ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ղուկաս Սիրունյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:35

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ghukas Sirunyan.jpg
Ghukas Sirunyan.jpg (6.22 кб) Просмотров: 1088




«Իմ Թվերը» շարքից

1949
Ես ծնվել եմ մի գյուղում,
որի բնակիչները գաղթական էին
և կեղեքվում էին իրենց հին երկրի սիրուց –
նրանք բոլորը մեռան որպես գաղթական:

Մեր տունը վագոն էր՝ իրար վրա
լցված հորաքույր-հորեղբայրներով,
ծանոթ-անծանոթ մանր վաճառականներով,
սոված ճամփորդներով,
կարոտն առնելու եկած հին երկրացիք,
պապիս երգ‎երով՝ վաղ լուսաբացին
Լեյլիխանե Քովարիի առասպելական թովչանքի մասին,
որից կոտորվում էր ամբողջ Անատոլիան՝
արցունքաքամ անելով վագոնի ուղևորներին:

Վագոնը լքվում էր վաղ լուսաբացին,
մնում էր տատս մխացող օջախի կողքին,
որի վրա ճաշ էր քլթքլթում
առնվազն երեսուն մարդու համար:

Իմ ծնունդի պահին
Մեկը թփթփացրել է հորս ուսին և բարի բառեր խոսել:
Հայրս շուռ է եկել, նայել շուրջը,
ոչ մեկի չի տեսել,
ձյուն է եղել ու մշուշ ու մշուշ ու ձյուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:44

«Իմ Թվերը» շարքից

1953
Երկու կանայք մորս թևանցուկ տարան-
գիշեր էր, մեքենայի ծուխ ու դռդռոց, անտանելի փետրվար:
Եղբայրս ծնվեց Աշտարակի ծննդատանը,
որ հենց ոտքի ելավ,
ծնողներիս ձեռքին դարձավ ձեռնափայտ /օգնելու իմաստով/:
Իսկ մայրս հեքիաթ պատմելու պես ասում էր.
- Իմ Արամ տղեն 13 օրվա էր,
որ Ստալինը սատցկեց: Հետո եղավ
20 ոչխար, երկու կով,
Կեցցե ընկեր Մալենկով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:44

«Իմ Թվերը» շարքից

1957
Դպրոցի երկար միջանցքի լուսավոր պատին
Իսահակյանի նկարը առան սև շրջանակի մեջ:
Տնօրեն Մինասյանը խոսում էր՝ քրտինքի մեջ կորած
Գլխին հավաքած ախ ու վախի մեջ բվվացող դպրոցը,
բահը ձեռքին դռների մեջ խռնված տղամարդկանց և գրկներին
վժժացող երեխաներով կանանց…
Բկավոր սվիտրը խեղդում էր նրա գրկաչափ վիզը,
ես նայում էի նրան, բան չէի հասկանում ասածից,
ու խեղդվում էի այդ մարդու փոխարեն…
Իսկ որ մահացել էր Իսահակյանը, իմացա տանը,
մորիցս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:44

«Իմ Թվերը» շարքից

1915
Այս թվականը չեմ տեսել,
բայց նա է տեսնում ինձ
ամեն օր, ժամ ու վայրկայն
և երբ ասես, որտեղ պատահի,
անպատճառ պիտի
իմ ու հացի արանքում,
իմ ու երգի արանքում,
իմ ու կնոջ արանքում
Բսցնի մի թուրք,
որին հնարավոր չէ քշել,
հանդուրժել՝ առավել ևս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:45

«Իմ Թվերը» շարքից

1955
Ես գնացի առաջին դասարան,
ճանապարհիս ոչ սրճարան կար, ոչ ավտոներ պերճիրան,
մի քանի հորթեր էին ալարկոտ,
խեղճության տակ ծռված մարդիկ,
մի քանի ծառ՝ տերերի կողմից անգթաբար
մինչև վերջին պտուղը դրանց վերածած ապրուստի,
ուրիշ ոչինչ՝ արեգակը, խորունկ երկինքը
և լավ օրերի հույսը չհաշված:
Մեր դասարանում նստարան չկար,
մենք տափակ նստում էինք հատակին
և ուսուցչուհին շրջում էր մեր շարքերով զգույշ-զգույշ,
ինչպես մայրս հասած լոլիկների մարգերում:
Ես ոչ գիրք ունեի, ոչ տետր,
ուրեմն ի՞նչ եմ տարել հետս գրել - կարդալու համար՝
արեգակը, խորունկ երկինքը
և լավ օրերի հույսը չհաշված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:45

«Իմ Թվերը» շարքից

1965
Լրացավ հայոց ցեղասպանության 50 տարին,
մենք մեծ - փոքրով արտասանում էինք Եղեռն բառը,
շատերը դա նոր էին լսում,
և ասում էին եղևնի…
Օպերայի հրապարակում հավաքվեցին իրենք իրենցով
զարմացած մարդիկ՝
«Հողեր, հողեր» վանկարկելով…
«Սառույցը շարժվեց»,- ազդարարեց մեկը
և դա հիմք տվեց, որ ոմանք փախչեն հեռու:
Մոլեգնած ամբոխը տապալեց
միլիցիայի ամուր պատը
և փշրեց օպերայի շենքի ապակե դռները:
Բանտերը լցվեցին ուսանողներով:
- Ափսոս էին ջահելները,- շշուկով ասացին գլխահակ մարդիկ:
Իսկ մի որոշ մարդկանց կարծիքով՝
ապակիներն էին ափսոս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:46

«Իմ Թվերը» շարքից

1966
Մայրս ինձ տարավ Երևան՝
թոկը վզին հորթի նման –
նա ուզում էր գործերս տայի համալսարան,
ես ուզում էի գնալ Ռուսաստան,
նա ուզում էր ես մեծ մարդ դառնամ,
ես ուզում էի թափառել արկածների աշխարհում,
նա ուզում էր իր որդին ընկերներից հետ չմնա,
ես երազում էր ռուս աղջիկներ…
Սունդուկյանի այգում նկարվեցի մինուտկայով՝
քրտնամած, օձիքս ծուռ, սև պիջայով, որի ծանրությունից
մեռնում էի հուլիսյան Երևանում…
5 տարի այդ ինչ-որ բանից
ուշացածի դեմքով նկարը
ուսանողական տոմսիս ծեփված ներկայացավ
զանազան դռնապանների, գիշերային ոստիկանների,
և հաստակոնք մատուցողուհիների մոտ մնաց գրավ
երկու շիշ էժանագին գինու դիմաց…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:47

«Իմ Թվերը» շարքից
1971
Բրուսովցի սիրածիս հետ
սեպտեմբերյան մի չքնաղ երեկո
կանգնել եմ Օպերայի ժամացույցի տակ:
նա քնքուշ մատիկներ ուներ,
որոնք ես առնում էի ափերիս մեջ
ամեն անգամ որպես դրախտի ուղեգիր,
որ ինձ շնորհել էր գթառատ Աստված՝
իմ՝ հավանաբար շատ-շատ բարի սրտի համար:
Ահա ուրեմն այդ մատիկներից մեկով,
որի վրա ցոլցլում էր հազվագյուտ ադամանդով մատանի
նա մի օղակ գծեց Երևանի կենտրոնով,
չէ, ավելի ճիշտ տորթի նման կտրեց, անջատեց,
քաղաքի կենտրոնը և ասաց կայսրուհու խստությամբ.
- Այս գծի մեջ պիտի լինի մեր ապագա տունը:

Չլսեցի նրան գնացի ուսուչության հեռավոր շրջան՝
բանաստեղծության հաշիշը ծխելով:
Իսկ քաղքենի սիրածիս մատիկով կտրած քաղաքի կենտրոնը որպես տոնական տորթ
30 տարի անց ախորժակով կերան օլիգարխները
առանց ծիսական մոմերի
և առանց երգ երաժշտության…..
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:47

«Իմ Թվերը» շարքից

1986
Մովսես Սիրունյան պապս հանգեաւ ի Տեր:
հուղարկավորությանը ձյունամրրիկ էր սոսկալի
և թափորը գերեզմանոց հասավ աչքերը փակ,
աչքերը փակ վերադարձավ:
Պապս օղին քաշել էր իր ձեռքով,
երեք տարի առաջ լցրել հնամյա կարասի մեջ
հատուկ հունվարյան այդ անխուսափելի օրվա համար:
Բոլոր հուղարկավորները հարբեցին մի մարդու նման:
- Արաղ չէր, մեռոն էր, - ասացին:
- Հետը շաքար էր խառնած, - ասացին:
- Օղորմի հոգուն, լավ մարդ էր , - ասացին:
- Մարդ էր էլի, - ասացին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 18 сен 2010, 17:48

«Իմ Թվերը» շարքից

1952
Իմ ամենավաղ հիշողությունը աշխարհում
մնացել է 52-ի ցուրտ ձմռան մթամած օրից.
հավանաբար իրիկանպահ էր , մեր ծեր հարևանը
աթարի խեղդված վառարանին կպած
կարմիր գվարդիականի երեսնամյա շինելի մեջ պլլված,
մի ձեռքին ծխախոտ, մյուսին՝ թազբեհ,
շուտասելուկի պես կրկնում, էր.
- Էսպես չի լինի, էսպես չի լինի:
Ասում են՝ իբրև ես կրկնել եմ սա
փողոցում բարձրաձայն
և ինձ սաստել են իմ մեծերը, բերանս փակել
ու խցկել տան պուճախները,
որ տրոցկիստական այս տրտունջը հանկարծ
Ստալինի ականջը չընկնի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: Ahrefs [Bot] и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз