ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:51

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Gayane Babayan.jpg
Gayane Babayan.jpg (56.68 кб) Просмотров: 546


Առա­ջին ան­գամ դու ինձ մո­տե­ցար որ­պես լրագ­րող (գր­քիս շնոր­հան­դեսն էր, թե «Նար­ցի­սի» հեր­թա­կան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը, լավ չեմ հի­շում) ու թե­պետ գո­հու­նակ էր թվում ժպիտդ, բայց ինձ հա­մար այն­քա՜ն հաս­կա­նա­լի մի կաս­կած կար հա­յաց­քիդ մեջ. սա հեր­թա­կան հա­րուս­տի կի՞ն է` հաշ­վեն­կատ, հեր­թա­կան առու­ծա­խի մեջ պո­ե­տա­կան փառ­քի, թե՞ պո­ե­տիկ հո­գի` փխ­րուն ու վի­րա­վոր «թա­փառ» մի կին` ինձ պես... սո­վո­րա­կան, որի «բե­ռը չի պա­կա­սել» ոս­կուց ու կա­րող է ապ­րել «փոք­րիկ կա­ցա­րա­նում» ինձ պես, թե հարկ լի­նի:

Ես հետ­մա­հու եմ հայտ­նա­բե­րել քեզ որ­պես բախ­տա­կից կին ու բա­նաս­տեղծ: Կար­դա­ցի, հաս­կա­ցա ու արժևորե­ցի քո վի­րա­վո­րան­քը, քո ցավն ու քո «ամո­թը» և ցան­կա­ցա ուշ­ա­ցու­մով սր­բել աչ­քերդ:պաչպ­չե­լու եմ քեզ... քրոջ նման: Ու «բա­րիշ­ե­ցի» քեզ հետ (թեև չենք էլ վի­ճել երբևիցե) ու այն էլ` ոչ այն­պես կի­սատ, ինչ­պես դու ես «բա­րիշ­ել» քո Աստ­ծո հետ, այլ այն­պես, որ հենց հան­դի­պենք այն­տե՛ղ` թե­կուզ դրախ­տի ար­վար­ձան­նե­րում, (իսկ ես վս­տահ եմ, որ կհան­դի­պենք)

... մեռնելուց հետո
տեսնես որտե՞ղ են
գնում ինձ նման
աղջիկները այն
որ ոչ անմեղ են
ոչ շատ... մեղավոր

ինչպե՞ս է տեսնես
ջերմաստիճանը
դրախտի հեռո՜ւ
արվարձաններում...

ՍՈՆԱ ՎԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:53

ՔԱՎՈՒԹՅԱՆ ՊԵՍ

(անտիպ բանաստեղծություններ)


Քավության պես տվեց սերն ինձ կյանքը նենգ,

Բարիշեցի՜ աստծո հետ տմարդի,

Դե ոչ այնքան, որ հենց տեսնեմ, պաչպչեմ,

Այլ` մի թեթև ձեռքով կանեմ էն մայթից,

Կասեմ ո՞նց ես, դեռ սեր չունե՞ս, ես լավ եմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:54

***

Աչքիս` ես էի լինելու Հուդադ,

(Տեր, դու ես ծնել)

Անապացույց չեմ խոսում,

Օրերս` վկա։

Մեկը, ոնց որ, պետք էր քեզ,

Դե որ պետք է` ես,

Հետո արծաթն էլ պետք է,

Անկապ կծախսեմ։

Լա՛վ ուժեղ ես, Տեր ջան, Տեր,

Դե լա՜վ, արծաթն էլ պետք չէ...

Ճի՛շտը` մեղքի այս օրով

Քո տված ցա՜վը ծածկեմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:54

***

Իմ բեռը շատ է. ուսդ տակը տուր,

Սրբիր աչքերս կամ հեռվից նայիր,

Պարտված եմ ցավին, դու իմ տե՞րն ես,

Ազատ լինեի` ճորտդ լինեի,

Ո՜նց եմ քեզ սիրում, ո՜նց եմ տառապած,

Ոնց փախչեմ ինձնից ու քոնը լինեմ...

Ես լքել եմ ցավս, բայց դու ցավս չես,

Դա ոչ իմ ցավն ես, ոչ էլ ցավքաշս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:54

***

Ախ այն փոքրիկ կացարանում

Երջանիկ էի, տղերք, այնքան,

Շուրջս բլուրներ էին ծառուտ,

Շենքը խարխուլ, թաքուն...

Կարգավիճակ ես չունեի,

Չհասկացվեց բնավ՝

Կի՞ն էր, սե՞ր, թե տարփուհի...

Թող այլոքը զգան։

Մարդուցս լա՜վ փախա, տղերք.

Սիրո ժամին հասա,

Վտիտ տեսքով իմ սիրեկան.

Ա՜յ թե թափ կար վրադ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:54

***

Ես որպես անպատիվ մի շուն թող ապրեմ ձեր տանը.

Գողություն անեմ աջ ու ձախ,

Աչքերս երեկոյան շատ կտխրեն երբեմն.

Բայց դե գող շուն եմ, դրան մի հավատա,

Գրոշ չարժե ախր իմ թախիծը,

Աչքերս իզուր են տամկանում,

Կեղտոտված մորթուցս հագուստդ դենը տար,

Թո՛ղ ձևը հարգալից, ոտքով ինձ դուրս արա,

Ախր կապականեմ քո տունը լուսավոր,

Անունդ կկապվի թափառ աղջկան,

Բոլոր աղոթքները և մոմերը մրմունջ

ինձ հազիվ, հազիվ թե փրկեն...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:54

***

Նայիր, գնչուհի եմ ջահել,

Եվ այգիդ մութ է, գիտեմ,

Փեշերս հավաք-հավաք

Չափարից ո՜նց կթռչեմ...

Դե լավ, դու մի էլ վախեցիր.

Չէ որ մանկուց մեղապարտ եմ...

Լուսինն էլ, տես, ամպը հագավ.

Ախ էս մութն էս ինչ բախտ էր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:55

***

Ես ձեզ կսիրեմ հաշվենկատ սիրով

(Մի բան էլ պիտի ես ունենամ, չէ՞)

Չունեցածիս տեղը սիրտս լիքը պահեմ,

Մարդիկ թող չտեսնեն վերջին աղքատիս,

«Ես սիրով եմ լիքը», ես ձեզ սեր կպատմեմ,

Չունեցած տանս, կասեմ, սերս է սպասում,

Դրա հետ միասին եթե ձեզ էլ գովեմ՝

Միշտ կարող եմ նայել ես ձեր երեսին...

Ես խեղճ չեմ այլևս, չեմ ուզում խեղճ լինել,

Խնամված տիկնիկներ, ձեր վերջն էլ կտեսնեմ,

Իմ դաշնակիցներն արդեն մեռածներն են,

Ինձնից վատն են նրանք ու ինձ չեն ծաղրում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:55

***

Մեր ծածկոցի տակ

Մենք խաղացինք բոլոր մանկական խաղերը,

Եվ քանզի մենակ էինք տարել մեր մանկությունը,

Ու մի կարգին էլ մանուկ չէինք եղել`

Այդժամ մանկացանք,

Եվ հզոր տարփանքից բարձր էր

Քո ձեռքը իմ մազերին,

Քո մի շոյանքից ես մաքրանում էի՛

Ինչպես միածինը,

Եվ ամեն ինչ ունեի՜

Եվ հույս, և հարազատ,

Եվ այր աստվածային,

Երբ շոյում էիր մազերս...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 30 дек 2010, 12:55

***

Թույնս

իգության վրեժն է համայն

Եվ ցեղիս արյան պոռթկումը:

Թող արևները զարկվեն իրար,

Ձիերը վարգեն քրտնած,

Արվության կարոտ ռունգերս ուժ զգան,

Ու հողմը ճչա համահալած...

Թույնս մոլուցքով կցրվի՜,

Ձիովդ սլացիր քրտնած,

Շունչդ թող կամա՜ց հանդարտվի

Կիսաբաց շուրթերին իմ թաց...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз