«Լռությունը հիմարների առաքինությունն է»
«Լռությունը հիմարների առաքինությունն է»
«Ազգի հանճարը, խելքը և ոգին դրսևորվում են նրա առակներում»
«Բառերի մեջ զգույշ լինելը պերճախոսությունից ավելի բարձր է»
«Ընդարձակ ճառերը գերտաղտկալի են և նրանց ունկնդրում են անհամեմատ ավելի քիչ»
«Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալքիների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ»
«Կարդա ոչ նրա համար, որպեսզի հակաճառես և հերքես, ոչ նրա համար, որ ընդունես իբրև հավատք, և ոչ նրա համար, որ զրույցի առարկա գտնես, այլ որպեսզի մտածես և դատողություններ անես»
«Ընթերցանությունը մարդուն դարձնում է գիտուն, զրույցը` հնարամիտ, իսկ գրի առնելու սովորությունը` ճշգրիտ»
«Բոլոր գիտությունների իսկական և օրինական նպատակը նրանում է, որպեսզի մարդկային կյանքն օժտեն նոր գյուտերով ու հարստություններով»
«Երեք բան են ազգին դարձնում մեծ ու բարեկեցիկ` պտղաբեր հողը, գործուն արդյունաբերությունը և մարդկանց ու ապրանքների հեշտ տեղաշարժը»
«Գիտությունը ոչ այլ ինչ է, քան իրականության արտացոլումը»