ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գևորգ Սնխչյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գևորգ Սնխչյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:15

Գևորգ Սնխչյան

Gevorg Snkhchyan.jpg
Gevorg Snkhchyan.jpg (10.66 кб) Просмотров: 329


Բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ Գևորգ Սնխչյանը ծնվել է 1950թ. Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Աշխատել է Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմիններում, եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի նախագահի աշխատակազմի ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետի տեղակալ: Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահը և համանուն տարեգրքի խմբագիրն է: Բանաստեղծական երկու ժողովածուների հեղինակ է: Գրում է նաև արձակ ստեղծագործություններ, զբաղվում թարգմանական, լրագրողական աշխատանքով: Վրաստանի Հայերի միության վարչության անդամ է: Պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գևորգ Սնխչյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:15

Թավշալաթե պուպրիկ

...Խաբմունք յիմարութեան և խաղալիք տղայականք...
Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության»



Տառապանքներիս ճնշող ծանրության
Ճորտն էի... և արդ
Ստրուկն եմ անդեմ,
Հիմարացել եմ ու հիմարի պես
Թողնում եմ, որ ինձ անվերջ համետե՜ն...
Ավանակվե՜լ եմ,
Դարձել եմ գրաստ:
Ում հարկավոր եմ, նստում են վրաս,
Ո՛չ քեֆս են հարցնում,
Ո՛չ իսկ՝ քիչ բարձում:
Ում պետք եմ գալիս, կողքին պիտ լինեմ,
Վշտին՝ կարեկից,
Գործին՝ հարեհաս:
Խաբո՜ւմ են,
Եվ ես թողնում եմ... խաբե՜ն,
Կարծես չեմ զգում,
Որ վերածվում եմ խաղատիկնիկի:
Ու պուպրիկի պես
Սրա կամ նրա կոպիտ ձեռքերում
Խունանում եմ ու մաշվում օրեցօր՝
Ճխլտված գլխով,
Պոկված ձեռ-ոտով...
Անկմա՛խք, ախտո՛տ,
Անխնա՛մ, աղտո՛տ:
Հիմարացե՜լ եմ...
Պճնված թավշե ցոլուն հանդերձով՝
Այլ տիկնիկներին համահավասար,
Զուգաշար թիկնած փափուկ նստոցին՝
Չէի՜ մտածում
Եվ չէի՜ կարծում,
Որ ես շինված եմ ոչ թե բազմելո՛ւ,
Այլ տիվ ու գիշեր բանելո՜ւ համար,
Անկախ նրանից՝
Ուզում եմ, թե՞ ոչ ինձանով խաղան,
Ճմրթե՛ն,
Պատռե՛ն,
Ապա հագեցած՝ մի կողմ շպրտեն...
Հիմարացե՜լ եմ...
Ուրիշի համար անվերջ բանելով,
Ուրիշի բեռը անվերջ տանելով,
Սեփական հոգսը,
Սեփական ցավը
Մեկդի թողնելով...
Ամայացե՜լ եմ,
Դատարկվել, լցվե՜լ,
Դարձել լարե խաչ,
Որի գագաթին կոճակ են կարում՝
Տափակ մի գլխիկ,
Իրան ու թևին շոր են հագցնում,
Դարձնում պուպրիկ,
Որ հա՜ր քաշքշվի,
Մինչև հագուստը
Հնոտվի՛, մաշվի՜,
Ու մնա... խա՛չը,
Խա՜չս տառապյալ՝
Նորից հագցնելու,
Նորից զուգելու,
Նորից թաքցնելո՜ւ էությունս պերճ,
Որը խաբվո՜ւմ է,
Խաբվո՜ւմ է անվերջ՝
Հիմարի նման,
Ումով անվարան
Խաղո՜ւմ են, ինչպես լաթե պուպրիկով,
Հեռու ու մոտիկ մտերիմներս,
Բարեկամներս,
Մոտ ընկերներս...
Տառապանքներիս ճնշող ծանրության
Ճորտն էի, իսկ արդ
Ստրուկն եմ լքված:
Ստրջացել եմ,
Խելքի՜ եմ գալիս,
Օգնի՜ր ինձ, Աստված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գևորգ Սնխչյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:16

Ափսոսանք

Այդպես էլ սիրել չսովորեցինք...
Ախր մենք շա՜տ ենք տարբեր իրարից.
Ես՝ հողին գամված մի կոպիտ Ադամ,
Դու՝ վեր սլացող մի հրե Լիլիթ:
Սիրո մրմունջդ ո՜ւր, սիրո շշունջդ ո՜ւր,
Անսանձ ու անտաշ գրգանքներս ո՜ւր...
Զուր մի սպասիր հալոցքիս գարնան,
Սիրտս սառույց է, սիրտդ՝ անշեջ հուր...
Այդպես էլ իրար չնմանվեցինք...
Ախր շատ-շա՜տ ենք մենք դարձել տարբեր,
Տարբեր՝ հոգսերով, տարբեր՝ տենչերով,
Ու տարբեր՝ հոգով, մարմնով, աչքերով,
Եվ տարբեր նույնիսկ... ճակատագրո՜վ...
Ես՝ կավածնունդ մի մահկանացու,
Դու՝ աննյութեղեն հրեշտակաքույր,
Ես՝ մի անմշակ բիրտ քարաբեկոր,
Դու՝ անձեռակերտ մի լուսե տաճար,
Ես՝ հովիվ անգեղ, դու՝ ճերմակ մի գառ՝
Մատաղի գառնուկ՝ կաթնաբույր, անմեղ...
Դու՝ կյանքի դարպաս, ես՝ դռնակ մի նեղ,
Դու՝ հորդահոս գետ, ես՝ առվակ մի հեգ,
Մաքուր ջրերիդ զուլալը հակինթ
Ինչքա՜ն ծվատի մակույկս անղեկ...
Այդպես էլ իրար չհարմարվեցինք...
Ախր օտար ենք, հեռու իրարից,
Թեև մագնիսի բևեռների պես,
Ինչքան էլ հեռու,
Պետք է, որ ուժեղ ձգեինք իրար,
Պետք է ուժգնորեն ձգտեինք իրար,
Դու՝ որպես մի տաք Պլյուս դրական,
Ես՝ մի սառնագիծ Մինուս անհաղորդ...
Չէ, միևնույն է, օտա՜ր ենք իրար,
Հեռու ենք ու խորթ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз