ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 12 окт 2010, 19:01

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 12 окт 2010, 19:01

ՀԱՅԸ

Արևելցու իմաստությամբ շռայլ
ափեափ լցրեցի հոգիս.
հյուսիսցու չափավոր սառնությամբ
դասդասեցի իղձերս, խոհերս բոլոր.
լեռնցու ջինջ հպարտությամբ
ու բարությամբ անհասցե
բեռս շալակած ես աշխարհ մտա:
Քայլեցի Արևի ու Լուսնի ներքո:
Հետո խաչի զորության ստվերում
ապրեցի առավոտներս.
բայց դեռ կեսօր չեղած
նմանվեցի խիղճը կորցրած գաղթականի:
Տոկացի մինչև կեսգիշեր`
ընկած կարոտի ծուղակի մեջ.
քաղցած ու հոգնած
ծանր բեռը ուսիս
հասա Բաբելոն:
Առավոտյան շուկայում
որոշեցի այն ծախել
մի պատառ հացով.
ասորացին գուխն օրորեց ու հեռացավ.
մի բնուզանդացի ուզում էր գնել,
սակայն ուսերը փոքր էին
բեռս շալակելու համար:
Հանկարծ բարեսիրտ մի պարսիկ
առանց գինը հարցնելու
իր շալակն առավ,
սակայն կես ճամփին վայր դրեց
ու հեռացավ սարսափած:
Որտեղից որտեղ մի թուրք հայտնվեց.
բեռս շալակն առավ, որպես ավար,
բայց ոչինչ չուներ դիմացն ինձ տալու:
Մարմինս այնքան էր հյուծել,
որ պատրաստ էի բեռս նվիրելու,
ուստի անհոգ ճանապարհ ընկա
դեպի լյառն Արարատ,
Ազատ Մասիսն ի վեր,
սակայն թուրքը իմ ետևից,-
բեռս պիտանի չէր նրան,
քանզի երբ վայր դրեց ոտքերիս մոտ,
այն ծանր մի տապանաքար էր`
առանց ծննդյան և մահվան թվերի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 12 окт 2010, 19:02

«ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ»

Գլխավերևում իմ և ամենքի
Գիշակերներն են թևում խուռներամ.
Այլևս ոչ ոք չի նայում երկինք,
Զի ոչ կռունկ կա ու ոչ էլ երամ:

Դրսից` ինքնագոհ, ներսից` սովահար,
Ասում են` ցորեն, ցանում են գարի.-
Մաշված պիտակով այրերչ էլիտար
Եվ ասացողներ` առանց քանքարի:

Ես էլ նրանց հետ այս հողի վրա
Քայլում եմ հազիվ էն Մհերի հետ.-
Վի՞շտը պոետին դարձրեց թշվառ,
Իսկ ո՞վ ձեր ոգին կենդանի պահեց:

Սա իմ երկիրն է արևի ներքո,
Ու նման է շատ մի պատառ հացի.
Խելառի նման տարվեցի երգով,
Իմ բաժին հացը որբին թողեցի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 12 окт 2010, 19:02

ԱՂՈԹՔԻ ՊԵՍ

Քո դուռն եմ եկել տարիներ հետո`
Գտնելու հավատ ու սեր երկրային.-
Ինձ էլ փայփայիր մայրական գութով,
Ինչպես սիրասուն քո երեխային:

Ցավն անագորույն իմ ապրած կյանքի
Չի լռում բնավ, դարձել է կսկիծ.
Անշուք մի վայրում այս բիրտ քաղաքի
Ապրում եմ մենակ ու անկարեկից:

Այդ դու ես միայն մենությունս պաղ
Պարուրում քնքուշ լույսով կանացի.
Մոլորյալ քայլքս դարձնում խաղաղ
Ընթացք` ինձ տանող տունը սիրածի:

Երբ ամեն անգամ քո աչքերը իմ
Սրտից ինչ-որ բան պոկում են, տանում.
Գիտեմ, որ քո մեջ կապրի իմ հոգին,
Իսկ իմ մարմինը` պաղ գերեզմանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 12 окт 2010, 19:03

ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԳԻՇԵՐ

Այգը հեռու է երազի նման,
Մութն է տիրաբար սենյակս մտել.
Հուշերս եմ ահա իրար կարկատել,
Որ պատանք լինի մարմնիս համար:

Ինձ է սպասում ու չի հեռանում
Գիշերը մռայլ` մի չար հրեշտակ.
Խառնում է իրար հուշ ու հիշատակ,
Ու պաղ ձեռքերով սիրտս է քամում:

Հավատս մեռավ, մեռավ ամեն բան,
Լոկ տաք հուշերն են մեզ իրար կապում.
Անլուսին ու մութ այս անապատում,
Ես ինչպե՞ս գտնեմ տուն ու ճանապարհ:

Սերդ դարձել է մի օղապարան,
Մահապարտի օղ իմ պարանոցին,
Ես հավատացի աչքերիդ բոցին,
Որ մահն այցելի` էլ չվախենամ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ԳԱՐԵԳԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 12 окт 2010, 19:03

ՇԱՆ ԲԱԽՏ

Հիմա մի շուն է իմ սերը,
Մեղավոր, տխուր աչքերով.
Անսիրտ էր միակ իմ տերը,
Դուրս արեց նրան գիշերով:

Պատճառը հաչն էր շնային,
Որ ելավ կարոտած հոգուց.
Ախ, այնպես չարացավ տիրուհին,
Որ նետեց նրան փողոց:

Դառնացած, անհույս ու անտեր
Աշխարհը, թե ինքն էր մեղավոր.
Ուզում էր գնալ-սատկել
Մի վայրում` հեռու հեռավոր:

Գուցե թե այսպես է եղել
Աշխարհում սերը երկրային.
Չես կարող ոչինչ անել-
Դե բախտ է, այն էլ` շնային:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 12


⇑ Наверх
⇓ Вниз