СТАНЬ VIP

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение Harutin » 18 июн 2011, 23:45

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Ghukas Sirunyan.jpg
Ghukas Sirunyan.jpg (6.22 кб) Просмотров: 1287
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Сообщение Harutin » 18 июн 2011, 23:46

ԾՈ­ՎԻ ՄԵՋ ԳԻ­ՇԵ­ՐՈՎ


Երեք ըն­կեր­նե­րով` խույս տա­լով իրենց չո­րուկ երկ­րի խաշ­ող հու­լի­սից, գր­պան­նե­րը մի քիչ փող, սրտ­նե­րում անո­րոշ երա­զանք, հայտն­վել էին ծո­վա­փում: Նրանք ցե­րեկ­նե­րը խմում էին զո­վաց­նող ռես­տո­րան­նե­րում, բլբլ­աց­նում սի­րու­նա­տես մա­տու­ցո­ղու­հի­նե­րի հետ և ապա սուզ­վում ետ­ճաշ­յա անուշ մրա­փի մեջ: Նրանք սի­րում էին լո­ղալ գիշ­ե­րով, երբ լո­ղա­փում ոչ­ ոք չկար: Մխրճ­վում էին ծո­վի վիթ­խա­րի մարմ­նի մեջ` վա­յե­լե­լով ջրի ու երկն­քի խորհր­դա­վո­րու­թյու­նը` լց­ված հա­մա­տա­րած ան­դոր­րով, որի մասն էր կազ­մում նաև երե­քի թև ու ոտի հա­նած հա­մա­չափ չլմ­փո­ցը: Նրանց թի­կուն­քում առ­կայ­ծում էին առող­ջա­րա­նա­յին քա­ղա­քի լույ­սե­րը` զվար­ճա­վայ­րե­րի` երևակա­յու­թյու­նից դուրս ձգ­վող գայ­թակ­ղու­թյան ու հրա­պու­րան­քի թևերով...
Ծով գա­լու եր­րորդ օրն էր: Երե­քից մե­կը ասաց` լո­ղանք թույ­լատ­րե­լի սահ­մա­նից այն կողմ: Ով ասաց, միտքն ումն էր` կարևոր չէ: Իսկ կա­րե­լի՞ է այն կողմ,- հենց այն­պես, առանց առար­կու­թյան երան­գի հարց­րեց մյու­սը: Երե­քից մե­կը ասաց` այն­տեղ է իս­կա­կան ծո­վը, այս­տեղ ծո­վափ է, ոտ­նա­տակ եղած, ճմրթ­ված ջուր: «Ճմրթ­ված ջրի» վրա ծի­ծա­ղե­ցին ու ան­խոս հա­մե­րաշ­խու­թյամբ հա­տե­ցին թույ­լատ­րե­լի­ու­թյան սահ­մա­նը գծող լո­ղան­նե­րի շար­քը: Նրանք լո­ղում էին ան­հա­սա­նե­լի­ին հաս­նե­լու, ան­չա­փե­լին չա­փե­լու խի­զախ մղու­մով: Քիչ է ասել թե լո­ղում էին: Նրանք ծո­վի մեջ թեթևորեն զբոս­նում էին, իրար վրա ջուր թռց­նում ու մի կողմ փախ­չում` ճա­յե­րի պես ճխա­լով: Նրանք ու­սա­նող էին և երեք տա­րի պա­րա­պել էին լո­ղի խմբա­կում, նույ­նիսկ առաջ­նու­թյան հաղ­թողի վկա­յա­կան­ներ ու­նե­ին և հա­վա­նա­բար չեմ­պի­ոն­ներ կդառ­նա­յին, եթե նրանց ծնող­նե­րը չհիշ­եց­նե­ին, որ ջրից բա­ցի նրանք դա­սեր էլ ու­նեն և իրենց ապա­գան լո­ղը չէ: Երե­քից մե­կը խարտ­յաշ էր` սլա­վո­նի դեմ­քով, մյու­սը` սև, գրե­թե նեգ­րի խու­ճու­ճու­թյան մա­զեր ու­ներ և եր­բեք կա­րիք չէր ու­նե­նում սան­րի: Եր­րոր­դը կար­ճա­հա­սակ էր` լայն թև-քի­կուն­քով, փա­կա­գիծ ոտ­քե­րով և նա­յե­լիս կա­րե­լի էր կար­ծել, թե մի ան­սո­վոր մե­քե­նա սրան սեղ­մել, բե­րել է այս անբ­նա­կան չափ­սին:
- Խու­ճուճ,- ասաց սլա­վո­նը,- Նա­տաշ­ան քեզ նեգ­րի տեղ դրեց:
- Հա­րուստ նեգ­րի,- ասաց Կար­ճը,- թե չէ չէր ժա­մադր­վի:
- Էլի սկ­սե­ցի՞ք,- շին­ծու նե­ղա­ցավ Խու­ճու­ճը:- Ես նրան ասա­ցի բաս­կ էր:
- Ճա­նա­չո՞ւմ էր բաս­կե­րին:
- Չէ հա, չգի­տեր, ասա­ցի Իս­պա­նի­ա­յում ապ­րող հա­րուստ ժո­ղո­վուրդ է: Հայրս հա­զար հատ ձկ­նոր­սա­նավ ու­նի:
- Հա­մար­յա ճիշտ ես ասել,- ծի­ծա­ղեց Սլա­վո­նը:- Ապա­ցուց­ված է` բաս­կե­րը հին հա­յեր են, էդ մեկ, հայրդ էլ ավ­տո­բուս­նե­րի պար­կի տնօ­րենն է` էդ էլ քեզ ձկ­նոր­սա­նա­վե­րը:
- Ասում ես ո՞ւր ես տա­նե­լու Նա­տաշ­ա­յին, ով չէր գա­լիս Սլա­վո­նի­ա:
- Ինքն է տա­նե­լու,- ասաց Խու­ճու­ճը:
- Կարճ ասած` էգուց քո գոր­ծը գլուխ կգա: Շատ լա­վիկն է, բայց տա­տի­կից պի­տի պո­կես:
- Քո շնոր­հիվ,- քրք­ջաց Կար­ճը,- տա­տին կզ­բա­ղեց­նես: Մեկ է` աղ­ջիկ­նե­րը քեզ հետ չեն գա` մտա­ծե­լով, որ աղ­քատ ռուս ու­սա­նող ես, տե­ղովդ սլա­վոն ես:
- Գոր­ծիդ մնա, Կարճ­լիկ,- ասաց Սլա­վո­նը,- իմին տես­նես` ծա­ռիցդ ցած կընկ­նես:
- Էդ ե՞րբ հասց­րե­ցիր:
- Ամե­րի­կու­հի է, ախ­պերս, ամե­րի­կու­հի, ազատ աշ­խար­հի ծնունդ: Գնա­ցինք առաջ:
Աստ­ղա­լից եր­կին­քը ծո­վի հա­կա­պատ­կեր ծովն էր, դարձ­յալ խո­րու­թյուն շն­չող: Եր­կու վիթ­խա­րի­ու­թյուն­նե­րի դրոշ­մը հո­գու մեջ և մարմ­նի վրա` ար­բեց­նում էր նրանց երի­տա­սարդ սր­տե­րը:
Կար­ճա­հա­սա­կը փո­խեց լո­ղաձևը և պառ­կեց մեջ­քի վրա: Սևամուռ երկն­քի աստ­ղա­ցոլ­քը ասղն­տեց նրա աչ­քե­րը: Նա ճպճ­պաց­րեց կո­պերն ու վի­զը դար­ձրեց ձախ, ապա աջ, նա­յեց ու­ղիղ:
- Տղերք,- գո­ռաց,- ո՞ր կողմն է քա­ղա­քը:
Ըն­կեր­նե­րը, ար­բուն­քի մեջ թաղ­ված` չլ­սե­ցին Կարճ­լի­կի կան­չը և շնաձկ­նե­րի նման սու­րա­ցին առաջ` թրա­տե­լով ջու­րը:
- Տղերք,- գո­ռաց Կար­ճա­հա­սա­կը աղեր­սա­լի ձայ­նով,- քա­ղա­քի լույ­սե­րը չեն երևում, ո՞ւր մնաց քա­ղա­քը:
Առջևում ճողփ­յու­նը դա­դա­րեց: Ըն­կեր­նե­րը կանգ առան: Նրանք պտտ­վում էին իրենց առանց­քի շուրջ, փնտ­րում քա­ղա­քի լույ­սե­րը: Չորս բո­լո­րը հա­մա­տա­րած խա­վար էր: Ինչ­-որ լույ­սեր էին առ­կայ­ծում` երկն­քի աստ­ղե­րի նման ան­հու­սա­լի­ո­րեն հե­ռու: Դրանք կամ նա­վեր էին, կամ աստ­ղե­րի ար­տա­ցո­լանք ջրի մեջ:
- Դե մեր ետևում կլի­նի քա­ղա­քը, ետ լո­ղանք,- ասաց մե­կը:
- Իսկ ո՞րն է ետևը, մենք հենց նոր շու­ռու­մուռ եկանք, կորց­րինք ետևն ու առա­ջը:
- Կա­րող է ան­ցել ենք Թուր­քի­ա­յի սահ­մա­նը: Ոտով-գլ­խով կո­րանք:
- Բե­րանդ խե­րով բաց. մենք հո հր­թիռ չենք. տա­սը րո­պե հա­զիվ լի­նի, որ լո­ղում ենք:
- Ինչ ես խո­սում, մի ժա­մից ավելի է:
- Թե­կուզ եր­կու ժամ: Անհ­նար բան է Թուր­քի­ա հաս­նե­լը:
Նրանք ժո­ղով­վել էին իրար գլ­խի, քիթ քթի կանգ­նել էին` մի­ան­գա­մից սար­սա­փազ­դու դար­ձած ջրան­դուն­դի եզ­րին ու դո­ղաց­նում էին:
Ո՞ւմ գա­ղա­փարն էր ան­թույ­լատ­րե­լի­ու­թյան սահ­մանն անց­նե­լը:- Կափ­կա­փե­լով հարց­րեց Սլա­վո­նը:
Պա­տաս­խան չե­ղավ: Նո­րից կրկ­նեց հար­ցը, դարձ­յալ լռու­թյուն:
- Խու­ճուճ, դո՛ւ մեզ հուշ­ե­ցիր:
- Ին­չո՞ւ ես, և ոչ թե դու կամ Կար­ճը:- Ես այս­պի­սի հի­մար ռիս­կի կյան­քում չեմ դի­մել: Ես էլ եմ ապուշ, ին­չո՞ւ մորս չլ­սե­ցի, չգ­նա­ցի Աղ­վե­րան:
- Վա՜յ, մա­մա ջան, էլ քեզ չեմ տես­նի,- նրա կաղ­կան­ձի նման­վող լա­ցը թու­լաց­րեց մյուս եր­կու­սի նյար­դե­րը: Զգա­ցին, որ վա­խը պաշ­ա­րում է ամ­բողջ մար­մի­նը և դժ­վա­րա­նում են մնալ ջրի երե­սին: Կար­ճը քա­ջու­թյուն ցու­ցա­բե­րեց` ասե­լու,- ին­չո՞ւ ենք խու­ճա­պի մատն­վում, մի դուռ կբաց­վի, դի­մա­նանք:
- Ո՞նց դի­մա­նանք, ոտ­քերս փայ­տա­նում են,- լա­ցը շա­րու­նա­կեց Խու­ճու­ճը:
- Լո­ղանք,- ա­սաց Կար­ճը,- համ մկան­նե­րը կաշ­խա­տեն, համ էլ...
- Համ էլ ի՞նչ:
- Համ էլ կա­րող է ափի ուղ­ղու­թյամբ գնանք:
- Ես մինչև ափը չտես­նեմ, չի­մա­նամ ուր եմ լո­ղում, ձեռ ու ոտս չեն աշ­խա­տի: Չեք հա­վա­տում, որ հա­զիվ եմ ջրի երե­սին մնում: Մի բան ասեք, մենք կփրկ­վե՞նք...
- Ձենդ կտ­րիր, Սլա­վոն, հո կնիկ չես: Բռ­նիր Խու­ճու­ճի ու­սե­րից, ես էլ, ըհը, ձեր եր­կու­սի ու­սե­րից, վեր­վե­րի պա­րի նման... գնա­ցինք, պա­րում ենք... Դու ամե­րի­կու­հի ու­նես քեզ սպա­սող, հլը Ամե­րի­կա ես գնա­լու:
Կար­ճի մտ­քով ան­ցավ Սլա­վո­նի հո­գու հետ խա­ղալ: Ու­զեց հարց­նել, որ եթե Սլա­վո­նը գնա Ամե­րի­կա, շատ մեծ փո­ղեր աշ­խա­տի այն­տեղ, կու­ղար­կի՞ իրեն կա­դի­լա­կի մի յու­ղի պոմպ, իսկ հե­տո ամեն ամիս մի մաս, մինչև որ ավտ­մե­քե­նան հա­վա­քի պրծ­նի: Չհարց­րեց, քա­նի որ Խու­ճու­ճը ան­դա­դար կափ­կա­փում էր: Իսկ Սլա­վո­նը ծպ­տուն չէր հա­նում, վա­խե­ցավ, զգաց, որ իր ատամ­ներն էլ սկ­սում են չխկչխ­կալ: Լե­զուն ար­նե­լու աս­տի­ճան կծեց: Բնազ­դա­բար գի­տակ­ցեց, որ ին­քը իրա­վունք չու­նի թու­լա­նա­լու, կկոր­ծան­վեն: Չնա­յած որ իրենց ըն­կե­րու­թյան մեջ առաջ­նոր­դի դեր եր­բեք չի ու­նե­ցել: Նույ­նիսկ իրեն չեն էլ հարց­րել մի բան նա­խա­ձեռ­նե­լիս: Ին­քը կուր­սում ոչն­չով աչ­քի չընկ­նող մեկն է` չհաշ­ված տգեղ կեր­պա­րան­քը, անբ­նա­կա­նո­րեն կարճ մատ­ներն ու մի տե­սակ ոլոր­ված, ձվածիր ոտ­քե­րը: Հիշ­ո­ղու­թյու­նից տհա­ճու­թյան զգա­ցում արթ­նա­ցավ մե­ջը, և նա մատ­նե­րով ուժգ­նո­րեն սեղ­մեց ըն­կեր­նե­րի ու­սագ­լուխ­նե­րը, իսկ ոտ­քե­րը ամ­բողջ ու­ժով ցն­ցեց ջրի մեջ: Ծաղ­րու­ծա­նակ­ված ձեռն ու ոտը ամուր էին և դրա­նից թույլ ժպիտ գծագր­վեց Կար­ճի դեմ­քին:
- Մենք չենք մեռ­նի,- ասաց Կար­ճը:- Խու­ճուճ, դու քնա՞ծ ես,- ցն­ցեց Խու­ճու­ճի թևը:
- Ես մեր տանն եմ, ես... պառ­կած եմ մեր բազ­մո­ցին...
- Խու­ճուճ, խել­քի արի, ձգիր մատ­ներդ, ոտ­ներդ շար­ժիր... Սլա­վոն, սկ­սե­ցինք, դե. դե... պա­րում ենք... Սլա­վոն, քեզ ի՞նչ եղավ, ին­չո՞ւ ես ճլո­րել... ձեզ բան ասա­ցի, չէ՞, պա­րում ենք...
Կար­ճը հա­մոզ­վե­լով, որ ըն­կեր­նե­րը կորց­նում են ինք­նա­տի­րա­պե­տու­մը, մտա­ծեց` նրանց հար­կա­վոր է են­թար­կել իր կամ­քին, հա­նել խու­ճա­պից: Հս­տակ չի­մա­նա­լով` դա ինչ­պես անել` Կար­ճը կր­կին ուժգ­նո­րեն սեղ­մեց նրանց ու­սագ­լուխ­նե­րը, ան­կախ իր կամ­քից հան­կարծ վիթ­խա­րի մի ոռ­նոց ար­ձա­կեց` հա­ծա­նա­վի շչա­կի պես հզոր ու սուր և եր­կու ձեռ­քե­րը մի­ա­ժա­մա­նակ թող­նե­լով` ապ­տակ­ներ հասց­րեց տղեր­քի այ­տե­րին: Արդ­յուն­քը ապ­շե­ցու­ցիչ էր: Սրանք սթափ­վե­ցին անէ­աց­ման վի­ճա­կից ու սկ­սե­ցին ձեռ ու ոտին տալ: Կար­ճը հրա­հան­գեց.
- Լավ է, լավ է, շա­րու­նա­կում ենք նույն կերպ... Խու­ճուճ, տե­ղումդ մնա, Սլա­վոն, կպիր նրան: Աշ­խա­տեք ձեռ ու ոտով... հո դուք դոդ չեք, ասածս նո­րու­թյո՞ւն է... յոթ տա­րի առաջ եք սո­վո­րել, այ­բու­բե­նի պես բան է... դե, դե, հետևեք ինձ:
Կար­ճը հա­մոզ­վեց, որ գոր­ծը լավ է ըն­թա­նում, ըն­կեր­նե­րը դուրս եկան հո­գե­կան ան­հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից և ար­դեն հան­գիստ կեր­պով կա­րող են մնալ ջրի երե­սին:
- Սլա­վոն, ո՞նց ես,- հարց­րեց Կար­ճը:
Սլա­վո­նը լուռ էր:
- Բան հարց­րի, պա­տաս­խան տուր,- գո­ռաց Կար­ճը:
- Լավ եմ,- խզ­ված, ժան­գոտ ձայ­նով ասաց Սլա­վո­նը:
- Խու­ճուճ, դու ո՞նց ես:
- Լավ եմ, ծնոտ­նե­րը շխկշխ­կաց­նե­լով ասաց Խու­ճու­ճը:
- Բա դուք մա՞րդ եք,- գո­ռաց Կար­ճը, բա դուք ըն­կե՞ր եք: Ես ձեր հա­լը հարց­նեմ, դուք իմը չէ՞: Սլա­վոն, առա­ջի­նը դու հարց­րու:
Լռու­թյուն:
- Սլա­վոն, հարց­րու` Կարճ, ո՞նց ես,- գո­ռաց Կար­ճը ուժգ­նո­րեն ցն­ցե­լով Սլա­վո­նի ու­սը:
- Կարճ, ո՞նց ես,- հարց­րեց Սլա­վո­նը:
- Հրաշ­ա­լի: Լո­ղա­նում եմ Սև ծո­վի ամե­նա­լավ ծո­վա­փին: Էլի հարց տուր:
- Ի՞նչ հարց տամ,- հա­զիվ լսե­լի ասաց Սլա­վո­նը:
- Հարց­րու` էսօր ի՞նչ ծրագ­րեր ու­նեմ:
- Էսօ՞ր:
- Հա, էսօ՛ր:
- Էսօր ի՞նչ ծրագ­րեր ու­նես:
- Ծո­վից հե­տո գնա­լու եմ բար, սա­ռույ­ցով վիս­կի եմ խմե­լու, կա­րող է գա­րե­ջուր էլ խմեմ, նա­յած տրա­մադ­րու­թյան: Լավ, հի­մա հերթը Խու­ճու­ճինն է: Խու­ճուճ, հարց­րու:
- Ի՞նչ,- կափ­կա­փե­լով ասաց Խու­ճու­ճը,- ի՞նչ հարց­նեմ:
- Դու ներ­կա չե՞ս, չե՞ս լսում մեր զրույ­ցը, և հե­տո էլ վերջ տուր էդ դո­ղո­ցիդ: Դե հարց­րու` Կարճ, ո՞նց ես:
Որոշ դա­դա­րից հե­տո, հա­վա­նա­բար դո­ղը հաղ­թա­հա­րե­լու տա­ռա­պան­քից դուրս գա­լով` հա­զիվ լսե­լի ձայ­նով Խու­ճու­ճը հարց­րեց.
- Կարճ, ո՞նց ես:
- Լավ եմ,- պա­թո­սով ասաց Կար­ճը, որին լի­ո­վին հա­մա­կել էր ըն­կեր­նե­րին հույս և առույ­գու­թյուն ներ­շնչե­լու դե­րը: Սա­կայն այդ պա­հին ինքն էլ չի­մա­ցավ` որ­տե­ղից եկավ պա­թե­տիկ տո­նը: Մտ­քի ծայ­րով հաս­կա­ցավ, որ դա ծն­վեց իր ահից:
- Հի­մա հարց­րու` ի՞նչ ծրագ­րեր ու­նեմ էսօր, ծո­վից հե­տո,- ձայ­նի ինք­նավս­տահ շեշ­տով փոր­ձեց ոչն­չաց­նել ներ­սում ձվադ­րած ահը:
- Կա՛րճ, էսօր ծո­վից հե­տո ի՞նչ ծրագ­րեր ու­նես:
- Խու­ճու­ճիս ասեմ,- նա­խան­ձը շար­ժե­լու պես դան­դաղ սկ­սեց Կար­ճը,- գնա­լու եմ բար, պատ­վի­րե­լու եմ եր­կու բա­ժակ վիս­կի, սա­ռույ­ցով:
- Բա Սլա­վո­նին ասա­ցիր մի բա­ժակ:
- Միտքս փո­խե­ցի, եր­կու բա­ժակ, ամե­նա­թանկ վիս­կի­նե­րից, հե­տը հնա­րա­վոր է գա­րե­ջուր ու մի լավ աղ­ջիկ, բա­րում կա, վճա­րով: Խու­ճուճ, էս­տեղ խան­գա­րող մի բան կա, չգի­տեմ` ասե՞մ, թե՞ չա­սեմ:
- Ասա, Կա՛րճ, ասա,- ար­դեն խու­ճա­պը մո­ռա­ցած, ապա­գա­յի հան­դեպ որոշ­ա­կի հե­տաքրք­րու­թյուն ցու­ցա­բե­րե­լով ասաց Խու­ճու­ճը:
- Մտադ­րու­թյունս իրա­գոր­ծե­լու հա­մար պետք կլի­նի իմ մո­տա­վոր հաշ­վար­կով հար­յուր դո­լար:
- Ես կտամ, Կարճ, իհար­կե կտամ, թող դուրս գանք էս անիծ­յալ ծո­վից, ավե­լին կտամ, բո­լոր փո­ղերս կտամ, ինձ ոչինչ պետք չի:
- Խոս­տա­ցար, Խու­ճուճ, խոս­քիդ տերն ես մնա­լու: Սլա­վոն, դու էլ վկա:
- Ես վկա եմ,- ասաց Սլա­վո­նը նկա­տե­լի ձայ­նի աշ­խու­ժու­թյուն ար­տա­հայ­տող ձայ­նով:
- Դե գի­տեք ինչ, կա­րող եմ ձեզ էլ տա­նել հետս: Ինձ չեք խան­գա­րի: Մեծ բար է, հիշ­ում եք, անց­յալ տա­րի եղել ենք: Կու­զեք կնս­տենք մի­ա­սին, կու­զեք` առան­ձին- առան­ձին: Այս վեր­ջին բա­ռի վրա Սլա­վոնն ու Խու­ճու­ճը սեղմ­վե­ցին Կար­ճի շուրջ` կառ­չե­լով նրա թևերից ու գրե­թե մի­ա­բե­րան աղա­ղա­կե­լով` մի­ա­սի՛ն, մի­ա­սի՛ն:
- Լավ,- ասաց Կար­ճը,- կնս­տենք մի­ա­սին: Հի­մա որոշ­եք, թե ով ինչ և ինչ­քան է խմե­լու:
- Եկեք չտար­բեր­վենք իրա­րից,- ասաց Սլա­վո­նը,- բո­լորս էլ վիս­կի խմենք, սկզ­բում մի-­մի բա­ժակ, հե­տո կտես­նենք:
- Հա­մա­ձայն եմ,- ասաց Խու­ճու­ճը:
- Ու էդ բո­լո­րը հա­րուստ նա­վա­տեր բաս­կի որ­դու հաշ­վին:
Կար­ճը ծի­ծաղ հիշ­եց­նող մի ձայն հա­նեց: Ար­ձա­գանք չե­ղավ: Տղա­ներն ամ­բողջ ժա­մա­նակ պտտ­վում էին տե­ղում` սև անո­րոշ­ու­թյան մեջ լույ­սի մի նշույլ փնտ­րե­լու հույ­սով: Հա­մա­տա­րած խա­վար էր` ձյու­թի սևու­թյամբ:
- Հը, Բասկ, սր­տովդ չէ՞ առա­ջարկս,- ասաց Կար­ճը, նկա­տե­լի­ո­րեն հրճ­վե­լով Խու­ճու­ճի հա­մար գտն­ված նոր անու­նով:
- Հա­մա­ձայն եմ,- ասաց Խու­ճու­ճը:
- Դե, ու­րեմն, պատ­վի­րում եմ,- ասաց Կար­ճը:- Է՜յ, մա­տու­ցո՛ղ, մեզ երեք վիս­կի բե­րեք, սա­ռույ­ցով, շոտ­լան­դա­կան, ամե­նա­թան­կե­րից: Նաև հա­վա­յան սի­գար: Սի­գար չու­նե՞ք... ափ­սոս, ինչ վատ եղավ: Տղերք, գու­ցե գնանք ու­րիշ բար, այս­տեղ մի տե­սակ լավ չէ, աղ­ջիկ­ներ էլ չկան... Հը՞, ի՞նչ կա­սեք, չգ­նանք...
Կար­ճը լսեց, որ ըն­կեր­նե­րը հե­կե­կում են:
- Ձեզ ի՞նչ եղավ,- շշու­կով հարց­րեց:
Պա­տաս­խան չհն­չեց:
- Ձեզ ի՞նչ եղավ,- ավե­լի բարձր հարց­րեց Կար­ճը,- կտ­րեք ձայ­ներդ: Ես կա­տակ չեմ անում, մենք բա­րում ենք:
- Գո­նե լույ­սը շուտ բաց­վեր, նա­վե­րը մեզ նկա­տե­ին,- հեծկլ­տաց Բա­սկը,- մինչև լույս չենք դի­մա­նա... եթե ափից շատ ենք հե­ռա­ցել, կա­րող է շնաձ­կան փայ էլ դառ­նանք:
- Հո չա­սա­ցիր,- սաս­տեց Կար­ճը,- Սև ծո­վում շնա­ձուկ չկա, խե­լոք: Բա չե՞ս լսել, եր­կու տա­րի առաջ էս­տե­ղի շնաձկ­նե­րը խեղդ­վե­ցին:
- Ձեռ մի առ, Կարճ,- լա­ցա­կու­մած ասաց Սլա­վո­նը,- շնա­ձու­կը ջրում կխեղդ­վի՞: Հո կով չի շնա­ձու­կը:
- Ասածս իհար­կե, կա­տակ էր, բայց ես հաս­տատ գի­տեմ, կար­դա­ցել եմ մի տեղ, որ էս ծո­վում շնա­ձուկ չկա,- ասաց Կար­ճը: - Ափ­սոս, որ չեմ հիշ­ում, թե որ­տեղ եմ կար­դա­ցել:
Ծո­վի խոր լռու­թյու­նը կար­ծես թե խախտ­վել էր և պար­զո­րոշ լս­վում էր ալիք­նե­րի ճողփ­յուն: Կար­ճը լա­րեց ուշ­ա­դրու­թյու­նը. այդ­պի­սի ձայ­ներ ծո­վը հա­նում է ափի մոտ:
Հենց այդ վայրկ­յա­նին նրանց աչ­քե­րի առաջ, հս­կա­յա­կան տա­րա­ծու­թյան վրա վառ­վե­ցին լույ­սեր, փր­կա­րար աշ­խար­հը վե­րա­դար­ձավ ան­հայ­տու­թյու­նից: Երեք ըն­կեր, իրար ու­սե­րի կառ­չած, ջրի մեջ, հա­մար­յա ափի մոտ: Նրանք ձգե­ցին ոտ­քե­րը և կանգ­նե­ցին ավա­զի վրա: Աչ­քե­րի առաջ հա­րա­զատ ծո­վափն էր` հյու­րա­նոց­նե­րով, ռես­տո­րան­նե­րով, զվար­ճատ­նե­րով: Նրանք քայլ արե­ցին դե­պի լույ­սե­րը: Նման էին ամո­թա­լի գե­րու­թյու­նից դար­ձող­նե­րի: Մի քա­նի քայլ անե­լուց հե­տո Սլա­վոնն ու Խու­ճու­ճը փռ­վե­ցին ավա­զին: Կար­ճը առա­ջա­ցավ` կան­չե­լով.
- Ետ մի մնա­ցեք, գնում ենք բար: Բասկ, հետդ փող վերց­րու, վճա­րե­լու ես:

* * *
Վթա­րի պատ­ճա­ռով ծո­վա­փի լույ­սե­րը ան­ջատ­վել էին ըն­դա­մե­նը տա­սը րո­պե:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ