СТАНЬ VIP

Գիտություն և տեխնիկա

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գիտություն և տեխնիկա

Сообщение Karen » 05 янв 2018, 21:41

Վեբ և ինտերնետ


Ողջու՜յն

«Mimas» - Սատուրնի ամենագրավիչ և գեղեցիկ արբանյակը, նրա մակերեսը հավասարվում է Իսպանիայի մակերեսին ,իսկ ահռելի խառնարանը նրան նմանեցնում է «մահվան աստղի» ։ Երբ Նասան ներկայացրեց Միմասի ջերմության քարտեզը պարզվեց՝ որ ամենաբարձր ջերմությունը (ընդգծված դեղինով) նման է Packman-ին, որը կարծես ուտում է կապույտ մոլորակը:

Ես իմացա Միմասի մասին համացանցում շրջելու ընթացքում՝ ինչպես իրական ինտերնավտ (internaut), բայց Վեբը և Ինտերնետը տարբեր հասկացողություններ են: Համաշխարհային սարդոստայնը և ինտրերնետը ունեն նման ձև, բայց արտացոլում են տարբեր հասկացողություններ, իսկ երբ քիչ հետո կտեսնենք համացանցում շրջել կամ սահել արտահայտությունը բավականին հակասական է:

Վեբի և ինտերնետի հայտնվելուց առաջ համակարգիչներ արդեն կային,բայց նրանք մեծ էին և միայնակ: Նրանք չէին կարողանում հաղորդակցվել իրար հետ: Իհարկե հնարավոր էր կապ հաստատել նույն երկաթային կամ պրոտոկոլային համակարգով բայց դա կլիներ միայն ցանց իսկ ամբողջ երկրի համակարգիչների իրար միացնելու համար քեզանից կպահանջվեր ցանցերի ցանցեր և1960-ականներին փայլուն միտք ունեցող խումբը միացավ այս մտքի ռեալիզացման համար բայց այդ ժամանակ հեռահաղորդակցության ընկերությունները հետաքրքրված չէին դրանով և ոչ մի ընկերություն չէր կարող հասկանալ ամբողջ պատասխանատվությունը և տրվող հզորությունը նմանատիպ լարերի ցանցի համար, դրա համար օգտագործվում էին ավելի նոր միջոցներ։

Համակարգը որը ներառում է իր մեջ մի քանի երկիր կոչվում է ինտերնաթիոնալ , դրա համար բազմաթիվ ցանցերի կապը՝ (networks) անվանվեց Internetwork։ Այս տերմինը չէր հայտնվի եթե 1974 թվականին այս փաստաթղթում internetwork բառը պաշտոնապես չկարճացնեյին մինչև այսօրվա internet բառը։ 1969 թվականի հոկտեմբերի 29 -ին լուսնի վրա առաջին անգամ իջնելուց 100 տարի անց՝ մենք ստացանք առաջին նամակը առանձնացած համակարգչից ինտերնետի օգնությամբ։ Լեոնարդ Քլեյնռոք և կալիֆորնիական համալսարանի խումբը որոշեցին ուղարկել (լոգին) բառը ցանցով մի համակարգչի որը գտնվում էր Ստենդֆորդում։
Նրանք ուղարկեցին L տառը և այն փոխանցվեց հետո՝ O և այն փոխանցեց իսկ հետո համակարգը ցուցադրեց սխալ :(

Բայց մևնույն է։ Առաջին ուղարկված տառերը ինտերնետի օգնությամբ դա մեծ հաջողություն էր և այս իրադարձությունը շատ բարձր դասվեց որպես տեխնոլոգիական ձեռքբերում չնայած նրան որ դա միայն L և O տառերն էին։

Տեղափոխվենք երկու տասնամյակ հետո։ Cern ընկերությունը աշխատում է բազմաթիվ նախագծերի վրա, ունի մեծ անձնակազմ և տեխնոլոգիաներ որոնք հետազոտում են մարդկանց զբաղվածությունը։ Հիմա դա կարող ես տեսնել ինտերնետում , բայց տվյալները ինտերնետի օգնությամբ տեղափոխելու համակարգը այն ժամանակ տրամաբանական չէր: Տեղեկությունները փոխանցում էին գծային պարզ համակարգով և այդ փաստը զայրացրեց Tim Berners-Lee-ին: Ինֆորմացիան անցնում է մեծ ճանապարհ միայն այլ համակարգչի հասնելու համար իսկ այլ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է վերադառնալ և կրկնել ընթացքը։ Դրա համար 1989 թվականի մարտին Tim Berners-Lee-ին գրեց հոդված վերնագրված ՝ «Ինֆորմացիայի կառավարում - առաջարկներ»։ Նա պնդում էր որ ինֆորմացիայի կապը հղման տեսքով կլինի ավելի էֆեկտիվ ֆիքսված համակարգից։ Ծառերի փոխարեն Tim Berners-Lee-ին առաջարկեց սարդոստայն՝ «Վեբ»։ Սարդոստայնին նման համակարգեր որոնք կմիացնեյին փաստաթղթերը ոչ գծային համակարգով այդեն կային։ նրանց անվանում էին հիպերտեքստ (Hypertext) և Tim Berners-Lee-ին միացրեց հիպերտեքստը և ինտերնետը որպեսզի ստանա համաշխարհային սարդոստայնը՝ վեբը։

Դա կարևոր էր միաժամանակ տրամաբանական և օգտակար ինտերնետը արագ հաղորդակցության միջոց դարձնելու համար։
Ինտերնետը միացնում է մասնակիցներին իսկ վեբը՝ միացնում է ինֆորմացիան։ Այսինքն հիպերտեքստային փաստաթղթերը հասանելի են ինտերնետի օգնությամբ։ Դու կարող ես տեսնել համակարգիչը որի օգնությամբ Tim Berners-Lee-ին փոխել է ինտերնետը Լոնդոնի գիտության թանգարանում։ եթե 25 տարի առաջ դու անջատեյիր այն, միաժամանակ կանջատեյիր ամբողջ ինտերնետը: Առաջին կայքը եղել է info.cern.ch -ը այսօր նրանում կարող եք ծանոթանալ սիմուլյացիաին թե ինչպիսին է եղել վեբը ծնունդից անմիջապես հետո։

Մենք անցել են երկար ճանապարհ դրանից հետո։ Եթե ցանկանում ես պայթեցնել ուղեղդ տես այս կայքում թե ինչ է կատարվում ցանցում ամեն վայրկյան, քանի լայք է դրվում ֆեյսբուքում, քանի պոստ է արվում թվիթերում և ինչքան էլ հաղորդագրություն է ուղարկվում ամեն վայրկյան ։

Ազի Կազինովը մի անգամ ասաց որ կարելի է երկիրը անվանել օվկիանոս ջրային գոյացումներ ունենալու պատճառով։ Մեր օվկիանոսները մեծ են և վտանգավոր խորն են և խորհրդավոր դրա համար չկա ոչ մի զարմանալի բան նրանում որ երբ մարդկանց անհրաժեշտ դարձավ օգտագործել մետաֆրա ինտերնետը բնությագրելու համար որը թվում է անվերջանալի և խորհրդավոր հիպերտեքստային վեբը նմանեցրին օվկիանոսի։ Մենք զբաղվում են սյորֆինգով . ուղարկում ենք տվյալների հեղեղ, այստեղ կան ծովահեններ, ֆլուդներ, ֆիշինգ նույնիսկ բլոգը ուի կապ ծովի հետ։ Լոգ ՝ գրառումներ որոնք արվում էին նավաստիների կողմից ծովում։


Վեբը ֆենոմենալ միջավայր է։ Նրա օգնությամբ տվյալները դառնում են հանրամատչելի։
Մասնագետները հաշվել են որ միջինում ամեն վեբ էջ գտնվում է 19 կլիկ հետավորության վրա ցանկացած մյուսից։ Վեբը մեր համար մեկ ընդհանուր օվկիանոս է և օվկիանոսի նման վեբը մեծ էկոհամակարգ է որին պետք է պաշտպանել։ Վեբը ճկուն է և հոսող և ինչպես տեսնում ենք նա ջրի նման օգնում է տեսնել մեր արտացոլանքը ։

1990-ականներին Դուգլաս Ռաշկովը ստեղծեց Screnagers տերմինը որպեսզի բնությագրի սերունդը որը առաջին անգամ պասիվ ստատիկ չի դիտի պատկեր այլ կկարողանա փոխազդեցություն ունենալ նրա վրա։ Այսօր արդեն այս միտքը գնալով զարգանում է։
Գործիքները վեբում այսօր թույլ են տալիս դիտել նկարները ոչ միայն դետալ որոնց հետ կարելի է փոխազդեցություն ունենալ այլ նաև որ միջոց անձը հանրամատչելի դարձնելու համար։ Իհարկե ոչ բոլորն են սա անելիս որակյալ զրուցընկեր կամ ընդունված պոետ կամ էլ հասուն միտք ունեցող բայց անկախ բովանդակության հիպերհղումով վեբը մարդկության անհատական կարծիքի շատ հարուստ միջավայր է , որը զարգացնում է ուղեղը ավելի շատ քան գրքե՞րը

Դէ ինչ դա տեսնելու համար կարդանք հատված «ամբողջ վատը լավ է քո համար» Սթիվեն Ջոնսոնի գրքից մեկ հատված։ Այդ հատվածում հեղինակը ներկայացում է աշխարհ որտեղ գրքերը հասանելի կլինեյին վիդեոխաղերից և վեբից հետո։ Երեխաները ամենուր կարդում են այդ նորաստեղծ և օրիգինալ գրքերը իսկ ուսուցիչները և ծնողները անհանգստացած են որ իրենց երեխաները կարդում են գրքեր։ Նրանք երևի կասեյին նման բառեր՝ «Երևի գրքերի ամենավատ հատկությունը նա է ,որ նրանք գնում են արդեն իսկ մտածված և ուղիղ գծով դու չես կարող ոչ մի կերպ կոնտակտ հաստատել նրանց պահելաձևին դրա համար դու նստում ես և հետևում իրադարձություններին»: Դրա համար բոլոր նրանց համար, ովքեր մեծանում են ինտերակտիվ հասարակությունում թվում է թե ինչ իմաստ ունի անցնել այլ մարդու մտածած արկածների միջով։ Բայց այժմ երիտասարդների մեծամասնությունը սկսում են իրենց օրը արկածային գրքեր կարդալով։ Գիրք կարդալը չի պահանջում ակտիվ գործողություններ նա պահանջում է հնազանդություն։ Երիտասարդները կարդալիս սովորում են հետևել սյուժետին ինչ-որ բանի վրա ազդելու փոխարեն։

Ինձ թվում է դուք կմտածեք՝
Ուր կորան այն անիմաստ և հիմար տեղեկությունները ,որոնք տեղափոխվում են վեբովё համուզված եմ տեղեկության կեսը անպետք է մենք մարդիք ենք վերջիվերջո մենք պետք է գնահատենք խելամիտը։

Հնարավոր է ,բայց դա՞ է մեզ դարձնում իրականում տարբերվող։ Ինչպես ասել է Ունա Մունան՝ «ավելի շատ ես նկատել եմ մտածելակերպ կատվի մոտ քան լաց կամ ծիծաղ հնարավոր է նա լալիս է կամ ծիծաղում իր մեջ , բայց նույն ժամանակ խեցգետինը հնարավոր է կարողանա լուծել երկրորդ աստիճանի հավասարում։ Իսկ եթե հենց էժանագին ժպիտը, անիմաստ բանաստեծությունները, բամբասանքները, լացը, դրաման, և սելֆին են հենց մարդկային և դրանց շնորհիվ է մեզ հաջողվում պահել վեբը ։ Սա խորն է բայց ոչ այնքան խորը ինչպես խորը վեբը (Deep Web)։ Գաղտնի վեբ, խորը և անտեսանելի որոնողական համակարգերի համար ։ Այս տարածքի մեծ մասը պարունակում է անվտանգ կոնտենտ թաքնված վճարովի գաղտնաբառերի կամ դինամիկ էջերի օգնությամբ բայց այս ամենը նույնիսկ ինդեքսավորված չէ իսկ դա մեկ տոկոսը չէ վեբի և ոչ 10 դա ամբողջ համաշխարհային սարդոստայնի 80 տոկոսն է։ Վեբը խորը օվկիանոս է իսկ մենք մեծ ջերմությամբ ստեղծում ենք ալիքներ նրա վրա ։
Օրինակ դիտիր սմայլերի օգտագործումը թվիթթերում տվյալ պահին և ասա մի քանի ցավակցական խոսք ամենաքիչ օգտագործվող սմայլին։
Մենք նաև մեծ ջերմությամբ ուսումնասիրում ենք վեբը սա ընդհանրապես նոր ճյուղ է։ Ամեն օր Գուգլը ստանում է 500 միլիոն որոնողական հարցեր որոնք դրանից առաջ երբեք չեն եղել։ Ու՞ր կհասցնեն մեզ այս հետազոտությունները ո՞վ գիտի բայց վերադառնալով մեր քննարկմանը ասենք որ այն կոստյումները որոնք օգտագործում էին ջրի մեջ լողալու համար ավելի ուշ հիմք դարձան պատրաստելու կոստյում որը թույլ տվեց թռչել տիեզերք։ Շարունակեք քննարկել շարունակեք սահել ինտերնետով։ Բացահայտեք համացանցը։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Գիտություն և տեխնիկա [Ի՞նչ է դեժավյուն (պատճառները)]

Сообщение Karen » 05 янв 2018, 21:42

Ի՞նչ է դեժավյուն (պատճառները)


Ողջու՜յն
Այսօր կխոսենք Դեժավյուի մասին։ Ի՞նչ է դա և որտեղի՞ց է այն գալիս։
Խոսում ենք այն պահերի մասին երբ թվում է թե ներկայիս իրավիճակը արդեն կատարվել է։ Դուք վստահ եք դրանում բայց ինչու՞ է այդքան ծանոթ՝ անհասկանալի է։ Գիտնականների համար դեժավյուն ուսումնասիրելու հարցը ամենևին էլ հեշտ չէ քանի որ հնարավոր չէ ստանալ դեժավյու լաբարատորիական պայմաններում բայց ինչ-որ բան մեզ հայտնի է։

Մարդիկ չեն կարող տեսնել դեժավյու մինչ 8-9 տարեկանը։ Դեժավյուն նկատվում է դեռահաս և երիտասարդ տարիքներում իսկ հասուն տարիքում կորչում՝ ինչը ունի ուղիղ կապ ուղեղի աճի հետ։

Եկեք վերցնենք այդպիսի ուղեղ (հեշտ էր) լավ ։ Փորացավերի նման՝ դեժավյուն կարող է հանդիսանալ միայն տարբեր պոտենցիալ պատճառներից բխող սիմպտոմ։ Շատ հայտնի ենթադրություններում պատճառները բխում են ուղեղի խորը կառուցվածքներում ինֆորմացիայի յուրացման անգիտակցաբար և գիտակցական կապի բաժանման հետևանքով։

Լավ հասկանալու համար սկսենք տեսողական համակարգից։ Ուղեղը գտնվում է ձեր գլխում այս դիրքով այդ նույն պահին Ձեր աչքերը ինչ-որ բան տեսնելիս ուղարկում են նշան ետին մասին որտեղ գտնվում է ուղեղի տեսողական մասը։ Հենց այստեղ վիզուալ պատկերները մշակվում են և դառնում մեզ ծանոթ նկարներ։ Բայց տեսողական մասը միակ կանգառը չէ ինֆորմացիայի ճանապարհին։ Օրինակ Միդուլա մասը, որտեղ պատկերը մշակվում է էմոցիոնալ մակարդակում կամ այս հատվածը 31 համարով նշված որը պատասխանատու է ակնախնձորի համար։ Այս փաստը շատ կարևոր է։ Դա նշանակում է որ մարդիկ ովքեր ունեն ուղեղի տեսողական հատվածի խնդիր չեն կարող տեսնել նրանք չեն տալիս տեղեկատվություն, նույն ժամանակ ուղեղի առաջնային հատվածները ամբողջապես առողջ են և աշխատում են որը բերում է մեզ ֆենոմենի որը կոչվում է կույր տեսողություն։

Կույր տեսողություն ունեցող մարդիկ կարողանում են հաղթահարել արգելքները կամ տարբեր էմոցիաներ արտահայտող նկարներ դիտելիս նրանք ընդհանրապես չիմանալով ինչու՝ զգում են այդ էմոցիան։ Իրերին դիտելիս շատ բան է կատարվում։ Եվ եթե ուղեղի հատվածները անգիտակցաբար ենթադրում կամ զգում են թե ինչ են տեսնում ապա մենք մոտ ենք դեժավյուի բացահայտմանը։

Մտածենք այս ուղղությամբ։ Եթե ես զգում եմ A զգացումը հետո B իսկ հետո C ուղեղի ներքին օպերատորները տեղադրում են դա հիշողության մեջ և ուղարկում են համապատասխան էմոցիա ենթագիտակցություն, բայց հետո միլիվայրկյանային դեսինխրոնիզացիայի հետևանքով տեսողական մասը վերջապես ասում է ինձ գիտակցական մասի տեսածի մասին։ Նա կասի ուրեմն այսպես մենք տեսնում ենք A հետո B իսկ հետո C? ստոպ ստոպ ստոպ մենք արդեն տեսել ենք C-ն։ Ահա սա ամենայն հավանականությամբ կոչվում է դեժավյու։ Բայց ի՞նչը կարող է այս երկու իրար հետ աշխատող համակարգերը իրարից բաժանել։

Հնարավոր է դա նյարդային խախտում է, հնարավոր է էպիլեպսիայի նշան, որի հետևանքով բոլոր նեյրոննեսը փոխանցում են միաժամանակ ինֆորմացիա։ Հայտնի է նաև որ մշտական դեժավյուներից հիմնականում բողոքում են այն հիվանդները որոնք ունեն խնդիր ուղեղի կողային մասում։ Ստացվում է,որ եթե ես ունեցել եմ դեժավյու պետք է դիմեմ բժշկի՞։ Ոչ, իհարկե ոչ։ Իրականում էպիլեպսիայի փոքրիկ կադրերը հազվադեպ չեն։

Ամենայն հավանականությամբ դուք զգացել եք Hyprogogic Jerk անվանումը ստացած ֆենոմենը։ Եղե՞լ է մի պահ երբ թվացել է թե դուք շատ շուտով կքնեք և այդ պահին հանկարծ զգում եք անկում։ Թվում է թե ընկնում եք և միանգամից ձեզ հաղորդվում է հոսանք։ Խնդիրը նրանում է,որ քնելիս մարմինը թուլացնում է բոլոր մկանները ուղեղի աշխատող մասը մտածում է , թե դուք կորցրել եք ուժը և ընկնում եք։ Հենց այդ պահին տվյալները մշակվում են և ձեզ հաղորդվում է ազդանշան, որը ակտիվացնում է բոլոր մկանները։

Դեժավյուն միակ «Վյու» ունեցող ֆենոմենը չէ։ Գոյություն ունի նաև Presque Vu Պրեսքե Վյու սա տեղի է ունենում այն ժամանակ երբ տվյալ նկարը կամ վայրը ձեզ ծանոթ է բայց այդ պահին ոչ մի կերպ չեք կարողանում հիշել ։ Ինչպե՞ս էին անվանում այն դերասանին։ Ես նրա բոլոր ֆիլմերը դիտել եմ։Այո հաստատ գիտեմ բայց չեմ հիշում։ Կա տեսակետ, որ խոսակցության ընթացքում կարող են հայտնվել բլոկատորներ , բառեր կամ տառեր,որոնց օգտագործումը չի թույլատրվի ուղեղի կողմից։ Այս տարբերակը բավականին համուզիչ է թվում քանի որ այն բացատրում է նաև խմբային մասը։ Նույնիս եթե առողջ ուղեղ ունեցող մի քանի մարդու տանք այն բառը ,որը հանդիսանում է բլոկատոր, ոչ մեկ չի կարողանա հիշել այդ բառը քանի դեռ թեման չի փոխվել։

Իսկ վերջում Jamais vu - ջամավյու։ Սա տեղի է ունենում երբ ձեզ ծանոթը և շատ հայտնին մի պահ թվում է նոր և տարօրինակ։ Օրինակ շիզոֆրենիկներին հատուկ է երբեմն ծանոթ մարդու տեսնելիս հավաստիացնել, որ անծանոթ է։ Մենք բոլորս զգացել ենք ջամեվյու ։ Օրինակ կրկնում եք բառը շատ,շատ,շատ,շատ անգամ և այդ պահին բառի կարևորությունը փոխվում է ուղեղի համար և դուք մտածում եք սա ի՞նչ տարօրինակ բառ է և փորձում եք խորանալ բառի մեջ։

Դէ ինչ։ Այսօր այսքանը։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Գիտություն և տեխնիկա [Ֆրենդզոն]

Сообщение Karen » 05 янв 2018, 21:43

Ֆրենդզոն



Ողջույն։
Այսօր կխոսենք Ֆրենդզոն հասկացողության գիտական բացատրության մասին։ Սա այն պահն է,երբ ինչ-որ մեկը ձեր դուրը եկել է,բայց մտածում եք որ ավելի լավ է մնալ ուղղակի ընկերներ։ Ինչու՞ է դա տեղի ունենում և ինչ-որ հնարավորություն կա դուրս գալ Ֆրենդզոնից, ինչպե՞ս դա անել և ամենակարևոր հարցը պե՞տք է որ։

Ֆրենդզոն տերմինը սկսեց օգտագործվել «Ընկերներ» սերիալում հնչելուց հետո ՝ 1994 թվականի նոյեմբերի 3-ին։ Առաջին սեզոնի 7-րդ սերիայում Ջոուն ասաց Ռոսս-ին որ հավանում է Ռեյչլին բայց նրանք երբեք իրար հետ չեն լինի քանի որ Ռոսսը գտնվում է նրա Ֆրենդզոնում։ Իհարկե վերջում Ռոսս-ի համար ամեն ինչ լավ ավարտվեց բայց մենք հիմա շարժվում ենք առաջ ։

Իրականում սիրահարվելիս բոլոր զգացմունքները միասին կոչվում են Լիմերենցիա (Limerence): Դա այնքան հուզումնալից պահ է երբ զգում ես թիթեռներ փորիտ մեջ , երբ գտնվում ես սիրած մարդու կողքին։Այդ թիթեռները հավանաբար կապված են ադրենալինի հետ, որին արյունը փորից և մարմնի այլ մասերից ուղղորդում է դեպի մկաններ, վայր՝ որում նա ավելի պետքական կլինի։ Իհարկե դա բերում է նրան,որ աղիքները որոշակի ժամանակ դատարեցնում են իր ֆունկցիաները ինչը բացատրում է սիրահարված մարդու ախորժակի կորուստը։

Դէ ինչ։ Կապ չունի դուք ով եք։ Տղա-աղջիկ , բոլորը կարող են ընկնել ֆրենդզոն (ուղղակի ընկեր)։ Գիտական տեսակետում հնարավոր է բացատրությունը գտնել «Բաթթեմանի սկզբունք»-ում։ Անգուս Բաթթեմանի պատվին կոչված սկզբունքը հետևյալն է՝ եթե կենդանի արարածները (օրինակ մենք՝ մարդիկ ) , ունեն երկու տարբեր սեռ, ապա նրանցից մեկը պետք է գործադրի ավելի շատ ուժ սերնդի ստեղծման համար։

Դա ստեղծում է այնպիսի իրավիճակներ , որտեղ մեկ սեռը պետք է մրցակցի իսկ մյուս սեռը կատարի ընտրություն։ Այժմ ընտրության մեծ մասը կախված է մշակույթից։

Քանի որ ամեն որսորդի չի հասնի իր որսին և քանի որ ամեն որսորդ հիմար չէ Ֆրենդզոն ընկնելու հավանականությունը բավական ին մեծ է։ Գամագամմի ասվածի շնորհիվ մենք ընտրում ենք մեզ նման զուգընկերոջ,որի հետ ունենք նույն պատկերացումները ապագայի մասին։

Մարշելլ Ֆայնը նկարագրել է Ֆրենդզոն ասվածը ինչպես պատժվածների նստարան,որտեղ հայտնվում ես նրա համար քանի որ եղել ես չափազանց թափանցիկ և չափազանց հասանելի։ Ինչու՞ է երբ միշտ կողքին ես և օգնում ես դու ավելի քիչ ես գրավիչ։ Ինչու՞ եթե դու մի փոքր ծանր մարդ ես, սառը և ոչ բարյացակամ ուրիշների հանդեպ և ոչ հասանելի ուրեմն դու ավելի գրավիչ ես։ Ռոբերտ Չարդինին անվանել է այս հակասությունը «սակավության էֆֆեկտ»։ Մենք իրականում ցանկանում ենք հասնել նրան,ինչը դժվար է ստանալ ,որովհետև մենք չենք ցանկանում սահմանափակել մեր ընտրության հնարավորությունը։ Այս էֆֆեկտը օգտագործվում է բիզնեսում և գովազդներում։ Սակավության էֆֆեկտը շատ ժամանակ դիտվում է որպես ֆրենդզոնայից դուրս գալու միջոց ։ Դարձրեք ձեզ ավելի անհասանելի և դիտեք զուգնկերոջ քայլերը։Կամ փորձեք օգտվել Բենժամին Ֆրանկլինի էֆֆեկտից։ Նա գրել էր այն մասին, թե ինչպես էր վերականգնում հրաբերությունները այլ մարդկանց հետ ։ Նա խնդրում էր,որպիսի մարդիկ անեն ինչ-որ բան իր համար։ Նրա թեորիան կայանում է նրանում,որ երբ քո համար ինչ-որ բան են անում ապա այդ մարդու ուղեղում առաջանում է հարց՝ ինչու՞ նա պետք է անի դա նրա համար։

Իրականում այժմ մենք ունենք ավելի քիչ ընկերներ կամ ընկերուհիներ քան տասնամյակներ առաջ։ Ինչպես նաև մենք ավելի քիչ ենք հանդիպում ընկերների հետ քանա առաջ։ 1965-1995 թվականներին մարդիկ տրամադրում էին ամեն օր 85 րոպե ընկերների հետ շփման համար (ոչ հեռախոսով) , 1995 թվականի վերջին այդ ցուցանիշը նվազեց՝ հասնելով 55 րոպե:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Ինչու քաղցկեղը չի ազդում բոլորի վրա

Сообщение Karen » 05 янв 2018, 21:44

Ինչու քաղցկեղը չի ազդում բոլորի վրա


Բարև Ձեզ:

Այս տեքստը կարդալու պահից սկսած Ձեր բջիջների միլիոնից ավելին մահացան: Դա բնական է, մի մտահոգվեք, որովհետեւ դուք բառացիորեն ծածկված եք մահով: Եղունգները, մազերը, էպիդերմիսի ցեխոտ շերտը՝ այս ամենը կազմված է մեռած բջիջներից, և դուք մշտապես կորցնում եք նրանց մի մասը: Ամեն շաբաթ մոտ հինգ ու կես գրամ մահացած մաշկ լքում է Ձեր մարմինը։ Օհայոյի պետական համալսարանում հայտնաբերել են, որ փոշին, որը գեղեցիկ պարում է սենյակում լույսի ճառագայթների ներքո, 80% ով բախկացած է մարդկային մաշկի մահացած բջիջներից։ Բայց մեծ հաշվով Դուք կազմված եք կենդանի բջիջներից։ Դուք կենսաբանական վառարան եք, որը ծախսում է էներգիա՝ ստանալով այն սննդից, որպեսզի շարժվի և շնչի, մտածի և մնա ջերմ: Grand Illusions կայքը ցույց է տալիս, որ ձեռքի ափի ջերմությունը բավական է, որպեսզի աշխատի Ստիրլինգի շարժիչը: Ձեր բջիջները զբաղված են, նրանք մշտապես ակտիվ են և օրական բաժանվում են միլիոնավոր և միլիոնավոր անգամներ: Ստացվում է, որ Ձեզ պետք է անվանեք ոչ թե անձ, այլ անձ Նա: Եվ ահա մի ապշեցուցիչ բան նրա մասին, թե ինչպես է նորմայում տեղի ունենում բջիջների բաժանման գործընթացը։ ԴՆԹ-ի հրահանգներում յուրաքանչյուր դուստր բջջի կրկնօրինակման համար պահանջում է երեք միլիարդ նուկլեոտիդների ճշգրիտ հաջորդականության պատճենում։ Սա բավականին շատ է: Բարեբախտաբար մեր մարմինները կատարյալ են, կամ ավելի շուտ ուրախ կլինեինք, որ այդպես լիներ, բայց ոչ, նրանք կատարյալ չեն: Ամեն անգամ մի բջջի բաժանման ժամանակ ԴՆԹ-ն սինթեզող սպիտակուցները 120000 սխալ են թույլ տալիս: Այդ սխալներից ոմանք կարող են օգտակար լինել, ոմանք կարող են վնասակար լինել, ոմանք էլ կարող են լինել չեզոք և ոչինչի վրա չազդել: Բայց եթե մուտացիաի սխալը ԴՆԹ-ում բջջին ստիպում է իրեն պահել աննորմալ և խթանել սեփական աճը՝ անտեսելով կանգնիր ազդանշանը: Խթանելով օրգանիզմին ատեխծել սեփական անոթային համակարգ՝ անվերջ բաժանվող, տեղաշարժվող և ամբողջ օրգանիզմով տարածվելու պոտենցիալ հնարավորությամբ, ապա այն դառնում է հատուկ տեսակի բջիջ։ Հայտնաբերվել են այս նկարագրությանբ 200 տեսակի տարբեր ծագման և բնության հիվանդություններ, և չնայած նրանց տարբերություններին, նրանց հաճախ անվանում են մեկ բառով` քաղցկեղ: ԴՆԹ-ի մուտացիան Ձեր մարմնում հայտնվում է պատահաբար, բայց այն կարող լինել ժառանգական կամ արտաքին միջավայրի ազդեցության շնորհիվ։ Օրինակ գտնվելով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո կարելի է պատճառել տարբեր տեսակի վնասներ, այդ թվում նաև գենետիկական: Եթե բավարար քանակությամբ կամ ընդհանրապես չօգտագործել արևայրուկի դեմ նյութեր այդ վնասվածքների կուտակումը կարող է լինել բավականին դրամատիկական։
Այս տղամարդը երկար տարիներ բեռնատարի վարորդ է եղել և նրա դեմքի մի հատվածը ավելի շատ է գտնվել արևի ճառագայթների տակ, քան մյուսը։ Այս կինը 15 տարի աշխատել է միևնույն սենյակում, նույն պատուհանի տակ։ Պատուհանը գտնվել է նրա ձախ կողմում։ Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա, անկախ նրանից այն առաջացնում է քախցկեղ, թե ոչ, լուրջ հարց է։
Օրինակ ընձուղտների լեզուն սև է։ Մուգ պիգմենտացիան պաշտպանում է նրանց արևի ճառագայթներից։ Բայց ավելի խորը, ուր արևի լույսը չի հասնում, լեզուն նրանց մոտ վարդագույն է։
Հետևաբար այս ամենի հետ կապված, ծնվելուց անմիջապես հետո, պետք է մտածել մեր օրգանիզմի ներքին համակարգի ավտոմատ ուղղման մասին։ Պետք է մտածել կենսաբանական մեխանիզմների վերաբերըալ՝ հայտնաբերելու, ճծգրտելու անհամապատասխանությունները և ուղղել ու դադարեցնել սխալների ավելի քան 99%-ը։ Մենք ծերանում ու մահանում ենք բացարձակապես տարբեր պատճառներով։ Բայց երբ խոսքը վերաբերում է քաղցկեղին, մեր օրգանիզմի ներքին համակարգի ավտոմատ ուղղումը նման է բջջային հեռախոսի ավտոուղղմանը, և դա բավականին լավ է, բայց ոչ կատարյալ։ Ժամանակի ընթացքում սխալների եւ մուտացիաների կուտակումը հաշվի առնելով քաղցկեղը շարունակում է զարգանալ: Ես աներևակայելի երախտապարտ եմ Մեծ Բրիտանիայի քաղցկեղային հետազոտությունների կենտրոնին: Նրանք ինձ շատ օգնեցին այս թողարկուման համար: Այսպիսի թիմերի աշխատանքի շնորհիվ մենք մեծ արագությամբ կփնտրենք միջոցներ քաղցկեղը վերահսկելու և կանխելու ուղղուփյամբ, երբ մեր օրգանիզմը չկարողանա հաղթահարել իր սեփական ուժով։ Ես նկատի ունեմ, որ ի վերջո բնական ընտրության ազդեցությունը սահմանափակվում է այսպես կոչված ստվերով։ Մենք միանման չենք: Եթե ձեր գենետիկական հավաքածուն ձեզ և ձեր երեխաներին դարձնում է ավելի հաջողակ բազմացման համար, ապա պարզ է, որ ձեր հատկությունները կդառնան ավելի տարածված: Բայց այս երևույթը թույլ ազդեցություն կունենա ձեր կյանքում սկսած այն պսհից, երբ մինչև հասուն տարիք սերնդի վերարտադրման և դաստիարակության ձեր դերը, կավարտվի: Այս ստվերի ազդեցության ապացույցը հայտնաբերվել է մկների և չղջիկների հետ աշխատանքի շնորհիվ: Անասնաբուժների կողմից անվտանգ և իդեալական պայմաններում աճեցրած մկները ապրում են մոտավորապես 2-ից 3 տարի, այն դեպքում, երբ նույն չափի չղջիկները՝ նույն նյութափոխանակությամբ, կարող են ապրել 30 տարուց ավել: Տարբերությունն նրանում է, որ ի տարբերություն մկների, չղջիկները միլիոնավոր տարիների ընթացքում ապրել են վայրի պայմաններում՝ գիշատիչների քիչ քանակով: Հետևաբար շուտ մահանալու հավանականությունը արտաքին միջավայրի ազդեցությունից ցածր է եղել, և նրանք միջին հաշվով ավելի շատ օր են ունեցել բնական ընտրության համար։ Սա կարող է լինել շատ լավ բացատրություն, թե ինչու բարդ, բազմաբջիջ օրգանիզմներին՝ ինչպիսիք մենք ենք, հիվանդությունը շարունակում է հետապնդել մինչ ծերություն: Բայց սպասեք՝ ինչու՞ են այսօր մարդիկ այդքան երկար ապրում: Ես նկատի ունեի, որ նախկինում՝ գենետիկորեն վերջերս, դեռահասները չէին համարվու՞մ միջին տարիքի մարդիկ: Իրականում ոչ: Այո, դա ճիշտ է, որ անցյալում կյանքի տևողությունը մի փոքր ավելի ցածր էր: Սպասված կյանքի տեվողությունը դա պարզապես տարիների քանակն է միջինում, որը՝ ինչպես և սպասվում էր, մարդը ապրում է ծննդյան պահից: Եվ նախկինում մանկական մահացությունը այնքան բարձր էր, որ այդ ցուցանիշը ցածր էր: Դա ճիշտ է, որ շատ վաղ՝ 1600-ականներին, այստեղ՝ Անգլիայում, կյանքի տևողությունը եղել է ընդամենը 35 տարի: Բայց եթե դուք ապրում էիք մինչև 21 տարեկան՝ ապա դուք հեշտությամբ կարող եիք ակնկալել, որ կապրեք 60 տարի: Կյանքի տեվողությունը գերազանցող վերարտադրման տարիքը միշտ իմաստ է ունեցել մարդկանց համար, որովհետև մենք ողջամիտ ու սոցիալական ենք: Մենք օգտակար ենք միմյանց, և մեր երեխաները շատ ժամանակ են պահանջում կրթության և անկախության համար: Սակայն այս ամենը ուղակի երկար ժամանակով տեղափոխում է ստվերի ընտրությունը, բայց չի փոխում սպասված մեխանիզմը, որ ի վերջո մեր մարմինները ուղակի գործիք են, և օգտագործում են մեր սաղմնային բջիջները՝ վերարտադրելու մեզ նմաններիս կրկին ու կրկին։ Բնությունը և ժամանակը չեն օգնել մեր մարմիններին հաղթահարել ծերունական հիվանդությունները, քանի որ ճուտը դա ձու է մեկ այլ ձու ստեղծելու համար: Բայց միգուցե դա երկար չտևի: Մեր խելքը, ժամանակակից գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը և մաթեմատիկան առաջընթաց ունեն ծերունական հիվանդությունների դեմ պայքարում: Եվ ինչ վերաբերվում է քաղցկեղին, քաղցկեղի դեմ պայքարող հետազոտությունների բրիտանական կենտրոնը նշում է , որ 40 տարի առաջ, մարդկանց ընդամենը մեկ քառորդն էր ախտորոշումից հետո ապրում 10 և ավել տարի։ Այսօր դա կազմում է ախտորոշվածների 50%-ը: Ենթադրվում է, որ 20 տարվա ընթացքում այդ վիճակագրությունը կկազմի 75%: Սառեցումը և ախտահանումը օգնում են վարակի հետևանքով առաջացած ստամոքսի քաղցկեղի դեմ պայքարում, պատվաստանյութերը կանխում են արգանդի վզիկի քաղցկեղը։ Ծխելու դեմ արշավները, ճարպակալման և շաքարախտի նվազեցումը, կանցերոգեն քիմիկատների վերացումը առօրյա կյանքում, այս ամենը մեզ տալիս է առավելություն: Ամեն օր մենք մի նոր բան ենք սովորում: Գործընթացը դանդաղ է, բայց ճիշտ: Ուսումնասիրությունները շարունակվում են, քանի-որ քաղցկեղը ինչ-որ բշտիկ չէ: Հնարավոր չէ, որ մի օր քաղցկեղի բուժման համար որոշակի դեղամիջոց լինի, քանի որ գոյություն ունեն քաղցկեղի շուրջ 200 տարբեր տեսակներ: Բայց կլինեն դեղեր և կբարելավվեն կանխարգելման եւ ախտորոշման միջոցները: Առաջընթացը գալիս է ամեն ուղղությունից: Օրինակ այն, որ մենք իմացել ենք, թե ինչպես վերահսկել ճառագայթների պրոտոնները Մեծ Ադրոնային կոլայդերի աշխատանքի շնորհիվ՝ պաշտպանական վահանների միջոցով, օգնել է նվազեցնել ճառագաըթումը և տեսողության ուռուցքների քանակը: Վիճակագրական անակնկալ է, որ ուռուցքը սովորական բան չէ մեր մարմնում, այն նշան է, որ մենք մասնակցում ենք մրցավազքի։ Բնական ընտրությունը արդեն արել է աշխատանքի իր մասը, հիմա մեր հերթն է: Երբ մենք խոսում ենք քաղցկեղի դեմ պայքարի մասին, ապա ընկալում ենք այն որպես պատերազմ, որպես ճակատամարտ: Բայց այս փորձությունը հավանաբար ոչ թե պատերազմ է հաղթողներով, պարտվողներով կամ հանձնվողներով՝ որքան խռովություն : Ոչինչ չի կարելի անել, որովհետև մենք գտնվում են օվկիանոսի մեջտեղում, սակայն բնական ընտրությունը մեզ նավեր է տվել, բայց ինչ ուղղությամբ ուղարկել այդ նավերը՝ մեր ընտրությունն է։
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Ընդհանուր