«Եթե մեծ արվեստ է պահանջվում, որ ժամանակին արտահայտվես, ապա ոչ պակաս արվեստ է նաև այն, որ ժամանակին լռես»
«Եթե մեծ արվեստ է պահանջվում, որ ժամանակին արտահայտվես, ապա ոչ պակաս արվեստ է նաև այն, որ ժամանակին լռես»
«Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը»
«Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ»
«Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից»
«Եթե մենք կարողանում ենք դիմակայել մեր կրքերին, ապա սովորաբար ոչ թե նրա համար, որ մենք ուժեղ ենք, այլ որովհետև դրանք են թույլ»
«Նա ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների,խիստ մոլորության մեջ է,բայց ավելի շատ է մոլորվում նա ով կարծում է թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն»
«Բաժանումը թուլացնում է թեթև հրապուրանքը և ուժեղացնում մեծ կիրքը,այնպես ինչպես քամին հանգցնում է մոմը,բայց ուժեղացնում կրակը»
Narek Dallakyan писал(а):«Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ ,նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ»