ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Գաբրիել Գարսիա Մարկես

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:07

(129.52 кб) Просмотров: 1531
Գաբրիել Խոսե դե լա Կոնկորդիա Գարսիա Մարկես (իսպ.՝ Gabriel José de la Concordia García Márquez) (ծնվ. 1927 թ. մարտի 6-ին Արակատակա, Մագդալենա, Կոլումբիա), կոլումբիացի գրող, նովելիստ, սցենարիստ, լրագրող:
Текст:
Իսպանախոս աշխարհում հայտնի է նաև Գաբո՝ Գաբրիելի կրճատ (իսպ.՝ Gabo) անվամբ։ Գրականության բնագավառում 1982 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր։ «Մոգական ռեալիզմ» գեղարվեստական ուղղության ներկայացուցիչ։ Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում» (լույս է տեսել 1961 թ.), «Չարաբաստիկ ժամը» (1966 թ.), «Սերը ժանտախտի ժամանակ» (1985 թ.) վեպերը։ Գրողին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը (1967 թ.)։Գաբրիել Գարսիա Մարկեսը ծնվել է 1927 թ. մարտի 6-ին Կոլումբիայի Արակատակա քաղաքում՝ Էլիխիո Մարկեսի և Լուիզա Սանտյագո Մարկեսի ընտանիքում[2][3]։ Գաբրիելի ծնվելուց հետո նրա հայրը ձեռք է բերում դեղագործի աշխատանք։ 1929 թ. հունվարին նրա ծնողները տեղափոխվում են Սուկրե[2][4]։ Մարկեսը մնում է Արակատակայում, ուր նրան դաստիարակում են մայրական կողմից տատն ու պապը[2][5]։ Հենց նրանք էլ ծանոթացնում են ապագա գրողին ժողովրդական ավանդույթներին և լեզվական առանձնահատկություններին, որոնք էլ դառնում են իր արվեստի հիմնական տարրերը։ Երբ բոլորում է Մարկեսի 9 տարին, մահանում է նրա պապը և Գաբրիելը տեղափոխվում է ծնողների մոտ՝ Սուկրե։
1940 թ.-ին 12 տարեկանում Գաբրիելը կրթաթոշակ է ստանում և սկսում սովորել Սիպակիրա քաղաքի քոլեջում, որը գտնվում էր Բոգոտայից 30 կմ հեռավորության վրա։ 1946 թ.-ին ծնողների դրդմամբ ընդունվում է Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանական բաժին։ Հենց այստեղ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մերսեդես Բարչա Պարդոյի հետ։ 1950 թ.-ին ժամանակից շուտ ընդհատելով ուսումը՝ որոշում է զբաղվել ժուռնալիստիկայով և գրականությամբ։ Նրա ստեղծագործական մտածողության վրա մեծապես ազդել են այնպիսի գրողներ, ինչպիսիք են Էռնեստ Հեմինգուեյը, Վիլյամ Ֆոլքները, Ջեյմս Ջոնսը և Վիրջինիա Վուլֆը, Ֆրանց Կաֆկան։ 1950-1952 թթ.-ին Մարկեսը Բարրանկիլնում աշխատակցում է «El Heraldo» թերթին[6]։ Այդ տարիներին դառնում է գրողների և ժուռնալիստների ոչ պաշտնական խմբի (որը հայտնի էր Բարրանկիլյաների խումբ անվան տակ) ակտիվ անդամ[7]։ 1954-1955 թ.-ին Մարկեսը աշխատում է «El Espectador» թերթում՝ տպագրելով հոդվածներ ֆիլմերի համար։ Որպես թղթակից նա լինում է Իտալիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Վենեսուելայում և ԱՄՆ-ում։ 1959 թ.-ին Նյու Յորքում ծնվում է իր որդին։


Ֆրանց Կաֆկայի կերպափոխությունը` Գարսիա Մարկեսի «Երրորդ հնազանդեցում» նորավեպի ներշնչման աղբյուրը
Զուգահեռ Մարկեսը գրում է շարադրություններ, պատմվածքներ և կինոսցենարներ։ 1961 թ.-ին լույս է տեսնում «Գնդապետին ոչ ոք չի գրում» (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba) գիրքը, իսկ 1966-ին՝ «Չարաբաստիկ ժամը» (իսպ.՝ La mala hora, 1966) վեպը։ Համաշխարհային հայտնություն Մարկեսին բերեց «Հարյուր տարվա մենություն» (իսպ.՝ Cien años de soledad, 1967) վեպը։ 1972 թ.-ին այս վեպի համար նրան շնորհվում է Ռոմուլո Գալյեգոսի մրցանակը։
1982 թ.-ին Գաբրիել Գարսիա Մարկեսին շնորհվում է Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկները»։ Մարկեսը դառնում է առաջին կոլումբիացին, ով ստացավ այս մրցանակը[8]։


Գաբրիել Գարսիա Մարկեսը 1984 թվականին
1989 թվականին բժիշկները գրողի մոտ ախտորոշում են թոքի քաղցկեղ, որը, հնարավոր է, առաջ էր եկել ծխախոտի նկատմամբ նրա մեծ հակումից (աշխատելիս նա օրական ծխում էր երեք տուփ ծխախոտ)։ Վիրահատությունից հետո՝ 1992 թ.-ին, հիվանդությունը նահանջում է։ Բայց նա դեռ շարունակում էր առողջական խնդիրներ ունենալ։ 1992 թ.-ի բժշկական հետազոտությունը ցույց է տալիս, որ նա ունի մեկ այլ ուռուցքային հիվանդություն, այս անգամ՝ լիմֆոմա։ Հետագայում նա 2 բարդագույն վիրահատության է ենթարկվում և երկարատև բուժում ստանում ԱՄՆ-ում և Մեքսիկայում։ 2012 թվականի հուլիսի 7-ին BBC World News-ը գրողի եղբոր՝ Հաիմ Գարսիա Մարկեսի միջոցով տարածում է լուրեր՝ համաձայն որոնց Գաբրիել Գարսիա Մարկեսը ծանր հիվանդ է և տառապում է ծերունական թուլամտությամբ։ «Նա խնդիրներ ունի հիշողության հետ։ Երբեմն ես լալիս եմ` հասկանալով, որ կորցնում եմ նրան», - ասում է գրողի եղբայրը և ավելացնում, որ կապված առողջական խնդիրների հետ՝ Գաբրիել Գարսիա Մարկեսն այլևս չի կարող ստեղծագործել։ Գրողի եղբայրը հավելում է, որ Մակեսը գտնվում է բավարար ֆիզիկական վիճակում և «պահպանում է իրեն հատուկ հումորի զգացումը և խանդավառությունը»։
2002 թ.-ին լույս է տեսնում հեղինակի կենասագրական եռահատորյակը՝ «Ապրել կյանքի մասին պատմելու համար»-ը, որը դառնում է իսպանական աշխարհում լավագույն վաճառվող գիրքը։ Գիրքը գրված է «մոգական ռեալիզմ» ոճով։ 2004 թ. օգոստոսին Մարկեսը վաճառում է «Սերը ժանտախտի ժամանակ» վեպի էկրանիզացման իրավունքները հոլիվուդյան «Stone Village Pictures» կազմակերպությանը։ Ֆիլմի բյուջեն կազմում է 40 մլն դոլար։ Նկարահանումները անցակցվել են 2006 թ.-ին Կարտախանում՝ Կոլումբիայի կարիբյան ափին։ 2006 թ. հունվարի 26-ին մշակութային գործիչների հետ, ինչպիսիք են Ֆրեյ Բետտոն, Էդուարդո Գալեանոն, Պաբլո Միլանեսը, Էռնեստո Սաբետան, Մարկեսը ելույթ է ունենում Պուերտո Ռիկոյին անկախություն շնորհելու ելույթով։
2010 թ. աշնանը լույս է տեսնում 1944-2007 թթ.-ի՝ նրա չտպագրված գործերի ժողովածուն՝ «Ես այստեղ ճառեր ասելու համար չեմ»-ը (իսպ.՝ Yo no vengo a decir un discurso)Ստեղծագործություններ

Վեպեր
«Երկնային ժամ» (իսպ.՝ La mala hora) (1959)
«Հարյուր տարվա մենություն» (իսպ.՝ Cien años de soledad) (1967)
«Պատրիարքի աշունը» (իսպ.՝ El otoño del patriarca) (1975)
«Սերը ժանտախտի ժամանակ» (իսպ.՝ El amor en los tiempos del cólera) (1985)
«Գեներալը իր լաբիրինթոսում» (իսպ.՝ El general en su laberinto) (1989)
«Ապրել կյանքի մասին պատմելու համար» (իսպ.՝ Vivir para contarla) (2002)
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (իսպ.՝ Memoria de mis putas tristes) (2004)
Ֆիլմեր
«Հայտարարված մահվան ժամանակագրություն» (ռեժ.՝ Ֆրանչեսկո Ռոզի, 1987)
«Միայն մահն է անպայան գալիս» (ռեժ.՝ Մարինա Ցուրցումիա, 1992)
«Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռեժ.՝ Արթուրո Ռեպշիտեյն, 1999)
««Սերը ժանտախտի ժամանակ»» (ռեժ.՝ Մայքլ Նյուելլ, 2007)
«Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (ռեժ.՝ Հեննինգ Կարլեսեն, 2011)
Մուլտֆիլմեր
«Մեծ թևերով շատ վախենալու մարդը» (ռեժ.՝ Օլեգ Բելոուսով, 1990)
«Վավերագրական ստեղծագործություններ»
«Միգել Լիտտինի գաղտնի արկածները Չիլիում»
«Ապրել պատմելու համար կյանքի մասին»
Ժողովածուներ
«Ես այստեղ ճառեր ասելու համար չեմ»
Վիպակներ և պատմվածքներ[խմբագրել]
«Երրորդ խոնարհությունը» (իսպ.՝ La tercera resignacion) (1947)
«Մահվան մյուս կողմը» (իսպ.՝ La otra costilla de la muerte) (1948)
«Եվան իր կատվի ներսում» (իսպ.՝ Eva está dentro de su gato) (1948)
«Երեք լուսնոտների խափանումը» (իսպ.՝ Amargura para tres sonánbulos) (1949)
«Երկխոսություն հայելու հետ» (իսպ.՝ Diálogo del espejo) (1949)
«Կինը, ով միշտ գալիս էր ուղիղ ժամը վեցին» (իսպ.՝ La mujer que llegaba a las seis) (1950)
«Կապույտ շան աչքերը» (իսպ.՝ Ojos de perro azul) (1950)
«Տղամարդը գալիս է անձրևի ժամանակ» (իսպ.՝ Un hombre viene bajo la lluvia) (1954)
«Իզաբելը նայում է անձրևին Մոկանդոյում» (իսպ.՝ Monólogo de Isabel viendo llover en Macondo) (1955)
«Շաբաթ օրվա հաջորդ օրը» (իսպ.՝ Un día despues del sábado) (1955)
«Կեսը ոչ ոք չի գրում» (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba) (1957)
«Մոնտելյեի այրին» (իսպ.՝ La viuda de Montiel) (1961)
«Արհեստական վարդերը» (իսպ.՝ Rosas artificiales) (1961)
«Մեր քաղաքում գողեր չկան» (իսպ.՝ En este pueblo no hay ladrones) (1962)
«Բալտասարի կյանքի անմոռանալի օրը» (իսպ.՝ La prodigiosa tarde de Baltazar) (1962)
«Երեքշաբթիի հետճաշյա հանգիստը» (իսպ.՝ La siesta del martes) (1962)
«Այդ օրերից մեկը» (իսպ.՝ Un día de éstos) (1962)
«Մեծ թևերով շատ ծեր մարդը» (իսպ.՝ Un señor muy viejo con unas alas enormes) (1968)
«Ուրվական նավի վերքին ճանապարհորդությունը» (իսպ.՝ El último viaje del buque fantasma) (1968)
«Հայտարարված մահվան ժամանակագրությունը» (իսպ.՝ Cronica de una muerte anunciada) (1981)
«Քո արյան հետքերը ձյան վրա» (իսպ.՝ El rastro de tu sangre en la nieve) (1982)
«Բարի ճանապարհ, պարոն նախագահ» (իսպ.՝ Bon Voyage, Mr President) (1992)
«Օգոստոսյան սարսափներ» (իսպ.՝ Espantos de agosto) (1992)
«Սուրբը» (իսպ.՝ La Santa) (1992)
«Քնած դժգուհու ինքնաթիռը» (իսպ.՝ El avión de la bella durmiente) (1992)

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:09

«Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք ցավ կպատճառեն քեզ: Շարունակիր հավատալ մարդկանց` ուղղակի լինելով մի փոքր ավելի զգույշ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:10

«Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:13

«Մի լացիր նրա համար, որ դա վերջացել է: Ժպտա, քանի որ դա եղել է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:14

«Դարձիր ավելի լավը և սկզբում փորձիր հասկանալ ինքդ քեզ, մինչև կհանդիպես նոր մարդու և կսպասես, որ նա քեզ հասկանա»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:16

«Հնարավոր է Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն Միակին. որպեսզի, երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:16

«Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ձգտում անցկացնել այն ձեզ հետ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:17

«Սերը անմահ է, ատելությունը մահանում է ամեն վարկյան»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:18

«Մի ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Գաբրիել Գարսիա Մարկես

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 02 апр 2014, 20:19

«Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз