ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գառնիկ Արունց Սարգսյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#141  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:47

Հենց աշունը գալիս է, պոեզիան սկսում է հերթով թակել բոլորի գիտակցությունը

Չեմ հիշում՝
փոքր ժամանակ աշուն սիրե՞լ եմ
թե՞ ոչ,
բայց թվում է,
որ եղել է մի տարիք,
երբ աշունը պատկերացրել եմ
անձրևոտ երեկոներով,
կիսաթաց մայթերով,
անգլխարկ տղամարդկանցով,
մի ձեռքով քամուց շրջազգեստի փեշերը պաշտպանող,
իսկ մյուս ձեռքը գլխներին պահած,
որ սանրվածքը չխառնվի,
փողոցները կտրուկ կտրող կանանցով,
ապակիները նախատեսվածից ավել բարձրացրած
և անցորդներին արհամարող ավտոմեքենաներով,
չգիտես ինչու՝ կիսալույս պատուհաններով շենքերով,
երկնքից եկող աշնանային ձայնագրություններից
վախից լացը կտրած երեխաներով,
կամ մոր կրծքին ավելի կիպ կպչող երեխաներով,
իմ մաշված շալվարով
ու նոր բաճկոնով,
վաճառվող անձրևանոցների անորակության մասին փնթփնթացող
հարևաններիս բողոքներով,
մեր դռան շորի ցեխոտվածությամբ,
առանց հաց ու պանիր խմվող թեյով,
երիտասարդների սիրահարվածությունների քչացմամբ...
և այլն... այլն...
Ու թվում է,
որ այդ տարիքում ես էլի շատ բան եմ հասկացել,
որ կարողացել եմ հասկանալ,
որ աշունը կապ չունի,
ու որ մարդիկ, որ էլի ուզենան,
էլի կլինեն նույնը
ու խնամքով չեն կապի կենցաղը տրամադրության հետ...
Հիշում եմ, թե էլ ինչեր եմ պատկերացրել
չարաճճի խոհեմությամբ
ու քմծիծաղում՝
թե ինչ լավ էր,
որ շատ բաներ էլ չեմ հասկացել...
Փոքր ժամանակ աշուն սիրե՞լ եք...


16.11.2009
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#142  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:49

Լռության բեմադրություն

Բարև ձեզ,
դուք գտնվում եք
պատահականությունների սրտաբացության,
զուգադիպությունների սառնասրտության
և ժամանակի ու տարածության
տրամադրության ուղիղ կենտրոնում:
Ձեր ձախ կողմում ծուլորեն ձգվում են
ապագայի մասին ձեր պատկերացումները,
իսկ աջ մասում`վստահաբար ու աշխուժորեն
շարված են փաստերն ու հիմնավորումները
դրանց անհնարինության մասին:
Ձեր ետևում քրքջում են
ձեր բոլոր ձախողված պլանները,
իսկ առջևում հորանջում են
երազանքներն ու պատկերացումները
մերթընդմերթ պայծառացող ապագայի մասին:
Բայց քանի որ դուք հարմարվել եք ձեր այս դիրքին,
ապա խուսափում եմ հայտնել,
թե ինչ կա ձեր ներքևում,
որովհետև դա կավելացնի ձեր դողը,
որը կվաստակեք, երբ հասնեք այնտեղ,
որտեղից Ես սկսեցի այս անտանելի քչփորումը...
Բայց ամեն դեպքում
դուք ինքներդ որոշեք`
նայել վե՞ր, թե՞ ոչ.
դրանով է պայմանավորվելու`
ձեր դողից կփշրվեք,
թե՞ կշարունակեք մնալ կենտրոնում
իբրև կենսագոյության բաբախումների հերթական վկա...
Ու քանի որ վերևում արդեն բարևել եմ,
ապա այժմ ինձ մնում է միայն ժպտալ,
ափերս շփել`մտածելու համար ժամանակ շահելով,
թարթել անթարթ աչքերս`
հակառակվելու համար ձեր զարմանքին,
խորը շունչ քաշել,
վերլուծել թթվածնի բաղադրությունը,
կրկին սրտապնդել ու շարունակել...


03.08.2009
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#143  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:37

Աշնանային բեկորներ


1.
Անձրևը ճոճում է մեր տրամադրությունը՝
Այն բարուրելով իր ցանցաձև ափերով,
Հետո՝ երբ կարծում է թե նիրհել ենք՝
Շնչելով իր բույրն թախծաբեկոր,
Շոյում է մեր համբերությունը,
Որ չզգանք ոչինչ...
Իսկ երկինքը չի զլանում երբեմն
Ու փռշտում է,
Որ հաստատի անձրևի ճիշտ լինելը:
Ու մենք դրան կոչում մենք որոտ...
2.
Անձրևը իր իշխանությունն է թելադրում բնությանը՝
Իր տիրելու մարմաջն է հաղորդում հողագնդին...
Անցնում էր նաև աշնան հախճապակե արահետով
Անձրեվային մի նոր աստվածուհի՝
Իրեն, որպես տիտղոս շնորհելով մարդկային հրճվանքով...
3.
Մինչ աշնան քամին մոլորակի ականջին
Իր կենսագրությունն էր փսփսում՝
Մեկն էլ փորագրում էր երկնքի դեմքին
Գիշերների դարպասների հասցեն...
Հետո հոգնածության նախանշանները սկսեցին ի հայտ գալ
Նաև ամենանեղ անկյուններում.
Մեկ է ամեն ինչ նույնն էր մնալու,
Ի՞նչ պիտի փոխվեր...
4.
Ու պատմում էր մեկը գաղտագողի
Այն գիշերվա մասին,
Որ քամին ու անձրևը շատ են սիրել իրար`
Քողարկվելով գիշերվա տակ,
Աստղահյուս այն սավանով,
Որի ծոպերը հորիզոնի
Անվերջությունն են գծագրել...
5.
Հետո, քանի որ աշուն էր նաև առավոտյան,
Նկատեցի ինչպես նույն թռչունի անթարթ աչքերի մեջ,
Աշունը չեր ուշացել ու այնտեղ էր նաև նա թփրտում...
Դրանից բացի, աշուն էր լցված պռնկեպռունկ
Փողոցների ու ծառերի ափերի մեջ...
...Կան թռչուններ, որոնք
Հակառակ են չվում` տաք տեղերից սառը միջավայրեր...
Ես դա տեսա հիմա, որովհետև
Ներսում էլ է աշուն...
Հետո հիշեցի բաներ, որոնք դեռ չեն եղել...
...Էլի ուրիշ բեկորներ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#144  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:38

Քառաթև պրելյուդ

Էդուարդ Հարենցին



Ցավի, կարոտի, սիրո ու սպասման
Ամպրոպ է ձայնդ,
Որ կարկատում է
Բախտի ափերի
Աղոթակոլոլ հառաչանքները...
Հրեշտակների տեսողությունն է
Աչքերիդ գույնը,
Որով ներկվում են
Հույսի սպիները
Քո թարթիչների նյարդափնջերով...
Երազանքների լսողությունն է
Քո լռությունը,
Որով հևում են
Հեքիաթաբաշ ճերմակ նժույգները`
Բախտիդ կածաններով արշավելիս...
Շնչառությունդ
Աստծո հոգոցն է,
Որ ձայնագրում է
Ցավի, կարոտի, սիրո ու սպասման
Համբերությունը...

25.10.2008
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#145  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:39

Մի օր հասկացա

Մի օր հասկացա,
Որ ստորին կոպիս
Արշալույսները պարզաջրվում են
Երազանքներիս հեքիաթաջրով,
Որոնք հոսում ու կուտակվում են
Կոպիս բազրիքին, երբ դեռ քնած եմ:
Իսկ վերին կոպիս` որպես շքեղ ճոճ
Օրորվում են ցոփ մայրամուտները`
Կարոտաջրով թաց ափերով
Բռնվելով թարթիչներիցս:
Շոգ կեսօրներ են անհոգ գալարվում
Շուրթերիս վրա`
Համբուրամյուռոն ավետիսներ բաժանելով...
Մազերիս մեջ աստղաթափ է,
Մատներիս վրա քամիների հետքեր,
Օվկիանոսներ են ծփում ափերիս ափերին`
Մաշկս այտուցելով սիրաձկների թփրտոցներով:
Մի օր հասկացա,
Որ օրս այսպես է լցվում քեզանով...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#146  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:40

Ինչու՞ չես տեսնում

Դու աչքեր չունե՞ս,
Չե՞ս տենում ոչինչ...
Իսկ ես լսում եմ
Ինչպես են անգամ
Աչքերդ ճչում
Լուսացայտ դողով...
Տեսնում եմ նույնիսկ,
Որ աչքերը քո
Կեսգիշերին բյուրեղացած
Երկինքներ են անէացած...
Հեքաթածեփ երազների
Տաք լճեր են,
Ուր ճողփում են
Ցայգալույսներ կարոտագես
Ու ճոճվում են արևները առավոտի...
Դու աչքեր ունե'ս,
Ինչու՞ չես տեսնում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#147  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:40

Գնալով ակամայից...

Գնալով սկսում եմ ակամայից
Զգացմունքներս շարել
Բուրգանման.
Իսկ բուրգերը աշխարհի
Ամենասեյսմոկայուն
Շինություններն են մնում
Առ հիմա:
Գնալով բարակում են
Զգացմունքներս
Բուրգերի նման`
Սրվելով սակայն ակամայից...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#148  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:41

Շատ միամիտ

Մի գիշեր շատ միամիտ
Քնել էի երազիս վրա,
Տանջել էի նրան ամբողջ գիշեր
Իմ անհանգիստ քնում շուռ ու մուռ գալով...
Երբ արթնացա` լվացվելիս,
Հայելու մեջ տեսա
Երազի հետքը աչքերիս մեջ դաջված...
Ու մարդիկ այս դեպքից հետո,
Շատ երկար են նայում աչքերիս`
Երազ են տեսնում ակամա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#149  Сообщение Harutin » 25 июн 2011, 17:41

Բանաստեղծություն

Բանաստեղծելը բանաստեղծների
Կյանքի միջոցն է
Ապրելու հնարը,
Գոյավիճակը:
Բանաստեղծ լինելը
Ի ծնե աղջիկ կամ տղա
Լինելու նման մի բան է...
Այն չի ձեռք բերվում,
Այն ունենում են:
Ու չեն սովորում
Ինչ-որ ԲՈՒՀ-երում,
Թեկուզ աշխարհի
Ամենաուժեղ տերությունների:
Զգալու շնորհը չի ուսուցանվում,
Որքան էլ, ուզեն...
Բանաստեղծ լինելը
Ապրելու տեսակ է,
Կյանքին նայելու յուրահատկություն,
Վարք է սիրելու,
Ապրելու որակ,
Հանուն ապրելու
Մեռնելու պատրաստ
Զգացողություն:
Բանաստեղծելը
Շնչելու ռիթմ է,
Արտաշնչելու անկարողություն:
Բանաստեղծները բանաստեղծում են
Ինքնաբերաբար, առանց զոռ տալու`
Էլ ո՞նց է լինում,
Ուրիշ կերպ լինու՞մ է...
Բանաստեղծելը միայն գրելը
Ու խոսելը չի:
Բանաստեղծելը
Կյանքի ըմբռման դրսևորում է,
Բայց ոչ մտքերի վիրահատություն:
Արթուն երազ է,
Քնած արթնություն,
Միայն ոտքերով
Թռչելու ձիրք է,
Անթև գրկերու
Հնարավորություն,
Բայց ոչ մտքերի
Վերակառուցում:
Բանաստեղծելը բանաստեղծների
Կյանքի միջոցն է
Ապրելու հնարը,
Վարք է սիրելու,
Ապրելու որակ,
Հանուն ապրելու
Մեռնելու պատրաստ
Զգացողություն...
Բանաստեղծելիս բանաստեղծները
Բանաստեղծվում են...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#150  Сообщение Harutin » 10 июл 2011, 13:19

Կենսագումար

Ամենավերևը ցածր է ավելի,
քան ոտնաթաթերիդ ազնվությունը...
Անգամ քայլելով
դու հասցրել ես
թռիչքիս ճամփան ուրվագծել
զույգ ափերիդ:
Համբուրում եմ ափերդ,
ճանաչում եմ համը...
Ես միշտ շտապել եմ...
Ես շտապել եմ,
որ բազմապատկեմ
հավատս սիրով...
Աճապարել եմ,
որ չռված ափիցս
թափվող հույզերս
քո գոգին թափվեն,
ոչ թե ոտքերիս
ու քայլս առ քեզ չհետաձգեմ...
Անգամ սպասելով
դու մոտեցար ինձ`
հետագծելով պարզություն ու միտք...
Ամենաներքևում
Ես գլխապտույտ եմ ունենում այնպիսի,
ինչպիսին ունենում են միայն վերևներում...
Ու որտե՞ղ եմ Ես...
-Արթնացիր, Լույս է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз