ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ֆիրդուսի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Ֆիրդուսի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 27 мар 2014, 18:56

(1.91 Мб) Просмотров: 183
Ֆիրդուսի (պարսկերեն՝ فردوسی , կարդ.՝ Ֆերդոսի, ծ. 930-935, մ. 11-րդ դարի առաջին քառորդ) պարսիկ նշանավոր բանաստեղծ։ Հռչակավոր «Շահնամե» պոեմի հեղինակը։
Текст:
Ֆիրդուսու ծննդյան թիվը որոշելուն հիմք են հանդիսացել իր իսկ բանաստեղծի տվյալները։ «Շահնամե»-ի մեջ զանազան տեղերում հեղինակը խոսում է իր տարիքի մասին։ Օրինակ մի տեղ գրում է. «Երբ ես հասա 71 տարեկանիս, երկինքը թեքվեց իմ պոեմի առջև (պոեմի վերջին մոտեցավ)։ Իմ աշխատությանը ես հատկացրել եմ 35 տարի՝ այս անցավոր աշխարհում գանձ վաստակելու համար, բայց որովհետև իմ ջանքերը քամուն մատնեցին, այդ 35 տարիներս արդյունք չունեցան։ Իմ հասակն այժմ մոտենում է 80-ին, և իմ բոլոր հույսերը հօդս ցնդեցին։ Ես վերջացրի Հազկերտի պատմությունը Սեֆոնդարմոդ ամսի Արադ օրը։ Երբ հիջրից անցել էր արդեն հինգ անգամ 80 տարի, ես վերջացրի արքաներին վայել այս գիրքը»։
Այս տողերի վրա հիմնվելով՝ ֆրանսիացի արևելագետ Մոհլը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934-ին էլ Իրանում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ։Մանկությունից գրեթե ոչինչ հայտնի չէ։ Հայրը եղել է մոլլա՝ Մավլան Ահմադ, մի բավական կիրթ մարդ, որ որդուն լավ դաստիարակություն է տվել։ Հատկապես նշում են, որ նա որդուն սովորեցրել է պահլավերեն ու արաբերեն, որ հետագայում օգնել է բանաստեղծին հին աղբյուրներ օգտագործելու գործում։ Ֆիրդուսին հորից ժառանգել է մի փոքրիկ կալվածք, որ, ինչպես երևում է «Շահնամե»-ում տեղ գտած ակնարկներից, բավական չի եղել իր կարիքները հոգալու համար։ Վկայում են, որ մանուկ հասակում եղել է ժրաջան ու համեստ։

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆիրդուսի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 27 мар 2014, 18:57

«Քո գործը այսօր ինչու չես անում,
Վաղը ինչ կլինի, ով է իմանում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆիրդուսի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 27 мар 2014, 18:58

«Տարաժամ մի ցուցաբերիր փութաջանություն»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆիրդուսի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 27 мар 2014, 18:58

«Արիությունը բարձր նպատակի ձգտողների սեփականությունն է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Ֆիրդուսի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 27 мар 2014, 18:59

«Եթե որևէ մեկին արդեն ծառայություն ես մատուցել, դրա մասին մի պատմիր ոչ թշնամուն, ոչ բարեկամին»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз