СТАНЬ VIP

Ղուկաս Սիրունյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#31  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:08

ԴԵՊԻ ՏՈՒՆ

Նա մաշված էր խիստ, թոքերում կեզ հևոց:
Կյանքը մայրամուտ էր: Եվ օրն էր մայրամուտ,
նա իր դժնատես հողում չորոսկոր
սպանվելով ծառի փոսեր էր փորում:

Հողից դուրս կորզած քարերը մեծ ու փոքր,
խմբված մի կողմ ինչպես գերիների կույտ,
նայում էին թշնամու մութ հայացքով
մեռելի հանգիստ կյանքից իրենց զրկած մարդուն:

Իսկ փոսերը նայում էին նրան կնոջ սիրով,
գինեվետ կրքով կանչում էին՝ ներս մտնել-
և նա՝ բացված այդ փոքրիկ անդունդներով
շտապում էր տուն՝ քանի դեռ օրը չէր մթնել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#32  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:08

ՈՐՔԱՆ ՀԻՇՈՒՄ ԵՄ

Որքան հիշում եմ, մարմինս և հոգիս,
մեծ երազի ճանապարհին եմ ու տեղ չեմ հասնում...
հետս հին-մին բաներ են՝ ուրիշի լուսանկարների նման...
և նոր-նոր բաներ՝ ուրիշին պահ տված իրերի նման...

Ճակատիս մի ճանճ կա, որ ամառ-ձմեռ
ուզում է սողոսկել ճակատագրիս մեջ:
Ես գլուխս պատեպատ եմ խփում՝ որքան հիշում եմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#33  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:08

Ժամանակակից վեպ

Նրա տունն ավելի մեծ էր, քան դեմը ծնրած փողոցը,
նրա հրճվանքն ավելի ծանր էր, քան կարող էր կրել հոգնած սիրտը,
նրա ուզածն ավելին էր, քան ուներ այդ երկրի խեղճ ապագան,
որ գնում էր ու ետ նայում, սարսափելով ինչ-որ մեկից:

Ներկարարները ներկում էին նրա օրերը շլացուցիչ գույներով,
որից կուրանում էին նայողները ու երբեք չէին բուժվում-
արտասահմանը հոսում էր դեպի նա սրտամկանով հայրենիքի՝
բերելով գինու ծփանք, կանացի հողմ, ոսկու շշունջ, դիմացն արտահանում
աչքերին փչելու թոզ, «բարեկեցություն» և «առաջընթաց» եվրոպոիդ թխվածքներ՝
սահմանադրության պսպղուն թղթերով փաթեթավորված:
Նա ապրում էր օվկիանոսն ակոսող նավի վրա-
Հատակին աննշան մի ճեղք կար, որի մասին ոչ ոք չգիտեր,
ինչ-որ մեկից բացի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#34  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:09

Երեք ստրուկ և ոչ մի արքա

Երկու ստրուկ և մի արքա
Անապատով ճամփա ընկան,
Երբ տեղ հասան դարձել էին
Երեք ստրուկ - ոչ մի արքա:

Օ՜ ճանապարհ, քեզ հազար փառք,
Տեղ ես հասցնում ով ինչքան կա`
Ինչպես Աստծո ձեռքն էր հունցել
Երեք ստրուկ - ոչ մի արքա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#35  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:10

Անհնարինը` հնարավոր

Պապս ասում էր` էլ հնարավոր չէ`
Հալածվելով հոգսերի խայթող պարսից,
Հնարավոր չէ, մարդ կգժվի վերջը,
Ասում էր հայրս` գործից տուն գալիս:

Էսպես այլևս հնարավոր չէ,-
Ասել են արքա, ռամիկ ու նախարար,
Այդպես ասել են զոհը և դահիճը
Ու նայել իրար երես-շփոթահար:

Էսպես հնարավոր չէ` հայհոյում ենք թունդ,
Լցնում օղին, պառկում հոխորտալով...
Այսպես ծնվում, մեռնում ենք սերնդեսերունդ
Անհնարինը դարձրած հնարավոր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#36  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:10

***
Բարձրացա թաթերիս վրա,
Նայեցի պատից այն կողմ-չտեսա:

Աճեցի ինքս իմ միջից ցողունի պես բույսի,
Ձգվեցի վերև, վերև-չտեսա:

Մագլցեցի Բաբելոնի աշտարակն ի վեր,
Երկնքի սիրո ու պատժի մեջ նայեցի-չտեսա:

Գահավիժող վեմերի հետ տապալվեցի գետնին,
Գետնի վրայով սողում էր դեպի ինձ-տեսա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#37  Сообщение Harutin » 27 окт 2010, 22:10

***
Ասում եմ` ինչ էր առավոտը-
Մի բաժակ քաղցր թեյ էր, որ խմեցի շփշփոցով,
Մի կտոր գաթա էր` կեսը փշուր-փշուր թափվեց իմ շուրջ,
Խաղ էր խոտերի մեջ, հետո փարում մորս գրկին ու մի անուշ շունչ:

Ասում եմ` ինչ էր երեկոն-
Մայրս հուշիկ գնաց, խաղադաշտը ամայի է,
Գաթան կտրտած խնամքով ափսեի մեջ ոսկեհունչ,
Թեյը սառել է վաղուց, դուռը ծածկեք, դու՜ռը...
Ու մի ծանր արտաշունչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#38  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:36

ԵՐԵՔ ՍՏՐՈՒԿ ԵՎ ՈՉ ՄԻ ԱՐՔԱ

Երկու ստրուկ եւ մի արքա
Անապատով ճամփա ընկան,
Երբ տեղ հասան, դարձել էին
Երեք ստրուկ եւ ոչ մի արքա:

Օ~ ճանապարհ, քեզ հազար փառք,
Տեղ ես հասցնում ով ինչքան կա`
Ինչպես Աստծո ձեռքն էր հունցել
Երեք ստրուկ եւ ոչ մի արքա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Ղուկաս Սիրունյան

Сообщение:#39  Сообщение Harutin » 24 мар 2011, 23:38

ԵՐԻՑՈՒԿԻ ԹԵՐԹԸ

Երբ խանդավառ տղա էի,
առավոտյան շաղերի մեջ
քաղեցի մի երիցուկ՝
երիցուկից մի թերթն ընկած էր:

Երբ սիրուս հետ խմում էի վայելքների թունդ գավից,
երջանկության ձեռքով քաղեցի
մի երիցուկ,
երիցուկից մի թերթն ընկած էր:

Երբ պարտեզը խնամելուս համար
տերը ծերուկիս շքանշան տվեց
երիցուկի պատկերով՝
մի թերթն ընկած էր…

Երբ պարտեզից ելած ճանապարհ ընկա`
երիցուկները թողած աշխարհին,
թերթիկն ինձ հետ էր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ