СТАНЬ VIP

ԳԵՆԱԴԻ ՑՈՒԿԱՆՈՎ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԵՆԱԴԻ ՑՈՒԿԱՆՈՎ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:25

ԳԵՆԱԴԻ ՑՈՒԿԱՆՈՎ

Genadiy Сukanov.jpg
Genadiy Сukanov.jpg (9.98 кб) Просмотров: 332
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԵՆԱԴԻ ՑՈՒԿԱՆՈՎ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:26

ԳՈւՇԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱԽՃԱՆԱԲԱՆԱԿԱՆ

Իմ ուսերին է նետվում դարը-գելխեղդ:
ՄԱՆԴԵԼՇՏԱՄ


Դար–գելխեղդն արդեն ոչ թե ուսերը,–
Սի՛րտն է ծվատում Հայրենիքիս,
Խարանված է արդ հատուկ ցասումով
Մերձիմահ հասած նրա ճիգը:

Ցատկ մի կողմ ՝ ախտանի՛շն է Աֆղանքի,
Մյուսում ՝ Չեչնիան է՝ թարմ սպի,
Որքան խորանաս՝ անսփոփ վերք է,
Եվ մրրիկն անբախտության՝ չես զսպի:

Խռխռում, մռռում է ծերացած որսը,–
Պնչերում մահվան հոտն է խաղում,–
Վերջին գյուղակի ստվերն է, լույսն է,
Եվ Քաոսն է մեզ առնում երախում:

Լուծվել են իրար՝ սադիզմ ու քնքշանք,
Ստով–ճշմարտով, խոզությամբ–գեղով,
Կոլիբրին նստում ձնծաղկին ճերմակ,
Մահն էլ՝ զուգվում է հարսանքաքողով:

Վեցերորդ մասը հսկա ցամաքի՝
Ժամանակների վարագույրով փակ:
Վե՛րջ թամաշային, երկնակամարը՝ ավեր, անամոք,
Եվ վերջին վկան գնաց հողի տակ:

Խնդում է ահա վհուկ Մելպոմենան,
Ողբերգությունը՝ շեղում դեպի ֆարս,
Արարը վերջին հանուրի համար դավ էլ կմնա,
Եվ Բիոս Աստվածն այն առաքեց Մարս:

Եվ հայտ չի լինի այդ Ահեղ դատին:
Անդըրաշխարհը փակված է մեր դեմ:
Արնոտ թացությամբ տզրուկներ պիտի
Խրախճանք անեն և իրենց դիտեն:

Դու պարզեցված ես Աստուծո նման,
Տիեզերական փոշում սփռված:
Ինձ չե՞ս հավատում: Օˉ շատ քիչ մնաց,
Եվ կհամոզվես՝ եղ յա՛լ է, եղած:

Ռուսերենից թարգմանեց ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԵՆԱԴԻ ՑՈՒԿԱՆՈՎ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:27

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՐԱԶ

Եվ երազիս մեջ տեսա Սոկրատին՝
Բանի կախարդին այդ գանգալերկ:
Ես քար կտրեցի: Վիշտն էր ինձ պատել՝
Նա՝ տագնապների գուժկան ու վերք:

Նա այնքան պոռթկուն, տիրավայել է,–
Թեև տգեղ է և քիթը՝ կես,
Նա ցմփոր է, բայց քերծեի քայլով
Երկնային Բանն է հասցրել մեզ:

Մնացածն արդեն էլ իմաստ չունի՝
Մահավճիռ, թույն և բարեկամի հառաչանք ու լաց:
Փոխվել է կյանքի ընթացահունը
Եվ ճակատագիրն իմաստասիրաց:

Ռուսերենից թարգմանեց ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ