СТАНЬ VIP

Ղուկաս Սիրունյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение Harutin » 18 сен 2010, 18:01

ՄԱՅՐՈՒՂՈՒ ԵԶԵՐՔԻՆ

Ծերունին եկել-դեմ էր առել մայրուղուն՝
թեք ընկած եզրասյան նման կանգնել եզերքին
ու ջրակալ աչքերով չափչփում էր դիմացի մայթը:
Ապա քնի մեջ խոսելու պես ասաց.
-Այստեղ բարակ արահետ էր, իսկ այս կողմը,
ճամփի մեջտեղն համարյա, կամ գուցե այնտեղ, ուր մոթելն է,
հնարավոր է քիչ ձախ, խաղատան տեղում,
ավելի ճիշտ մի քանի քայլ վերև, ուր մի կին է կանգնած,
քրքջում է, թե օգնություն կանչում, չեմ հասկանում,
ուրեմն այդտեղ քարափ կար,
անձրևին մտնում էինք տակը՝ դասագրքերը մեր ծոցը խցկած,
ոո չթրջվեն բոքոնի կտորներն արանքը,-
դպրոց էինք գնում հարևան գյուղ,-
քարափի դեմը վայրի շլորենի կար,
քերծվելով շլոր էինք քաղում աղջիկների համար,
նրանք ուտում էին ու պլստան կորիզներով խփում մեզ,
այ այսպես՝ բթով ու ցուցամատով սեղմած, կրակելու նման:
Որ առներ ճակատիդ է՝ կդաղեր ուղղակի...
Չար աղջիկներ էին, հա՜…

Ասացի՝ արի, քեզ անցկացնեմ այն կողմ:
-Չէ, ասաց, պետք չէ, այն կողմից եմ եկել...
-Բայց ինչո՞ւ պատմեցիր այս ամենը ինձ...
-Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչու պատմեցի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение Harutin » 18 сен 2010, 18:01

ԱՅՍՊԵՍ

Տանում են-բերում, բերում են տանում,
գարնան բերածը ամառն է տանում,
ամռան բերածը աշունն է տանում,
աշնան բերածը ձմեռն է տանում,
տանում են-բերում, բերում են-տանում...
Եվ այդ ամենը նույն պարտեզի մեջ
նույն ծառերի հետ, նույն այգեպանի–
և տանողն է ահեղ հոխորտում
և բերողն է հոխորտում անխիղճ...
Տանում են-բերում, բերում են-տանում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:05

Ցուրտ

Աշնանավերջի անձրև՝ մահապարտի անողորմ զարկ,
Անվրեպ գնդակներ երկնային դիրքերից արձակված,
Դրսում խունացած լույս, ներսում բարձրացող պաղ-
Մրսում են վերում՝ թավշուտներում ապահովության,
Մրսում են ցածում՝ մելամաղձի ճյուղերից կախ։

Մրսում են վեհերոտ քայլերը մանուկների
Եվ ճախրն է մրսում ծալված թևերում արծվի,
Մրսում է նա, որ պիտի գար ու չեկավ,
Մրսում է նա, որ եկավ ու չպիտի գար,
Մրսում են մեկնողները թիկնոցի մեջ հողի։

Մրսում են հերոսները, որոնց թողել են դրսում,
Ու ցրտից դարձել են անծանոթի արձաններ,
Նրանց փառքերն են մրսում պաստառներից կախ-
Լվանում է անձրևը պատերից անունները նրանց,
Որոնց նետած խաչափայտն է նեխում մայթերի վրա։

Ախ աշուն, աշուն... Ներկան է մրսում անշարժ ընկած
Լճափոսի մեջ ափից ափ քշվող տերևների վրա,
Դա նավարկում է կոչում գիտունների երգչախումբը,
Իսկ անտունները հիվանդ միզապարկն են պարպում վրան,-
Իրար կողքի մրսում են լացն ու կոմեդիան։

Թատրոնն է մրսում, վարագույրները տարել է քամին,
Դռան երկու կողմում դուրս է, մի բախեք իզուր։
Մրսում է այստեղ ամեն ոք, ամեն ինչ համատարած,
Անգամ ցուրտն է մրսում զենիթին թառած արևներից,
Որովհետև իսկականը կորել է, չի ծագում, չկա։

Ցուրտ է... Մաղում է անձրևը մտքի ու խղճի վրա
Անկարեկցության նոտաներով. Ո՞ւմն է այս աշունը,
Ինչո՞ւ չեն սաստում, բզկտում է մարդու հոգին անխնա։
Կյանքն անցնում է, իսկ ես դեռ մի լուր չունեմ ինձանից.
Չգիտեմ եկել եմ, թե՞ անցել եմ, թե դեռ պիտի գամ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:05

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Ամեն քեզ մոտ գալս՝ բանտարկությունից հետո
հորենական տան առաջ կանգնել է:
դուռը բացում է մայրս, որպես օրենք,
ես կարկամում եմ նախ, բառերը գլորում եմ բերանիս մեջ՝
վառելով միտքս ու լեզուս:

Հետո շարում եմ պատմություններս,
ու երբ դրանք նման են իրար վրա դարսված
ձմռան վառելափայտի, դու գրկում ես ուսերս
և գոհության արցունք թափում:

Երբեմն էլ տանը մարդ չի լինում,
չեն բացում դուռը...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:06

ՈՄԱՆՔ

Վազում են, թռչում, սլանում անհագ,
որ ամեն ինչից և ամեն ոքից ընկնեն առաջ,
անգամ մայր ժամանակից, անգամ
նետաձիգներից կյանքի ու նետերից մահվան:

Տե՛ս, որոշ օձեր ահա սողում են արդեն
սառույցների մեջ և ձյուների վրա,
երբ դեռ ամռան հետ հաշիվները կարգին չեն մաքրել,
երբ դեռ դիմացը մի ամբողջ աշուն կա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:06

ԳՐԱՌՈՒՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՅԱՆՈՒՄ

Հեքիաթից հեքիաթ թռչելիս
հազարան հավքի թևից
պոկվեց մի փետուր՝ օրորվելով եկավ
եղանակներից բզկտված բլուրների վրայով,
քաշված հերոսական օրերի վրայով, որոնցից հետո
կյանքը նմանվեց ցրտած սենյակի, խաղալով իջավ
քամու քշած վերմակների և մրսող մեջքերի վրայով,
քաղաքների տամկության վրայով, ուր բորբոսնեց մեր հայրերի ոսկին,
իջավ դեմս, որ վերցնեմ՝ մի քանի տող գրելու
այս աշխարհի տպավորությունների մատյանում:

Եվ ես գրեցի. «Փետուրն իսկապես հազարան հավքի է,
Ինչ որ լսեցի՝ նրա մասին էր,
իսկ հավքը չկար»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:06

ՍԱՐՍՈՒՌ ՈՒ ԶԱՐՄԱՆՔ

Ակադեմիկոս Կորոլյովը վերջապես կառուցեց
ջրածնային ռումբը, որի հնարավոր աղետների մասին
ամբիոնի մոտ ընթերակայի լեզուն կապ ընկավ...
Լուրը շրջեց մոլորակով մեկ,
հասավ նաև ամառանոցային այն բակը չքնաղ, ուր
ճոճաթոռին փռված գիտնականը թուլացրել էր նյարդերը
և արևի մեղմության տակ վայելում էր հանգստի թովչանքը:

Տան առաջի ծաղկամարգերից մի մրջյուն դուրս եկավ
մանրաշխարհի երևելիների ուղեկցությամբ շարժվեց դեպի ճոճաթոռը Կորոլյովի,
նա խիզախորեն բարձրացավ վեր՝ մեղմ լույսերում
նիրհող իմաստուն դեմքն ու մի հուժկու ապտակ դրոշմեց վրան:

Գիտնականը շշմեց ահեղ հարվածից, գրեթե ուշակորույս ընկավ թիկնակին,
նվաղած հայացքով փնտրեց հանդուգնին, չտեսավ
ոչինչ և կատարվածը համարեց գերլարումից եկող ցավագին նոպա:

Իսկ մրջյունը գնաց, ծաղկանոցի թփերի միջով կորավ ինչ որ տեղ...
Հայտնվեց երկու օր անց, երբ պայթում էին խնձորենու
բողբոջները, իսկ հարևանի պատուհանից հորդում էր Բեթհովենի
կախարդանքը: Մրջյունը բարձրացավ ճոճաթոռով, այս անգամ թեքեց
ճանապարհը, գնաց դեպի գիտնականի թիկունքը, անցավ նրա
մաշկի տակ ու վազեց մեջքով մեկ որպես սարսուռ ու զարմանք...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:07

ԵՐԿՈՒ ՄԱՐԴ, ԵՐԿՈՒ ԹԻԹԵՌ ՈՒ ԵՐԿՈՒ ՔԱՌԱՏՈՂ

-Ինչի՞դ են պետք ձմռան կեսին
թիթեռորսիչ այս ցանցերը,
նետի՛ր տղաս, սահնակդ ա՛ռ,
սահիր ձյունե սահանքներով:

Վաղ գարնանը, երբ ետ եկան ծաղիկները,
կյանքը խայտաց արևի տակ,
տղաս կանչեց.-Հայրիկ, նայիր, երկու թիթեռ ի՞նչ են բերում:
-Թիթեռորսիչ ցանցերն են քո բռնած բերում: Ել, ընդունիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:07

Հուշերում և իրականում

Փայտե հին դարպասը,-հուշերումս,-կանգնել է դեմս՝
Գոտիներն ու գամերը խարխլած մեռնող փայտերում,
հսկա կողպեքը գրկած երևակայական բարուրի նման
ցնորված պառավ է, որ չի ուզում ետ գնալ,
բացվել է իմ առաջ գեթ մի ակնթարթ և ճչում-ճռնչում է՝
«չգիտեմ, չգիտեմ», իսկ ես,-իրականում,-
ուզում եմ իմանալ՝ ի՞նչ եղավ Մովսես Սիրունյան անվանյալ պատվական մարդը,
պապս այսինքն, որ երգում էր Մշո դաշտի գեղեցկության մասին,
ի՞նչ եղավ Խաթուն մեծ մայրս, որ աղոթելիս արտասվում էր ցնծագին,
ի՞նչ եղան հորաքույրերս ազնվազարմ, հորեղբայրներս՝ բարի խենթեր,
ի՞նչ եղան ծնողներս՝ անհաշտ սիրահար, ի՞նչ եղան արդյոք
քույր-եղբայրներս մորեխների նման ոստոստուն,
ի՞նչ եղան հյուրերը մեծաքանակ և իսկապես ի՞նչ եղան
էն մի քանի բաները, որ պահել եմ ներսի պուճախներում:

Հարցումներիս ի պատասխան,-հուշերումս և իրականում,-
գունաթափ թսկած գնդակն իմ մանկական ծանրորեն գլորվելով
գալիս է հեռվից ու թրըմփ ընկնում առվի տիղմի մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Ղուկաս Սիրունյան

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:08

Մի ծանր բաճկոն` ընկած մութ նրբանցքում

Նա հարցական նշան էր՝ կլորիկ, սիրուն
գլուխը խոնարհ մտցրած կրծքի տակ
և գլորվում էր քաղաքում որպես մի «ինչու»,
որին պարտ չէր ոչ մեկը պատասխան տալ:

Մի «ինչու» էր նրա գտածը այս աշխարհում,
կորցրածն էր «ինչու» թե լույսի, թե խավարի աչքում,
«ինչու» դարձավ կինը, որ եկավ ձմռանը
և մեկնեց գարնանը որպես զույգ «ինչու»:
«Ինչու» էր խոսքը, որ ասաց քամու ականջին,
«ինչու» էր չասվածը՝ դարակում պահած փամփուշտ,
«ինչու» էր քաղաքը, որ շպրտեց նրան որպես ծանր բաճկոն
թեթև փախչելու համար նրբանցքներով մութ:

«Ինչու» է այս գրվածքը, «ինչու» է հեղինակը
այս առավոտի մեջ, որ բացվել է ոսկեցոլ
և դանդաղ, ումպ-ումպ, հերը անիծած,
պիտի դառնա փափուկ, անշառ «ինչու»-երեկո:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ