СТАНЬ VIP

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ

Сообщение Tatev Hayrapetyan » 22 апр 2014, 19:34

(54.08 кб) Просмотров: 556





Կենսագրություն

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը ծնվել է 1882 թվականի հունվարի 30-ին, Հայդ Փարքի Հուդզոն Վելլիում՝ գործարար Ջեյմս Ռուզվելտ Առաջինի և Սառա Էնն Դելանոյի ընտանիքում: Ռուզվելտը հաճախել է Մասաչուսեթսի Գրոթոն եպիսկոպոսական գիշերօթիկ դպրոցը: Իր 21 դասընկերներից երկուսի հետ նա ընդունվում է Հարվարդի քոլեջ:Նա "Ալֆա Դելթա Ֆի" եղբայրության և "Ֆլայ" ակումբի անդամ էր: Նա եղել է "Հարվարդ Քրիմզոնի" գլխավոր խմբագիրը: Ֆրանկլին Ռուզվելտը 1904 թվականին ընդունվում է Կոլումբիայի իրավաբանական դպրոց, սակայն արդեն 1907 թվականին պետական իրավաբանական քննությունն հանձնելուց հետո նա թողնում է դպրոցը: Այնուամենայնիվ, ավելի ուշ նա ետմահու պարգևատրվում է իրավագիտության դոկտորի մեդալով:

1905 թվականի մարտի 17-ին նա ամուսնանում է Աննա Էլյանոր Ռուզվելտի հետ ՝ հակառակ մոր կամքին: Այնուհետև երիտասարդ զույգը տեղափոխվում է Ֆրանկլին Ռուզվելտի ընտանեկան կալվածք՝ Սփրինգվուդ: Ֆալան, որը Ռուզվելտի հայտնի շունն էր և Սպիտակ Տանը եղած ժամանակ նրա ուղեկիցներից մեկը, "աշխարհում ամենաշատը լուսանկարված" շունը անվանումն էր ստացել: Ռուզվելտը, լինելով ամուսնացած, սիրային կապեր է ունեցել: Նրա սիրուհիներից էր Լյուսի Մերսերը, ով ծառայում էր որպես Էլյանորի հասարակական գործերի քարտուղարուհի: Ըստ նրա որդի Էլիոթի, Ռուզվելտը նաև կապեր է ունեցել իր սեփական քարտուղարուհի Մարգարետ Միսի Լիհենդի հետ: Իսկ մյուս որդին՝ Ջեյմսը, հաստատում էր, որ հնարավոր է՝ նա նաև սիրային կապեր է ունեցել Շվեդիայի արքայադուստր Մարթայի հետ: Կյանքի հետագա տարիներին Ռուզվելտների ամուսնությունը ավելի շուտ քաղաքական համագործակցություն էր, քան մտերիմ հարաբերություններ:

1910 թվականի նահանգապետի ընտրությունների ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտը առաջադրվեց որպես Նյու Յորք նահանգի սենատորի թեկնածու և ի զարմանս բոլորի՝ հաղթեց ընտրություններում: 1911 թվականի հունվարի 1-ին պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո, Ռուզվելտը "Ապստամբների" խմբի առաջնորդ է դառնում, որը ընդդիմադիր էր Թեմանիի, որպես միակ գերիշխող քաղաքական ուժի, մեխանիզմին: Միաժամանակ մենամարտելով տիֆի դեմ 1912 թվականին, Լուի Մքհենրի Հոուի օգնությամբ, ով վարում էր նրա քարոզարշավը, Ռուզվելտը վերընտրվում է նահանգապետի ընտրություններում և զբաղեցնում Գյուղատնտեսական Կոմիտեի նախագահի պաշտոնը:

1920 թվականին Ազգային դեմոկրատական կոնվենցիան Ռուզվելտին առաջադրեց որպես թեկնածու՝ վիցեպրեզիդենտի պաշտոնի համար: Պաշտոնին ընտրվեց հանրապետական Ուորըն Հարդինգը, իսկ Ռուզվելտը վերադարձավ Նյու Յորք՝ իրավագիտությամբ զբաղվելու և միացավ նորաստեղծ Նյու Յորքյան Սիվիտան ակումբին: Ֆրանկլին Ռուզվելտը Պոլիոմիելիտ հիվանդությամբ վարակվել է 1921 թվականի օգոստոսին՝ Կանադայում, որը արդյունքն էր իրանի կաթվածի:Նա մեծ թվով տարբեր բուժումներ է ընդունում, այդ թվում նաև ջրաբուժություն, իսկ 1926 թվականին ձեռք է բերում մի առողջարան Ուորմ Սփրինգում, Ջեորջիա, որտեղ նա հայտնաբերում է ջրաբուժության կենտրոն հատուկ պոլիոմիելիտ հիվանդություն ունեցող հիվանդների համար: Ավելի ուշ նա արդեն ձեռնափայտ և անվասայլակ էր գործածում, սակայն ոչ հասարակության մեջ: Մեծ ուշադրություն էր հատկացվում այն փաստին, որ նրան չլուսանկարեն անվասայլակին նստած՝ թերթերի համար: Միայն երկու նմանատիպ լուսանկար գոյություն ունի, որտեղ նա նստած է անվասայլակին:

Առաջադրվում է Նյու Յորքի կառավարչի թեկնածուի պաշտոնին՝ Դեմոկրատների կողմից։ Լինելով հեղափոխական կառավարիչ, Ֆրանկլին Ռուզվելտը հաստատում է մի շարք սոցիալական ծրագրեր։ Արդեն 1930 թվականի մայիսին նա երկրորդ անգամ է առաջադրվում որպես թեկնածու և վերընտրվում է։

Ռուզվելտի հզոր բազան ամենաբազմամարդ նահանգում նրան դարձրեց ակնհայտ դեմոկրատական թեկնածու։ Ռուզվելտը իր կոալիցիան է ստեղծում որոշ խոշոր դաշնակիցների հետ, ինչպիսիք էին Վիլյամ Ռանդոլֆ Հարսթը, Ջոզեֆ Քենեդին, Վիլյամ Գիբս Մքադուն։ Ռուզվելտը հավաքում է ընտրական ձայների 57% ։ Պատմաբանները ու քաղաքագետները կարծում են, որ 1923-1936 թվականների ընտրությունները վերահավասարված ընտրություններ էին, որի արդյունքում ստեղծվեց մի նոր խոշոր կոալիցիա Դեմոկրատների համար, որը ձևավորեցին կազմակերպված աշխատուժերը, սևամորթերը և էթնիկ ամերիկացիները՝ իտալացի-ամերիկացիները, լեհ-ամերիկացիները և հրեաները։ Սա ձևափոխեց ամերիկյան քաղաքականությունը և հիմք դրեց "Նոր Գործարք Կուսակցության համակարգին" կամ ինչպես քաղաքագետներն են ասում՝ Հինգերորդ Կուսակցության համակարգին։

Երբ 1933 թվականի մարտի 4-ին Ֆրանկլին Ռուզվելտը հանդիսավոր կերպով նշանակվեց ԱՄՆ-ի նախագահ, երկիրը գտնվում էր իր պաատմության մեջ ամենածայրահեղ վատ վիճակում։ Պատմաբանները Ռուզվելտի ծրագրերը դասակարգեցին որպես "Օգնություն, վերականգնում և բարեփոխումներ"։ Ռուզվելտի, ռադիոյով հնչող անընդմեջ ելույթների ընթացքում, որոնք հայտնի են "բուխարու շուրջ տեղի ունեցող զրույցներ", նա իր առաջարկները ուղղակիորեն ներկայացնում էր ամերիկյան հասարակությանը։

Ռուզվելտի "կառավարման առաջին 100 օրերը" ուղղված էին իր ռազմավարության առաջին մասին, այն է՝ "օգնությունը"։ 1933թվականի մարտի 9-ից մինչ հունիսի 16-ը Ռուզվելտը մեծ թվով օրինագծեր էր ուղարկում Կոնգրեսին։ Ծրագրեր առաջարկելով, նա իր հույսը դնում էր որոշ սենատորների վրա՝ Ջորջ Նորիս, Ռոբերտ Վագներ, Հյուգո Բլեք և այլոք։ Ռուզվելտը փորձում էր ի կատար ածել ընտրարշավի ընթացքում տված իր խոստումները։ Նա կրճատեց ֆեդերալ բյուջեն և չդրժեց "Արգելքի" մասին տված իր խոստումը։1934 թվականի կոնգրեսականների ընտրություններից հետո նոր թարմ ալիք բարձրացավ "Նոր Գործարք" օրինականացնելու համար։ Այս միջոցառումների թվին էր պատկանում նաև "Աշխատանքի առաջընթացի վարչությունը"։ Եթե 1933 թվականի "Նոր Գործարքը" տարբեր ոլորտների լայն աջակցությունը ստացավ, երկրորդ "Նոր Գործարքը" դժվարություններ ունեցավ գործարար համայնքի շրջանում։ Պահպանողական դեմոկրատները, Ալ Սմիթի գլխավորությամբ, Ամերիկյան Ազատության Լիգայի հետ դաժան պայքար էին մղում Ռուզվելտի դեմ ՝նրան հավասարացնելով Կարլ Մարքսին և Վլադիմիր Լենինին։Ռուզվելտի արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնությունը բարիդրացիական քաղաքականություն վարելն էր իր հարևանների հետ։ 1933 թվականի դեկտեմբերին Ռուզվելտը ստորագրում է Մոնտեվիդեոյի կոնվենցիան՝ Նահանգների իրավունքների եւ պարտավորությունների վերաբերյալ՝ հրաժարվելով այսուհետ միջամտել Լատինական Ամերիկայի պետությունների գործերին։

1936 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Ֆրանկլին Ռուզվելտը քարոզարշավ է սկսում Կանզասի կառավարիչ Ալֆ Լենդոնի դեմ՝ իր "Նոր Գործարքով"։ Նոր Գործարքի Դեմոկրատները ձեռք են բերում նույնիսկ ավելի շատ թվով Կոնգրեսականների ձայներ։Սկզբում Ռուզվելտը հսկայական օգնություն էր ստանում արագորեն աճող աշխատողների միություններից։ 1938 թվականի նոյեմբերին դեմոկրատները կորցնում են 6 տեղեր Սենատում և 17 տեղեր՝ Սպիտակ Տանը։ Կորուստները հիմնականում Նոր Գործարքի Դեմոկրատներին շրջանում էին։1937 թվականի հոկտեմբերին, Ռուզվելտը հանդես եկավ կարանտինային ելույթով, որը ուղղված էր ագրեսոր ազգերին։ Երբ 1939 թվականին սկսվեց Համաշխարհային Երկրորդ Պատերազմը, Ռուզվելտը չեղյալ համարելով Վիլսոնյան չեզոքության դիրքորոշումը՝ ուղիներ էր փնտրում աջակցելու Բրիտանիային և Ֆրանսիային։ Ռուզվելտը օգտագործելով իր անձնական խարիզման, փորձում էր միջամտության համար աջակցություն ցույց տալ։

1940 թվականի ընտրությունների ժամանակ, Ռուզվելտը, հանրապետական Վենդելի Վիլկիի դեմ մղած ընտրարշավի ընթացքում, շեշտում էր այն փաստը, որ ամեն ինչ կանի Ամերիկան պատերազմից պաշտպանելու համար։ Նա հաղթում է ընտրություններում՝ ստանալով բնակչության քվեների 55%-ը և 48 նահանգներից՝ 38-ի աջակցությունը։ 1941-1945 կառավարման տարիներ։Ֆրանկլին Ռուզվելտի կառավարման տարիները համընկան Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիների հետ։ Նա դանդաղորեն սկսեց վերազինվել արդեն 1938 թվականից։ 1940 թվականին վերազինումը իր բարձր մակարդակին էր։ 1941 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը քննարկում էր Չեզոքության ակտի վերաբերյալ փոփոխությունները։ 1942 թվականին պատերազմական արտադրությունը կտրուկ աճեց, սակայն նախագահի նպատակները չարդարացան մասնավորապես աշխատույժի պակասի պատճառով։1944 թվականին Ռուզվելտը դարձավ 62 տարեկան, սակայն արդեն 1940 թվականից ի վեր նա առողջական խնդիրներ ուներ։ Նա ուներ արյան բարձր ճնշում։ Նրա մոտ նաև հայտնաբերվել էր աթերոսկլերոզ, կորոնար շնչերակի հիվանդություն, որն էլ պատճառ հանդիսացավ անգինայի և սրտի անբավարարության։

Ֆրանկլին Ռուզվելտը քաջատեղյակ լինելով, որ հրատարակիչները դեմ են իրեն,1943 թվականին մի հրամանագիր է ստորագրում, որը արգելում էր բոլոր հրատարակիչներին և ԶԼՄ ղեկավարներին ներկա գտնվել ընտրապայքարի տարածքներում։ Իսկ կուսակցությունների ղեկավարները համառում էին, որ Ռուզվելտը պաշտոնանկ անի վիցեպրեզիդենտին, ով անկայուն էր գործում և շատ Սովետամետ էր։ Այս ընտրություններում Ռուզվելտը հաղթեց՝ ստանալով ձայների 53%-ը և նահանգներից 36-ի աջակցությունը։Երբ ռուզվելտը վերադառնում է իր պետական այցերից Միացյալ Նահանգներ, մարտի 1-ին դիմում է Կոնգրեսին՝ Յալտայի կոնֆերանսի մասին խոսելով։ Շատերը ցնցված էին նրա նիհար, ծեր և թույլ տեսքից։ Կյանքի վերջին տարիներին, Ռուզվելտը շատ ծանրաբեռնված էր։ 1945 թվականի ապրիլի 12-ին Ռուզվելտը մահանում է, իսկ ապրիլի 13-ին նրան մարմինը փոխադրվում է Ամերիկայի դրոշով ծածկված դագաղի մեջ։ Ապրիլի 14-ին Սպիտակ տանը հուղարկավորման ավարտից հետո, Ռուզվելտին գնացքով տեղափոխում են Հայդ Պարկ։ Ըստ Ռուզվելտի ցանկության նրան թաղում են իր Սփրինգվուդի ամառանոցում, Վարդերի այգում։

Հարցումների մեծամասնությամբ, Ռուզվելտը համարվում է լավագույն նախագահներից 2-րդ կամ 3-րդը։ Ըստ Գալուպի Ռուզվելտը ԱՄՆ քաղաքացիների կողմից սիրված 20-րդ դարի անձնավորություններից 6-րդն է։ Ռուզվելտը ամուր կերպով հաստատել է ԱՄՆ-ի առաջատար դերը աշխարհում։ Ռուզվելտի քննադատողները և՛ նրա կառավարման ժամանակ և՛ դրանից հետո կասկածի տակ էին դնում ոչ միայն նրա քաղաքականությունն ու դիրքը, այլ նաև Սպիտակ Տանը իշխանության նրա ամրապնդումը այն ժամանակ, երբ բռնապետերը փորձում էին նվաճել Եվրոպան և Ասիան։ Ռուզվելտի տունը, որը գտնվում է Հայդ Պարկում, հիմա համարվում է Ազգային պատմական կառույց և նրա նախագահական գրադարանն է։ Վաշինգտոնում երկու հուշարձան կա՝ նվիրված նախկին նախագահին։ Հայտնի է երեք արձան, որտեղ Ռուզվելտը պատկերված է անվասայլակի վրա։ Մեծ թվով այգիներ, դպրոցներ, Փարիզյան մետրոյի կայարան, հարյուրավոր փողոցներ և հրապարակներ և ԱՄՆ-ում, և աշխարհի այլ վայրերում Ռուզվելտի անունն են կրում։ Ռուզվելտը կողմնակից էր սկաուտական շարժմանը։ Ռուզվելտի մահից հետո նա հայտնվեց մի շարք նամականիշերի վրա։ Ռուզվելտը 10 տարեկան հասակից ֆիլատելիստ էր. նա իր ժամանակի մեծ մասը անցկացնում էր իր նամականիշերի հետ։ Ինչպես նաև Ռուզվելտի անունն է կրում Հոլանդական Կարիբյան կղզու օդանավակայանը։ 18-րդ դարում այս կղզում են ապրել ֆրանկլին Ռուզվելտի նախնիները։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Բենջամին Ֆրանկլին
    Вложения Tatev Hayrapetyan » 03 апр 2014, 18:38
    0 Комментарии
    1089 Просмотры
    Последнее сообщение Tatev Hayrapetyan Перейти к последнему сообщению
    03 апр 2014, 18:38