ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#11  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:00

Գացին բազար


(ֆարս)
առան գազար
Ղազար
Նազար
Որ մին կծեն
կուտեն հազար
չկա գազար
էլ ի՞նչ բազար
Ղազար
Նազար
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#12  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:01

Գուրգեն Մահարի

( Սիբիր, աքսորավայր՝ «Դրախտ» )
Սիբիրյան
մահաշունչ
մշուշներից անդին

ես
նույնպես
ինձ գրկաբաց
սպասող
հայրենիք եմ
տեսնում
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#13  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:02

Մաո Ցզե Դուն

(չին համայնավար առաջնորդ եւ,բանաստեղծ)
Հավերժահոս ջուրը
հանգիստ տանում է դեպի ծով
ժամանակավրեպ քամու տվածը՝
տերեւ, փետուր, տաշեղ,
բուրժուական լրագիր,կամ այլն...
Բայց քամին չի կարող տանել
ցանկացած ջրի տվածը,
քանզի ո՛չ հուն ունի, ո՛չ ափեր,
ո՛չ ակունք եւ մանավանդ՝
ո՛չ էլ գետաբերան, որ տեղ հասցնի...
Ուրեմն, ժամանակավրեպ քամին
ուրիշ ոչ մի կապ չունի
հավերժածուփ ծովի ոգու հետ,
իններորդ ալիք երկնող
փոթորկից բացի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#14  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:03

Բառարանային շրջայց
Չծանոթացած հայացքներով կարգին՝
ոտքերին էլ հերթ չի հասնում,
աչքերը չռվում են հանց կարկին,
պտուղը ծառի վրա է հասնում,
թե հանկարծ ընկավ՝ կնեխվի,
ամենն այդ աստված է տեսնում,
ում սիրտն էլ առաջինը կնեղվի,
որ եղածը չի մանրամասնում:..
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#15  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:06

Կոճակները

«Վիզը ոլորելու» մեթոդով կարված կոճակները
չեն պոկվում, քանզի տերեւաթափ չեն ճանաչում,
չեն ընկնում, քանզի ընկնավոր չեն
Հուլիոս կեսարի հանգույն,
եւ երբեք էլ իլիմ-իլիմ չեն կորչում
պոչը տակը քաշած շան նմանությամբ:
Կոճակներն րենց տեղում են մնում
անասելի երկար ժամանակով՝
ուշիուշով պարտակելով ամենայն ամոթ
եւ ցանկացած կերպի խայտառակություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#16  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:08

Եթե տերը չէ

իսկ ո՞վ է հապա, որ քչփորում է
իրերի բախտն ու ճակատագիրը:
Եզան տակ հո՞րթ է որոնում անվերջ,
թե՞ լրտեսներ է բուծելու թաքուն
մեր արքայական վսեմ շվաքում,
ուր քաղաքական ցանցառ խոզանի
անցյալն էլ չկա, էլ ու՞ր կմնա
ներկան տրորել գինու մոլուցքով
եւ ապագայի թավշե կեղեւից
չիր մաշկել ու ղախ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#17  Сообщение Harutin » 19 июн 2011, 11:10

Արնաբերան թուրքն այլևս

հասկացել է, որ
անկարող է օսմանյան իր կեռ
յաթաղանով մտնել Եւրամիություն,
ուստի ակնապիշ կերպարանքով
դեռեւս աղերսում է Անորոշին,
որ մեկընդմիշտ հանի իրեն,
անասնական չորեքթաթությունից,
դուրս բերի քաղաքակիրթ մարդամեջ,
շնորհի ուղղւհայաց գոյատեւելու
ազատ հնարավորություն...
Իսկ ինքը՝
ի անձեռնմխելի հատուցումն դրա,
իր վրայի արնաբծերը թաքուն կմաքրի,
կընտրի հայկական պատկանելիության
համաշխարհային մշակույթի արժեքները
նորոգելու եւ վերանորոգելու
ամենակարճ ու բարեպաշտ ուղին,
ինչպես որ վարվեց Վանա ծովակի
Ախթամար կղզու
Սուրբ Խաչ եկեղեցու հետ:
Պիտի շարունակի դողալ ու սողալ
մեր արիական միջով ու վրայով,
մինչեւ գլխով կբախի Եւրամիության
ծանրաճռինչ դարպասները բոլոր՝
պահեստային դափնեվարդը կրելու համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#18  Сообщение Harutin » 19 июн 2011, 15:42

Մետաֆորմոզ - 2010-06 -17

Ես
Ռաբինդրանաթ
Թագոր
եմ
իմ
մաշկ-
պատյանի
ներսում,
իսկ
նրանից
դուրս՝
ես
մերկացրած
թրի
պես
բոլորդ եմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#19  Сообщение Harutin » 19 июн 2011, 15:42

Մենք

ԿԱՐՄԻՐ
անցյալից
եկանք
ԿԱՊՈՒՅՏ
ներկայի
մեջ
որ
ազգովի
գնանք
դեպի
ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆ
Ապագան
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐՈւՇ ՀԱՐՅԱՆՑ

Сообщение:#20  Сообщение Harutin » 19 июн 2011, 15:42

Հարևաններ

են
մարդիկ
եւ
ծաղիկները
բայց
վատ
մարդ
կա
իսկ
վատ
ծաղիկ
չկա
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз