ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ֆեոդոր Միխայլովիչ Դոստաևսկի

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ֆեոդոր Միխայլովիչ Դոստաևսկի

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 22 мар 2014, 20:24

(19.98 кб) Просмотров: 87





Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությամբ նշանավորվել է
ռուս գեղարվեստական արձակի նոր դարաշրջանը:



Կենսագրությունը

Ֆեոդոր Դոստոևսկին 1843 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: Գրական գործունեության սկզբնական շրջանում նրան հուզել են «փոքր մարդու» կյանքը, ճակատագիրը, խոհերն ու զգացումները: Առաջին իսկ՝ «Խեղճ մարդիկ» (1846 թ.) վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վիպակներում և պատմվածքներում պատկերելով մարդկային տառապանքները, ծանր ու խեղճ կյանքը՝ նա հոգեբանական խոր վերլուծությունների միջոցով ստեղծել է ճնշված, անրջային ու գեղեցիկ գաղափարներով ապրող մարդկանց կերպարներ («Նմանակը», 1846 թ., «Տիրուհին», 1847 թ., «Սպիտակ գիշերներ», 1848 թ., «Նետոչկա Նեզվանովա», 1849 թ.):
Դոստոևսկին ուտոպիստ-սոցիալիստների գաղափարների հետևորդ էր, որի համար 1849 թ-ին ձերբակալվել է և դատապարտվել մահվան: Հետագայում, սակայն, դատավճիռը փոխարինվել է 4 տարվա աքսորով` Սիբիր. այնտեղ գրել է «Գրառումներ Մեռյալ տնից» վեպը (1861–62 թթ.), որտեղ պատկերել է աքսորյալների դժոխային կյանքը: 1859 թ-ին Դոստոևսկուն թույլատրվել է ապրել Սանկտ Պետերբուրգում, որտեղ հրատարակել է «Քեռու երազը» (1859 թ.), «Ստեպանչիկովո գյուղը և նրա բնակիչները» (1859 թ.) վիպակներն ու «Ստորացվածները և անարգվածները» (1861 թ.) վեպը:
1862–63 թթ-ին ճանապարհորդելով Եվրոպայում՝ հանգել է այն եզրակացության, որ կապիտալիզմի հաղթանակը ժողովրդի նոր տառապանքների սկիզբն է: Քննադատելով հանդերձ Ռուսաստանի ճորտատիրական կարգերը` դեմ է եղել հեղափոխությանը: Ռուսաստանի պատմական զարգացման ուղին պատկերացրել է բոլոր դասերի համախմբման մեջ` միապետի և եկեղեցու ներքո: Այս տեսակետներն արծարծել է «Ձմեռային նոթեր ամառային տպավորությունների մասին» (1863 թ.), «Գրառումներ ընդհատակից» (1864 թ.) գործերում:
Դոստոևսկու ստեղծագործությունների հիմքում ընկած փիլիսոփայական, քաղաքական, հոգեբանական, բարոյական խնդիրները խիստ շաղկապված են միմյանց և արտացոլում են իրականությունը («Ոճիր և պատիժ», 1866 թ., «Ապուշը», 1868 թ., «Դևեր», 1871–72 թթ., «Դեռահասը», 1879–80 թթ., «Կարամազով եղբայրներ», 1879–80 թթ.): Նա ստեղծել է հակասական, խռովարար և աներևակայելիորեն բարի կերպարներ, որոնցից են Ռասկոլնիկովը («Ոճիր և պատիժ»), իշխան Միշկինը, Ռագոժինը («Ապուշը»), Իվան և Ալյոշա Կարամազովները («Կարամազով եղբայրներ»): Նրա հերոսները հաճախ հանդես են գալիս ինքնաքննադատությամբ: Ոճրի և պատժի խնդիրը Դոստոևսկու ստեղծագործությունների հիմնական թեման է: Նրա վեպերում բախվում են ոչ միայն հզոր անհատները, այլև գաղափարները, հակադրվում աշխարհայացքները:
Ըստ Դոստոևսկու՝ աշխարհը պետք է ղեկավարեն բարությունն ու համբերատարությունը, իսկ համամարդկային հարցադրումները, դրանց հոգեբանական խորությունը, կրքերի ու ապրումների վիթխարի բախումները նրա երկերի գլխավոր հատկանիշներն են:
Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են թողել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` նաև հայ հոգեբանական արձակի վրա:
Նրա գաղափարագեղագիտական սկզբունքները զարգացրել են Ստեֆան Ցվայգը, Ֆրանց Կաֆկան, Մարսել Պրուստը, Ալբեր Քամյուն և ուրիշներ:
Դոստոևսկու երկերը թարգմանվել են հայերեն, հայ թատրոնում բեմադրվել են «Ապուշը», «Ոճիր և պատիժ», «Ստորացվածները և անարգվածները», «Խաղամոլը» և այլ գործեր:
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3

⇑ Наверх
⇓ Вниз