George Chilingar (հայ. Գևորգ Չիլինգարյան), ամերիկացի գիտնական, ակադեմիկոս: Նավթային երկրաբան և ինժեներ: Երկնաբանության և փոլիսոփայության դոկտոր: Աշխարհում նավթաարդյունաբերության ամենափորձառու մասնագետներից մեկը: ԱՄՆ ռազմածովային ուժերի գեներալ: Բազմաթիվ նավթային հանքեր է հայտնաբերել Ամերիկայի և Ասիայի երկրներում:
Ծնվել է Թիֆլիսում: Մանկությունն անցել է Իրանում: Ուսանել է Թեհրանում, Եվրոպայում և ԱՄՆ-ում, ստացել նավթի երկրաբանության և արդյունաբերության բնագավառի մասնագետի կրթություն: Աշխատել է Իրանի նավթային ընկերություններում, եղել է Շահի խորհրդականը նավթի և գազի հանքավայրերի գծով:
Նրա շնորհիվ նավթահանք է բացվել Իրանի Խուժիստան նահանգում:
Հաստատվելով Լոս Անջելեսում դարձել է համերկրային նավթային ընկերության նախագահ, ԱՄՆ-ի և մի շարք երկրների նավթահանույթի և նավթամշակման վարչության ղեկավար:
Հարավային Քալիֆորնիայի համալսարանի ուսուցչապետ է, խմբագրում է «Նավթային գիտությունները և ճարտարագիտությունը» միջազգային հանդեսը:
Չիլինգարը 72 գրքի և 500 գիտական աշխատության հեղինակ է, 2 գիտական ամսագրի հեղինակ: Մի շարք երկրների (նաև Ռուսաստանի) Գիտությունների Ակադեմիաների անդամ է:
1980 և 1993 թթ. եղել է Հայաստանում:
Երբ սովորում էի բոլորն ասում էին, որ բան չմնաց, մոլորակում նավթը հաշված տարիներ հետո սպառվելու է,բայց մինչև հիմա սպառում են: Պարզապես պետք է իմանալ փնտրելու ձևը,իսկ ես այդ ձևը լավ գիտեմ:
Գևորգ Չիլինգարյան
Ես միշտ մեժել եմ գլոբալ տաքացման թեզը, ոչ մի գլոբալ տաքացում մեր մոլորակում չկա և չի լինելու,դա առասպել է: Այս հայտարարությամբ ես բազմաթիվ ազդեցիկ թշնամիներ ձեռք բերեցի: Բոլորը շահ ունեն այստեղ: Միլիարդավոր դոլարներ են ձախսվում գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար, այն դեպքում երբ այդպիսի վտանգ չկա: Ես դա ապացուցել եմ:
Գևորգ Չիլինգարյան