ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գառնիկ Արունց Սարգսյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#131  Сообщение Harutin » 19 июн 2011, 17:04

Ու Լույսն աչքերիս

Քեզ Աստծո Բարին
Ու Լույսն աչքերիս…

Լույսը աչքերիս`
Մթով քողարկված,
Ծպտված, որպես սպիոտ թիկունքս
Ծածկելու միջոց,
Քողարկելու ձև,
Կոծկելու հնար…

Մի զույգ սպիներ կան
Թիկունքիս վրա`
Խորը ու երկար.
Թևերիս տեղն են,
Որոնց պոկվելուց առաջ ես ինքս
Մի քանի անգամ ծանր կոտրեցի
Ցածր թևելու իզուր պատճառով…
Ու երկնայինը ինձ խիստ պատժեց,
Որ թևերն առած, փոխանակ թռչեմ,
Ինձ խճճում եմ փոքրիկ քայլերի
Գայթակղությամբ…

Եվ հիմա արդեն ոտքի վրա եմ
Ես ապրում կյանքս:
Շտապում անընդհատ,
Անընդհատ ինչ-որ թևավոր մեկին
Փնտրում ակամա,
Որ գոնե նրա թևերից առնեմ
Կարոտս ճախրանքի…

Ոտքի վրա եմ ես ապրում հիմա…

Բայց արի հիմա,
Փոխանակ պատմեմ
Առասպելները ոսկե թևերիս,
Աստծուն աղոթեմ,
Որ Հազար Բարով
Ողողի օրդ…

Քեզ Աստծու բարին
Ու քեզ Բարի Լույս…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#132  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:39

Գարնանային կարճ մտորում


Գարունը գոյանում է
դեռ չխոստովանված սիրո,
դեռ խոսել չսովորած մանկան աչքերի,
դեռ չապրված ներշնչանքի,
դեռ չհորինված բառերի,
դեռ ծաղիկ չջրած առվակի,
դեռ չհոտոտված ծաղկաբույրի,
դեռ չկաթիլավորված անձրևի,
դեռ նոր լինելուց չթերթված գրքի էջերի
և այլ դուրեկան նախածնումների
հասունությունից...
Ու քիչ-քիչ,
քիչ-քիչ
ամրապնդում է իր իշխանությունը
շնչավոր և անշունչ գոյացությունների
տրամադրության վրա...


26.02.2010
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#133  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:40

Վերնագիրը՝ բազմակետ

«Ամենալավ երգը լռությունն է...»
Ռ. Հախվերդյան
Երբ խոսքերը սկսում են լքել պոեզիան,
ես դուրս եմ վազում բառախցերից,
և ամեն ինչ,
այդ թվում նաև երևույթները,
թվում է՝ ստվերներն են ժամանակի...
Ես շոշափում եմ
պոեզիայի կամակորությունը
լեզվիս վրա,
ու նա՝ մերկացած բառերից,
շնչավոր հայացք է դառնում ամենուր...
Ի՜նչ շոգ է արդեն. այսքա՛ն պոեզիա՞...


18.02.2010
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#134  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:40

Որոշել էի չասել

Իմ բանարարումը երկնաքար է։
Քչերը գիտեն գոյության մասին,
բայց երբ հայտնվում է՝
ավերում է՝
և՛ լավ, և՛ վատ իմաստներով...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#135  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:41

Անընդունելի վարկած, որը գրեցի ինչ-որ պահի ինքս ինձ տեսնելուց

(Նվիրում եմ ոչ ոքի կամ քչերին, ովքեր կհավատան...)
Քո շուրջը որքան լուսավոր է,
դու այնքան քիչ բան ես նկատում...
Դու կծկվում ես՝
այս տապին մրսելուց,
և քեզ զայրացնում է ժամանակը
լպստելով։
Դու քրտնում ես՝
շոգելով այս ցրտին,
քրտնում ես ինքդ քո մտքերից,
և քեզ չի հերիքում օդը՝ անշարժացած,
որովհետև քո իսկ ձգողականությունից
օդը անշարժացել է վրադ։
Դու քարանում ես զարմանալուց հոգնած,
և ձեռքերիդ անսպառ ուժը դառնում է ծանրություն քո ձեռքերին
և հասկանում ես՝
որքան մութանում է շուրջդ՝
դու սկսում ես ավելին հասկանալ...

17.02.2010
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#136  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:41

Մուսայիս

(հատված «Հանգավոր խառնաշփոթ» սյունակից)
Քեզնով որքա՜ն մութ եմ սրբել,
դու դեռ լույս ես մնացել,
որքա՜ն մեղք եմ վրադ բարդել,
դեռ կողքիս ես մնացել։
Հարբել ենք մենք միասին,
կյանքից, սիրուց, արևից,
բայց իմ վհատ պահերին
դու միշտ սթափ ես մնացել։
Քեզ հետ որքա՜ն հոգս եմ քաշել,
դեռ աշխույժ ես մնացել,
որքա՜ն սառն եմ հետդ վարվել,
էլի տաք ես մնացել։
Չարչրկել ենք մենք միասին
որքա՜ն անքուն գիշերներ,
բաց ինձ համար դու դեռ ասես
դարձյալ կույս ես մնացել։


15.02.2010
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#137  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:42

Անառիթ

(հատված «Հանգավոր խառնաշփոթ» սյունակից)
Թիթեռաճախր են տալիս արցունքներս
բախտիս կատարներին հեռագնա...
«Կյանքը ուլունքաշար է առավոտների՝
փայլուն որպես մայրամուտից եփված շիլա
ու հնացած ոսկեդրամ՝
կույս աղջկա պայուսակում պառավ տատի։
Կյանքը նորածնի ձայնից մանված
անիրական երգ է պարապ հոգեվարքի
և հարբածին չհերիքող
վերջին բերքն է դատարկ շշի։
Կյանքը կյանքի մասին ժամանակ է՝
գիտնականի բլոկնոտում գրված
ու սիրահար մի պատանու կոչական է
անունից զատ իր սիրածին դիմելու համար...»։
... Արծվալող են տալիս ժպիտներս
բախտիս երկինքներում անվերնագիր...


03.02.2010
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#138  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:43

Բարձրաձայն հետևություն

Փոքր ժամանակ
մտքումս հեքիաթներ էի հորինում
ու թողնում կիսատ...
Հիմա իմ գրածները
այդ հեքիաթների ամփոփումների
հեռագրերն են ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#139  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:44

Դեպի վեր, թե՞ ցած

Սենյակիս առաստաղին
մի կտոր պոեզիա աննկատ նայում է ինձ։
Ես նրա հետ հուզվում,
նրա հետ ծիծաղում
ու ժպտում եմ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Գառնիկ Արունց Սարգսյան

Сообщение:#140  Сообщение Harutin » 23 июн 2011, 21:45

Էպիգրամ գրական ամբոխին

Պատահել է, որ ես ձեզ
ինձնից առաջ եմ տեսել
և միշտ ձգտել եմ առաջ...
Հազար փառք ձեզ,
որ ձեզ այդպես եմ տեսել.
ձգտումս պահել եք անավարտ...
Ոչինչ, որ խաբնվել եմ,
ոչինչ, որ թվացել է։
Մեկ անգամ էլ փառք ինձ,
որ խաբկանքն ինձնով արդարացվել է...


24.12.2009
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз