ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ֆրունզիկ Կիրակոսյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 11 сен 2010, 22:33

***
Կյանքը պատիժ է մի երկնային,
հալվող մի մոմ է` մթնում վառած -
սերը ասում է` ետ մի՛ նայիր,
հուշն ասում է` մի՛ նայիր առաջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 11 сен 2010, 22:33

***
Մթնշաղի անձրևի տակ
գնում էիր, հեռանում.
ուռենու տակ մի աղջնակ
քեզ ձեռքով էր դեռ անում

ու լալիս էր, թե՞ անձրևն էր`
պսպղում էր այտերին,
ու լալիս էր կարոտը ծեր
ամայացած մայթերին,

որ չկա, չէ, որ սեր չկա,
այդ մենք ենք միշտ մեզ խաբում,
որ մեր սիրուն էլ տեր չկա:
ու արցունքներ ենք թափում,

որ գնում ենք, միշտ հեռանում,
ու մնում է սերը որբ,
ու մեր կարոտն է ծերանում
չհասկացված, մենավոր:

Մի արտույտ էր, որ թռթռաց
մի՛ պահ միայն մեր բռում,
ապա թռա՛վ ինքնամոռաց,
գնաց-կորավ խավարում:

Ախ, հեքիաթ էր - ոչի՛նչ չկար,
ախ, երազ էր` չեմ հիշում:
ՈՒ անձրևն էր լալիս երկար
կորած ցավի մշուշում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 11 сен 2010, 22:34

ԾԱՆՈԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայհոյում էին, ճչում գազազած.
- Նա մեղք չի՛ գործում, քարկոծե՛նք նրան:
- Ով մեղավոր է ձեզնից,- Տերն ասաց,-
թող առաջի՛նը քար նետի վրան:

Ես մնում էի ահով մի ետին,
թե առաջինն ո՛վ քարն իր կնետի:

Սակայն գնացին բոլորը հլու`
ամեն մեկը` իր քարը պահելու:

- Քար է,- Տերն ասավ,- սրանց սրտերում,
բայց ներեցին քեզ: ես էլ եմ ներում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 11 сен 2010, 22:34

***
Կյանքը հողմ է, սրբող թուր,
և դու- ավար ես.
ախ, հուշերիդ ձեռք մի տուր,
ձեռքդ կվառես:

Ախ, հուշերից հեռու՛ կաց,
քեզ վերք են տալու,
քեզ տրվելու են անլաց,
անարցունք լալու:

Մի՛շտ որպես հյուր են գալու
անկոչ, աներես,
գիշեր ու զօր խնդրելու,
որ: մե՛ղքդ ներես:

Մեղքդ` անմեղ, մեղքդ` կույր,
իսկ դու- շվար ես:
Ախ, հուշերիդ ձեռք մի՛ տուր,
ձեռքդ կվառես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 11 сен 2010, 22:35

***
Չէ՛, մենք թիրախ ենք` բոլորին հլու,
միա՛յն նախանձեն ու բամբասեն:
Գրո՛ղը տանի, ե՞րբ ենք մեռնելու,
որ մեր մասի՛ն էլ լավ խոսք ասեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՖՐՈՒՆԶԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 11 сен 2010, 22:35

***
Տեսնես ջութակներ կա՞ն էն աշխարհում,
կա՞ հրաշքը նրանց արծաթահունչ,
կա՞ն գրքեր, քանդակներ, կտավներ
համր ու աստվածաշունչ:

Տեսնես էն կյանքում
կա՞ն կրքեր ու սեր,
կա՞ն շքեղ ստեր, առանց որոնց մենք
չե՛նք ապրել :այստեղ:

Տեսնես գույժեր կա՞ն, որ պիտի գուժեն,
և կա՞ մոռացում,
կա՞ն անմեռ հուշեր,
և ցավ կա՞, տեսնես, որ պիտի
բուժենք,
և արցունքներ կա՞ն,
և կա՞ն աստվածներ, որ ամոքեն իմ
մեղքն անապական,
որ հենց ի՛նքս, ե՛ս
իմ հախից չգամ:

Էն կյանքում հսկա
Բեթհովենը կա՞,
և երբ ուզենամ` կլսե՞մ նրան:
թե կա, ասել է`
բերել է բախտս:

Իսկ եթե չկա,
էլ ինչի՞ս են պետք, ախ, ինչի՞ս են պետք
դժոխքս այնտեղ կամ թե դրախտս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз