքիս մասը և Տե՜ր ողորմյան,-
Սա տիեզերքն էր հոգուս մեջ փրկել
և անուններ էր տվել ու կրկնել.
Սերը՝ սիրելուց ու սիրելիիս՝
Սեփական անձից
վերե՜ւ,
Շա՜տ վերև բարձրացրել՝ պահել
գմբեթի նման,-
Տիրոջ ափի պես.
Նրա, ով գիտեմ՝ հարցեր պիտի տա
երբ հանգույց դառնամ
և ուզեմ մտնել շեմը անդենի,
Ում ես կարևոր մեկ հարցը տվի
երբ որ հիացա. «Էս ո՜նց արեցիր»,
Եվ ում այդպես էլ չեմ հարցնելու
թե՝ ինչպե՞ս թողիր…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#27  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:07

ԿԱՄՈՎԻՆ

Հանուն սիրո անսխալ հետգրության,
Հանուն վերջին շնչով ասվող բառի՝
Դռների մեջ Երկնի Արքայության,
Որ կմատնի՛ քեզ՝ թե՛ կվկայի,-

Հանուն լույսի, հանուն ճշմարտության,
Հանուն շիտակ քեզ մոտեցող մահի՝
Մնա՛ քո տեսակին, և անվարան
Աստծունը՝ Աստծո պես դու փայփայիր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#28  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:07

ՄԵԿ ՏՈՂԸ՝ ՊԱՏՎԻՐԱՆ…

Քեզ փոխանցիր քո հաշվի համարին,-
Վարձըդ ումի՞ց ես ուզում ըստանալ.
Վերադարձիր քեզ և մի՛ համառիր,
Ո՜վ էլ վճարի՝ չծախվե՛ս ցմահ։

Շփանալու հետ բթացած դեմքե՛ր,
Լրբացողների հաջողակ ընթա՜ցք,-
Մի ասա՝ տեսնեմ,- քեզ դրանք պե՜տք են,-
Վանի՛ր,- ինքըդ քեզ հավաքիր, գնա՛...

Մտրակվելու հետ՝ զորացիր հողմից,-
Սրբություննե՜րըդ… քոռուփուչ չանե՛ս…
Լսի՜ր,- ո՛չ ընկեր, և ո՛չ թշնամի
Դու՝ քեզնից բացի ուրիշը՝ չունե՛ս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#29  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:07

ԿԵՌՄԱՆԻՆ…

Հեռուն ի՜նչ է, որ,- տարածությո՞ւն է,
Թե՞ կա այլ չափում,
Ուր չկա հեռու և ո՛չ էլ մոտիկ.

Արդյո՞ք մտերիմ հոգիները, որ
Ճակատագրով են հանդիպում իրար՝
Հեռանո՜ւմ են հենց՝ երբ հեռանո՛ւմ են…

Տարածությունը ե՞զր է նյութի հետ,
Առաձգական չԷ, և սահամանելի՞…
Մտերմությունը՝ նե՞րս, թե՞ նյութից դուրս,-
Նյութը մտերմող հատկություն ո՞ւնի…

Բաժանումները հեռացումնե՞ր են,-
Գնա՞լն է հեռու, թե՞ գալն է մոտիկ,
Հեռանալու հետ ո՞վ է հեռանում,
Ո՞վ է ավելի խախտվում կարոտից…

Ի՞նչ է մարդկային հիշողությունը,-
Ուղեղի թատրո՞ն, հոգու թանգարա՞ն…
Պահպանում ես քո՞, թե՞ հեռացողի
Սրբությունները... քո՛ հիշողությամբ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#30  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:08

ԿԵՌՄԱՆԻՑ ՎԵՐԵՎ…

Անհնար ուժեր կգան մեզ օգնող՝
Ճիշտ այնքան, որքան խոչընդոտողներ,-
Գուցե ավելին...

Ականջ մի՛ կախիր կոշիկներիդ՝
Քեզ անդունդից կանչող,-
Ներքև մի՛ նայիր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: Yahoo [Bot] и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз