ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:01

ՀՈՂԸ ԾՆԿՆԵՐԻՍ …

Երախտապարտ եմ, Տե՜ր, նվիրածիդ՝
Իմ չխնդրածի ու Քո տվածի շատության համար,
Երախտապարտ եմ Որդուդ միածին,
Նրա՝ Փրկության ջանքերին համառ…

Տե՛ր, այս փորձության, մեղքի, ցավի մեջ
Դույզն արդարացում չեմ փնտրում հիմա,
Քո ծով բարությամբ բացվող ամեն էջ
Ուզում եմ լցնել աղոթքով միայն…

Երախտապարտ եմ, Տե՛ր, Քո գոյության
Այս անչափելի սիրո հսկումին
Արժանի արա ինձ քո գոհության չնչին հյուլեին,
Տե՜ր ամենակալ, փրկիր իմ հոգին անձիս սոսկումից…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:02

***
Ցավ պատճառելու ժամանակները չեն անցնի երբեք,-
Ինչպես չեն անցել քո՝ ցավը զգալու ժամանակները.

Տարօրինակ է՝ թե առավոտյան դեռ չեն ցավեցրել,
Եվ երեկոյա՞ն չեն ցավեցրել,- շա՜տ տարօրինակ է…

Ցավը մեղմելու քո ժամանակը չի լրացել, չէ՜,
Եվ չի պակասել բարեխոս բառի պաշարը ներքին.

Վերքի պես թաքուն, իր ճերմակաթույր վիրակապը՝ թև…
Եվ փա՜ռք Բարձրյալին… Եվ փառք Անչարի՛ն… Եվ փա՜ռք Հանճարին…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:02

***
Հիշիր թե ինչ ես մտածել մի օր.-
Հնարավոր է և անհնարին,
Կլինի հաստատ
Եվ բացառված չէ իր չլինելը,-
Հիշիր,
Թե ինչպես գիտակցել ես քեզ
Քո ճանապարհին,
Եվ ճանապարհը՝ առանց քայլելու…

Մղումը հիշիր քո անշարժության
Եվ ձևակերպիր ողջը՝
Անուն տուր քո ճանապարին.
Քայլըդ քայլելով,
Մտաբերելով դադարը շարժման
Ճանապարհ անցիր
Ու ամեն անգամ դիմավորելով
Ճանապարհիր քեզ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:02

***
Իսկ թե ուզում ես կամքըս իմանալ՝
Կլռեմ,
Սակայն մտքիս մեջ կասեմ,
Որ արժանի եմ կարկուտահարման,
Խավարումի եմ արժանի,
Նաև
Արդար զայրույթիդ.
Իսկ դու ուզում ես ցո՜ղ մաղել վրաս...

Շատախոսելու ժամանակ չկա.
Շատախոս մտքիս
Խավարման
Քարե կարկուտի առաջ ես պիտի լռեմ.
Դու հոգիս ցողիր,
Ու թե կամքն է Քո՝
Տաճարիդ թաքուն ետնախորշերում
Հաստատ պահիր ինձ ցոլացումիդ մեջ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:02

***
Ինչի՜ համար են
Համարձակության փոխարեն
Այսքան հանդգնություններ,
Հիվանդություններ՝
Տոկունությունը փորձելու դիմաց,
Կարողությանը համեմատ մեղքեր,
Միտում մտքի տեղ,-
Ինչի՞ համար են... և ո՜վ կիմանա...

Թուլամտություն ուժի համեմատ,
Նրբակազմությանն անհամեմատ բեռ,
Վիշտը ծալծլող խեղկատակություն,
Ստրկամտություն՝ խոհեմության տեղ...
Զսպվածությունը՝ կաշկանդում միայն,
Անդառնալիի համեմատ վա՜խ-եր,
Եթե չիմանաս,- սպեղանիդ էլ՝ թույն.
Ինչի՞ համար են, եթե չիմանա՜ս....
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:03

***
Իսկ ես ավելի հեռվից կդիտեմ
Արևածագը,- ներսից ու դրսից...
Ո՜վ է կրճատել՝
Հանգույց անելով,
Կծկելով մեր մեջ ու փաթաթելով
Երկնայի՜ն,
Աստծո պորտալարի պես
Անհատնում երկար՝
Ճոճքերի, նաև
Մաքառումների ու մագլցումի
Թողապարանը - երակը շնչող.
Ո՞վ է կոշտացրել տարածությունը,
Ճզմելով սեղմել...
Հեռվի՜ց,
Ես էլի հեռվից կդիտեմ
Կամարն Աստըծո լուսապսակի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:03

***
ՄԵղքը խմոր էր.-
Հասունանում էր
Այդ գիշեր տեսած իմ երազի մեջ.
Առանց ոսկորի
Փափլիկ-անուշիկ մի երեխա էր՝
Ծիծաղում էր ինձ...
Մերկ էր,- գրկեցի,
Ամեն համբույրիս տեղում մի շրթունք,
Մի ժպիտ բացվեց,
Հետո պատկերը փոխվեց.-
Շուրթերըս առար շուրթերիդ...
Համբույրիդ տաքը
Մինչև երեկո ջերմացնում էր ինձ,
Երբ նույն գիշերը
Երազում տեսա մեզ՝ ամպին նստած՝
Աստծո շուրթերին...
Մեղքը անուշիկ այն երեխան էր.
Մե՜ղկ էր երեխան...
Ափսո՜ս... Չծնվե՛ց...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:03

***
Ես՝ անորդեգիր զավակի նման
Որբանոցների,
Դեմքը փախցընող,
Կարոտ թաքցընող աչքերի մասին
Ամեն ինչ գիտեմ,
Քանզի ո՛չ մեկին կարոտածներից
Չորդեգրեցի.
- Որդեգրի՜ր ինձ, Տե՜ր,
Ցամաք շուրթերիս վերքը խորացող
Համարիր տեղին,
Բայց նախ՝ որբերին արժանի արա
Լույսիդ անթերի,
Եվ Աշխարհի մեծ Որբության ներսում
Աննկատ պահիր որբությունը իմ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:03

***
... Խոսք հասկացրու
Քեզ կարոտող այս իրերին
Իմ շուրջ թափված,
Լուսամուտի այս ապակուն,
Եվ իր փեղկին՝
Ողջ աշխարհը շրջանակող,-
Խոսք հասկացրու՝
Չաղաղակեն…
………………………….
Անշարժություն.
Ծխախոտի փախչող մի կայծ
Ու տապալվող մոխիր.
Պտույտը աստղերի՝
Հեռու-մոտիկ,
Պարանոցիդ օղագոտին…
………………………………….
Չաղաղակե՜ս… չաղաղակե՜ս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 15 окт 2010, 11:04

***
Տե՜ր, Քո Որդու հոժարությամբ
Ինձ հորդորիր խոնարհ լինել,
Տուր ինձ բեռը կորանալու,
Բայց Այգեկցու իշուկի պես
Մի՛ թող գնամ հարսնահանդես…
……………………………………
Ես քո Տան ու Տաճարի տակ՝
Ներքնահարկիդ մթության մեջ,
Ո՛չ թե յոթ օր ու յոթ գիշեր,-
Ջուր կրելով, փայտ բերելով,
Զվարթությամբ ու օրհնելով,-
Իմ օրերը, անմնացորդ, կբերեմ Քեզ…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз