ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գի դը Մոպասան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գի դը Մոպասան

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 09 апр 2014, 19:53

(12.45 кб) Просмотров: 417





Կենսագրություն

Ֆրանսիացի գրող, բազմաթիվ պատմվածքների, վիպակների և վեպերի հեղինակ Գի դը Մոպասանը (Անրի Ռենե Ալբեր Գի դը Մոպասան) ծնվել է 1850թ. օգոստոսի 5-ին բուրժուական ընտանիքում: Տասներեք տարեկանից սկսում է հաճախել հոգևոր ճեմարան, որտեղից նրան հեռացնում են ընդվզումներ ու փախուստներ կազմակերպելու պատճառով: Նա իր ուժերից վեր էր համարում այդտեղ սովորելը: Այնուհետև ուսումը շարունակում է լիցեյում և ստանում բակալավրի աստիճան:
Ֆրանս-Պրուսական պատերազմի ժամանակ զորակոչվում է զինված ուժեր, սկսած 1872թ. շուրջ 6 տարի ծառայում է ծովային նախարարությունում, ապրելով ծայրաստիճան աղքատության մեջ: Նրա այս տարիների կյանքն իր արտացոլումն է գտել «Ժառանգություն» և «Ֆրանսիական բուրժուազիայի կիրակնօրյա զբոսանքներ» ստեղծագործություններում: Գրական առաջին փորձերը Մոպասանն սկսել է դեռևս ուսման տարիներին:

1880թ. «Մեդանյան երեկոներ» հավաքածուի մեջ տպագրվում է նրա «Թմբլիկը» նովելը: Այն հավաքածուի ամենալավ ստեղծագործությունն էր, և հանդիսացավ երիտասարդ գրողի տաղանդի և վարպետության ապացույցը: Այնուհետև սկսվում է նրա բեղուն գրական գործունեությունը` 11 տարիների ընթացքում նա հրատարակում է 6 վեպ, պատմվածքների մի քանի հավաքածուներ և այլ գրվածքներ:
Մոպասանի, որպես գրող կերտվելու մեջ կարևոր հանգամանք է եղել նրա ընկերությունը Իվան Տուրգենևի հետ:
Նրա ստեղծագործությունների հիմքում ընկած է կապիտալիստական իրականության և բուրժուական դեմոկրատիայի կեղծավորության նկատմամբ նրա խիստ քննադատական վերաբերմունքը:

Համաշխարհային գրականության մեջ շատ քիչ ստեղծագործողներ կգտնվեն, ովքեր մեկ տող գրելու համար 2 օր ժամանակ էին կորցնում և գրում այդքան մեծ դժվարությամբ: Շատ քչերն էին հավատում, որ Մոպասանին կհաջողվի գրող դառնալ: Այնուամենայնիվ նրան հաջողվեց ստեղծել համաշխարհային ճանաչում ձեռք բերած ստեղծագործություններ:
Համաշխարհային գրականության մեջ խոշոր ներդրում են հանդիսանում նրա նովելները: Լինելով բավականին բազմազան, նրա պատմություններն առանձնանում են մարդկության նկատմամբ խորը հետաքրքրությամբ:

Մոպասանը մի անգամ նույնիսկ հայտնվել է դատարանում, նրան մեղադրում էին ստեղծագորրծությունների էրոտիկ բնույթի համար: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են` «Մի կյանք», «Սիրելի ընկեր», «Պիեռ և Ժան», «Ցանկություների կրակ», «Ուժեղ` ինչպես մահը», «Անկողին», «Սիրո փառք», «Ցերեկային և գիշերային հեքիաթներ», «Ձիթենու այգին», «Մահվան պես հզոր» և այլն:

Մոպասանը աներևակայելի հաջողություն էր վայելում կանանց շրջանում և հաճախ էր կրկնում` «Կանայք իմ երկրորդ մասնագիտությունն են»: Հաստատելով երկրային սիրո գեղեցկությունը, Մոպասանը դառնությամբ էր խոսում վերջինիս առք ու վաճառքի առարկա, խաբեության ու ստրկացման միջոց դարձնելու մասին:
Հոգեկան շեղում ստանալով, տառապելով էպիլեպսիա հիվանդությամբ, բազմաթիվ ինքնասպանության փորձեր անելուց հետո, Մոպասանը մահանում է 1893թ. հուլիսի 6-ին:




Ստեղծագործությունները

Վեպեր

Մի կյանք/ Une vie (1883)
Սիրելի բարեկամ/ Bel Ami (1885)
Մոն-Օրիոլ/ Mont-Oriol (1887)
Պիեր և Ժան / Pierre et Jean (1888)
Մահվան պես հզոր/ Fort comme la mort (1889)
Մեր սիրտը/ Notre coeur (1890)
Ցանկության կրակը(անավարտ)
Այրող հոգի(անավարտ)
նգելյուս(անավարտ)



Նովելներ

Թմբլիկը
Բուատել
Ֆերմայի սպասուհու պատմությունը
Ընտանիքում/En famille
Մադմուազել Ֆիֆի
Տիկին Բատիստ
Մահճակալը
Խե՞նթ
Սիրո խոսքեր
Փարիզյան արկած/ Une aventure parisienne
Սիրո փորձը
Պիեր և Ժան
Երկու հայտնիներ
Տոնից առաջ
Հնարք
Երկու ընկեր
Գողը
Նորմանդական կատակ
Պիերո
Իվետա
Վզնոցը
Սիմոնի հայրը
Ժյուլի Ռոմեն
Անպիտան գեղեցկություն
Փորձությունը
Դիմակ
Դիմանկար
Տատիկի խորհուրդները
Մենամարտ
Սիրո փորձը
Ամանորյա նվեր
Հոգնություն
Կոկո
Ճարպի գունդ
Ռոնդոլի քույրերը
Պարոն Պարան
Տուան
Նավահանգիստ
Թափառաշրջիկը
Սեր
Գերիները
Օժիտը
Զբոսանքը
Զղջում
Մարտենի դուստրը
Նա՞
Պարանը



Պատմվածքների ժողովածու

Օրվա և գիշերվա պատմվածքներ



Պատմվածքներ

Հորեղբայր Բոնիֆասի բացահայտած հանցագործությունը
Հայրը
Ճանաչում
Երջանկություն
Ծերունին
Վզնոցը
Վախկոտը
Հարբեցողը
Վրիժառություն/ Une vendetta 1883
Ձեռքը
Աղքատը
Երեխան
Իրական պատմություն
Հիշողություն
Անիծված հացը
Հավանոցը
Ինքնասպանները
Վերադարձը
Լքվածը
Պահակը
Վաճառվում է
Մկրտություն
Միայնություն
Զինվորիկը



Ստեղծագործությունների էկրանավորումներ

Թմբլիկը,ռեժ. Միխայիլ Ռոմ, ԽՍՀՄ 1934
Սիրելի բարեկամ․ ռեժ. Պիեր Կարդինալ, Ֆրանսիա. 1983
Սիրելի բարեկամ. ռեժ. Դեկլան Դոնելան,Նիկ Օրմրոդ. Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա. 2012
Գի դը Մոպասան. ռեժ. Միշել Դղաշ. Ֆրանսիա. 14.04.1982
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз