СТАНЬ VIP

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:24

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

Garnik Ananyan.jpg
Garnik Ananyan.jpg (7.29 кб) Просмотров: 630
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԳԱՌՆԻԿ ԱՆԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 10 апр 2011, 21:28

ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏՈՒՄ


-Ձեր խոսքը նորաստեղծ հանդեսի կապակցությամբ:
-Յուրաքանչ յուր ծնունդ խոստում է լավի, բարուու գեղեցկության: Մարդկային ծնունդը կայանում է ժամանակի մեջ, մանկությունը երկարատև է այստեղ: Հանդեսի ծնունդը նման է անկանխատեսելի վտանգներով լեցուն բնության մեջ կատարվող ծննդի. նորածինը իսկույն ոտքի է կանգնում...
«Նարցիսի» առաջին իսկ համարները վկայում են, որ հանդեսն իր մանկությունը «արգանդային» շրջանում է ապրել: Ընդամենը երեք համար, և արդեն ուրվագծվում են շատ որոշակի սկզբունքներ ու չափանիշներ: Դրանք երևում են ոչ միայն տնօրենի ու խմբագրի հարցազրույցներում ու մեկնաբանություններում, այլև, ու ավելի շատ, առաջին համարներում տպագրված գործերում: Վերջին մեկուկես տասնամյակի գրական զարգացումների առանձնահատկություններ կրող գործեր են դրանք, իսկ նման համապատկերը հանդեսի խմբագրության լայնախոհության վկայությունն է: Դրանք իսկապես բարձր գեղարվեստականությամբ օժտված ստեղծագործություններ են: Ինձ շատ ուրախացրեց մի հանգամանք ևս. անպայմանորեն տաղանդավոր արձակագիր Գ. Խանջյանի գրական ծրագրում կարևոր տեղ է զբաղեցնում կյանքը նույնությամբ վերարտադրելու սկըզբունքը: Եվ որովհետև իրականության մեջ լավ բան քիչ է տեսնում (իր խոստովանությունն է), կյանքի տգեղությունները նույնությամբ փոխադրում է գրականություն: Դրանից տուժում է գեղարվեստականությունը, տգեղությունների վերարտադրությունն էլ գեղարվեստորեն պետք է իրականացվի: Բայց, ահա, ամսագրի 2-րդ համարում տեղ գտած նրա պատմվածքը («Նավեր, գնացքներ») բոլորովին այլ տպավորություն է թողնում: Նրա այլ գործերից մեզ ծանոթ մարմնավաճառն է, բայց ոչ թե իր «արհեստի» մանրամասների նկարագրությամբ, այլ՝ մարդկային խառնվածքի բացահայտումով: Սա գեղագիտական նոր մոտեցում է, որ, հուսանք, կայուն նախասիրություն կդառնա: Հիշեմ նաև թիվ մեկում Ա. Ոսկանյանի երեք բանաստեղծություններից «Անհասանելին» և «Անհնարը»: Սրանցում բացակայում են այս օժտված, բայց և հավակնոտ (որ ավելի շատ կեցվածք է, քան` համոզմունք) սկսնակին բնորոշ ցոփության, ավանդականը ժխտող ծեքծեքումները: Արդյո՞ք «Նարցիսի» գեղագիտական չափանիշները հաշվի առնելու իրողությամբ չեն պայմանավորված այս նշանները:
Նորածին ամսագրի առաջին համարների տպավորություններից մեկն էլ այն է, թե նա հետևում է տաղանդը չի կարող բարոյական չլինել սկզբունքին: Եթե սրան զուգահեռ գործի տաղանդը չի կարող վերազգային, առավել ևս` հակազգային լինել կարգախոսը, որ բոլորովին էլ չի ենթադրում պարփակվել ազգային թեմաների ու խորհրդանիշների շրջանակներում, ապա բարձր գեղարվեստականության հետ միասին կունենանք ամսագրի կարևոր սկզբունքներից մի քանիսը, որոնք անհրաժեշտ են համաշխարհայնացման ցանցում հայտնված մեր գրական կյանքին:
-Մեզանում ինչու՞ է այդպես սուր դրված տեսական-գեղագիտական ծրագրի անհրաժեշտության հարցը:
-Այդ «ինչուն» գրական զարգացման անբաժան ուղեկիցն է ու... խթանիչը: Գրական ընթացքը հնի ու նորի նկատելի կամ աննկատ պայքար է: Ավանդականի ու նորարարության իմաստավորումը, թվացյալ քաոսի ինքնաբացահայտման կարգավորումը ստանձնում է «տեսական-գեղագիտական ծրագիրը», որ ժամանակակից գերզարգացած ուղղորդիչ սարքավորումների նման «ուղղություն» է տալիս և՛ անհատին, և՛ անհատների խմբերի, և՛ ավելի հոծ հանրությունների: Նույնիսկ ստեղծագործական ազատությունը պատասխանատվության տարրական պահանջներից ձերբազատողները ենթակա են որոշակի «ծրագրի» թելադրանքի: Միայն թե առաջին դեպքում գրողն ու գրականությունը ծառայում են Աստծուն, երկրորդ դեպքում` սատանային... Ճիշտ է` միջմոլորակային զարմանահրաշ թռիչքներ իրականացնող մարդը դեռևս չի հասել ստեղծագործական ներշնչման և հայտնության «մեխանիզմների» ճանաչմանը, ուր մնաց թե` կառավարմանը (սովորական մահկանացուների մտքերի վրա ազդելու և նրանց կառավարելու մեխանիզմ ներին արդեն հասու է), բայց սա բոլորովին էլ չի նշանակում, թե գրական արարչագործությունը անճանաչելի իրողություն է: Այդ խորհրդավոր ընթացքի ինչ-ինչ բաղադրիչներ հայտնի են, այն էլ` վաղուց: Լինելով խորապես անհատական գործունեություն, գրական գործը օժտված է հանրությանը ուղղորդելու հատկություններով: Ուրիշ բան, որ արարողը վեր է կանգնած այդ նպատակադրումից, նա իրականացնում է աշխարհի իր ըմբռնումները պատկերավորելու` ոչ բոլորին տրված կարողությունները: Այդ ըմբռնումները իրենք իրենց չեն ձևավորվում, ոչ էլ կարողության իրականացումը կույր տարերքի դրսևորում է: Դրանք ենթարկված են հենց «տեսական-գեղագիտական ծրագրի» թելադրանքին, իսկ այդ «ծրագիրը» ձևավորվում է ապրած կյանքից, ստացած կրթությունից ու դաստիարակությունից, գեներով փոխանցված հատկանիշներից, ազգային ու միջազգային ավանդների յուրացման մակարդակից, շատ ու շատ այլ բաներից: Նայած ինչ «ծրագիր» է իրականացնում, ըստ այդմ էլ արժևորվում է ստեղծագործությունը...
Խնդիրը մի փոքր այլ է պարբերականի պարագայում: Հանդեսը գեղարվեստական գործերի սովորական ժողովածու չէ: Մեր մամուլի հարուստ փորձը հուշում է որոշ «տեսական-գեղագիտական ծրագրի» գիտակցաբար հետևելու փաստը, իսկ այս կամ այլ ամսագրի շուրջ համախմբվածների գոյությունը հաստատում է ստեղծագործողների միանգամայն իմաստավորված աջակցության պարագան:
«Նարցիսը» նույնպես հետևում է որոշակի ծրագրի, որի մի քանի դրույթներ փորձեցի ներկայացնել նախորդ հարցի պատասխանում: Ժամանակակից համաշխարհայնացումը, որ հստակորեն մշակված և հետևողականորեն իրականացվող ծրագրի արտահայտություն է, սկըզբունքային խնդիրներից մեկը դիտում է անծրագրայնության քարոզչությունը: Սա թակարդ է, որից պետք է զգուշանալ:
-Հայացք անկախության շրջանի գրականությանը:
-Գրականության զարգացման համար անցած տասնհինգամյակը շատ ավելի նպաստավոր է եղել: Աբսուրդի հասցված գրաքննության վերացումը (ավելի ստույգ` գրաքննությունը իջել է մինչև հրատարակիչների ու լրատվամիջոցների տերերի մակարդակ), գաղափարական կաղապարների վերացումը, աշխարհում կատարվող գրական իրողություններին անկաշկանդ անդրադարձը ապահովում են ստեղծագործական աննախադեպ ազատություն, որի արգասաբեր արդյունքները ակնհայտ են: Գրական տարբեր սերունդների «անհաշտ մտերմությունը», նույնիսկ նույն ուղղությամբ նայող, գրական-գեղագիտական նման սկզբունքները դավանող գրողների ինքնադրսևորման տարբերությունները, արագորեն փոփոխվող և իր հրամայականները պարտադրող աշխարհին համաքայլ ընթանալու և այդ աշխարհին համարժեք գեղարվեստական կերպ հայտնաբերելու ձըգտումը, իրարամերժ գրական ըմբռնումների առկայությունը, որոնում ների, հայտնությունների, նման դեպքերում նաև անխուսափելի կորուստների մի աննախադեպ հարուստ ու բազմազան համայնապատկեր են հայտնաբերում: Այս հարուստ խճանկարը վտանգներ է պարունակում` բազմակարծության մեջ մի տեսակ կորչում են գրական չափանիշները` դուռ բացելով ոչ գրական իրողությունների առջև:
Անհամեմատ սերտացել են Հայրենիք-Սփյուռք գրական առնչությունները, որը միասնական գրականության ստեղծման կարևոր պայման է: Կուզեի մատնանշել տխուր երևույթներից մեկը: Որոշ մարդիկ, բարեբախտաբար դրանց թիվը քիչ է, փորձում են հետին թվով հերոսանալ: Ասենք` ինչ-ինչ հանցանքների համար խորհրդային տարիներին պատիժներ կրածները խմբագրում են իրենց կյանքը` ներկայանալով իբրև այլախոհներ: Մի տեսակն էլ նրանք են, ովքեր ԿԳԲ-ի հանձնարարությամբ մտերմանում էին նշանավոր գրողների ու արվեստագետների հետ` ստվերի նման հետևելով նրանց... Այդ «բարեկամությամբ» հիմա այլախոհի հովեր են առնում:
-Ինչպե՞ս եք տեսնում ժամանակակից հայ գրականությունը համաշխարհային գրականության համապատկերում:
-Համաշխարհային գրականության համապատկերը դժվար է պատկերացնել, մանավանդ մի մարդու համար, որն այլ գրականություններին առնչվում է հայերեն և ռուսերեն թարգմանություններով: Ասենք` դա դժվար պետք է լինի օտար լեզվով ընթերցողի համար ևս. մեր միջնադարի հսկաներից Գ. Տաթևացին ասում էր` չափավորը չի կարող չափել անչափելին:
Ինչ-ինչ օրինաչափություններ ու միտումներ հնարավոր է, իհարկե, նկատի ունենալ:
Հարցի պատասխանը դժվարություն է հարուցում նաև այն պատճառով, որ Հրանտ Մաթևոսյանից հետո դժվար է նշել ուրիշ մի գրողի, որը միջազգային համբավի հասած լինի: Բայց դա չպետք է բացատրել միայն Մաթևոսյանի տաղանդի մեծությամբ, այլ մեր տաղանդներին միջազգային ընթերցողին հասցնելու մեր իսկ անկարողությամբ: Սա լուրջ խնդիր է, որը գիտակցված և համակարգվող մոտեցում ներ է պահանջում: Այստեղ է, որ օգտակար դերակատարություն կարող է ունենալ Գրողների միությունը, իբրև կարգավորող միջնորդ գրողի և թարգմանչի միջև...
-Հայ գրականությունը համաշխարհային գրական ընթացքի մեջ ներգրավելու ի՞նչ ուղիներ եքտեսնում:
-Սա երկկողմանի ընթացք է: Կարծում եմ` խնդիրը ոչ միայն հայ գրականությունը ընթերցողին ներկայացնելն է, այլև օտար գրականությունը հայերեն թարգմանելը: Մեր նշանավոր, արդեն հայտնի թարգմանիչներից բացի, այս հարցում չօգտագործված մեծ պաշար է հատկապես օտարագիր հայ գրողների մեծ բանակը. նրանց պետք է թարգմանել և նրանց ուժերն օգտագործել հայ գրականությունը օտար ընթերցողներին ներկայացնելու գործում: Գրողների միությունը այստեղ էլ կարող է համակարգող դեր կատարել: Սա, իհարկե, չի բացառում գրողների անձնական նախ աձեռնության պարագան...
-Ինչպե՞ս եք տեսնում այս ասպարեզում հայ քննադատության և գրականագիտության տեղն ու դերը:
- Միջազգային ասպարեզում իր տեղն ու դերն ունենալու համար հայ քննադատությունն ու գրականագիտությունը նույնպես պետք է լավատեղյակ լինեն միջազգային գրական զարգացումներին ու միտում ներին: Վերջին հարյուրամյակում կապն իրականացվել է հիմ նականում ռուսերենի և ռուսական գրականագիտության միջոցով (իդեպ, լինելով բացառիկորեն ինքնատիպ ու ազգային, ռուսական գրականքննադատական միտքը միշտ էլ սևեռուն հետաքրքրություն է ցուցաբերել աշխարհում կատարվող երևույթների հանդեպ: Այնպես որ, նրա միջոցով իրականացվող շփումները բավականին արդ յունավետ են եղել): Այսօր Հայաստանը հայտնվել է մեծ աշխարհի շրջապտույտում, գրական աղերսները անմիջական են, առանց միջնորդվածության, և չի կարելի չնկատել, որ քննադատական միտքը ևս ակնհայտ փորձեր է անում ինչպես «օտար» գրականությունների գնահատման, այնպես էլ հայ գրականության առնչությունները նորովի իմաստավորելու, հենց հայ գրականության արժեքները միջազգային գրական զարգացումների համապատկերում իմաստավորելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, մեր գրականագիտության դերը հայ գրականությունը միջազգային ասպարեզ հանելու գործում շատ էլ մեծ չէ. ընթերցողները թարգմանված երկը գերադասում են նրա մասին թեկուզև շատ խելոք հոդվածից (մենագրությունից):
- Իսկ ի՞նչ անուններ են հայ գրականությունից, որ միջազգային հնչեղություն ունեն կամ հետ աքրքրություն:
-Մեր դասական գրականությունը այդպիսի անուններով շատ է հարուստ: Բարեբախտաբար, օտարներն են դա խոստովանել: Խորենացուց մինչև Չարենց ձգվող շղթայում երկու տասնյակից ավելի անուն կարելի է հիշել: (Իմիջիայլոց, շատ եմ կարևորում օտարների կարծիքների հրատարակությունը առանձին գրքերով ու ժողովածուներով. դա կարող է պակասեցնել մեր անցած դարերը ամայությամբ լցնող ողբասացների արցունքը): Նորագույն շրջանի մեր արձակում ու պոեզիայում ևս տասնյակից ավելի անուններ կարելի է նշել, որոնց գրականությունը կդիմանա միջազգային չափանիշների:
-Ավանդականի և նորի հարաբերությունը գրականության ժամանակակից ընթացքում:
-Սա գրականության հավերժական խնդիրն է: Գրական զարգացում ների համար հաճախ կարևորում են հասարակական–քաղաքական և այլ կարգի հարաբերությունները, մոռացության տալով, որ տեղաշարժերը, նորի ձգտումը, ավանդույթի հաղթահարումը գրականության զարգացման ներքին և նույնքան կարևոր ազդակներ են: Ավանդականի և նորի հարաբերությունը քննելիս պետք է հիշել գրականության մեջ երևույթի դրսևորման յուրահատկությունները: Դրանցից մեկն այն է, որ հնի դեմ պայքարում հաղթանակած նորը վաղ թե ուշ դառնում է ավանդույթ` իր դեմ ուղղելով նորերի խեթ հայացքը: Չպետք է մոռանալ նաև, որ նորի հաղթանակը հնի պարտություն, առավել ևս` անհետացում չի նշանակում: Եթե գրականության ընթացքը նմանեցնենք լեռնաշղթայի, ամեն արժեքավոր նոր մի լեռնագագաթ է:
Հանրահայտ ճշմարտությունները կրկնելու անհրաժեշտությունը թելադրվում է որոշ նորերի թույլ հիշողությամբ: Նախորդները նրա համար չէին այս խնդրում սխալներ թույլ տվել, որ նորերը կրկնեն դրանք...
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել ամեն գնով նոր բան ասելու մոլուցքի վտանգավորությունը գրականության համար: Նոր խոսք ասելու ձգտումը գրականության զարգացման խթաններից է, բայց ամեն նոր դեռևս գրականություն չէ: Մասնավորաբար «հայկական երազից, «Արարատից ու Տիգրան Մեծից» դատարկվելու» փորձերը դատապարտված են նույնիսկ լուսանցքներում տեղ չզբաղեցնելու ճակատագրին ...
-Ստեղծագործական խնդիրներից հատկապես ո՞րն եք կարևորում հիմա:
-Ստեղծագործական ազատության ճշմարիտ իրացումը: Ետխորհրդային տարիների փորձը ցույց տվեց, որ ինքնադրսևորման անկաշկանդ մթնոլորտը գրական զարգացման համար կարող է նույնքան վտանգներ պարունակել, որքան նրա բացակայությունը: Գրաքննությունը գրողին, հրապարակախոսին մղում էր դեպի խորքը, այլախոսություն, որից, թող զարմանալի չթվա, շահում էին և՛ գրողը, և՛ հրապարակախոսը, վերջին հաշվով` ընթերցողը: Գրաքննության վերացումը, հուսանք` անվերադարձ, համենայն դեպս անցումային հորջորջվող մեր ժամանակներում թուլացրել է պատասխանատվության զգացումը խոսքի նկատմամբ: Ստեղծագործական ազատության նույնացումը ամենաթողության հետ վերացրել է անձնական-անհատական պատասխանատվությունը` դուռ բացելով մակերեսայնության, պարզունակության, ընդհուպ ոչ գրական «արտադրանքի» առջև, որ նույնքան մերժելի է, որքան խորհրդային «գաղափարական» խոտանը:
Ազատությունը ևս միայն իսկական տաղանդներն են հաղթահարում ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հարցազրույց



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз